Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆաբիո Կապելլո. «Հայաստանի հավաքականը գիտակցաբար ենք ընտրել»

Մարտ 04,2014 16:07

Մարտի 5-ին Կրասնոդարում կայանալիք Հայաստան-Ռուսաստան ընկերական հանդիպումից առաջ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն դեռեւս չի մտածում աշխարհի առաջնության իրենց մրցակիցների մասին՝ կենտրոնանալով Հայաստանի ընտրանու հետ հանդիպման վրա:

Ժամանելով Կրասնոդար՝ մարզիչը հայտարարել է, թե Հայաստանի հավաքականի ընտրությունը գիտակցաբար է կատարվել: «Հայաստանի հավաքականը շատ լավ մարզավիճակում է: Դա արագ եւ ուժեղ հարձակում ունեցող թիմ է: Այնպես որ ընտրությունը կատարել ենք գիտակցաբար», – հայտարարել է Կապելլոն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ SID-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31