Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթնաշոռով թխվածք (տեսանյութ)

Փետրվար 22,2014 14:05

Սովորաբար կաթնաշոռով թխուկները մի թերություն են ունենում՝ միջուկը շատ չոր է լինում եւ չի ներդաշնակվում խմորի հետ: Այս բաղադրատոմսով շատ ներդաշնակ եւ շատ փափուկ թխվածք է ստացվում:

T-06 T-05

Անհրաժեշտ մթերքները խմորի համար
2 ձու,
150-200 գ կարագ կամ յուղ,
մեկ թեյի գդալ սոդա,
մեկ բաժակ շաքարավազ,
1,5-2 բաժակ ալյուր

Միջուկի համար
2 տուփ կաթնաշոռ
Կես բաժակ շաքարավազ կամ որեւէ մուրաբա, կամ ջեմ
Մեկ ձվի սպիտակուց

Վրան քսելու համար՝ մեկ ձվի դեղնուց:

Պատրաստման եղանակը

Խմորը չափազանց հեշտ է պատրաստվում. հալեցրած կարագը կամ յուղը հարեք շաքարավազով, հատիկ, հատիկ ավելացրեք երկու ձուն, հարեք այնքան, որ դառնա միատարր զանգված, ավելացրեք մեկ գդալ սոդան եւ ալյուր այնքան, որ դառնա շատ փափուկ, բայց ձեռքերին չկպչող խմոր, բաժանեք երկու անհավասար մասերի: Մեծ կտորը դրեք տապակի տակ, այնպես, որ տապակի եզրերն էլ խմորոտվեն, վրան լցրեք միջուկը, միջուկի վրա՝ խմորի մնացած մասով զարդարեք, կարող եք վանդակներ անել, կարող եք ուղղակի խմորագնդիկներ շարել, կամ պարզապես ամբողջությամբ խմորով ծածկեք: Վրան քսեք դեղնուցը եւ դրեք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը, մոտ 20-25 րոպե՝ մինչեւ պատրաստ լինի:

Միջուկը պատրաստելու համար երկու տուփ կաթնաշոռը լավ հարեք շաքարավազի եւ սպիտակուցի հետ: Կարող եք ավելացնել կտրատած չրեր, կամ, օրինակ, թարմ կամ սառեցված-ապասառեցված բալ, կամ գուցե՝ չամիչ: Իսկ ցանկության դեպքում շաքարավազի փոխարեն կարող եք որեւէ մուրաբա կամ ջեմ ավելացնել՝ ելակի, բալի, ազնվամորու, սեւ կամ կարմիր հաղարջի, սպիտակ կեռասի եւ այլն: Քաղցրությունը՝ ձեր ճաշակով:

Ի դեպ, կաթնաշոռի որակը շատ կարեւոր է: Այս բաղադրատոմսի համար նախընտրելի է փափուկ, ոչ թթու եւ հնարավորին չափ յուղալի կաթնաշոռը: Դիետիկ կաթնաշոռն այս պարագայում հարմար չէ:

T-03 T-02

Բարի ախորժակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728