Օրվա լրահոսը

Օպերայի ակտիվիստ դերասանը վախի՞ց հրշեջ ներկայացավ (Տեսանյութ)

Երեկ երեկոյան «Անուշ» օպերան տապալած ու բողոքի ցույց անցկացնող օպերայի աշխատակիցներն այսօր շփոթված ու վախեցած էին: Ինչպես տեղեկացրել ենք  այսօր կեսօրին նրանք կրկին նախատեսել էին բոյկոտել աշխատանքը եւ բողոքի ցույց անցկացնել: Բայց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի այցը կանխել է նրանց մտադրությունը: Մեկ ժամից ավելի տեւած քննարկումից հետո օպերայից դուրս եկող աշխատակիցները փախչում էին լրագրողներից: Աշխատակիցներից

Հայ դահուկորդները որոշել էին իզուր ուժեր չվատնել

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանն այսօր Սոչիում չմասնակցեցին դահուկային արագավազքի մրցմանը: Aravot.am-ը հեռախոսով կապվեց Սոչիում Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ: «Մեր երկու դահուկորդներն էլ արագավազորդներ չեն: Դրա համար մարզիչները նրանց հետ միասին խորհրդակցելով նպատակահարմար չգտան մեկնարկել այս դիսցիպլինում` ուժերը խնայելով հաջորդ` իրենց նախասիրած մրցաձեւերի մեկնարկների

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Փետրվարի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ » ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia

Սամվել Բալասանյանն ավագանու անդամներով ի կատար ածեց Սերժ Սարգսյանի եղբոր խնդրանքը (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք,  Գյումրու այսօրվա ավագանու նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր Գյումրիում ամեն տարի անցկացվող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին 5 միլիոն դրամ հատկացնելուն: Իսկ փառատոնը անցկացվում է Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, փառատոնի համանախագահն էլ Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը: Վերջինս նամակ էր հղել Գյումրու քաղաքապետին` խնդրելով 5 միլիոն

Հայաստանում առցանց առևտուրը զարգանում է

«Այսօրվա դրությամբ Հայաստանը ունի բավականին մեծ թվով ինտերնետ սպառողներ, բայց եթե նայում ենք՝ ի՞նչ մակարդակի վրա է գտնվում կամ ինչի՞ց են օգտվում, իսկապես հիասթափվում ես: Հիմնական խնդիրների պատճառն այն է, որ մենք՝ հայերս, շատ «Օդնոկլասսնիկ»-ացված ենք: Իհարկե, գնալով բարձրացնում ենք զարգացվածության մակարդակը այս ոլորտում. հիմա մեր պատվերների մոտավորապես 20 տոկոսը կատարվում է համացանցի միջոցով, որը

Ռուբեն Բաբայանը`«Անուշի» անձնակազմի բողոքի մասին

«Իմ կողմից ուրիշի արածը ողջունելն ու դրան չմիանալը անբարոյական կլինի»

«Տոսկա» օպերան չի տապալվի. «Ա1+»

Ի տարբերություն Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի, Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերան այսօր չի տապալվի՝ «Ա1+»-ին վստահեցրեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն Դավիթ Թերզյանը։ «Հարյուր տոկոսով այսօր «Տոսկա» օպերայի համերգային կատարումը կհնչի Արամ Խաչատրյան համերգասրահում։ Աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանն էլ ելույթ կունենա»,-նշեց պարոն Թերզյանը։ Այս համերգով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, կազդարարի այս տարվա համերգային ծրագիրը։

Ո՞վ է մարտի 1-ի պատասխանատուն. հետադարձ հայացք և իրականություն

«Մարտի 1-ի պատասխանատուն իշխանությունն է` իր բոլոր թևերով»,-Aravot.am-ի հարցին` ո՞վ է մարտի մեկի պատասխանատուն, այսպես պատասխանեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Պարոն Խաչատրյանը վստահեցրեց, որ մարտի 1-ի ողբերգական դեպքերի մեղավորների չբացահայտումը ևս ընկնում է իշխանության վրա : Վահագն Խաչատրյանն այս առիթով շեշտեց. «Իշխանությունն ամբողջությամբ` համապատասխան մարմինները` որոշում ընդունողներից մինչև կատարողներ»: Այնուհետև նկատեց. «Ընդդիմությունը` հանձինս ՀԱԿ-ի, առավելագույնս

«Ուզում էին անել շատ լավ, բայց ստացվեց՝ ինչպես միշտ». Ավագ դպրոցների եւ միջազգային չափանիշների արանքում.. «Մեդիալաբ»

Այս տարի գարնանը ավագ դպրոցները կունենան առաջին շրջանավարտները: 2010թ. գործարկված այս դպրոցները, թեպետ ստեղծված են հոսքային ուսուցման հենքով՝ նպատակ ունենալով բարձրացնել կրթության որակը, սակայն փորձագետների կարծիքով այն չի բարձրանում, իսկ բուհ ընդունվելու համար բոլոր աշակերտները անխտիր պարապում են կրկնուսույցների մոտ: Դիլիջանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ռոբերտ Պետրոսյանը «Մեդիալաբին» ասում է, որ 11-րդ դասարանից սկսած

Լեւոն Թոքմաջյան. «Ես էլ Սարյանի քանդակի դիմաց տրված գումարը գցեցի խնայդրամարկղ, հիմա ու՞ր է այդ փողը»

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին միացած Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների բողոքին, որոնք երեկ տապալել են «Անուշ» օպերան,  բոյկոտել, ապա դուրս եկել օպերայի բակ ու միացել  «Դեմ եմ» թիմի անդամներին: Լեւոն Թոքմաջյանն ասաց, որ ինքը ողջունում է «Անուշի» անձնակազմի այդ քայլը.  «Սա լավ քայլ

Նոյեմբերի 5-ին քաղաքացիական հագուստով ոստիկանը՝ տուժող. «Ազատություն» ռադիոկայան

Քննչական խմբի ղեկավարի համոզմամբ՝ այդ անձի նկատմամբ բռնություն գործադրողը տեղյակ էր նրա ոստիկան լինելուն, իրավապաշտպանը, մինչդեռ, խոսում է սադրանքի մասին: Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում քաղաքացիական հագուստով անձը, որը, ըստ հրապարակված տեսանյութերի, միայն իրարանցման ժամանակ է հայտարարել, թե ինքը ոստիկան է, ճանաչվել է տուժող: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ

Վարդան Պետրոսյանի գործով ներգրավվել է տուժողների եւս մի ներկայացուցիչ

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Զարուհի Վարդանյանը Վարդան Պետրոսյանի վթարի գործով ծանոթանում է գործի նյութերին: Նա ներգրավվել է որպես տուժողների՝ Էմմա Հակոբյանի, Տաթեւ Հակոբյանի, Հայկ Հակոբյանի, եւ տուժողների իրավահաջորդների մայրերի՝ Նաիրա Հայրապետյանի եւ Աննա Կարապետյանի ներկայացուցիչ: Aravot.am-ին Զ.Վարդանյանն ասաց, որ կատարել է որոշակի հարցումներ՝ կապված տուժողների առողջական խնդիրների հետ:    

Պարտադրել են ներկայացման տոմս գնել. «Ա1+» (տեսանյութ)

Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի դպրոցի առաջին դասարանցիներին պարտադրել են ներկայացման տոմս գնել։ Այն դեպքում, երբ ԿԳՆ-ն արգելել էր տոմսերի վաճառքը դպրոցներում։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան. «Ս. Սարգսի տոնն ավելի խորն է և իմաստ ունի»

  «Խորհրդային կարգերի փլուզումից հետո՝ համաշխարհայնացման այս երևույթի ներքո, օտարամուտ տոներ մուտք գործեցին մեր երկիր, մարդիկ սկսեցին տոնել սուրբ Վալենտինը, Հելոուինը»,- «Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:   Ըստ նրա՝ Վալենտինի տոնը մի արհեստական տոն է, որը փորձում են արմատավորել. որոշ շրջանակներ ունեն իրենց

Բաճկոնի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված թմրամիջոց

Փետրվարի 9-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության ծառայողները Նորքի 7-րդ զանգվածից, ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արմեն Ա.-ին և 1984 թ. ծնված Վարդան Կ.-ին: Խուզարկությամբ Արմեն Ա.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված, «B-8» գրառմամբ 45 դեղահաբ, որոնք, ըստ վերջինիս բանավոր հայտարարության, «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոց

«Վարդանը մինիստրի տեղակալ մարդ է, ոնց թե փողը չի տվել»

Ի դեպ, կողմերի վեճից հետո Ռ.Բալասանյանի բաժնեմասն անցել է Սուրիկ Օրբելյանին, որը արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի հորեղբոր որդին է…

Երկաթուղու տնօրենն աշխատողներին հորդորել է. «Ձեր կառավարությունից բողոքեք». epress.am

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը երեկ հանդիպել է երկաթուղու աշխատակիցներից 20-ի հետ, ովքերբողոքում էին ՀԿԵ-ի աշխատողներիցկենսաթոշակային պարտադիր վճարը գանձելու դեմ : Վիկտոր Ռեբեցըն ասել է՝ «գնացեք, ձեր կառավարությունից բողոքեք», «եթե մենք պահումը չանեինք, մեզ կտուգանեին»: Այս խոսքերը Epress.am-ին փոխանցել է հանդիպմանը ներկա ՀԿԵ-ի աշխատակից Համլետ Գրիգորյանը: Նշենք, որ աշխատակիցների և ընկերության գլխավոր

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով Երեւանում. eaparmenianews.wordpress.com

2014թ. փետրվարի 8-ին «Հրազդան» հյուրանոցում (Երեւան, Ձորափի 72) տեղի ունեցավ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով, որի օրակարգում մեկ հարց էր՝ «ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անելիքները ՀԱՊ 2013թ. դեկտեմբերի 21-ի հայտարարության լույսի ներքո»։ Համաժողովին ներկա էին ոչ միայն Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ ՀԿ-ների, այլ նաեւ քաղաքական, քաղաքացիական եւ հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Քննարկումների առանցքում Մաքսային միություն

Մեսրոպ Մովսիսյան. «Նախագահն, ընդհանրապես, չի էլ մտածում» (Տեսանյութ)

«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանն այն կարծիքին չէ, որ միանգամից Եվրոպա գնալն էլ փայլուն կլինի. «Դա էլ մտածելու բան է»: Բանախոսը նաեւ իր զարմանքն արտահայտեց. «Իսկ ինչի՞ անպայման պիտի ինչ-որ մի տեղ գնանք: Համագործակցությունը բացառվո՞ւմ է: Բոլորի հետ էլ համագործակցենք, նաեւ Ադրբեջանի հետ, իհարկե, ոչ զինվորական գործերում»: Մեսրոպ Մովսիսյանն այն կարծիքին է, որ Հայաստանի կառավարությունն

Դատարանը մատուցել էր անակնկալ՝ հրապարակելով երկու տարբեր որոշումներ

Աջափնյակ-Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Արտակ Ավդալյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Նա մեղադրվում է օգոստոսի 31-ին իր անձնական «Ջիփ գրանտ չերոկի»  մակնիշի ավտոմեքենայով հետիոտն Գոհարիկ Ավալյանին վրաերթի ենթարկելու, անզգուշությամբ նրան մահ պատճառելու համար: Դատարան չէին ներկայացել երկու վկաները, որոնց դատակոչելու միջնորդությամբ հանդես էր եկել պաշտպան Ռուբեն Բալոյանը: Դատարանը բերման որոշում

Պետությունը կսուբսիդավորի բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի մի մասը

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը: Գործադիրի հավանությանն արժանացած երկու որոշում վերաբերում էր  Արցախի գործարար միջավայրին. հաստատվեցին  գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը և պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի գնահատման և հաստատման կարգը: Նախատեսվում է այդ ոլորտում  իրականացնել շարունակական բարեփոխումներ, ինչպես նաև հետևողական քայլեր ձեռնարկել գործարարությամբ զբաղվելը դյուրացնելու և պետական

Կառավարության նախաձեռնությամբ` ԿԳ նախարարության պատվիրած հայկական պլանշետների ոչ քանակն է հայտնի, ոչ էլ գինը

Այսօր «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանը խոսելով հայկական պլանշետների արտադրության թեմայով եւ անդրադառնալով դրանց ստեղծման համար աշխատող հայ մասնագետներին՝ ասաց, որ այն հայկական պլանշետները, որոնք ստեղծվում են Չինաստանում, ամեն անգամ Հայաստանից ինժեներներ են ուղարկվում Չինաստան արտադրության որակն ապահովելու համար, ինչի հետ կապված էլ որոշում ընդունվեց ստեղծել «Արմթաբը», որովհետեւ այսօր, նրա

Գեւորգ Գեւորգյան. Փորձելու ենք արժեւորել բոլոր այն ստեղծագործողներին, ովքեր արարում են կինոն

Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 1-ին

Արշակ Զաքարյան. «Կոմերցիան ամբողջ աշխարհի հերն անիծել է»

Փետրվարի 11-ին ՍԻՄ «Ազդակ» լրատվական ակումբում ասուլիսի հյուրն էր կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը: Վերջինս «Իրավունք» թերթի կողմից 2013թ-ին կինեմատոգրաֆիայի բնագավառում լավագույն գործիչ է ճանաչվել՝ Հայաստանի Հանրապետությունում հայրենասիրությանը նպաստող մի շարք ֆիլմեր նկարահանելու համար: Զաքարանը ասաց, որ ստացված պատվոգիրը միայն իրենը չէ, այլ՝ ամբողջ ազգինը, քանի որ աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերը աջակցություն են ցուցաբերել ֆիլմերի՝ հատկապես

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11–ին` ժամը 14:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

Լարիսա Ալավերդյան. «Մարդը կուշտ կյանքն է վեր դասում»

«Արտագաղթը հասարակության անհամաձայնության դրսեւորումներից մեկն է իշխանության քաղաքական որոշմանը»,- այսօր Մամուլի ազգային ակումբում կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանը` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ կազմակերպված «Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա. Խոչընդոտներ եւ հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ: Բանախոսը համաձայն չէ, որ հասարակության մոտ ութսուն տոկոսը ձգտում է ՌԴ. «Մարդկանց մոտ վախ կա, որ «ռուսը չլինի թուրքը մեր

Ֆերմերը՝ փոխնախարարին` «Հարբած ես եղել, չես հիշում» (Տեսանյութ)

Արարատի մարզի ֆերմեր Ռաֆիկ Պողոսյանը պնդում է, որ գյուղատնտեսության նախարարության ցորենի սերմնաբուծության ծրագրով առաջարկած պայմանագիրը ոչինչ է, քանի որ դատարանը մերժել է հայցը: Նա կարծում է, որ դա միայն բիզնես է այն մարդկանց համար, ովքեր տրամադրում են այդ սերմերը, իսկ պետությունը դրանից ոչ մի շահույթ չի ստանում: Այսօր այս մասին ֆերմերն ասաց «Հենարան» ակումբում: Ռաֆիկ

Մշակույթի փոխնախարարը օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի աշխատակիցների հետ քննարկում է անցկացնում

Որոշ աշխատակիցներ դժգոհ դեմքերով դուրս են գալիս թատրոնից, բայց հրաժարվում են ասել, թե ինչ են քննարկել, որոշ աշխատակիցներ էլ ասում են, թե իրենք դժգոհելու ոչինչ չունեն:

Հասմիկ Ամիրյան. «12-րդ դասարանում ռազմագիտություն չի ուսուցանվում»

Աշակերտական նստարանից բանակ են զորակոչում

Ստեփան Սաֆարյանը հեգնեց Մհեր Շահգելդյանին (Տեսանյութ)

«Հայաստանը մինչեւ այսօր համարվում է ավելի ազատ, քան ՄՄ մնացած երկրները: Սովորական մտածողության համար դա անտրամաբանական է, բայց որպես մասնագետ կարող եմ ասել, որ եվրոպական կամ եվրասիական կողմնորոշումը ազգի կողմնորոշումն է ոչ թե քաղաքական էլիտայի: Մեզանում ՄՄ-ն ընկալվում է որպես ՌԴ-ի հետ դաշնություն»,- այսօր Մամուլի ազգային ակումբի`Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ կազմակերպված «Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա.

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031