Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է մարտի 1-ի պատասխանատուն. հետադարձ հայացք և իրականություն

Փետրվար 11,2014 16:39 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մարտի 1-ի պատասխանատուն իշխանությունն է` իր բոլոր թևերով»,-Aravot.am-ի հարցին` ո՞վ է մարտի մեկի պատասխանատուն, այսպես պատասխանեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:

Պարոն Խաչատրյանը վստահեցրեց, որ մարտի 1-ի ողբերգական դեպքերի մեղավորների չբացահայտումը ևս ընկնում է իշխանության վրա :

Vahagn-Xachatryan

Վահագն Խաչատրյանն այս առիթով շեշտեց. «Իշխանությունն ամբողջությամբ` համապատասխան մարմինները` որոշում ընդունողներից մինչև կատարողներ»:

Այնուհետև նկատեց. «Ընդդիմությունը` հանձինս ՀԱԿ-ի, առավելագույնս  ամեն ինչ արել է, որ գործը բացահայտվի: Դա է վկայում այն, որ բոլոր այն մեղադրանքները, որոնք կային և  ուղղված էին իմ ընկերների և գործընկերների դեմ, պարզվեց, որ իրականության հետ կապ չունեն»:

Samvel-Abrahamyan

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարտուղար Սամվել Աբրահամյանն ի պատասխան մեր հարցի՝ ասաց. «2008-ից ի վեր շուրջ 20 հայտարարությամբ ենք այս մասին հանդես եկել, ու մեր հայտարարությունները շատ կոնկրետ են: Իմ կարծիքը լիովին համապատասխանում է մեր հայտարարություններին»:

Մարտի 1-ի դեպքերի մեղավորների բացահայտման պատասխանատվությունը` ըստ ՀԱԿ կուսակցության քարտուղարի ևս ընկնում է իշխանության վրա: Այս առիթով նա մանրամասնեց. «Մարտի 1-ի և, ընդհանրապես, երկրում նման ողբերգական իրադարձության բացահայտման պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրա: Իշխանություններն այս ողբերգության մեղավորների բացահայտման առումով ոչ միայն ոչինչ չեն արել, այլև ամեն ինչ արել են, որ կոծկեն այդ հարցը: Ուստի այս քառօրյայում մարտի 1-ի հարցը մենք նորից բարձրացնում ենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սենսացիոն բացահայտում չի լինի, եթե ասեմ,՝ որ -երկու կիսագրագետ, կիսավայրենի, կիսաքաղցած կանկիստադորներ, էշերի վրա նստած, Ղարաբաղից՝ դավադրություններով հասան Երևան, և շարունակեցին իրենց սև գործը, որոնցից խոշորներն էին՝ հոկտեմբերի 27-ը և մարտի 1-ը։ Իսկ այժմ
    զբաղվում են երկիրը լիովին վաճառելու գործով, որը մինչ օրս իրենց լիովին հաջողվում է։
    Իսկ միամիտ մարդիկ զբաղված են այս կամ այն ոճռագործության բացահայտման գործով, քաջատեղյակ լինելով բոլոր մանրամասնություններին։