Օրվա լրահոսը

Ռիչարդ Մորնինգսթարը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին խուսափել իրավիճակի սրացումից. «Ազատություն»

«Միացյալ Նահանգները շատ մտահոգված է հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում լարվածության աճի կապակցությամբ»,- «Թրենդ» ադրբեջանական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը` կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին խուսափել իրավիճակի սրացումից: «Ըստ էության, դա վնասում է խաղաղ գործընթացին, բացի այդ՝ մշտապես կարող են լինել անկանխատեսելի հետևանքներ և սխալ հաշվարկներ, որ կարող են

Նախագահը ներկա է գտնվել Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման արարողությանը: Նախագահը ողջունել է համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին և հյուրերին, նշելով, որ իր 15-ամյա պատմության ընթացքում, ընդլայնելով աշխարհագրությունը և ավելացնելով մասնակիցների քանակը, համահայկական խաղերը հուշում են, որ պահանջված են: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել և այս 15 տարիների ընթացքում

Ռեանոմոբիլով Հայաստան տեղափոխված ազատամարտիկին փրկել չհաջողվեց

Նա ծանր վնասվածքներ էր ստացել Ռուսաստանում

«Զարգացման եվրոպական վեկտորն այլընտրանք չունի». Արմեն Գրիգորյան

Ուկրաինայում երեք ամիս ընթացող պայքարի համար անցած մի քանի օրերը վճռական օրեր էին: Արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու որոշմամբ Ուկրաինան լուծո՞ւմ է երկրի կողմնորոշման խնդիրը: Անդրադառնալով «Aravot.am»-ի նշյալ դիտարկմանը Բանսկա Բիստրիցայի համալսարանի հրավիրված գիտաշխատող Արմեն Գրիգորյանը նշեց. «ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը չստորագրելու որոշումը Վիկտոր Յանուկովիչը կայացրել էր միանձնյա, առանց քննարկման` նույն կերպ, ինչպես Սերժ Սարգսյանը: Սակայն

Հանրային խորհուրդը վարչապետի հետ հանդիպմանը կբարձրացնի կենսաթոշակային նոր համակարգի թեման

Ս.թ. փետրվարի 28-ին ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպելու է կառավարության ղեկավարի հետ: Վարչապետի հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերի շրջանակը հստակեցնելու նպատակով փետրվարի 24-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀԽ փոքր խորհրդի նիստ: Այսպես, վարչապետ Տիգրան Սարգսյանին կներկայացվեն ինչպես երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող ընդհանուր գերակա խնդիրներ, այնպես էլ առանձին ոլորտներին վերաբերող մասնավոր հարցեր: Կբարձրացվի պարտադիր

Խալաթի գոտիով կախվել է, բայց խալաթը չեն հայտնաբերում. (Տեսանյութ)

«Մեկ ա, ես վստահ եմ, որ իմ  աղջկան ամուսինն ա սպանել, ու սարքում ա, ամեն ինչ դասավորում ա, որ իբր Մարոս ինքնասպան ա եղել, խալաթի գոտիով կախվել ա: Տենց բան չկա, Մարոս ոչ խալաթ ուներ, ոչ էլ 4 ամսական հղի լինելով ինքնասպանության կգնար»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մարո Գուլոյանի հայրը` Ռոման Թովմասյանը: 2012 թվականին Մարո

Սահմանամերձ մարզի բնակչությունը տարեցտարի նվազում է

Բնական հավելաճի ցուցանիշով Տավուշը վերջին տեղում է

Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ ամյակին նվիրված միջոցառում Վիեննայում

Փետրվարի 23-ին Վիեննայի Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցավ Հիշատակի միջոցառում` նվիրված 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ ամյակին: Վիեննայի Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն` Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի ներկայությամբ և հայր Անդրեաս Իսախանյանի ձեռամբ: Միջոցառմանը ներկա էին

Տիգրան Սարգսյանն ամփոփել է իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման արդյունքները

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է հանդիպման որոշ մանրամասներ: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը նշել է, որ քննարկվել է Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «Ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը: «Արձանագրվեցին այն միջոցառումները, որոնք հայկական կողմն արդեն իրականացրել է: Ռուսական կողմը բարձր է գնահատել

Հրամանատարը խոստովանել է, որ մահացած զինծառայողի հորից կաշառք է պահանջել. «Փաստինֆո»

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողների սոցիալական պաշտպանության բաժնի պետի կողմից մահացած զինծառայողի հորից կաշառք վերցնելու գործը կքննվի արագացված ընթացակարգով: Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօրվա նիստը հետաձգվեց՝ տուժող Մանուկ Սարգսյանի, ամբաստանյալի պաշտպաններ՝ Վահագն Բաբայանի և Կրոմվել Գրիգորյանի բացակայության պատճառով: Ըստ մեղադրական համառոտ եզրակացության՝ ՊՆ N  զորամասի զինծառայողների սոցիալական պաշտպանության բաժնի

Չպետք է անտեղի շահարկել Ուկրաինայի ցավը. Հերմինե Նաղդալյան

Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի հերթական քառօրյայի ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն  առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել՝ իր իսկ խոսքով՝ «Ուկրաինայում իշխանության կողմից մահաբեր զենքի կիրառման պատճառով զոհված քաղաքացիների հիշատակը», ինչին հետևեց ԱԺ նախագահի և դահլիճում որոշ պատգամավորների ճշգրտումը, որ չպետք է հատուկ տարանջատում մտցնել, քանզի ոստիկաններ ևս զոհվել են: Արդյո՞ք  ընդգծված միտում

Интерфакс. Ռադայի առաջարկով Սերգեյ Նիգոյանին և Գիորգի Հարությունյանին կարող է շնորհվել Ուկրաինայի հերոսի կոչում

Գերագույն Ռադան որոշում է ընդունել հաջորդ նախագահին առաջարկել, որ Ուկրաինայի հերոսի կոնում շնորհվի բոլոր զոհված ցուցարարներին: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Որոշմանը կողմ է քվեարկել 346 պատգամավոր: Այս փաստաթղթով խորհրդարանը ցույցերին մասնակցած քաղաքացիական հասարակությանը համերաշխություն և աջակցություն է ցուցաբերում:  2013թ. նոյեմբերից 2014թ. փետրվարին զինված հակամարտության ժամանակ զոհվածների հիշատակը հարգելու նպատակով Գերագույն Ռադան հաջորդ նախագահին առաջարկում է

«Վախկոտ իշխանություններն արժանանում են Ուկրաինայի դեպքերին». Գալուստ Սահակյան. «Մեդիալաբ»

«Մեդիալաբի» զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: -Պարոն Սահակյան, այսօր, երբ խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայի զոհերի հիշատակը՝ նշելով, որ իշխանություններն Ուկրաինայում զենք են ուղղում խաղաղ բնակչության դեմ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անհարմար իրավիճակում հայտնվեց: Փորձելով շտկել իրավիճակը՝ ԱԺ նախագահն առաջարկեց ընդհանրապես հարգել բոլոր

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել մեծանուն աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել մեծանուն աստղաֆիզիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ: Գուրզադյանների ընտանիքին հղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Սփյուռքից Հայաստան ներգաղթած, հայրենիքում կրթություն ստացած և համաշխարհային ճանաչման արժանացած գիտնականն իր ողջ կյանքը նվիրեց հայրենի գիտության առանձնահատուկ մի ոլորտի զարգացմանը, ղեկավարեց գիտական կենտրոններ, մշակեց տիեզերական համակարգեր: Տաղանդաշատ

Արսեն Ավակովն՝ իր հայկական արմատների մասին. (Տեսանյութ)

Ուկրաինայի Ներքին գործերի նորանշանակ նախարար Արսեն Ավակովի երկուսուկես տարվա հարցազրույցը՝ հայկական արմատների եւ հայերի՝ Եվրոպայում թողած մշակութային հետքի մասին, այս օրերին համացանցում՝ հայերի շրջանում, ամենատարածված տեսանյութերից մեկն է: «Այսպիսի մի խոսք կա՝ ում Աստված շատ է սիրում, նրան շատ փորձությունների է ենթարկում: Ըստ երեւույթին՝ Աստված հայերին շատ է սիրում, որովհետեւ այս ժողովուրդը շատ լուրջ փորձությունների

Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ի օգուտ Կապանի կոմբինատի նախկին աշխատակցի է որոշում կայացրել

Կապանի կոմբինատի`«Դինո գոլդ մայնինգ քամփնի» փակ բաժնետիրական ընկերության (ներկայիս «Դանդի փրիշս մեթալս Կապան»), նախկին աշխատակից Արմեն Խուրշուդյանը դեռեւս 2013թ.-ի մարտի 13-ին դիմել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ՝ պահանջելով աշխատանքի վերականգնում եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի բռնագանձում: Սակայն, նոյեմբերի 15-ի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող

ИТАРР-ТАСС. Մեդվեդևը կասկածի տակ է առել Ուկրաինայի իշխանական մարմինների լեգիտիմությունը

Ուկրաինայի նոր իշխանական մարմինների լեգիտիմությունը մեծ կասկածներ է հարուցում, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Նա նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանի կանչը նշանակում է, որ Ռուսաստանի իշխանության համար պարզ չէ, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, և վտանգ է զգում իրենց շահի, քաղաքացիների կյանքի և առողջության համար: Մեդվեդևը հայտնել է,

Լուկաշենկո․ «Ուկրաինան պետք է ամբողջական լինի». «Ազատություն»

«Մեզ չպետք է մտահոգի այն, որ այնտեղ տեղի ունեցածը կարող է նաև մեր երկրում տեղի ունենալ», – հայտարարել է Բելառուսի նախագահը: Ռուսաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր ու ամենահավատարիմ դաշնակից՝ Ուկրաինայի հարևան երկիր Բելառուսի նախագահը հայտարարել է, թե չնայած տեղի ունեցող իրադարձություններին՝ Ուկրաինան պետք է ամբողջական լինի: Նախօրեին Մինսկում Հաղթանակի հուշակոթողի մոտ հավաքվածների հետ զրույցում անդրադառնալով ուկրաինական

ԲՈՀ-ը պետք է պահպանվի, ԳԱԱ-ն՝ լուծարվի

Հարցազրույց ԳԱՏԱՀ հիմնադիր-նախագահ Հարություն Կարապետյանի հետ  -Պարոն Կարապետյան, Aravot.am-ի «Դեմ առ դեմ»–ում    մի անսպասելի կարծիք եք արտահայտել, որ ԲՈՀ–ը պետք է պահպանվի և ավելին, նրա գործառույթները պետք է ընդլայնվեն։ Շատերի մոտ ճիշտ հակառակ կարծիքն է, որ այն պետք է լուծարվի, որպես տոտալիտար համակարգի մնացուկ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր կարծիքը։ – ԲՈՀ–ի կարգավիճակի հարցը չպետք է առանձին

Հանրապետության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին` ժամը 17:30–-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Լրագրողը` խորհրդարանում հնչած տաճկա-արաբական բառապաշարի մասին

 Ի տարբերություն շատերի, որոնք  քննդատում են ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանի`արդարադատության նախարարին հակադարձած խոսքերը, այն է.«Ղալաթ ես անում, չաթլախ», Aravot.am-ի հետ զրույցում  լրագրող Համլետ Մոսինյանը ոչ մի սարսափելի բան չի տեսնում: «Դրա մեջ ես ուզում եմ մի լավ բան տեսնել, մերոնք կսկսեն մոռացության մատնած լեզվաբաններին հիշել ու բառարաններ բացել,   իրենց գրագիտությունն էլ անխոս ավելի կբարձրացնեն

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Չորս ոչ իշխանական ուժերը մրցակիցներ են, իրական դաշնակիցներ այնտեղ չկան»

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր հասարակությունը, քաղաքական ուժերը ադեկվատ պատկերացում ունենան իրավիճակի վերաբերյալ, որ չհայտնվեն այն իրավիճակի մեջ, որի մեջ հայտնվեց Ուկրաինան»,-խոսելով ուկրաինական սցենարի` Հայաստանում կրկնվելու հնարավորության մասին, այսպիսի կարծիք է հայտնում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Այսօր մեր հասարակությանը հուզող հարցերից մեկն այն է, թե Ուկրաինայում տեղի ունեցածը հնարավո՞ր է վտանգի Մաքսային միության ճակատագիրը:

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Աղասի Ենոքյան եւ Արմեն Բադալյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի եւ քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի միջեւ բանավեճը: Թեման՝ Ուկրաինայի վերջին դեպքերի ազդեցությունը նախկին խորհրդային տարածքում:  Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

412.9 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,980,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.9 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.8 դրամ: NASDAQ OMX Armenia

Միասնական արժույթի մասին խոսք չկա

Միասնական արժույթի անցնելու հետ կապված խոսակցություններ նույնիսկ սաղմնային վիճակում չկան: Այսօր կառավարության մամուլի սրահում, հարցին, թե միասնական արժույթի մասին խոսակցությունները որքանո՞վ են հավաստի, ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, Դրամավարկային եւ արժութային հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Ստեփանյանը: Այն դիտարկմանն էլ, թե Ռուսաստանում եւ Ղազախստանում փողն արժեզրկվում է, քանի որ նրանք անցնում են լողացող կուրսի, Հայաստանը

Բնապահպանական փորձաքննությո՞ւն, թե՞ թատրոն (Տեսանյութ)

«Մեգաէներջի» ՍՊԸ-ն, վերջին 2 տարվա ընթացքում, արդեն երրորդ անգամ է բնապահպանական փորձաքննության ներկայացնում Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում կառուցվող «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի տարբեր նախագծեր, որոնցից վերջինի հանրային լսումները կայացան ս.թ. փետրվարի 17-ին: Շուրջ երկու տարի ձգվող այս ոդիսականի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունները լակմուսի թղթի նման ցույց տվեցին, թե ինչ ցավալի վիճակում են գտնվում մեր երկրում

Հրանտ Բագրատյանը ԲՀԿ-ին ընդդիմություն չի՞ համարում

Գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ , ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ հանձնաժողովի նախագահն ու անդամները պետք է ընդդիմության ներկայացուցիչներ լինեն՝ հաշվի առնելով այն, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ առաջինը հանդես են եկել ոչ իշխանական խմբակցությունները: «Պաշտոնապես 10 հոգի եք առաջարկում, չէ՞, այդ 10-ից երեքն են ընդդիմություն: Իմ

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեծ է գիտնական, աստղաֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ավանդը Հայաստանի գիտության զարգացման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում Գրիգոր Գուրզադյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին անվանի մտավորականի մահվան կապակցությամբ»: ԱԱԽ  

Հնարավո՞ր է ուկրաինական սցենար Հայաստանում

Ուկրաինական զարգացումները և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը աշխարհաքաղաքական նոր իրավիճակ է ձևավորել: Հայաստանի հետ զուգահեռներ հաճախ են անցկացվում: Սակայն խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանում գոյություն ունի այն ներուժը, որի շնորհիվ Ուկրաինայի ժողովուրդը ինքնակազմակերպվեց և ի վերջո կարողացավ հաղթանակ տանել: Փորձագետների մի խումբն այն կարծիքին է, որ ուկրաինական շարժում Հայաստանում էլ կբարձրանա, դրա բոլոր նախադրյալները

Մարտի 8-ից ապրիլի 7-ը` կանանց առողջության ամիս

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին այսօր զեկուցվեց, որ իր հանձնարարության համաձայն շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում սահմանվել են հերթապահություններ` ընդգրկելով մանկաբույժների։ Հերթապահությունների կազմակերպման նպատակն այն է, որ սուր շնչառական հիվանդությունների դեպքում մարդիկ հնարավորություն ունենան օգտվելու առողջության առաջնային պահպանման ծառայություններից, և անհարկի չծանրաբեռնվեն հիվանդանոցներն ու շտապօգնության ծառայությունը։ Նաև զեկուցվեց, որ հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների ծանր

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031