Օրվա լրահոսը
Քննարկվել են մարտի 1-ի հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Փետրվարի 22-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի 1-ի հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, վարչության անդամներ Գագիկ Ջհանգիրյանը և Ավետիս Ավագյանը ներկայացրել են ներքաղաքական իրավիճակը և հանրահավաքին ընդառաջ Կոնգրեսի անելիքները: Տեղական կառույցների ղեկավարները ներկայացրել են տեղերում տիրող իրավիճակը և քարոզչական աշխատանքների ընթացքը:
Միջազգային համագործակցություն` աջակցելու Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանը
Armenia.panda.org. 2014թ-ի փետրվարի 21-ին, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) և Կովկասի բնության հիմնադրամը (ԿԲՀ) ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Ըստ հուշագրի՝ կողմերը սկսում են ռազմավարական համագործակցություն Հայաստանի Հանրապետությունում էկոտուրիզմը Բնության հատուկ պահպանվող տարածքներում և այդ տարածքներին հարակից համայնքներում զարգացնելու նպատակով: Հուշագիրը ստորագրեցին WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման
Պուտինից հետո Գյումրու օդանավակայանում ջրհեղեղ է (ֆոտոշարք)
Գյումրու «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհը, որը կապիտալ վերանորոգվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին, այսօր արդեն թաղված է ջրի մեջ: Մոտ երկու ամսյա ասֆալտը տեղ-տեղ քայքայվել է, իսկ երթևեկությունը դարձել է վտանգավոր, միակողմանի. բանն այն է, որ վարորդները, սուզվելով օդանավակայանից դեպի Գյումրի բերող ճանապարհային հատվածում , ստիպված են փոխել ուղղությունը ու երթևեկել Գյումրիից դեպի օդանավակայան
AP. Յուլյա Տիմոշենկոն ազատ է արձակվել
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ազատ է արձակվել: Հայտնում է «Ասոշիեյթըդ փրես» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Տիմոշենկոյի խոսնակին: Նատաշա Լիսովան գործակալությանն ասել է, որ Տիմոշենկոն ազատ է արձակվել Խարկովի բանտից շաբաթ օրը: Այլ մանրամասների նա չի տիրապետում: Յուլյա Տիմոշենկոն ձերբակալվել էր 2011թ. Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելու շրջանակներում պաշտոնի չարաշահման համար: Նա դատապարտվել էր 7
Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը մեկնարկել է «Ամառը փետրվարին» ֆիլմով
Այսօր ժամը 16.00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Փառատոնը նվիրված է ներառական և հաղորդակցական խնդիրներին: Բացմանը ներկա էին Երեւանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայաս Մորզը, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ՅՈՒՆԻՍԵՖ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը եւ
Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետ Սարգսյանը Սոչիում կհանդիպի ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Հանդիպմանը զրուցակիցները կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձ կկատարեն նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար
Գյումրու Սախարովի անվան հրապարակում երթեւեկությունը կաթվածահար էր եղել (ֆոտոշարք )
Այսօր ժամը 13.30 սահմաններում խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գյումրու Անի թաղամասի Սախարովի անվան հրապարակում, միմյանց էին բախվել երեք մեքենաներ` երկուսը «Մերսեդես», մեկը` «Վոլգա մակնիշի»: Սովետական արտադրության մեքենան ճանապարհահատվածից դուրս էր ընկել, վարորդին`1961 թվականին ծնված Արթուր Ռոբերտի Գրիգորյանին էլ տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն: Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրա մոտ
Տրայան Հրիսթեա. «Եվրամիությունը երեխա չէ, որը հավաքում է իր խաղալիքներին ու հեռանում»
Փետրվարի 21-ից Կոտայքի մարզի Աղվերան հանգստյան գոտու հյուրանոցներից մեկում մեկնարկել է Եվրամիության վերապատրաստման դասընթացը Հայաստանի ակումբում (First Training Course of the EU in Armenia Club): Այն տևելու է 3 օր՝ մինչև փետրվարի 23-ը: Այսօր՝ փետրվարի 22-ին, ակումբի հյուրերն էին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Փոխնախարարը խոսեց
Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը գրավել է 1-ին մրցանակային տեղը
ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը՝ ուսումնական մասի պետի տեղակալ, մայոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ, ս.թ փետրվարի 12-ից մասնակցել է ՌԴ Պերմ քաղաք անցկացված «Պատանի հայրենասերների» 12-րդ միջազգային հավաքին և գրավել է 1-ին մրցանակային տեղը: ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը Հայաստան կվերադառնա ս.թ. փետրվարի 23-ին ժամը 21.00-ին /«Զվարթնոց» օդանավակայան/: ՀՀ պաշտպանության նախարարության
Интерфакс. Ուկրաինայի ՆԳ պաշտոնակատար է նշանակվել հայ Ավագովը
Ուկրաինայի խորհրդարանը Արսեն Ավագովին ընտրել է ներքին գործերի նախարարի պաշտոնակատար, մինչ կձևավորվի կոալիցիոն կառավարությունը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Ավագովի օգտին քվեարկել է 324 գրանցված պատգամավորից 275-ը: Նա «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր է: 2013թ. հունիսի 17-ին Ավագովն ու մեկ այլ հայազգի պատգամավոր Վիլեն Շատվորյանը Գերագույն Ռադա էին ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը, որը դեռևս չի քննարկվել խորհրդարանում:
Երթևեկության կազմակերպման նոր կարգ` Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա և հարակից փողոցներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ 2013 թվականին ճանապարհային ոստիկանությունում ստեղծված հանձնաժողովի որոշմամբ (հանձնաժողովում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի, ճարտարագիտական համալսարանի, Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» հասարակական կազմակերպության և ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ) 2014 թ. փետրվարի 24-ից Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա կատարվելու է երթևեկության շարքերի փոփոխություն: Ներկայիս 7 շարքի (մի կողմից` 4, մյուսից` 3) փոխարեն
«Եթե դանակը հասել է ոսկորին, մինչեւ վերջ պիտի գնանք». Տեղի ունեցավ «Դե!մ եմ»-ի հանրային քննարկումը (Տեսանյութ)
Մաշտոցի պուրակում այսօր տեղի ունեցավ «Դե!մ եմ» թիմի հերթական հանրային քննարկումը: Ակտիվիստներին այսօր միացել էին Հարավկովկասյան երկաթուղու եւ մետրոպոլիտենի 3 հեռացված աշխատակիցները: Երկաթուղու աշխատակիցների խոսքով՝ իրենց գործատուները վախեցնում են եւ ճնշումներ են գործադրում՝ սպառնալով, որ եթե չստորագրեն եւ չընտրեն պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդը, ապա իրենց աշխատանքից կհեռացնեն: Որոշ աշխատակիցներ էլ, չդիմանալով այդ ճնշումնրին, ստիպված արդեն
Միքայել Կարապետ. «Ասացին՝ կարող ես էլ չգալ, քո կարիքը չկա»
«Արդեն 4 ամիս է՝ չեմ աշխատում, պատճառներ չկան, ուղղակի գործից ազատել են: Ասացին՝ կարող ես էլ չգալ, քո կարիքը չկա: Ես 30 տարի է՝ ոսկերիչ եմ ու այժմ աշխատանք չունեմ, իսկ այստեղ աշխատել եմ Մալաթիայի ոսկու շուկայում: Արդեն 2 տարի է՝ Հայաստանում եմ: Եղել եմ առաջին մարդը, որը ստացել է փախստականի կարգավիճակ, այժմ ՀՀ քաղաքացի
Իգոր Մուրադյան. «Մենք շուտով կհասկանանք, որ պետականության կորուստն իրականություն է» (Տեսանյութ)
«Օրինակ, ես ինձ շատ անհարմար եմ զգում, և ինձ համար շատ անհարմար է ասել հայ հասարակությանը, թե ինչ է կատարվում Կիևում, քանի որ, ընդհանուր առմամբ Ուկրաինային ժողովուրդն արտաքին աջակցության որևէ հույս չունենալով, ռուսական գաղութականացման դեմ հանդես եկավ: Դրա հետ մեկտեղ, Հայաստանը, կանգնելով պետականության կորստի վտանգի առջև, սա բացարձակապես ադեկվատ ձևակերպում է…մենք շուտով կհասկանանք, որ պետականության
Интерфакс. Գերագույն Ռադայի նախագահ է ընտրվել ընդդիմադիր Ալեքսանդր Տուրչինովը
Ուկրաինայի խորհրդարանի նախագահ է ընտրվել «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Տուրչինովը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Նրա օգտին 326 գրանցված պատգամավորից քվեարկել է 288-ը: Տուրչինովը ծնվել է 1964թ. : Նա «Բատկիվշչինա» կուսակցության փոխնախագահն է, ինչպես նաև Յուլիա Տիմոշենկոյի դաշինքի ղեկավարը: 2010թ. եղել է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի առաջին տեղակալը: Գերագույն Ռադայի արդեն նախկին նախագահ Վլադիմիր Ռիբակը
«Հանրության գերակշիռ մեծամասնությունը դժգոհ է ձեր աշխատանքից»
Ս. թ. փետրվարի 20-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) ԵԱՀԿ երևանյան գրասենյակը քննարկում էր կազմակերպել «Փոքր ՀԷԿ-երի ոլորտում կայուն զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով: Քննարկմանը հրավիրված էին ՀՀ պետական լիազոր մարմինների պաշտոնյաներ, Հայաստանում գործող միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, բնապահպանական ոլորտի մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ: Քննարկման բուն ձևին ու բովանդակությանը չանդրադառնալով՝ միայն նշենք, որ, որպես
«Տվեք փրկչի անունը»
«Կազմաքանդելու» հարցում, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, ընդդիմությունը կարող է միավորվել, բայց «երբեք չեն կարող միավորվել փրկչի կերպարի հարցում»: «Ովքեր որ պահանջելու են կառավարության հրաժարականը, նրանք շատ լավ գիտեն, որ այդ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ձեւավորել է ՀՀ նախագահը եւ քաղաքական մեծամասնությունը: Շատ լավ հասկանում են նաեւ, որ իրենց պահանջի իրականացումը պառլամենտում քաղաքական մեծամասնությունը կարող է իրականացնել: Իրենց
Մասիսի պուրակում 18-20 ծառ է հատվել
Բուսականությունից զուրկ այս քաղաքում անգամ մեկ ծառի պակասը մարդկանց թթվածնից է զրկում Ամեն տարի այս կամ այն համայնքի պատասխանատուները վստահեցնում են, որ կանաչ տարածքների հաշվին այլեւս շինթույլտվություններ չեն տրվելու, սակայն երբ քաղաքացիները հերթական կանաչ տարածքի ոչնչացմանն են ականատես լինում, պաշտոնյաները պարզաբանում են՝ դա նախկինում տված թույլտվություն է, տարածքը սեփական է, ոչինչ անել չենք կարող: Եվ
Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհով երթեւեկողները զգուշացվում են գնդակոծության վտանգի մասին
Վտանգավոր ճանապարհը շարունակում է գործել Ներկայումս Իջեւան-Բերդ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածով երթեւեկողները զգուշացվում են ադրբեջանական գնդակոծության վտանգի, գնդակոծության համար ավելի խոցելի հատվածներն արագ անցնելու անհրաժեշտության մասին: Այս մասին տեղեկացանք Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանից: Նա ասաց, որ երկու կողմից՝ Պառավաքարի մոտ եւ Վազաշենում ճանապարհին կանգնած են ոստիկաններից, ռազմական ոստիկաններից եւ զինվորներից կազմված պահակախմբեր,որոնք վտանգի մասին զգուշացնում են
Մաքսային միության քաղաքական հետեւանքները
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը եւ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Արամ Աբրահամյան.- Մաքսային միությունը քաղաքակա՞ն նախագիծ է, թե՞ տնտեսական, թե՞ երկուսը միասին: Սերգեյ Շաքարյանց.– Երեւի թե ճիշտ կլինի, եթե մենք բնութագրենք, որ Մաքսային միության գաղափարը, որպես այդպիսին, նախեւառաջ շատ պրագմատիկ տնտեսական գաղափար է: Տվյալ նախագիծը պարունակում է
«ՌԴ-ն ավելի վճռական եւ հետեւողական կլինի մեր տնտեսությունն ապամոնտաժելու ուղղությամբ»
Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Արթուր Բաղդասարյանի, անգամ Զորի Բալայանի նամակները չեն փրկի Հայաստանը «Ճանապարհային քարտեզը հայտարարելուց հետո անցել է մի քանի շաբաթ, եղել է ընդամենը մեկ նիստ: Բայց նույնիսկ այսօր՝ չխորանալով, արդեն պարզ է, որ խնդիրները շատ ավելի շատ են եւ անհաղթահարելի, քան պատկերացնում էին սկզբից: Նույնիսկ կառավարության անդամները, որոնք կոչված են
Եվրոպան եւ մենք. Երբ քո եղբայրը քեզնից տարբերվում է
Պայքարել երեխաների իրավունքների համար՝ նշանակում է պայքարել համահարթեցման դեմ Վերջերս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Երեւանի թիվ 174 դպրոց հաճախող մեկ երեխայի իրավունքների խախտում է արձանագրել: Այդ երեխան սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունի: Եվ ահա 2013 թվականին դպրոցը, որն իրականացնում է ներառական կրթություն, այսինքն՝ հնարավորություններ է ստեղծում այդպիսի խնդիրներ ունեցող երեխաներին կրթություն ստանալ բոլորի հետ միասին, վերանորոգվել
«Սերժ Սարգսյան, հաստա՞տ կտրուկ գնաճ չի լինելու»
Նախագահին հարցնում է Վահագն Խաչատրյանը եւ վստահեցնում՝ ՄՄ մտնելով կտրուկ գնաճ կլինի Վերջերս Ղազախստանի Կենտրոնական բանկը տեղական արժույթն արհեստականորեն արժեզրկեց. սա միջազգային փորձագետները պայմանավորել են Մաքսային միության գործոնի հետ՝ նշելով, որ միության անդամ երկրներում արժութային պատերազմ է տեղի ունենում: Ի՞նչ կլինի հայկական դրամի հետ, կամ ինչպե՞ս կարող է Հայաստանը դիմանալ այդ պատերազմում Մաքսային միություն մտնելուց
Հիմնավոր եւ մնայուն աշխատություն
Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գեւորգյանը հայ ընթերցողի գրասեղանին դրեց եւս մի կարեւոր աշխատություն՝ «Ազատագրական պայքարի ռազմավարությունը եւ էջեր նրա հերոսապատումից» խորագրով։ 650 էջ ընդգրկող սույն աշխատության մեջ Հ. Գեւորգյանին հաջողվել է օբյեկտիվ համակողմանիությամբ եւ փաստարկված լուսաբանել Արեւմտյան Հայաստանում եւ Կովկասում 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին մղված հայ ազգային-ազատագրական պայքարի ռազմավարությունն ու այդ պայքարն առաջնորդող հայ
Բուհերի կառավարման խորհուրդների բարձրաստիճան ղեկավարները օգնո՞ւմ են, թե՞ խանգարում
Ըստ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի՝ իշխանավորները ոչ մի շահագրգռվածություն չունեն իրենց վրա հավելյալ ծանրաբեռնվածություն վերցնելու համար: 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2013թ. հուլիս ամիսը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպության նախաձեռնությամբ Կենտրոնական Եվրոպական համալսարանի բարձրագույն կրթության վերլուծական կենտրոնը հրավիրվեց Հայաստան՝ բարձրագույն կրթության ոլորտում արտաքին անկախ ուսումնասիրություն անցկացնելու համար: Արտաքին
«Հասմիկը երբեք չի խառնվել ստեղծագործական կյանքիս»
Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Հրանտ Պապյանը՝ իր եւ աշխարհահռչակ քրոջ մասին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, բաս Հրանտ Պապյանին, ի տարբերություն քրոջ՝ աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի, հավանաբար լայն լսարանին ներկայացնելու հարկ կա. նրան հաճախ չենք հանդիպում երեւանյան բեմերում: Հետաքրքրասեր հայ հանդիսատեսի շրջանում էլ արդեն վաղուց պտտվում են խոսակցություններ, թե
«Չենք արտագաղթելու, մնալու ենք, պայքարելու ենք» (Տեսանյութ)
«Նախախորհրդարանը» տարածել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ուղղված փետրվարի 21-ի «Լուսավորման» երթի մասին տեսանյութը: «Չենք արտագաղթելու, մնալու ենք, պայքարելու ենք»,- հայտարարում են երթի մասնակիցները:
Կաթնաշոռով թխվածք (տեսանյութ)
Սովորաբար կաթնաշոռով թխուկները մի թերություն են ունենում՝ միջուկը շատ չոր է լինում եւ չի ներդաշնակվում խմորի հետ: Այս բաղադրատոմսով շատ ներդաշնակ եւ շատ փափուկ թխվածք է ստացվում: Անհրաժեշտ մթերքները խմորի համար 2 ձու, 150-200 գ կարագ կամ յուղ, մեկ թեյի գդալ սոդա, մեկ բաժակ շաքարավազ, 1,5-2 բաժակ ալյուր Միջուկի համար 2 տուփ կաթնաշոռ Կես բաժակ
Կուսակցական գրականության մասին
Հետեւելով հայաստանյան լրատվամիջոցներին՝ դժվար չէ գալ այն եզրակացության, որ դրանց ճնշող մեծամասնությունը կուսակցական է՝ չնայած գրեթե ոչ մեկը դա չի խոստովանում: Նկատի ունեմ, որ նրանք իրենց առաջ նպատակ չեն դնում ներկայացնել կյանքը՝ իր ողջ բազմազանության մեջ, այլ միայն՝ կուսակցական գծին համապատասխան, սեւացնել կամ սպիտակեցնել երեւույթները եւ մարդկանց այնպես, ինչպես ձեռնտու է իրենց խմբի շահերին: Ըստ
Յանուկովիչը հեռանում է Կիևից. Azatutyun.am
Azatutyun. am. Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր հեռացել է Կիևից` արևելյան Խարկով քաղաքում «խորհրդակցության մասնակցելու համար»: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի նախագահը պլանավորում է մասնակցել «Ուկրաինական ճակատ» միության համաուկրաինական ժողովին: Այս կառույցը հանդիսանում է նախագահի «Ռեգիոններ» կուսակցության հետ փոխկապակցված կազմակերպություն: Կիևում, մինչդեռ, կրքերը թեժանում են` ցուցարարները մերժել են երեկ հայտարարված քաղաքական կոմպրոմիսի պայմանները և սպառնացել են