Օրվա լրահոսը

Միջազգային աղմուկ Ադրբեջանի կողմից ԼՂ ուղղաթիռը խոցելուց հետո

Երեկ Լեռնային Ղարաբաղի ուղղաթիռը խոցվեց, որի արդյունքում զոհվեցին անձնակազմի երեք անդամներ: Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ ուղղաթիռը խախտել էր Ադրբեջանի օդային սահմանը, ինչի պատճառով այն պայթեցրել են: Ադրբեջանը պարգևատրել է ուղղաթիռը կործանած զինծառայողին երրորդ աստիճանի «Զինվորական վաստակի համար» մեդալով: «Մենք դատապարտում ենք բռնության այս նոր պոռթկումը: Մենք կարծում ենք, որ ինչպես միշտ, ադրբեջանական իշխանությունն

Կայացել է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռքբերման նպատակով բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը

Երևանի քաղաքապետարանում կայացել է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռքբերման նպատակով բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը, որին ներկա էին հանձնաժողովի 7 անդամներից 6-ը։ Հանձնաժողովի կազմում են Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների մեկական անդամ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության երեք աշխատակից և հասարակական կազմակերպության մեկ ներկայացուցիչ, ով չէր ներկայացել նիստին։ Հանձնաժողովի անդամ, Երևանի ավագանու «Բարգավաճ

Փաստաբան. «Ոստիկանության պետի հրամանը բխում է օրենքից եւ կառավարության որոշումներից»

Տիգրան Ավետիսյանի պնդմամբ՝ 2005 թվականի փետրվարի 21-ին այն գրանցվել է արդարադատության նախարարությունում

Ադանայի ներկայիս զբոսայգին նախկին հայկական գերեզմանոց է եղել. ermenihaber.am

1960-ականներին հայկական գերեզմանոցը քանդվել է, և դրա տեղում հիմնվել զբոսայգի ու կոչվել Թուրքիայի Հանրապետության 2-րդ նախագահ Իսմեթ Ինոնյուի անունով:

Հայ միգրանտների քննությունից. ո՞ր ռուս իշխանի կողմից եւ ո՞ր թվին է ընդունվել քրիստոնեությունը Ռուսաստանում

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու որոշումից, կարելի է ասել, ավելի շատ ոգեւորվեցին, ուրախացան Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնողները: «Առավոտի» հետ զրույցում արտագնա աշխատանքի մեկնողների մեծ մասը լիահույս են, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հայ միգրանտների համար Ռուսաստանի դռները բաց են լինելու, շատ հանգիստ աշխատանք կգտնեն, կեցության համար փաստաթղթավորումն էլ կդյուրացվի: Ռուսաստանն իրոք որոշակի դյուրացումներ նախատեսել

ՍԴ պատերի ներսում տեղի է ունենում Սահմանադրության և պետականության, ինքնիշխանության բռնազավթում

«ՍԴ-ն կամ պիտի մատնացույց անի, որ Սերժ Սարգսյանը հիմար է և ստորագրել է Սահմանադրությանը ակնհայտ հակասող միջազգային պայմանագիր, կամ որ հիմար են բոլոր այն մարդիկ, ովքեր բառացիորեն են հասկանում Սահմանադրության այն դրույթը, որ ՀՀ-ում բացառապես օրենքներով են սահմանում պետական տուրքերի չափը, եղանակը, տեսակները և այլն»,-այսօր ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) բակում կազմակերպված ինքնաբուխ ակցիայի ժամանակ Aravot.am-ի

Սուրեն Վարդումյանի «Կառավարչական հմտությունների զարգացում» գրքի շնորհանդեսը

Այն օգտակար կլինի հատկապես ուսանողների համար, քանի որ հանրային կառավարման ոլորտի վերաբերյալ շատ քիչ է հայալեզու գրականությունը:

Չգիտենք, թե ինչ կլինի վաղը Ղարաբաղում. Թուրքիայի ՊՆ. Haqqin.az

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը խորհրդարանում խոսել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ ուղղաթիռը կործանելու մասին, հայտնում է «Հաքքին.ազ»-ը՝ հղում անելով «Հաբերթուրք»-ին: «Ադրբեջանը հայկական ուղղաթիռ է խոցել: Հայ պաշտոնյաները հայտարարել են, որ պատասխանելու են այդ քայլին: Հավատացեք, անհնար է կանխատեսել, թե ինչ է վաղը տեղի ունենալու այդ տարածաշրջանում», – ասել է Յըլմազը Թուրքիայի բյուջեի քննարկման ժամանակ՝ ավելացնելով,

ՍԴ-ի դիմաց բողոքի ակցիային միացան ՄԻՊ-ի աշխատակիցները

Այսօր ՍԴ-ի դիմաց ոստիկանների ու ակտիվիստների բախման ահազանգով դեպքի վայր եկան ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները: Նրանք կատարվածի մանրամասներին ծանոթանալու համար զրուցեցին ակտիվիստների ու ոստիկանների հետ: «Եթե քաղաքացիները գտնում են, որ ոստիկանները հանցագործություն են կատարել, կարող են այդ հետքերով հանցագործության մասին հաղորդում ներկայացնել պատկան մարմիններին»,- եզրահանգեց ՄԻՊ աշխատակիցներից մեկը: Ակցիայի մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, եթե ոստիկանն իրեն թույլ

Ամանորին խոզի միսը կթանկանա

Արտահանման հեռանկարը մեր քաղաքացիներին վախեցնում է

Կարեն Հեքիմյան. Լիտվան ընդդեմ նախապաշարմունքների եւ Իսպանիայի

Հայաստանում Լիտվայի դեսպանության գործելաոճին, գործողություններին կամ անգործությանը հայաստանյան մամուլը բազմիցս անդրադարձել է: Ի սկզբանե խայտառակ վիճակում գտնվող դեսպանությունը օրեցօր, շատ դանդաղ, սակայն, այնուամենայնիվ ընկալում է իր հասցեին հնչած քննադատությունները եւ որոշ առումներով ուղղվում: 2013թ. հունվար-փետրվար ամիսներին Լիտվայի դեսպանությունը չէր աշխատում, դուռը փակ էր, չկար գործող կայք, ֆիքսված եւ շարժական հեռախոսակապ: Այժմ դեսպանության գործունեության մեջ առաջընթացն

Աղբանոցից հայտնաբերված ռետինե ձեռնոցները՝ հանցագործության կատարման միջո՞ց

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Արամ Ֆրունզիկի Մաթանյանի եւ Պերճ Հակոբի Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Երկու ամբաստանյալներն էլ օրեր առաջ արդարացվել են դատավոր Մեսրոպ Մակյանի դատավճռով: Արամ Մաթանյանի պաշտպանությունն իրականացրել է Վահագն Մանուկյանը (լուսանկարում), իսկ Պերճ Մկրտչյանինը՝ հանրային պաշտպանի գրասենյակից՝ Կարեն Մանուչարյանը: Վահագն Մանուկյանն իր պաշտպանական ճառում հայտնեց,

Փաստաբան. «Ոստիկանապետի հրամանը իրավաբանական ուժ չունի»

Արայիկ Զալյանի պնդմամբ՝ այն գրանցված չէ արդարադատության նախարարությունում

Սյունիքում Թոսունյանների հայտնի գործով՝ արդարացումներ

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Գրիգոր Պապյանի սպանության փաստի առթիվ 20.02.2012թ. Սյունիքի դատախազի տեղակալի կողմից՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով, նոր ի հայտ եկած հանգամանքներով, հարուցվել էր քրեական գործ: Երեկ. դատարանի կողմից հայտարարվել է քրեական գործի դատաքննության ավարտը, որից հետո մեղադրական ճառով հանդես է եկել մեղադրանքի կողմը: Մեղադրանքը պաշտպանող

«Արվեստագետն ամենաքիչ լուսաբանվող ոլորտից է»

ART PR-ի նախագահ Գայանե Դավթյանի դիտարկումները Վերջերս «Դալան» ցուցասրահում կայացավ ART PR ընկերության շնորհանդեսը, որն էլ ուղեկցվեց Սերգեյ Փարաջանովին նվիրված բացառիկ լուսանկարչական ցուցահանդեսով։ «Առավոտը» ART PR-ի նախագահ Գայանե Դավթյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ որոշեցին հենց արվեստագետներին PR եւ մարքեթինգային ծառայություններ մատուցող ընկերություն ստեղծել, արդյոք մտահոգությունն այն էր, որ մշակույթ քի՞չ է քարոզվում: «ART PR-ը ստեղծվեց այն նպատակով,

Ուսանողությունը պետք է լինի վառ անհատականությունների խումբ. Ա. Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ այսօր հանդիպում է ունեցել ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ: Նախարարը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, նշել է, որ ներկայումս Ազգային Ժողովում քննարկվում է կառավարության օրենսդրական նախաձեռնությունը` մայիսի 16-ը` Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը, որպես Ուսանողության տոն ամրագրելու վերաբերյալ: «Չկա լավ և վատ սերունդ. գոյություն ունեն

Կներկայացվի Ժան Ժիոնոյի «Հուսարը տանիքի վրա» գիրքը

Նոյեմբերի 20 -ին «Անակնկալ հինգշաբթին» կներկայացնի Ժան Ժիոնոյի «Հուսարը տանիքի վրա» գիրքը: Զեղչված գինը՝ 3770 դրամ Մշտական գինը՝ 4950 դրամ «Հուսարը տանիք վրա» վեպը արկածային մելոդրամա է, որտեղ դեպքերը տեղի են ունենում 1832-ական թվականներին Նապոլեոնի անկումից հետո: Ֆրանսիայում Ավստրիայի գաղտնի ոստիկանությունից թաքնվող 25-ամյա իտալացի գնդապետը փախչում է մարդասպանների հետապնդումից խոլերայի ծաղկման շրջանում: Հանգամանքների բերումով հանդիպում

Վանաձորի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ իրեն բռնաբարելու վերաբերյալ սուտ մատնություն անելու համար

Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակչուհու կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում 2014 թվականի նոյեմբերի 7-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ծանր հանցագործության մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնության համար։ Նախաքննության տվյալներով՝ աղջիկը, 2014 թվականի հոկտեմբերի 23-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում նախազգուշացված լինելով սուտ

Նամակներ եւրոպական կառոյցներուն

Նոյեմբեր 12, 2014-ին Ղարաբաղաատրպէյճանական սահմանին մօտ Ատրպէյճանի կողմէ զարնուած հայկական ուղղաթիռի եւ ատրպէյճանական յարձակողապաշտութեան, ապատեղեկատուութեան մասին Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի գրասենեակը նամակներ ուղարկեց եւրոպական կառոյցներուն, կոչ ուղղելով անոնց՝ խստագոյնս դատապարտել Ատրպէյճանը, որ պայթեցնել կը սպառնայ արդէն լարուած վիճակը: Նամակին մէջ Գասպար Կարապետեան, Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի նախագահը, նշած է, որ Արեւմուտքին թոյլատրած եւ ընդունած քաղաքականութիւնը՝

100-րդ տարելիցի մասին միայն միջոցառումներով խոսելը քիչ է

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ տարբեր միջոցառումներ ենք իրականացնում: Ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ փորձում են իրենց աշխատանքով պրոպագանդել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մարուքյանը իր «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» վերնագրով գիրքն է ներկայացրել, որում խոսվում

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի բոլոր անդամները վերընտրվել են

Վաշինգտոն- 2014թ.-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի բոլոր անդամները վերընտրվել են,- հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայամետ թեկնածուների բացարձակ հաջողության ցուցանիշը երբևէ եղածներից ամենաբարձրն է: «Մենք շնորհավորում ենք Կոնգրեսում մեր բոլոր ընկերներին իրենց վերընտրվելու կապակցությամբ»,- նշեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին` հավելելով. «Այն մարտահրավերները, որոնց մենք հանդիպելու ենք

Ապրել ՄԻԱՎ-ով. հասարակության վերաբերմունքը կրկնապատկում է հիվանդության ցավը

«Կարդում ես՝ ՍՊԻԴ ու հասկանում՝ մահ և ուրիշ ոչինչ» Մեղմ ժպիտը ուրվագծվում է դեմքին, հայացքում ափսոսանք կա խմորված, սակայն աչքերի փայլը խոսում է ուժի և ինքնավստահության մասին: Իր անցած կյանքը ներկայացնում է դրվագներով, ձեռքերի շարժումները մատնում են այն ծանր ապրումները, որոնք նրան կոփել են ու պատճառ դարձել, որ փոխի վերաբերմունքը կյանքի նկատմամբ: «13 տարի է

Վահրամ Բաղդասարյանը`Զուրաբյան-Ֆարմանյան վեճի մասին

«Իմ կողմից անընդունելի են վիճաբանությունները, բայց նման բաներ լինում են, մի ժամանակ ԱԺ դահլիճում էր լինում, հիմա տեղափոխվել է միջանցք»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ի պատասխան լրագրողների հարցերի ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն`անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի եւ Սամվել Ֆարմանյանի միջեւ տեղի ունեցած վեճին: «Եթե նրանք քաղաքական դաշտում են վիճաբանել`կան քաղաքական լուծումներ, եթե տղայական`խորհուրդ կտամ չասել իրենց

ԻՆՔՆԱՏԻՊ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Գլուխ քսանչորսերորդ

Քաղաքական դաշտը պետք է մաքրվի քաղաքական գործակալներից

«Անկախությունից հետո մենք չկարողացանք համապատասխան քաղաքական ներուժ ապահովել, որն ի վիճակի կլիներ կազմակերպել մեր ժողովրդին, ձևավորել ինքնիշխան պետություն և վարել արտաքին ու ներքին ազգանպաստ քաղաքականություն: Օտարին հաջողվեց հենվել մեր երկրում առկա նյութապաշտ ու ստրկամիտ քաղաքական գործակալների շերտի վրա, և նրանց բերել կառավարման լծակներին մոտ: Իսկ ազգի սերուցքը զբաղված էր Արցախյան պատերազմով և ի վիճակի չէր

ԲՀԿ-ն 12 կետերի շուրջ բանակցելու պաշտոնական առաջարկ չի ստացել

«Համաժողովրդական շարժումը շարունակվում է, այս փուլում շտաբների ձևավորման ուղղությամբ մարզերում ակտիվ աշխատանքներ են տարվում»,- խորհրդարանական ճեպազրույցներում ի պատասխան լրագրողների հարցադրումների`ի՞նչ փուլում է համաժողովրդական շարժումը եւ գրասենյակների ձեւավորումը, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Հարցին`ե՞րբ է լինելու հաջորդ հանրահավաքը, Ստեփան Մարգարյանը պատասխանեց`երբ եռյակը պատրաստ կլինի, ավելի հստակ ոչ ոք չի կարող դա ասել: Հանրահավաքների անցկացումը, նրա

Ինչո՞ւ չեն գործում ծխախոտի օգտագործման և սպառման սահմանափակումները

«Հանուն կրթության և գիտության» ՀԿ–ն, «Հակածխախոտային օրենսդրության կիրարկման և վերահսկողության խնդիրները ՀՀ–ում» թեմայով ուսումնասիրության շնորհանդեսով և հակածխախոտային լուսանկարչական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ամփոփեց «Հակածխախոտային օրենսդրությունը՝ հանուն հանրային առողջության» ծրագիրը: Նպատակն է նպաստել հանրային առողջության պահպանմանը՝ հակածխախոտային օրենսդրության կիրարկման արդյունավետ մեխանիզմների բացահայտման ճանապարհով: Այն իրականացվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության

Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն: Վարչապետը նշել է, որ ՏՏ բնագավառը ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններից է, և հաշվի առնելով զարգացման մեծ ներուժի առկայությունը, գործադիրը պատրաստ է աջակցել ոլորտի առաջընթացին և ծրագրերի իրականացմանը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից մշակված ծրագրի նախագիծը, որով առաջարկվում

«Պատրաստվում եմ հայերեն սովորել»

Ճանաչված ալտահար Մաքսիմ Նովիկովը՝ Ռուբեն Հովսեփյանի փեսան, հաստատվել է Երեւանում Գրող, հրապարակախոս, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի գեղարվեստական ոճի հիմնական հատկանիշը խոսքի պատկերավորությունն է, հուզականությունն ու արտահայտչականությունը: Նախօրեին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, Մաքսիմ Նովիկովի՝ Էդ. Հայրապետյանի կոնցերտի մատուցման առումով կարելի է համեմատական անցկացնել հայ գրողի երկերի գեղարվեստական ոճի հետ: Գրական

«Չկա լավ ու վատ սերունդ, կա տարբերվող սերունդ». Արմեն Աշոտյան

«Ավելորդ է ասել, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ձեր թիվ մեկ հարազատ նախարարությունն է. ի պաշտոնե կրթության ոլորտի համար պատասխանատու վարչություն է, և ես լինելով կառավարության ամենաերիտասարդ նախարարը, ամենավերջինն եմ ավարտել բուհը, ու ձեզ ավելի լավ պետք է հասկանամ, քան կարելի է ենթադրել», – այսօր Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031