Օրվա լրահոսը
Ռուբեն Հակոբյան. ՍԴ-ն վաղուց քաղաքական մարմին է
«Ժառանգության» ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք դեմ են լինելու պայմանագրի վավերացմանը, քանի որ համարում են`պայմանագիրը հակասահմանադրական է:
«Նախապատերազմական վիճակ է. Ադրբեջանը ցամաքային պատերազմը փորձեց տեղափոխել օդ». Վարդան Դեւրիկյան
«Այս քայլով Ադրբեջանը զինադադարի խախտումը բարձրացրեց ռազմատեխնիկական նոր աստիճանի: Ադրբեջանը շարունակ շեշտել է, որ օդի ճանապարհը փակելը իրենց համար մեկ խնդիրն է: Լաչինի ճանապարհը բացելուց հետո ուղղաթիռային պատերազմը երկրորդ պլան մղվեց, բայց թե ինչու այս քայլը եղավ՝ դրան նպաստեցին օգոստոսյան մեր հակահարվածները: Ցամաքային պատերազմում տանուլ տալով՝ Ադրբեջանը փորձեց պատերազմը տեղափոխել օդ: Ադրբեջանը չի վախենում իրավիճակի
Նորարական տեխնոլոգիաների միջոցով տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ է քաղաքական օժանդակություն. զեկույց
Հայաստանում նորարարություն հասկացությունը դեռեւս մակերեսորեն է մատուցվում
Դադրիլ սպառնալէ. asbarez.com
Թող թշնամին ինք կորսնցնէ քուն ու դադար. ամէն վայրկեան ահաւոր հարուած մը ստանալու անձկութեամբ թող ապրի:
«Ժողովրդական կուսակցության» հայտարարությունը եռյակին միանալու մասին
«Ժողովրդական կուսակցությունը» մտահոգված է երկրում տիրող իրավիճակից, ողջունում և համագործակցության ձեռք է մեկնում «եռյակին»՝ համոզված լինելով, որ համաժողովրդական հզոր շարժումը կլուծի մեր երկրի զարգացման ուղին, դրա համար հարկավոր է յուրաքանչյուրիս քաղաքացիական ակտիվությունը, սերն ու նվիրումը առ մեր հայրենիք, հավատը մեր ժողովրդի ստեղծագործ ներուժի նկատմամբ: Օր առաջ պետք է այս իշխանությունը հեռանա, որպեսզի նոր ուժը կարողանա
Հակառակորդի կատարած քայլին համարժեք, անգամ ավելի ուժգին պատասխան տալու տարբերակը ներկա պահին որեւէ այլընտրանք չունի. «Հայոց աշխարհ»
Ադրբեջանի ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները միշտ էլ պտույտներ են գործել մեր սահմանների երկայնքով, բայց, ի տարբերություն սովորական զինատեսակներով ընթացող փոխհրաձգության, հայկական կողմերը միշտ էլ պահպանել են ծանր զինտեխնիկա չկիրառելու գործողությունների չդիմելու պարտավորությունը։
Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով
Երեկ «Վահագնի» թաղամասի «Արարատ Վելլի» ակումբում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գրքի շնորհանդեսը, նվիրված Արեւմտյան Հայաստանից սերված եւ հետագայում Թիֆլիսում, Վրաստանում, Մոսկվայում գործունեություն ծավալած գերդաստանին։ Նրանք վաճառականական գործունեություն ծավալելով՝ սկսեցին իրենց շահածից բաժին հանել բարեգործությանը։ Մասնավորապես, Հովհաննես Անանյան-Հովնանյանը կառուցեց Թիֆլիսի Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցը, աջակից եղավ մշակույթին, աղքատախնամ հիմնարկներին։ Այս գերդաստանն
Վահագն Խաչատրյան. Անընդունելի է, որ բյուջեում չկա անդրադարձ, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեր տնտեսությանը ինչ կտա. «Չորրորդ իշխանություն»
Դա նշանակում է մեկ բան, որ իշխանությունը կամ լուրջ չի վերաբերվում բյուջեին, կամ լուրջ չի վերաբերվում, որ Հայաստանի անդամակցությունը մինչեւ վերջ իրականություն կդառնա։
Աղվան Վարդանյան. «Նոր կառավարությունը ոչինչ չի արել որակական ցուցանիշներ ապահովելու համար»
«Ցավոք, հերթական որեւէ առաջընթաց չենթադրող բյուջեն է, գրեթե կրկնությունը նախորդ տարիների բյուջեի: ՀՀԿ-ի միանձնյա իշխելու այս տարիներին դեռ 2012-ից էլ առաջ, մի անգամ բերվեց հավակնոտ եւ լուրջ ծրագրեր ենթադրող բյուջե: Բայց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով փառահեղ տապալումից հետո, ունեցել ենք նույն`գոյատեւման բյուջեն»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն`անդրադառնալով 2015 թվականի բյուջեի նախագծին,
Հետախույզների կարծիքով՝ ուղղաթիռի կործանման պատճառում մեղքի բաժինն ունի հրամկազմը
Հետախույզ. «Ինչ է նշանակում շների քթի տակ ուղղաթիռ բարձրացնել»
ՍԴՀԿ Կեդրոնական Վարչության ատենապետ. «Ալիևի հետ որևիցե բանակցություն այս հանցագործությունից հետո ուղղակի անիմաստ է»
Ադրբեջանի կողմից Արցախում ուղղաթիռի խոցումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի հրավեր։ Այն, որ մեր Զինված Ուժերը պատշաճ պատասխան են տալու, երկու կարծիք լինել չի կարող։ Բայց, այստեղ կարևոր է հարցի քաղաքական բովանդակությունը… ՍԴՀԿ–ն վստահ է, որ նմանատիպ սադրանքից հետո բանակցային գործընթացում պաշտոնական Երևանի մասնայցությունը վայրկյան առաջ պետք է առկախվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ
Ազատ Արշակյան. «Պետք է մեր հարվածը շատ ցավոտ լինի, ոչ թե իրենք 3 զինվոր խփեցին, մենք էլ 3 խփենք»
«Այն, ինչ կատարվեց, իր նախադեպը չէր ունեցել: Աստված չանի, որ գնալով այդպիսի դեպքերի թիվն աճի: Այն գործողությունները, ինչ մենք տեսնում ենք Ադրբեջանի ղեկավարության եւ ԶՈՒ կողմից, մեկ բառով կանվանեմ՝ նենգություն: Բնութագրում են, թե հանդուգն քայլ է, բայց հանդուգն բառը իր մեջ խիզախություն է պարունակում: Դա նենգություն էր,ահաբեկչական ակտ էր: Մենք մեր թշնամուն շատ լավ ենք
Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը վախեցել է ընդդիմության հանրահավաքներից
«Բյուջեի քննարկումները բավական հետաքրքիր էին: Իշխանությունները խուսափեցին բանավեճից: Մեր որեւէ մեղադրանքի, դիտողությանը, պնդմանը ոչ մի պատասխան չտրվեց, ինչը բացատրություն ունի`իշխանությունը ասելիք, արդարացում չունի իր կողմից վարվող քաղաքականության առումով»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ամփոփելով 2015 թվականի բյուջեի քննարկումները`ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Անգամ վարչապետը վախեցավ մասնակցել այդ քննարկումներին, դեմ էին տվել երկու-երեք նախարարների, որոնք բավարարվեցին ընդհանուր
Վովա Վարդանով. Եթե ես լինեի, կսկսեի պատերազմ. «Իրատես de facto»
Սահմանի վրա 30-հազարանոց խմբավորում ունենք, հանգիստ կարող ենք Բաքու հասնել։
Սամվել Ֆարմանյանի մարմնի ո՞ր հատվածի հետ է հանդիպել Լեւոն Զուրաբյանի ոտքը (Տեսանյութ)
Լեւոն Զուրաբյանը դատապարտում է իր ոտքի արարքը «Իհարկե լավ բան չի, որ պարոն Ֆարմանյանը այդ պատահարի մասին վազել է լրատվական միջոցներ, և զոռ տալով երևակայությանը՝ սուտ ասել: Մեր ժողովուրդը լավ գիտի թե նման պատահարներից խոսողները ինչ են»,- այսօր խորհրդարանում, ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը`պատասխանելով իր եւ Սամվել Ֆարմանյանի միջեւ երեկ երեկոյան տեղի
Բախում՝ ոստիկանների, ակտիվիստների և զոհվածների ծնողների միջև ՍԴ բակում (Տեսանյութ, ֆոտոշարք)
«Էրեխուն Ղարաբաղում սպանել են, հիմա էլ դուք ծնողին եք սպանում»,-ՍԴ բակում այսպես էին որակում ՀՀ ոստիկանների գործողությունները զոհված զինծառայողների ծնողները: Ոստիկանները թույլ չէին տալիս, որ նրանք մուտք գործեն Սահմանադրական դատարան: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մինչ ՍԴ-ն խորհրդակցական սենյակում որոշում է կայացնում ԵՏՄ-ին ՀՀ-ին միանալու պայմանագրի սահմանադրականության հարցի վերաբերյալ, ՍԴ բակում իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում
Ինչո՞ւ ադրբեջանցիները համարձակվեցին հայկական ուղղաթիռ խփել. «Չորրորդ իշխանություն»
Պարզ ասած՝ ինչո՞ւ են նրանք մեզ հետ խոսում ուժի դիրքերից, եթե գիտեն, որ ցանկացած պահի կարող ենք պատժել։
ՍԴ-ի դիմաց տղամարդ է վատացել ոստիկանների քաշքշոցից. Շտապ օգնություն է եկել
Սահմանադրական դատարանի դիմաց ոստիկանների կողմից քիչ առաջ բռնությունների ենթարկված մի քաղաքացու համար շտապ օգնություն են կանչել: Նրա ինքնազգացողությունը վատացել է, սրտի գանգատներ ունի: Նշված քաղաքացին բանակում մահացած Արման Մուրադյանի հայրն է՝ Հովսեփ Մուրադյանը: Նրա պատմելով, ոստիկանները իրեն հրելով երկար տարածություն քարշ են տվել: Հովսեփ Մուրադյանի կինը բղավում է, որ երկու օր առաջ էլ նախագահական նստավայրի
Առավել հավանական է, որ առաջիկայում Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրվի. «Ժողովուրդ»
Նման նախաձեռնությամբ հանդես գալով՝ «Ժառանգության» առաջնորդը փաստացի սահմանափակել է ոչ իշխանական եռյակի՝ միասին առաջ գնալու հնարավորությունները։ Իհարկե, Հովհաննիսյանը չի հստակեցրել, թե ինչ տեղի կունենա, եթե ոչ իշխանական եռյակի մյուս երկու գործընկերները կամ նրանցից մեկը հրաժարվի իր մատնանշած կամ դրան համարժեք որեւէ այլ փաստաթուղթ ստորագրելուց։ Սա այն դեպքում, երբ փաստաթղթի ստորագրումը «Ժառանգության» առաջնորդի համար «առաջ շարժվելու»
Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործով «Կամազ»-ի վարորդին մեղադրանք է առաջադրվել
2014թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Իմէքս-Գրուպ» ՍՊ ընկերության վարորդ Մ.Վարդանյանն իրեն ամրակցված «Կամազ-53202» մակնիշի, 533 ՏՍ 61
Արկադի Տեր-Թադեւոսյան. «Չպատասխանեցի՞ր, ավելի ուժեղ հարված կստանաս». «Իրատես de facto»
Եթե ինձ խփում են, ես պետք է պատասխանեմ։ Այդպիսին է
զինվորական օրենքը։
Քաոսային վիճակ՝ ՍԴ բակում. ՍԴ-ն խորհրդակցական սենյակում քննում է ԵՏՄ-ին ՀՀ միանալու սահմանադրականության հարցը
Քիչ առաջ Սահմանադրական դատարանն անցավ խորհրդակցական սենյակ որոշելու ԵՏՄ պայմանագրի սահմանադրականության հարցը: ՍԴ-ն գրավոր ընթացակարգով քննել է Եվրասիական տնտեսական միության մասին 2014-ի մայիսի 29-ի Մինսկում ստորագրված պայմանագրին ՀՀ միանալու մասին փաստաթղթում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը երկու հարց ուղղեց դատարանում ՀՀ նախագահի ներկայացուցիչ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին: Նա
ԲՀԿ-ականները ծեծել են ԺՈՒԿ անդամին. «Հայկական ժամանակ»
«Բարգավաճը» միտինգ արեց, որոշեցին, որ իշխանությունը ԲՀԿ-ինն է, իրավունք ունեն նման բաներ անելու»։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նման աննախադեպ սադրանքի է դիմում աշխարհաքաղաքական բեւեռներից մեկի հրահրմամբ. «Ժողովուրդ»
Ակնհայտ է, որ 1994թ. հրադադարի պայմանագրի ստորագրումից ի վեր պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը երբեք այսքան մոտ չի եղել, առավել եւս, որ նույն ազերիների կողմից երեկ հրապարակված տեսանյութից պարզ դարձավ, որ նրանց կողմից միտումնավոր կերպով է ստեղծվել «casus belli»-ն՝ պատերազմի առիթը, եւ, ըստ ամենայնի, ոչ առանց գործընթացի շարունակման նախնական հաշվարկների։ Սա հստակ գիտակցում են բոլորը՝ ե՛ւ
Ակնարկ. Միջազգային Երաշխաւորութեամբ Գործարկել Ստեփանակերտի Օդակայանը. «Ազդակ»
Հիմա այն պահն է, որ հայկական կողմը առաւելագոյն քաղաքական աշխատանքներ ծաւալէ պահանջելու միջազգային երաշխիք Արցախի օդային տարածքի անվտանգութեան համար: Հիմա պահն է, որ պատասխանատուութիւններու համահաւասարեցման խաղը կանգ առնէ եւ իրերը կոչուին իրենց անուններով: Պատասխանատուութեան մատնանշումին բնականաբար կը յաջորդէ դատապարտում: Ուսումնավարժողական նպատակով թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումներ կանխարգիլելու համար միջազգային հանրութիւնը պէտք է երաշխաւորէ օդային անվտանգ տարածք
Աշխարհաքաղաքական կենտրոններից ոչ մեկին ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը Ղարաբաղում. «Հայկական ժամանակ»
Ադրբեջանը չունի Ղարաբաղի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելու տեխնիկական հնարավորություն, կամ էլ՝ միջազգային ճնշումները նրան ետ են պահում սպառնալիքներն իրագործելուց։
Վիճաբանություն Քասախի գերեզմանատանը
Նոյեմբերի 13-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Քասախ գյուղի գերեզմանատանը հարձակվել են իր վրա և ծեծել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Քասախ գյուղի գերեզմանատան ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն գյուղի
Անահիտ Բախշյան. Ինչը լավ է, ասում ենք` լավ է: Համագործակցությունը տալիս է իր պտուղները
Դպրոցների գործունեության առավել թափանցիկության ու հրապարակայնության ապահովման Երևանի քաղաքապետարանի փորձը օրինակելի է: 2014 թվականի Երևանի զարգացման ծրագրում նախատեսված «Դպրոցների գործունեության առավել թափանցիկության ու հրապարակայնության ապահովում» կետն արդեն իրականացվել է: Երևանի քաղաքապետարանի yerevan.am կայքում արդեն դրված են իր ենթակայության դպրոցների նախահաշիվներն ու հաստիքացուցակները: Շուտով կտեղադրվեն նաև դպրոցների տարիֆիկացիաներում առկա բոլոր թվային տեղեկությունները: Մեկ այլ լավ տեղեկություն.
Մկրտիչ Մինասյան. Վախենում եմ, որ «Հին Երեւան» նախագիծը հանկարծ իրականանա. «Հրապարակ»
Ես դեմ եմ, որ Գլխավոր պողոտան լցնեն այդ կառույցներով, նախ շենքերը չեն վերականգնվելու այնպես, ինչպես եղել են։
ՀԱԿ. «Հերթական ընտրությունների մասին խոսք լինել չի կարող». «Ա1+» (տեսանյութ)
Դաշնակցությունը գիտեր, որ իշխանափոխության եռյակի ընտրած ճանապարհը ոչ մի տեղ տանող չէ: «Բայց նաեւ հարգանքով էինք մոտենում իրենց տեսակետին եւ հասարակության այն հատվածին, որը փոփոխություններ ա ակնկալում»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։ Հանրապետականում նույնիսկ չէին էլ նկատել, որ ընդդիմությունը իշխանափոխության գործընթաց է սկսել։ ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանն արձագանքում է՝ «Տո երբ


















































