Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը պետք է ճամբարափոխ լինի. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանը նախագահի աթոռին մնալու մեկ ճանապարհ ունի։ Ընդ որում՝ ոչ միայն նախագահի աթոռին, այլեւ մեր նոր անկախության պատմության մեջ մնալու՝ որպես երկիրը մեկ քայլ առաջ տարած նախագահ։ Նա պետք է ճամբարափոխ լինի։ Ճամբարափոխ՝ մի քիչ շատ ասացինք։ Նա առնվազն պետք է վեր կանգնի կուսակցականությունից։ Այսպես ավելի ճիշտ է։ Այս պահին Սերժ Սարգսյանն իր կուսակցության

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր 9 տարեկան Զանիի թեւի տատուն պոկի ու դեն շպրտի: Կինը չէր համաձայնվում:

Շարմազանովը ոչ իշխանական ուժերին. «Մի գոռացեք, չեք վախեցնի». «Առաջին լրատվական»

  «Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: – Պարոն Շարմազանով, վերջին շրջանում գնալով ուժեղանում է Ձեր իշխանության նկատմամբ թե՛ ոչ իշխանական ուժերի, թե՛ քաղաքացիական որոշ խմբերի և թե՛ հասարակության դժգոհությունը: Դժգոհություններ են ծավալվում հատկապես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, գազային պայմանագրերի և ընդհանրապես սոցիալ–տնտեսական ծանր վիճակի շուրջ: Չե՞ք կարծում, որ այդ

Ուշադրություն.ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց համար

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի հետ կապված հարցերով քաղաքացիները կարող են դիմել ինչպես Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9), այնպես էլ մարզերում տեղակայված Ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ կամ զանգահարել +374 (10) 56-45-88 հեռախոսահամարով: Ճանապարհային ոստիկանություն  

ՀՀ կառավարությունը ներմուծել է «աշխատող աղքատ» տերմինը. «Հրապարակ»

ՀՀ կառավարությունը երբեմն հանում է վարդագույն ակնոցները եւ փորձում տերմիններ հորինել, որոնք աշխարհում չկան, չեն գործածվում, սակայն լիովին համապատասխանում են մեր դեգեներատիվ իրականությանը։ Այսպիսի մի տերմին է «աշխատող աղքատը»։ Այն օգտագործված է ՀՀ կառավարության գործունեության 2014 թվականի միջոցառումների ծրագրում, որը վերջերս պաշտոնապես հրապարակվեց եւ կիրառման դրվեց։ Պետք է ենթադրել, որ աշխատող աղքատը մեզանում խիստ տարածված

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

Թամար Պողոսյանը պատասխանում է Ստեփան Սաֆարյանին

Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի վերաբերյալ Ստեփան Սաֆարյանը Aravot.am-ի հետ զրույցում դժգոհություններ էր հայտնել ՀՀԿ-ԲՀԿ ավագանիների միացյալ նախագծի դեմ: «Բարեւ Երեւան»-ի ավագանի Ստեփան Սաֆարյանը գտնում էր, որ հավանություն արժանացած այդ նախագծերով ընդդիմության իրավունքները սահմանափակվում են: Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Թամար Պողոսյանը արձագանքելով պարոն Սաֆարյանի այն մտահոգությանը, թե որեւէ հանձնաժողով կամ ավագանու

Ստեփան Սաֆարյանը դժգոհում է ԲՀԿ-ՀՀԿ ավագանիների միացյալ նախագծերից

Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստում բուռն քննարկման առարկա է դարձել կանոնակարգում փոփոխություններ կատարելու հարցը, որը հարուցել է «Բարեւ Երեւան» խմբակցության ավագանու դժգոհությունը: Aravot.am-ի հետ զրույցում «Բարեւ Երեւան»-ի ավագանի Ստեփան Սաֆարյանն ասաց, որ փետրվարի 1-ին Երեւանի ավագանու իրավական հարցերով հանձնաժողովը  նիստ է հրավիրել եւ առանց իր եւ նրա գործընկերների` Անահիտ Բախշյանի, Գագիկ Բաղդասարյանի մասնակցության,

«Սերժ Սարգսյանը ստանում է ուլտրաճշգրիտ հետազոտության արդյունքները»․Կորեական մամուլ․ ilur.am

Սերժ Սարգսյանի կորեական արկածների մասին նոր լուսանկարներ են հայտնվում կորեական մամուլում: Հիշեցնենք, որ հունվար ամսին Սարգսյանը երիտասարդացման նպատակներով բուժում էր անցել Սեուլի Գանգնամ թաղամասի թանկարժեք կլինիկաներից մեկում: Նոր լուսանկարներից մեկն արված է կլինիկայում, իսկ լուսանկարի տակ նշվում է, որ այդ պահին Սերժ Սարգսյանը ստանում է ուլտրաճշգրիտ հետազոտության արդյունքները, եւ ապա հավելվում է. «Արդյո՞ք պատասխանները վախեցնող

Քրեական գործ հարուցվեց, երբ մարդը պահանջեց իր գումարը

Մոսկովաբնակ Ռուդիկ Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լիազորված անձ Սարգիս Խաչատրյանի միջոցով 2011թ. սեպտեմբերի 7-ին «իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելով» 151. 500 ԱՄՆ դոլարին համարժեք 56.165.595 ՀՀ դրամ գումարի չափով բռնագանձման պահանջի մասին հայց է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` խարդախության եղանակով փորձելով հափշտակել տուժողներ Ռոլանդ Ղոնյանին և

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 11–ին` ժամը  21:30–ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն  

Վահե Էնֆիաջյանի պատասխանն Ադրբեջանի պատվիրակին Եվրանեսթ ԽՎ-ում

Քիչ առաջ Բրյուսելում  Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում Ադրբեջանի պատվիրակը հերթական մեղադրանքն է ուղղել Հայաստանի Հանրապետության հասցեին, որին պատասխանել է  Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Մանրամասները՝ տեսանյութում 

Դատարանի նախագահի ծառայողական բնակարանը` բուռն քննարկման թեմա

Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ քննարկվեց նաև քաղաքի ամենակենտրոնում՝ Սայաթ-Նովա փողոցի 9/9 ա շենքում Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանին թիվ 63 հասցեի ծառայողական բնակարանը ընդհանուր կարգով, որպես համայնքապատկան բնակտարածություն, օգտագործման տրամադրելու մասին: Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը զեկուցողից` Հենրիկ Գասպարյանից, հետաքրքրվեց, թե ո՞վ է Էդուարդ Մանուկյանը ու ինչո՞ւ է նրան 14 տարի առաջ

Интерфакс. Էշթոնը ԱՄՀ գործադիր տնօրենի հետ կքննարկի Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը

Եվրոմիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը մտադիր է հինգշաբթի Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիսթին Լագարդի հետ հանդիպման ժամանակ քննարկել Ուկրաինայի հարցը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Փետրվարի 10-ին Բրյուսելում կայացած Եվրոխորհրդարանի նիստի ժամանակ, խոսելով Ուկրաինային բարեփոխումներ իրականացնելու դիմաց ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին, Էշթոնն ասել է. «Հինգշաբթի ես կլինեմ Վաշինգտոնում: Ես հանդիպում կունենամ

ՃՈ-ի իրավաբան. «Ոստիկաններն էլ կարող են իրավախախտ լինել»

Երեկ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը հայտարարել էր,  որ արդեն մի քանի օր է  ճանապարհային ոստիկանությունը 5000 դրամի ակտ է ուղարկում մի շարք վարորդներին, նշելով, որ մեքենաներն ապահովագրված չեն, մինչդեռ, տուգանքի ենթարկված վարորդները վստահեցնում են, որ դեռ նախորդ տարի են ԱՊՊԱ կտրոն ձեռք բերել եւ ժամկետը դեռ չի էլ լրացել: «Տեսականորեն չի

«Վրաստանի Հայ Համայնք»-ը կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ ավելորդ հուզականությունից և գործողություններից

Կ Ո Չ Վերջին զարգացումների հետ կապված՝ «Վրաստանի Հայ Համայնք»-ը կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ ավելորդ հուզականությունից և գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել վիրահայությանը ու, մասնավորապես նրա բարի համբավին: Մենք համոզված ենք նրանում, որ ցանկացած խնդիր կամ հարց, որ կարող է առաջանալ տարբեր խմբերի միջև, Համայնքը, հանուն ընդհանուր շահի, պիտի իր մեջ ուժ

«Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՍՊԸ-ն «քցել» է իրանցիներին եւ 76 մլն դրամով վաճառել գոյություն չունեցող մոլիբդենի խտանյութը․ «Փաստինֆո»

Իրանի Իսլամական Հանրապետության «Խաք Թալայ Թոուս» ՓԲ ընկերությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության գործով երկու ամբաստանյալներն այսօր դատապարտվեցին ազատազրկման: «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՍՊԸ տնօրեն Արմեն Գևորգյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անձնագիր կեղծելն ու օգտագործելը և դատապարտվեց 6 տարվա

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է

Այսօր, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն աշխատանքային հանդիպում  է ունեցել  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի հետ: Հանդիպման ընթացքում  Ա. Պողոսյանը խոսել է ՀՀ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մի շարք հարցերի շուրջ և տվել  պարզաբանումներ:  Այնուհետև, նախարարի տեղակալը մեկ անգամ ևս հաստատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի

Խլված հեռուստաաշտարակը վերադարձրեցին ԳԱԼԱ հեռուստաընկերությանը

Այսօր Գյումրու ավագանու նիստի լրացուցիչ հարցերից մեկը վերաբերում էր Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությունից դեռևս 2008 թվականին` նախագահական ընտրությունների թոհուբոհի ժամանակ խլված հեռուստաաշտարակին: Երկրի բարձրագույն իշխանությունները Գյումրու նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին լավ ու վատ արեցին ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ` քաղաքապետին  պարտադրելով տեր կանգնել  Վազգեն Սարգսյան 6ա հասցեում գտնվող տիրազուրկ հեռուստաաշտարակին ու այն նույնիսկ վարձակալությամբ չտրամադրել հեռուստաընկերությանը: Այսպիսով` ամեն

Ներքին Շենգավիթցիները ցատկոտելով են ման գալիս, որ փոսերը չընկնեն

Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչները չեն հիշում, թե վերջին անգամ իրենց փողոցը երբ է ասֆալտապատվել: Երեւանի քաղաքապետարանի` ամեն տարի արվող միլիոնավոր քառակուսի մետր ասֆալտապատումից այս փողոցի բնակիչներին ոչ մի տարի, անգամ, մի քառակուսի մետր բաժին չի ընկնում: Այդ փողոցով երթեւեկելիս ամեն օր մարդիկ ստիպված են լինում, ցատկոտել ջրափոսերի վրայով, ավտոմեքենաների վարորդն էլ ծուռումուռ են երթեւեկում, որ

Նախաքննության մարմինը պատշաճ քննություն չի իրականացրել. Առաջին ատյանի դատարան

ՀՀ-ում քիչ են այն դատական գործընթացները, որոնց ժամանակ կայացվում են արդարացի որոշումներ: Արդեն տեղեկացրել ենք ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած Էլեն Փարսադանյանի գործով կայացրած արդարացի որոշման մասին: Հիշեցնենք, որ դատարանը բավարարել էր Լուսինե Փարսադանյանի և նրա ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի, Անի Չատինյանի, Արայիկ Զալյանի բողոքը՝ վարույթն

ՄՄ-ին մեր անդամակցելու հանգամանքը որևէ կերպ չի կարող ազդեցության ունենալ Եվրոպայի հետ մեր հանձնառություններն իրականացնելու ճանապարհին․ Արտակ Զաքարյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը Եվրանեսթ ԽՎ քաղաքական հարաբերությունների, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում Հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպառլամենտի մեր գործընկերներին մեր հանդիպումը պատշաճ կերպով կազմակերպելու և կառուցողական աշխատանքային մթնոլորտի ապահովման համար: Ողջունում եմ ներկայացված զեկույցի նախագծի հեղինակներին` պարոն Դոլիձեին և պարոն Պրոտասևիչին  հետաքրքիր ու օգտակար

Պե՞տք էր ստորագրել համատեղ հայտարարություն՝ ամեն գնով, թե՞ ճիշտը չստորագրելն էր․ (Տեսանյութ)

Հայաստան- Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի՝ Ստրասբուրգում կայացած նիստը, որը չավարտվեց համատեղ հայտարարությամբ, ինչպես սովորաբար լինում է, դարձել է լուրջ քննարկումների առարկա: Պատվիրակության ոչ իշխանական մասը գտնում է, որ հայտարարությունը չստորագրվեց պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ն ներկայացնող Սամվել Ֆարմանյանի միանձնյա եւ չարդարացված որոշման արդյունքում: Պարոն Ֆարմանյանը հակադարձում է, որ հնարավոր չէ Հայաստանը ստորագրի համատեղ հայտարարության տակ, որը բարենպաստ

Հիմնական թեման՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս դրությունը և ապագա ուղղությունները որոշելն էր․ Պարզաբանում է ԵՄ ներկայացուցիչը․ «Ազատություն»

Օրեր առաջ Ստրասբուրգում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ Միլան Քաբռնոխը հայտարարություն է արել, որում տեղ են գտել նիստի հետ կապված ԵՄ պարզաբանումները: Եվրամիության ներկայացուցիչը նշում է, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հանդիպման հիմնական թեման եղել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս դրությունը և ապագա ուղղությունները որոշելը: ԵՄ պատվիրակության համար ամենակարևոր առաջնահերթությունը

Օպերայի աշխատակիցները փոխնախարարին վերջնաժամկետ են տվել (Տեսանյութ)

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը Aravot.am-ին ասաց, որ ինքն անձամբ է խնդրել, որ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը գա եւ խոսի թատրոնի աշխատակիցների հետ: «Սա այնպիսի միջադեպ էր, որ իմ աշխատանքային պրակտիկայում նման բան չէր եղել: Մեր թատրոնում միայն ստեղծագործական կազմում 200-ից ավելի երիտասարդ ունենք, եւ պարտադիր կուտակային կենսաթոշակների հարցը սրվել

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

ՍԴ-ն մերժեց Արծվիկ Մինասյանի միջնորդությունը. «Փաստինֆո»

Ըստ «Փաստինֆո»- ի, Սահմանադրական դատարանը փետրվարի 11-ի աշխատակարգային որոշմամբ, ըստ էության, մերժեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի միջնորդությունը:    Պատգամավորը, ով նաև ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ 2014թ. հունվարի 1-ից գործողության մեջ դրվելիք պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ մարտի 28-ին քննվող գործով Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչն է, միջնորդել էր մինչև ՍԴ-ում

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանը Մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գրքի շնորհանդեսին: Ժողովածուն ներառում է վերջին մեկ տարում Արտաշես Գեղամյանի հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031