Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողը` խորհրդարանում հնչած տաճկա-արաբական բառապաշարի մասին

Փետրվար 24,2014 17:39

 Ի տարբերություն շատերի, որոնք  քննդատում են ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանի`արդարադատության նախարարին հակադարձած խոսքերը, այն է.«Ղալաթ ես անում, չաթլախ», Aravot.am-ի հետ զրույցում  լրագրող Համլետ Մոսինյանը ոչ մի սարսափելի բան չի տեսնում: «Դրա մեջ ես ուզում եմ մի լավ բան տեսնել, մերոնք կսկսեն մոռացության մատնած լեզվաբաններին հիշել ու բառարաններ բացել,   իրենց գրագիտությունն էլ անխոս ավելի կբարձրացնեն և կհասկանան, որ արաբաթուրքական բառերը, այն էլ  ժարգոնային, ուղղակիորեն պետք չէ օգտագործել: Ես մի քիչ կատակով ընդունեցի դա, ընդհանրապես նույնը կատարվում է Եվրոպայում, նույնը կատարվում է Ամերիկայում, այսինքն փողոցի բառապաշարը բերում են խորհրդարան, ոչ թե խորհրդարանից  տանում են  փողոց»:

Իսկ այդքան կիրթ ու զուսպ Արմեն Ռուստամյանից կսպասեի՞ք ժարգոնային այդպիսի բառի օգտագործում՝ մեր այս հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Իհարկե, ՀՅԴ-ականները իրենց պահվածքով, իրենց կրթական մակարդակով տարբերվում էին շատ-շատերից, բայց հիմա, երբ սկսում են կուլ չգնալ ու չափվել դիմացինի հետ, արդեն նրանք էլ են իրենց կորցնում: Իսկ նրա այս պահվածքը մի բացատրություն ունի. դա նշանակում է, որ խորհրդարանական 4 ուժերը, որոնք պահանջում են կառավարության հրաժարականը, կորցրել են  իրենց պայքարի արդյունքի նկատամամբ վստահությունը: Ինչպես ասում են`հայհոյանքը փաստերի սովից է գալիս, երբ որ մարդիկ բանավիճում են ու անցնում հայհոյանքի, նշանակում է՝  փաստեր չունեն ապացուցելու: Հիմա, եթե Արմեն Ռուստամյանի պես կիրթ մարդն է  նման բառապաշարի անցնում, իմ կարծիքով, դա նշանակում է  հուսահատությունից է, որ ոչնչի չեն հասնելու, ինչ համար որ պայքարում են», -ասում է Համլետ Մոսինյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վահան says:

    Իսկ որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչ է նշանակում տաճիկ, տաճկերեն: Կա՞ արդյոք կապ տաճիկի ու տաջիկի միջեւ: Ինչո՞ւ պետք է տաճիկ, տաճկերեն ասելով հասկանալ թուրք, թուրքերեն:

    • Արշակ, Գյումրի says:

      Տաճիկ (կամ տաջիկ, կարծում եմ արևմտահայերենի և արևելահայերենի հնչյունային առանձնահատկությունների է գալիս տարբերությունը, ինչպես Բաղդասար – Պաղտասար) ասելով նախապես հասկացել են արաբներին: Հետո սկսեցին այդպես կոչել մեր տարածաշրջանում արաբների տեղը բռնած թուրքմենական ցեղերին: Այդպես անցավ թուրքերին: Իսկ էսօրվա տաջիկներն ինչ կապ ունեն անվանումի հետ, դժվարանում եմ ասել: Էլի էդ նույն թուրքմենական ցեղերից են:

  2. Արման says:

    Արմեն Ռուստամյանը ասել է այն , ինչ Հենրիկ Իգիթյանը ժամանակին գորբաչովին, ինչ կա որ? ինչu եք զարմացել?լավ է արել, մարդը գրական հայերենով տեղն է դրել սաղին, Մոսինյան Համլետին էլ կարելի էր տեղը դնել, բայց Մալխասյանցի բառարանը Արմեն Ռուստամյանի խորհրդwվ դեռ չեմ բացել, որ հարմար բառ գտնեմ:Իսկ Արմեն Ռուստամյանը մի լավ տղամարդկային քայլ արեց, հատկապես էդ նախարարի նկատմամբ, ով ամբողջ նոտարական համակարգը քանդեց, ինչ արժեզրկված բաներ կար արդարադատության գլխին բերեց, դրան ինչ ասես , տեղին է, վարչապետի չուչիկը`չուչիկը լավ բառ է , կարելի է ազգային ժողովում դնել շրջանառության մեջ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728