Օրվա լրահոսը
Ինչպե՞ս կանխվեց 1 տոննա հերոինի փոխադրման փորձը. «Հայոց աշխարհ»
Հունվարի 17-ին Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը, ԱԱԾ հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, հայտնաբերել է մոտ 928 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց: Այս աննախադեպ դեպքի առավել ուշագրավ մանրամասների շուրջ զրուցեցինք ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ ՎԱՀՐԱՄ ԳՈՒՐՈՂԼՅԱՆԻ հետ: –Պարոն Գուրողլյան, ձեր ղեկավարած վարչությունը օրերս թմրամիջոցի աննախադեպ խոշոր խմբաքանակ է հայտնաբերել: Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչպե՞ս
Ադրբեջանցիներն ուզում են ուշադրություն հրավիրել իրենց վրա. «168 ժամ»
Հարցազրույց ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցի հետ – Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կամ նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ ադրբեջանական դիվերսիոն խմբերը հարձակումներ են գործում հայկական դիրքերի վրա, երկուստեք լինում են մարդկային կորուստներ: Սա ուղղակի զուգադիպությո՞ւն է, թե՞ հատուկ քաղաքականություն: – Եթե նույն բանը կրկնվում է մի քանի անգամ, ապա դժվար է խոսել պատահականության կամ
Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների վրա
Հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները սկզբում առանձին հանդիպումներ ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված ձևաչափով` արտգործնախարարների, Մինսկի խմբի համանախագահների և
Եվրաինտեգրման գործընթացը դանդաղել է, բայց չի մեռել. «Հայոց աշխարհ»
Մեր զրուցակիցը «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆՆ է –Ճի՞շտ է, որ Եվրամիությունը դադարեցրել է եվրոպական կառույցների հետ համագործակցող ՀԿ–ների ֆինանսավորումը՝ պատժում է եվրաինտեգրացման գործընթացը «տապալելու» համար։ -Մենք որեւէ պաշտոնական տեղեկատվություն չունենք այդ մասին, ոչ էլ դա զգացել ենք մեր աշխատանքի վրա։ Կարծում եմ, սա ուղղակի սխալմունք է կամ թերի տեղեկատվություն։ –Եվրամիության
Հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25–ին` ժամը 9.30–ի դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Իմ հայացքի մեջ մոխրացած: Նա կիսաձայն ինձ բարբառեց. – Էկող ձմեռ ցախ կվառես:
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հաստատել են խաղաղ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն ուրբաթ օրը Փարիզում հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որի արդյունքներով հանդես են եկել մամուլի հայտարարությամբ: Մինսկի խմբի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հունվարի 24-ին հանդիպում են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի
Ըստ հաղորդման` ոստիկանության աշխատակիցն ու իր եղբայրը քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են
Քաղաքացի Ռ. Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 133-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ Ռ. Հ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության աշխատակից Ա. Դ.-ն և նրա եղբայրն իրենց միջև եղած պարտք ու պահանջի հարցերի պարզաբանման նպատակով, առանց նախնական համաձայնության, իրեն զրկելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, պահել են տաքսի
Սահմանից այն կողմ
-Կանգնի’ր, այստեղից էլ մերը չէ: 2011 թվականի օգոստոսի 18, սահմանամերձ Վահան գյուղ և Հայաստանն ու Ադրբեջանը այստեղ պայմանականորեն բաժանում է մի մետաղալար: Սահմանապահ դիրքապահը ինձ թույլ չի տալիս, որ առաջ չգնամ. մի քանի մետր այն կողմ ադրբեջանցին էր ու «երկու աշխարհները» իրարից բաժանող ականապատ տարածքը: Ամեն տարի ամռանը գնում եմ գյուղ ու հաճախ բարձրանում սարերը`
Վլադիմիր Գասպարյանի քաղաքական հումորը` Գյումրիում
Վլադիմիր Գասպարյանը տեսնելով, որ նա համարյա վայր է ընկել, մի կերպ է պահել իրեն, սկսեց ծիծաղել ու քաղաքական հումոր անել. «Այ ըտենց, Բարգավաճն անընդհատ ընկնում ա աթոռներից: Հա, լավ, մի բոլտ չճարեցի՞ք, դնեիք էդտեղ: Ոնց որ էլ չեք բարգավաճում, հա՞ …»
Սուրիկ Խաչատրյանը աղաղակող սխալներ է թույլ տվել
Գորիսի` 1992- 1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը խեղկատակություն է համարում իր դեմ Դավթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջանների դատարան ներկայացրած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցը: Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ Սամվել Հարությունյանը զրպարտել է իրեն՝ Aravot.am-ին տված մի քանի հարցազրույցների միջոցով, մասնավորապես ՝ «Սուրիկ Խաչատրյանը կրակել է իրենից հղի
Խորհրդակցություն ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում
Հունվարի 24-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում: Ներկայացնելով վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց Շիրակի ոստիկանների աշխատանքում տեղ գտած թերությունները: Վլադիմիր Գասպարյանը նախանշեց այն ուղղությունները, որոնցով պետք է ընթանա ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների գործունեության բարեփոխումը, մասնավորապես՝ մասնագիտական պարտականությունների լիարժեք իրականացում, կատարողական կարգապահության
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24–ին` ժամը 21.30–ի դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
ՀԱԿ-ը կոչ է անում «կուտակայինի» դեմ պայքարողներին՝ բազմապատկել ճնշումը
Հայ Ազգային Կոնգրեսը Սահմանադրական դատարանի կողմից կուտակային կենսաթոշակի մասին օրենքի պարտադիր բաղադրիչի կասեցումը գնահատում է որպես այդ խնդրով պայքարի մասնակիցների առաջին մի ձեռքբերում։ Այն հնարավոր դարձավ տվյալ խնդրով շահագրգիռ քաղաքացիների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ ԱԺ չորս ընդդիմադիր խմբակցությունների ջանքերի համատեղման եւ ներդաշնակեցման շնորհիվ։ Դա փոքր, բայց քաղաքական իմաստով նշանակալից մի նվաճում է. քաղաքական ուժերի եւ քաղաքացիական
Ըստ Սերժ Սարգսյանի՝պետք է բացատրել կենսաթոշակային համակարգի բարեփոխումները, դրա էությունը, նշանակությունը, նպատակները
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչություններում, աշխատակիցների հետ զրուցել նրանց կողմից իրենց գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով, այնուհետև նախարարության խորհրդակցությունների դահլիճում ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է
Սերժ Սարգսյանը՝ Իլհամ Ալիեւի մասին․ «Եթե կարող է, ինչու՞ չի անում, և եթե պիտի անի, ինչո՞ւ է դրա մասին խոսում»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, շրջել աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով։ Այնուհետև Սերժ Սարգսյանը նախարարության ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում պատասխանել է նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, մեր երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը: Մասնավորապես՝
Նոր մրցաշրջանի առաջին խոշոր մրցաշարը
Հունվարի 24-ից 27-ը Ալմա-Աթա քաղաքում անցկացվելիք մրցաշարը, ուր կխաղարկվեն Ղազախստանի նախագահ Նազարբաևի մրցանակները, հանդիսանում է սամբոյի աշխարհի գավաթի փուլերից առաջինը: Ի թիվս 17 պետության 350 մարզիկի, Հայաստանը կներկայացնեն Աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ Տիգրան Կիրակոսյանը, Դավիթ Գրիգորյանը, Մավրիկ Նասիբյանը, Մարտին Միրզոյանը: Հիշեցնենք, որ սամբոյի աշխարհի գավաթը խաղարկվում է մի քանի փուլով
ՀՊՃՀ խորհուրդը հաստատել է ՀՊՃՀ 2014թ. հիմնական ֆինանսական փաստաթուղթը
2014թ. հունվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Կառավարման խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանը: Կառավարման խորհրդի քննարկմանն էր ներկայացված ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) 2013թ. գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը և համալսարանի 2014թ. ֆինանսական եկամուտների և ծախսերի նախահաշիվները: Օրակարգային առաջին հարցի կապակցությամբ համառոտ զեկույցով հանդես է եկել ՀՊՃՀ ռեկտոր,
ԲՀԿ-ն սատարել և սատարելու է իր կուսակից ընկերոջը` Սամվել Բալասանյանին
«Բարգավաճ Հայաստան» Կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում օրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Խստագույնս դատապարտելով ցանկացած նմանատիպ արարք` կոչ ենք անում իրավապահ մարմիններին ցուցաբերել վճռականություն` մեղավորներին հայտնաբերելու և պատժելու հարցում: Առայժմ զերծ մնալով որևէ գնահատականից` նշենք, որ ամենայն ուշադրությամբ հետևելու ենք գործի ընթացքին` իրավապահներից ակնկալելով պատշաճ գործողություններ եւ անաչառ հետաքննություն:
Վլադիմիր Գասպարյանը՝ Գյումրիում իրար ոչնչացնելու մշակույթի մասին
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Շիրակի մարզպետարանում Գյումրիում տիրող անհանդուրժողական մթնոլորտը բացատրեց մի քանի տիպիկ փաստերով մեջբերելով: «Մի տեղ քաղաքապետարանն ա, մյուս տեղը քաղաքապետարան են բացում (ի նկատի ունի Վարդան Ղուկասյանի բացած քաղաքապետարանը): Հասկացանք մշակույթ, բայց էս աստիճա՞ն եք ոգևորվել իմ սիրելի եղբայրներ… Մենք հպարտանում ենք Գյումրիով, գյումրեցիներով, դերասաններով, տաղանդավոր մարդկանցով, խոսում ենք Գյումրու մշակույթի
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյորը: Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է ընդգծվել, որ հայ-կանադական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում դինամիկ զարգանում են: Նախագահը նշել է, որ որոշակի աշխուժություն
Լույս տեսավ հայ-ֆիննական համատեղ հրատարակության «Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը. Զարգացման միտումներ» գիրքը
Այսօր՝ հունվարի 24-ին, Կովկասի ինստիտուտում տեղի ունեցավ հայ-ֆիննական համատեղ հրատարակության «Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը. Զարգացման միտումներ» գրքի շնորհանդեսը: Գրքի համահեղինակ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը նշեց, որ գրքի արտաքինը համապատասխանում է Հայաստանի ներկայիս իրավիճակի հետ. «Գիրքը սկսվում է սպիտակ էջով, որով ներածությունը հայացք է նետում արտաքին եւ ներքին քաղաքականությունների միջեւ կապին եւ այն
Ջոնաթան Էյվզ. «Ամեն անգամ Իսահակյանի անվան գրադարան այցելելիս կենսական ուժերով եմ լցվում»
Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Բրիտանական կենտրոնը» 5 տարեկան է: «Իսահակյանի անվան գրադարանը մեծությամբ երկրորդ հանրային գրադարանն է հանրապետությունում, որը, ինչպես և յուրաքանչյուր հաստատություն, ունի իր խնդիրները, բարդությունները, բայց այսօր այն օրն է, որ միայն լավ բաներից պիտի խոսենք»,- «Բրիտանական կենտրոնի» հիմնադրման 5-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը և մի փոքր
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունում Զ.Փոստանջյանի մասնակցությունը դադարեցնելու հարցը քննելու վերաբերյալ ՀԿ-ների դիմումը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պարոն Ժան-Կլոդ Մինյոնին ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նախագահ Տիկին Նատաշա Վուչկովիչին ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պատվիրակության վերաբերյալ Մեծարգո պարոն Մինյոն և տիկին Վուչկովիչ ՀՀ ազգային ժողովի (ԱԺ) «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր և ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը 2013 թ. հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ նիստի ժամանակ վիճահարույց հարց
Իշխանությունները առաջ ասում էին՝ մածուն է, բայց սեւ է, հիմա ընդհանրապես ժխտում են, որ մածուն է
Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը հույս ունի, որ Ուկրաինայում սկսված անկախական շարժումը կհասնի նաեւ Հայաստան: Նա ուրախ է, որ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պայքարի դուրս եկածները կրթված, աշխատող, նորմալ աշխատավարձ ստացող երիտասարդներ են, մարդիկ, որոնք նախկինում ակտիվ չէին, սակայն հիմա ոտքի են ելել եւ իրենց շահերն են պաշտպանում: «Մինչեւ հիմա մեզ մոտ սոցիալական խնդիրներով
Դավիթ Շահնազարյան․ «Ուկրաինային հնարավոր չէ շեղել եվրոպական ուղուց»․ (Տեսանյութ)
Հունվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկում: Բանախոսներն էին «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ուկրաինայից տեսազանգով միացել էին քննարկմանը «Վերածնունդ» (“Відродження”) միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան և Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Իրադրությունն Ուկրաինայի մայրաքաղաքում շարունակվում է լարված մնալ, թեև լրատվական տեսանյութերով գուցե
Իրադրությունը վերահսկելի է, առաջին գծում էլ՝ պարտադրողի դերում ենք
Երկու օր առաջ Կառավարության նիստում պաշտպանության նախարարն անդրադարձել է վերջին օրերի մեր սահմաններում տիրող իրավիճակին: Այսօր ասուլիսի ժամանակ պաշտպանության նախարարն ասաց, որ իրավիճակը վերահսկելի է, եւ որ առաջին անգամ չի, որ հակառակորդի կրակոցներն անկանոն են: Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ բավական լուրջ աշխատանքներ են տարվում սահմանային բնակավայրերի անվտանգության ապահովման, ինժեներական կառույցների կատարելագործման ուղղությամբ: Ըստ նրա, հակառակորդ