Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերայի ակտիվիստ դերասանը վախի՞ց հրշեջ ներկայացավ (Տեսանյութ)

Փետրվար 11,2014 17:06

Երեկ երեկոյան «Անուշ» օպերան տապալած ու բողոքի ցույց անցկացնող օպերայի աշխատակիցներն այսօր շփոթված ու վախեցած էին: Ինչպես տեղեկացրել ենք  այսօր կեսօրին նրանք կրկին նախատեսել էին բոյկոտել աշխատանքը եւ բողոքի ցույց անցկացնել: Բայց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի այցը կանխել է նրանց մտադրությունը:

Մեկ ժամից ավելի տեւած քննարկումից հետո օպերայից դուրս եկող աշխատակիցները փախչում էին լրագրողներից: Աշխատակիցներից մեկն էլ` բարիտոն Գեւորգ Հակոբյանը, որը բեմադրություններում գլխավոր դերերով է հանդես գալիս, ներկայացավ հրշեջ, որ խուսափի լրագրողների հարցերից:

«Ամբողջ ազգին դարձրին չարչի, դե արի Հայաստանից մի փախչիր: Ինչ աստղեր կային մեր երկրում, էլ չեն փայլատակում մեր երկնքում: Կործանվեցին արվեստագետները, էլ չեմ շեշտում այլ կետերը»,- ասաց օպերայից դուրս եկող մի աշխատակից:

Մեր հարցին, թե փոխնախարարն ինչ էր ուզում, ինչու էր եկել, ասաց. «Արդեն լավ չեմ լսում, ականջներս փչացան» ու գնաց:

Կային աշխատակիցներ, որոնք օպերայի մուտքից փախան վազելով, մյուսները` դեմքերը փակած:

Միայն երկու աշխատակիցներ կցկտուր պատասխան տվեցին փոխնախարարի հետ ունեցած քննարկման մասին:

Մի կին ասաց, որ փոխնախարարը խոստացել է իրենց ցածր աշխատավարձի խնդիրը ներկայացնել նախարար Հասմիկ Պողոսյանին: Հորդորել է ցույցերի դուրս չգալ, մինչեւ հարցը չլուծվի:

Հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ նախարարի հետ նոր հանդիպում կազմակերպելու մասին: Աշխատակցուհին դժվարացավ ասել, թե իրենց ինչքանով են բավարարել փոխնախարարի հավաստիացումները` իրենց բարձրաձայնած խնդիրների լուծման վերաբերյալ:

Մանրամասները` տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728