Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյանը հեգնեց Մհեր Շահգելդյանին (Տեսանյութ)

Փետրվար 11,2014 14:39

«Հայաստանը մինչեւ այսօր համարվում է ավելի ազատ, քան ՄՄ մնացած երկրները: Սովորական մտածողության համար դա անտրամաբանական է, բայց որպես մասնագետ կարող եմ ասել, որ եվրոպական կամ եվրասիական կողմնորոշումը ազգի կողմնորոշումն է ոչ թե քաղաքական էլիտայի: Մեզանում ՄՄ-ն ընկալվում է որպես ՌԴ-ի հետ դաշնություն»,- այսօր Մամուլի ազգային ակումբի`Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ կազմակերպված «Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա. Խոչընդոտներ եւ հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:

Բանախոսն այն կարծիքին է, որ Հայաստանը հայտնվել է մարգինալ վիճակում`Հայաստանին ԵՄ-ում չեն սպասում, ՄՄ-ում նույնպես:

Արթուր Աթանեսյանի համար ավելի կարեւոր է «կրթյալ զանգվածի» կարծիքը, ոչ թե խոպանչիների. «Երբ խոսքը գնում էր ԵՄ-ի հետ ասոցացման մասին, մարդիկ պետականամետ տեսանկյունից են խոսում, իսկ ՄՄ-ի պարագայում անձնական»: Փորձագետը հասարակություն-պետություն երկխոսություն չի նկատում, չի նկատում նաեւ ազատ տեղեկատվություն որեւէ ասոցացման մասով:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը քննադատեց իշխանություններին`քաղաքական կուրսի փոփոխության համար, մանավանդ այն պարագայում, երբ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն Ադրբեջանին հսկայական ծավալների զենք է վաճառում:

Փոխարենը, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանն այն կարծիքին է, որ Հայաստան-ԵՄ մոտեցումները բավական լայն դաշտ ունեն:Նա եւս այն կարծիքին է, որ Վիլնյուսում ստորագրած հուշագիրն ապացուցեց, որ համագործակցության հնարավորություններ կան եւ դա կարեւոր է: Խոսքը հիմնականում քաղաքական համագործակցության մասին է: Բանախոսն ասաց նաեւ, որ տնտեսական բարեփոխումների եւ ինտեգրման հնարավորություններ էլ կան: «Ես կարեւորում եմ այն, որ մենք ցանկանում ենք կառուցել մեր իրականությունը`ելնելով եվրոպական արժեքներից»,- ասաց Մհեր Շահգելդյանը եւ ներողություն խնդրեց`լքելով քննարկումը:

«Ժառանգության» վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը հումոր արեց. «Գանք մի քիչ էլ ՄՄ-ի մասին խոսեք»:

Թե ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանի իշխանությունը`ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար`Ստեփան Սաֆարյանի մոտեցումները քիչ ուշ`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728