Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու Սախարովի անվան հրապարակում երթեւեկությունը կաթվածահար էր եղել (ֆոտոշարք )

Փետրվար 22,2014 17:25

Այսօր ժամը 13.30 սահմաններում խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գյումրու Անի թաղամասի Սախարովի անվան հրապարակում, միմյանց էին բախվել երեք մեքենաներ` երկուսը «Մերսեդես», մեկը` «Վոլգա մակնիշի»: Սովետական արտադրության մեքենան  ճանապարհահատվածից դուրս էր ընկել, վարորդին`1961 թվականին ծնված Արթուր Ռոբերտի Գրիգորյանին  էլ տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն: Ինչպես   Aravot.am-ին փոխանցեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրա մոտ հայտնաբերվել է սալջարդ:

Մեքենաների  բաշխման պատճառով մոտ 1 ժամ պարալիզացվել էր ամբողջ երթևեկությունը, մեքենաներն ու հասարակական տրանսպորտը խցանվել էին կենտրոնական Վազգեն Սարգսյանի անվան ու Շիրակացի  փողոցները Սախարովի անվան հրապարակի հետ հատող խաչմերուկում:  Ոստիկանների ասելով, Գյումրիում տեղի ունեցող  ամենօրյա վթարների պատճառը  ոչ միայն քաղաքի ռմբակոծված ու խայտառակ  փողոցներն են, այլ էժանագին մեքենաները: «Ում գրպանում  1000 դոլար է  հայտնվում, մեքենա է գնում ու  իրեն վարորդ երևակայում», -նեղսրտում էին ոստիկանները:

PrevPhoto
NextPhoto

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728