Օրվա լրահոսը
Արդարությունն ու վրեժը
Հենց որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է տեղի ունենում, իսկույն սոցիալական ցանցերում հայտնվում են «ֆեյսբուքային ֆիդայիներ», որոնք համակարգչի առաջ նստած սարսափելի պատիժներ են հնարում հակառակորդի համար: Եվ քանի որ այդ «քաջերը» նաեւ մի քիչ «ընդդիմադիր» են, նրանց այդ հերոսական գրառումներում հայտնվում են նաեւ դատապարտող երանգներ. «Մերոնք որ թասիբ ունենային…», որին հաջորդում է նրանց «առաջարկը»: Օրինակ՝ մորթել
Գեներալ Մանվելը նախագահի ծառան է, ոչ թե երկրի». Ազատամարտիկ
Նախախորհրդարանի անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը ի պատասխան ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ասածներին, թե քաղաքականությամբ զբաղվող ազատամարտիկն այլեւս ազատամարտիկ չէ, պնդում է, որ ամենաշատը հենց Մանվել Գրիգորյանն է քաղաքականության մեջ խորացած: «Այդ գեներալը իրեն քաղաքական գործիչ չի համարում, բայց ամենաշատն ինքն է քաղաքական տարբեր հոսանքների կողմից օգտագործվում: Սերժ Սարգսյանը երկիրը հասցրեց այս վիճակին,ինքն էլ ասում է՝
Ինչպե՞ս եղավ, որ նույն միկրոավտոբուսում 7-ը զոհվեցին, իսկ մյուս 7-ը հրաշքով փրկվեցին. քահանայի մեկնաբանությունները. (Տեսանյութ)
Այսօր Տեր Փավստոս քահանա Սարգսյանին հարցրեցինք, թե ինչպե՞ս է մեկնաբանվում այն հանգամանքը, որ նույն միկրոավտոբուսում 7 ուղևորներ զոհվում են, իսկ մյուս 7-ը հրաշքով փրկվում են, մի՞թե նախախնամություն է կատարվածը: «Եթե որպես քրիստոնյա մոտենանք այս հարցին, իսկ մենք մոտենում ենք քրիստոնեական տեսանկյունից, ամեն բան նախախնամություն է, բայց ցրելու համար մարդկանց մեջ այն թյուր կարծիքը, որով, երբեմն,
Եպիսկոպոսաց հաջորդ ժողովը կգումարվի 2016 թվականին
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի Նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ և նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, գումարվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովը: Ժողովին մասնակցում էին Հայ Եկեղեցու 61 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ:
Գիտաշխատող. «Գիտնականների աշխատավարձերի մասին ասուլիսն ուղղորդված էր»
Ըստ Հարություն Կարապետյանի, գիտական արհկոմը միշտ էլ ուղղորդված է ակտիվանում
Եպիսկոպոսաց ժողովը աղոթում է ռազմական գործողությունների շուտափույթ դադարի և աշխարհում տևական խաղաղության հաստատման համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻ Գոհություն ենք մատուցում Սուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, որ շնորհը պարգևեց` 2014 թ. նոյեմբերի 11-13-ին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Եպիսկոպոսաց ժողով գումարելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, և
Բեռնար Շալանդ. «Մենք մշտապես կարող ենք անակնկալներ մատուցել». ffa.am
Քիչ առաջ Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը: -Ֆուտբոլասերներին հուզում է, թե ինչու է հրավիրվել վնասվածք ունեցող Դավիթ Մանոյանը եւ չի հրավիրվել Արտակ Դաշյանը: – Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնադրության՝ 23 խաղացողներ կարող են լինել հայտացուցակում: Դավիթ Մանոյանն այս հավաքանում 24-րդն է, վնասվածք ունի, հայտացուցակում չի լինելու,
Հոռոմի խաչմերուկում բոլոր զոհվածներին հուղարկավորեցին քահանաների ուղեկցությամբ՝ աղոթքներով. (Տեսանյութ)
Այսօր Գյումրու Սբ. Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում, երեկոյան ժամերգությունից անմիջապես հետո` 17:30-ին, կատարվեց Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարից զոհվածների հոգեհանգստյան կարգ: Տեր Փավստոս քահանա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այս կարգով աղոթեցին թե’ զոհվածների փրկության համար և թե’ իրենց զորակցությունը հայտնեցին նրանց հարազատներին: Նա նաև տեղեկացրեց, որ հոգեհանգստյան կարգից զատ, բոլոր
Իրավական դաշտի վերլուծությունը բացահայտել է «շահերի բախման» սահմանման թերություններ
«Արևելյան գործընկերության երկրներում հասարակության ներգրավումը շահերի բախմանը վերաբերող քաղաքականության իրականացման դիտարկման գործընթացում» ծրագրի առաջին աշխատանքային տարվա արդյունքների ներկայացում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (այսուհետ` ԵՀՀ) իրականացրել են համատեղ ուսումնասիրություն ՀՀ պետական մարմիններում շահերի բախման վերաբերյալ: Ուսումնասիրությունն անցկացվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արևելյան գործընկերության երկրներում հասարակության ներգրավումը շահերի բախմանը վերաբերող
Քաղաքապետարան. Հովհաննիսյանների ընտանիքը օգտվում է ինչպես պետության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության բոլոր ծրագրերից
Անահիտ Բախշյանի կողմից տարածած «Վեց երեխաների կրթությունից զրկված լինելու համար Երևանի քաղաքապետն է պատասխանատու» վերտառությամբ հայտարարության վերաբերյալ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի տարածած «Վեց երեխաների կրթությունից զրկված լինելու համար Երևանի քաղաքապետն է պատասխանատու» վերտառությամբ անհիմն հայտարարության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդի 2-րդ փողոցի 11/1 տանը
Հովհաննես Շիրազի որդու ու քրոջ թոռնուհու հիշողությունները՝ Հոռոմի խաչմերուկում զոհված Շիրազունու մասին (Տեսանյութ)
Այսօր հուղարկավորեցին երկու օր առաջ Հոռոմի խաչմերուկում զոհվածներին: Հովհաննես Շիրազի տուն- թանգարանի գլխավոր հիմնադիր ու ֆոնդապահ, բանաստեղծի մտերիմ Արմայիս Շիրազունուն Գյումրին հրաժեշտ տվեց թանգարանում: Հովհաննես Շիրազի որդին՝ Վանանդ Շիրազը մեզ հետ զրույցում. կիսելով իր վիշտը, ասաց, որ Շիրազունուն հիշում է դեռևս իր մանկությունից, երբ նա հաճախակի էր գալիս Հովհաննես Շիրազի մոտ: «Նա այն մարդկանցից էր,
Ավազակային հարձակում Երևանում. Կպչուն ժապավենով կապել են բնակչուհուն և հափշտակել նրա ոսկյա մատանիները
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Ռ.Երիցյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և միջոցներ են ձեռնարկվում` առերևույթ հանցանք կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2014թ. հոկտեմբերի 31-ին` ժամը 17:00 -ի սահմաններում։ Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երկու
Զարդուշտ Ալիզադե. «Ադրբեջանի էլիտայի ուշադրությունը մեկ ուղղությամբ է` յուրացնել նավթադոլարները»
«Այո՛, Պուտինին ձեռնտու կլիներ Ադրբեջանին էլ քաշել դեպի ԵՏՄ», նշում է ադրբեջանցի քաղաքագետը:
Բռնաբարության մեջ մեղադրվող նախկին ոստիկանը դատարանում արդարանում էր
Գողության եւ բռնաբարության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վարագյանը այսօր դատարանում շարունակում էր պնդել, որ անմեղ է, իսկ դատախազ Գեւորգ Գեւորգյանին մեղադրում էր տուժողին հովանավորելու մեջ: «Դատախազը նպատակ ունի ցանկացած գնով դատապարտել ինձ, ինչու՞ չի միջնորդում իմ վրայից հանել բռնաբարության հոդվածը, ինչու՞ է հիմք ընդունում ամեն տարի բռնաբարվող կնոջ ցուցմունքը,- իր պաշտպանական ճառում նման հարցադրումներ
Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովն աշխատանքն սկսել է՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման հետեւանքով զոհվածների հիշատակը: Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով 2015թ-ի բյուջեի նախագծին, նշել է, որ ՀՀ կառավարությունն ի զորու է
Ռուբեն Հակոբյանը վրդովվեց. «Ինձ դա՞ս եք տալիս ստեղ, դուք չգիտե՞ք ում եք բերել խորհրդարան»
Այսօր ԱԺ-ում քննարկվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր «Ժառանգությունը»: Հիմնավորումների մեջ նշված է, որ քվեարկության արդյունքների հաշվառման անկատար համակարգ է գործում: ՀՀԿ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը հիմնական զեկուցող, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին հարցրեց՝ «Ո՞րն է եղել այդ անկատարությունը, որովհետեւ ես երկար տարիներ եղել եմ տարբեր ընտրական գործընթացներում եւ միջազգային փորձագետները նշում
Գյումրին հրաժեշտ տվեց բացառիկ շիրազագետին. (Ֆոտոշարք)
Ինչպես հայտնի է Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգությունից զոհվել էր նաև Հովհաննես Շիրազի մտերիմներից մեկը՝ Արամայիս Շիրազունին, որը բանաստեղծի տուն-թանգարանի գլխավոր հիմնադիրներից է ու նաև թանգարանի ֆոնդապահն էր: Այսօր նրան քաղաքի բնակիչների, մտավորականների, իշխանությունների ու Հովհաննես Շիրազի ընտանիքի անդամների մասնակցությամբ հուղարկավորեցին «Հովհաննես Շիրազի» տուն-թանգարանից: Նշենք, որ հուղարկավորությանը մասնակցում էր նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հայաստանի յուրաքանչյուր
Հասան Ռոհանի. «Ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի». «Ազատություն»
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, երեկ երեկոյան Բաքվում` Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Այն իրադրությունը, որն այսօր առկա է Ղարաբաղում մեզ դուր չի գալիս: Մեր ցանկությունն է, որպեսզի այդ տարածաշրջանում արդարություն լինի, խաղաղություն, կայունություն և բարեկամություն հաստատվի: Մենք մեր կողմից
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը կոչ է անում հարգել հրադադարի ռեժիմը և իրավիճակի սրմանն ուղղված գործողություններ չձեռնարկել. «Ազատություն»
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և իրավիճակի սրմանն ուղղված գործողություններ չձեռնարկել։ «ԱՄՆ-ը ցավում է երեկ շփման գծում ուղղաթիռի խոցման հետևանքով արձանագրված կորուստների համար: Մեր ցավակցություններ ենք հայտնում զոհվածների կամ վիրավորների ընտանիքներին», – ասված է առաքելության տարածած հայտարարությունում:«Մենք ողջունում ենք այս տարվա ընթացքում նախագահների՝ Սոչիում, Նյուփորթում և Փարիզում կայացած երեք հանդիպումները, որոնք
Ստրիպտիզի փորձ՝ դատարանում
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գողության եւ բռնաբարության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վարագյանը ստրիպտիզի փորձ կատարեց: Նա նախ մեջբերեց բռնաբարված Կ. Բ.-ի ցուցմունքները: «Նա նշել է, որ հանցագործը եղել է կապույտ աչքերով, ինչպես տեսնում եք, ես չունեմ չախկալ աչքեր, նշում էր, որ ունի շագանակագույն մազեր, իսկ իմ մազերը շագանակագույն չեն,
Գերմանիայում ցանկանում են դոպինգի համար բանտ նստեցնել
Գերմանիայի կառավարությունը օրենքի նախագիծ է պատրաստել, որով խոշոր տուգանքներ եւ բանտարկություն է նախատեսվում դոպինգ օգտագործող մարզիկներին, մարզիչներին եւ մենեջերներին: Օրենքի նախագիծը հաստատման է ներկայացվելու պառլամենտ եւ վերջնական հաստատվել կարող է արդեն եկող տարվա գարնանը: Օրենքը տարածվելու է միայն առաջատար մարզիկների վրա, որոնք աջակցություն են ստանում պետական ֆոնդերից: Առավելագույն պատժաչափը նման դեպքերում սահմանում է 10 տարի
«Կորյուն Նահապետյանը թանգարանային նմուշ է». Ռուբեն Հակոբյան
ԱԺ-ում քննարկվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողն է Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նախագծով առաջարկվում է անցում կատարել համամասնական ընտրակարգին: ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հարցրեց՝ արդյո՞ք սա թույլ կտա իրացնել քաղաքացու ընտրվելու իրավունքը, ոչ թե կուսակցականների: Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ իսկապես չկա բացարձակ գնահատման չափանիշ, թե ո՞րն է ավելի լավ՝
Եռյակ. «Հրադադարի ողջ ընթացքում սա աննախադեպ մի փաստ է՝ բացահայտ սադրանք»
Նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից խփվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՍԻ-24 ուղղաթիռը։ Հրադադարի ողջ ընթացքում սա աննախադեպ մի փաստ է՝ բացահայտ սադրանք՝ ուղղված ռազմական գործողությունների էսկալացիայի։ Վտանգավոր և դատապարտելի այդ քայլը անհանգստություն է առաջացրել նաեւ միջազգային ասպարեզում, տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից եղել են զգուշացնող եւ դատապարտող արձագանքներ։
Արամ Մանուկյանը՝ Ռուբեն Հակոբյանին. «Հիմա դուք ռոմանտիկ չե՞ք»
ԱԺ-ում քննարկվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի հիմնական զեկուցողն է Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նրան հարցրեց, թե ինչպե՞ս է, որ բոլոր ժողովրդագրական ցուցանիշները Հայաստանում տարիներ ի վեր անկում են ապրում, բայց միայն մեկ ցուցանիշ մշտապես աճում է՝ համապետական ընտրություններում պաշտոնական մասնակցության թիվը: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ շատ
2014թ. դեկտեմբերի 14-ի ՏԻՄ հերթական ընտրությունների ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են
Այսօր գումարած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 35 համայնքներում 2014 թվականի դեկտեմբերի 14-ին և Արագածոտնի մարզի Ջամշլու համայնքում դեկտեմբեր 7-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում
Ստեփան Սաֆարյանը` խոցված ուղղաթիռի միջադեպի մասին. «Հայկական կողմը անհասկանալի և անհայտ վրիպում է ունեցել»
«Արդյոք այս ամենի նպատակներից մեկն այն չէ՞, որ մենք տրվենք սադրանքի, արդյոք սա մի սադրանք չէ՞, որի նպատակը հակամարտության գոտու թեժացումն է, Մինսկի խմբի վերսկսած գործունեության կասեցումը, հատկապես, երբ այդ զորավարժություններում իրենց հետքը թողած ՌԴ-ն և Թուրքիան չափազանց շահագրգռված են Մինսկի խմբի ձևաչափի փոփոխմամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեկ օր առաջ ղարաբաղա – ադրբեջանական սահմանի արևելյան
Գտեք տառասխալը
Լուսանկարում պատկերված ցուցատախտակը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի մատույցներում է` Շառլ Ազնավուրի հրապարակի շատրվանների մոտ` քաղաքի սրտում: Մի կողմից՝ ուրախալի է, որ նման ցուցատախտակներով Երեւանի քաղաքապետարանը երեւանցիներին եւ քաղաքի հյուրերին հուշարձանի մասին տեղեկություններ է հաղորդում: Մյուս կողմից՝ ցավալի է, որ տառասխալ է մատուցվում: Այդքան ջանքերից հետո լավ կլիներ առանց տառասխալների ցուցանակներ տեղադրել: Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ
Ուսանողակենտրոն համակարգի կայացումը` կարևոր նախապայման
ԵՊՀ-ում մեկնարկել է “Հայացք ապագային-2014” խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդեսը։ Առանձին տաղավարներով երկու օր շարունակ իրենց աշխատանքները կներկայացնեն շուրջ 70 երիտասարդական կազմակերպություններ՝ ՀԿ-ներ, ուսանողական կառույցներ և այլն։ Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ովքեր ծանոթացել են երիտասարդական կազմակերպությունների ծրագրերին, գործունեությանը: ՀՀ ԿԳ նախարար Արմեն


















































