Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ավակովն՝ իր հայկական արմատների մասին. (Տեսանյութ)

Փետրվար 24,2014 18:54

Ուկրաինայի Ներքին գործերի նորանշանակ նախարար Արսեն Ավակովի երկուսուկես տարվա հարցազրույցը՝ հայկական արմատների եւ հայերի՝ Եվրոպայում թողած մշակութային հետքի մասին, այս օրերին համացանցում՝ հայերի շրջանում, ամենատարածված տեսանյութերից մեկն է:

«Այսպիսի մի խոսք կա՝ ում Աստված շատ է սիրում, նրան շատ փորձությունների է ենթարկում: Ըստ երեւույթին՝ Աստված հայերին շատ է սիրում, որովհետեւ այս ժողովուրդը շատ լուրջ փորձությունների է ենթարկվել… Եվրոպայի բոլոր երկրներում հայկական հետք կա… Հայերը ստեղծագործ ժողովուրդ են: Նրանք չեն գալիս զավթելու, ոչնչացնելու, վերացնելու: Նրանք գալիս են արարելու, ստեղծելու, կառուցելու… Եվ դա միշտ գնահատվում է, գուցե ոչ այս պահին, ոչ այս րոպեին, բայց պատմականորեն գնահատվում է…  Ի՞նչ է նշանակում լինել հայ… Դա մեծ պատասխանատվություն է, դա մի մեծ, նշանակալից եւ հինավուրց բանի մասնիկը լինելու զգացողություն է »:

Արսեն Ավակովը ծնվել է Բաքվում, 1964թ.-ին: 1966 թվականից նա բնակվում է Ուկրաինայում:

Մանրամասները` տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728