Օրվա լրահոսը

Վրաստանի նոր ընդդիմությունն առաջնորդ ընտրեց. Грузия Онлайн

«Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր դարձած կուսակցությունը, որը երեք օր առաջ դուրս է եկել «Վրացական երազանք» իշխող կոալիցիայից, այսօր անցկացրած համագումարի ժամանակ կուսակցության նախագահ է ընտրել Իրակլի Ալասանիային՝ պաշտպանության նախկին նախարարին, փոխանցում է «Գռուզիա Օնլայն»-ը: Ալասանիան հայտնել է, որ կուսակցության թիրախը 2016թ. խորհրդարանական ընտրություններում հաղթելն է: «Անկախությունը պահպանելը մեր շուրջ և մեր տարածաշրջանում կատարվող իրադարձությունների պայմաններում գլխավոր

Անանդն ու Կարլսենը բաժանեցին միավորը

Սոչիում այսօր մեկնարկեց շախմատի աշխարհի թագի համար Մագնուս Կարլսեն-Վիշվանաթան Անանդ մրցամարտը: Մեկնարկային տուրում սպիտակներով խաղացող հնդիկ հավակնորդը չկարողացավ առավելության հասնել նորվեգացու նկատմամբ եւ պարտիան 48-րդ քայլում ավարտվեց խաղաղ արդյունքով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ e3e5-ի  

Էլեն Գրիգորյանը աշխարհի առաջնությունում երկամարտում ցույց տվեց 148 կգ

Ալմաթիում այսօր պայքարի մեջ ներգրավվեց նաեւ ծանրամարտի աշխարհի առաջնության մասնակից, Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ, 48 կգ քաշային Էլեն Գրիգորյանը: Հանդես գալով «C» խմբում՝ նա երկամարտում ցույց տվեց 148 (65+83) կգ արդյունք: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Անվտանգության պատ՝ Չինարիում

Կառուցվում է 160 մ երկարությամբ պատ Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի գյուղը գտնվում է ադրբեջանական գնդակոծության գոտում: Գյուղի շրջակա բարձունքները ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ են: Այդտեղից Չինարին հաճախ գնդակոծվում է: Վերջին գնդակոծությունը եղել է նոյեմբերի 5-ին, երբ ազերիները կրակ են բացել չինարեցիների տների եւ ավտոմեքենաների վրա: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ բարեբախտաբար, վնասներ չկան: ՀՀ

Հայաստանում փորձագետ չկա՞

Հրդեհի պատճառած վնասը չի փոխհատուցվել 2014թ. օգոստոսի 7-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի խաղողի եւ պտղատու այգիներում «Եղվարդշին» ԲԲԸ-ի կողմից իրականացված ոռոգման ջրագծի ապամոնտաժման աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով, եռակցման ապարատից թռած կայծից հրդեհ է բռնկվել, որը մեծ վնաս է պատճառել: Նոյեմբերի 3-ին Վերին Կարմիրաղբյուրի մի խումբ բնակիչներ Երեւանում, նախագահական նստավայրի

Սմբատ Մարգարյանն ամփոփիչ աղյուսակում 18-րդն է

Ղազախստանում այսօր պայքարն ավարտեցին ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց 56 կգ քաշայինները: Հայաստանցի Սմբատ Մարգարյանը 31 մասնակիցների պայքարում եզրափակիչ մրցաշարային աղյուսակում երկամարտի 250 կգ-ով հանգրվանեց 18-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արդարադատության նախարարությունը հայտարարում է

2014 թվականի հոկտեմբերի 30-ին, մի քանի հասարակական կազմակերպությունների և մի խումբ ֆիզիկական անձանց անունից, մի շարք լրատվամիջոցներով հրապարակվել է «Բաց նամակ ՄԻԵԴ դատավորի ընտրության վերաբերյալ» վերտառությամբ նյութ (այսուհետ՝ Նամակ): Նամակը հասցեագրված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների մրցութային հանձնաժողովի բոլոր անդամներին (առանձին-առանձին և անհատապես): Նամակի հեղինակները հանրության անունից մրցույթի օրինականության

Նիկոլ Փաշինյան. «Հայաստանը այս վիճակի հասցրած քաղաքական համակարգն ունի մի առանձնահատկություն՝ «սուպերլիդերություն»»

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ եթե քաղաքական եւ քաղաքացիական դաշտում, բոլոր սուբյեկտները մնան այն դիրքորոշման, որ իրենք արդեն հռչակել եւ հրապարակել են, ապա նոր քաղաքական օրակարգի ձեւավորումը չափազանց դժվար կլինի «Այսօր Հայաստանում օրախնդիր է քաղաքական նոր հարթակի, քաղաքական նոր օրակարգի, քաղաքական նոր ընդդիմության, որը արդյունքում կվերածվի քաղաքական նոր իշխանության, ձեւավորումը»,- այսօր՝ նոյեմբերի 8-ին, «Հայազն» կուսակցության համագումարի ընթացքում

Արմեն Աղայան. «Եվս մեկ բուրժուադեմոկրատական հեղափոխություն կարող է ուղղակի հայոց պետականության վերջը տալ»

Արմեն Աղայանի խոսքերով՝  ապստամբության դեպքում «Հայազն» կուսակցության անդամները ժողովրդի առաջին շարքերում կլինեն «Մեր կուսակցությունը իր երկրորդ համագումարն անցկացնում է խորացող ազգային պետական ճգնաժամի պայմաններում»,- այսօր՝ նոյեմբերի 8-ին, «Հայազն» կուսակցության երկրորդ համագումարի ընթացքում հայտարարեց կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը; Նա իր խոսքում նշեց, որ կուսակցությունը փորձել է պատասխանել երեք հիմնական հարցերին, այն է՝ քաղաքական ռազմավարության ինչպիսի՞

Վկա. «Էսօր վաշտից տռուպ է լինելու», զինվորն ինքնասպան էր եղել

Վկաներից մեկն հայտնել էր, թե ամբաստանյալ, դիպուկահար Պարույր Մկրտչյանին ինչ-որ բան փնտրելիս է տեսել զինանոցում: Նա իր հարցին պատասխանել էր, թե հեռախոսն են գողացել եւ կասկածում է Վանիչկա Հովակիմյանի վրա: Շմավոն Կուրեխյանը նույնպես ըստ այս վկայի, հաստատել է Վանիչկայի կողմից հեռախոսը գողանալու մասին: Պարույր Մկրտչյանն ասել է. «Էսօր վաշտից տռուպ է լինելու», իսկ վկան էլ

«ARMINE» բրենդը՝ Ստամբուլի կենտրոնական փողոցում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում՝ շենքերից մեկին, ամրացված է կանանց գլխաշորերի «ARMINE բրենդի արտաքին գովազդը: Հայ կնոջ անվանում ունեցող բրենդը միանգամից գրավեց մեր ուշադրությունը, հատկապես երբ կողքից լսեցինք, որ կարծես թե ընկերությունը կոչված է հայ կնոջ անվամբ: «Առավոտը» էլեկտրոնային նամակ ուղարկեց ընկերությանը՝ պարզելու «Armine» բրենդի անվան «ծագումնաբանությունը»: Պատասխանը չուշացավ. պարզվեց՝ «AR» թուրքերենից թարգմանաբար նշանակում

Թուրք գեներալն այցելել է ղարաբաղաադրբեջանական սահման. АПА

Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալին, որն աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում, իր գլխավորած պատվիրակության հետ այցելել է սահմանային գծում տեղեկացված զորամասերից մեկը, հայտնում է «ԱՊԱ»-ն: Հաղորդվում է, որ թուրք գեներալը մարտական հենակետից ուսումնասիրել է Ղարաբաղի ազատագրված տարածքները: Պատվիրակությունը այցելել է տեղի հրաձգարան ու ծանոթացել դիպուկահարների, գնդացիրների և հետևակային մարտական մեքենաների

«Հայաստանը շատ ավելի գեղեցիկ է, քան ես սպասում էի».թուրք երիտասարդ

Այսօր Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում հյուրընկալվել էին տեղեկատվական ոլորտում նորարարական գաղափարներ, կապեր փնտրող մեծ թվով թուրք ձեռներեցներ, օրինակ՝ «Պեգաս» ավիաուղիներ ընկերության նախագահի խորհրդական Բերաք Կուտսոյը, Թուրքիայի համալսարաններից մեկի (MEF University) պրոռեկտոր Էրհան Էրկութը, Թուրքիայի Ֆիթ Ստարթափ (Fit Startup) ֆաբրիկայի հիմնադիր տնօրեն Իհսան Ելգինը և այլք: Վերջիններս եկել էին «Ձեռներեցների փոխայցելություններ» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել էր Հայաստանի

Ջահել ձիու ձիավորը

Մեր գյուղի նախագահի Վաժա անունով ձին, որը բոլոր ձիերի որձն էր եւ վերջին ժամանակներում ծնված քուռակների առհասարակ հայրը՝ արդեն ծերացել էր: Եվ զրկվելով տիրոջ արծաթազօծ թամբ ու լկամից՝ պարապ թափառում էր: Ծերացել էր նաեւ տերը, զրկվել կնոջից, քանի որ կինը մահացել էր, իսկ Վաժա ձին այլեւս չճանաչելով իր տիրոջը՝ անընդհատ փնտրում էր իր երամակը, որի

Փաստաբանի դիմումից հետո իրական սեփականատիրոջն են կանչել ոստիկանություն

«ՄԱՏԵՔ» ՍՊ ընկերության տնօրեն Աշոտ Մատինյանն առանձնապես մեծ հույսեր չէր կապում ոստիկանության բաժին իրեն կանչելու, գործին ընթացք տալու համար, քանի որ մի անգամ նա «անցել» է այդ ճանապարհով: Aravot.am-ի լուրը հաստատեց Աշոտ Մատինյանը, հայտնեց, որ իրեն կանչել են փաստաբան Լիանա Բալյանի դիմումից հետո ոստիկանություն: Փաստաբանն օրեր առաջ դիմել էր ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վ.Գասպարյանին, ՀՀ գլխավոր

«Կյանքը ցույց տվեց, թե ով է Սերժ Սարգսյանի բարեկամը»

Պետրոս Մակեյանը` Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին Հոկտեմբերի 24-ի եռյակի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած մի շարք դիտարկումներ ցավոտ են ընդունվել քաղաքական դաշտում: Հատկապես այն արտահայտությունը, թե՝ «Ընդդիմության ընդդիմությունը Սերժ Սարգսյանի բարեկամն է», որը պարոն Տեր-Պետրոսյանը հնչեցրեց հարթակից, քաղաքական դաշտի բազմաթիվ խաղացողների մոտ այնպիսի համոզմունք է ստեղծել, թե ՀՀ առաջին նախագահը ցույց տվեց, որ

Նիկոլ Փաշինյան. «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը կպաշտպանի եռյակին, երբ նրանք կպահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է վերածել ինստիտուցիոնալ ընդդիմադիր քաղաքական ուժի «Ո՛չ «Հայազն» կուսակցությունը, ո՛չ էլ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը միանալու մտադրություն չունեն»,- այսօր՝ նոյեմբերի 8-ին, «Հայազն» կուսակցության երկրորդ համագումարի ընթացքում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման եւ «Հայազն» կուսակցության խնդիրն է ձեւավորել ընդհանուր օրակարգ, եւ

Հանդիպել են Հովիկ Աբրահամյանն ու Արամ Սարգսյանը

Վարչապետը խոստացել է վարկերն արդյունավետ ծախսել Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը հանդես եկավ օտարերկրյա պետություններից եւ միջազգային ֆինանսական կառույցներից Հայաստանի ստացած ավելի քան 4,5 մլրդ դոլարի համարժեք վարկերի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու պահանջով: Առ այսօր իշխանությունները, մասնավորաբար, ՀՀ կառավարությունը հաշվետվությամբ հանդես չի եկել վարկերի որակական կառուցվածքի, դրանց օգտագործման նպատակների, տնտեսական արդյունավետության առիթով: Ավելին՝

Մեկնարկեց «Հայազն» կուսակցության երկրորդ համագումարը

Նախագահողներ ընտրվեցին կուսակցության անդամներ Արմեն Մկրտչյանը եւ Արտավազդ Սարուխանյանը Թեքեյան կենտրոնում այսօր՝ նոյեմբերի 8-ին, մեկնարկեց «Հայազն» կուսակցության թվով երկրորդ համագումարը: Համագումարին մասնակցում էին կուսակցության ներկայացուցիչները Հայաստանի հինգ մարզերից, կուսակցության համակիրները, քաղաքական եւ հասարակական գործիչներ: Նրանց շարքում էին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, «Բարեւ Երեւան» դաշինքի խմբակցության

«Մատիտն իմ տարերքն է».Վրեժ Կիրակոսյան

Վրեժ Կիրակոսյանին արդեն շատերն են ճանաչում. իր կյանքի պատմության մասին նա հասցրել է պատմել թե՛ հայկական հեռուստաեթերում, թե՛ ռուսական՝ հանրային մեծ ճանաչում ունեցող հաղորդումների ժամանակ: Մանկուց հաշմանդամ դարձած այս անձնավորությունը շատերին է ստիպել հավատալ, որ եթե մարդ ցանկանում է ապրել, ապա կապրի՝ դիմանալով ու պայքարելով դժվարությունների դեմ, և եթե նա ցանկանում է ստեղծագործել, ապա թե՛

Ազատամարտիկները մեկընդմիշտ պետք է հեռանան քաղաքականությունից

1990-ականների սկզբներին ՀԱԲ-ի զինաթափումը որքան էլ որ ծանր ընկալվեց հասարակական որոշակի շրջանակներում, որքան էլ որ բարդ իրավիճակի մեջ դրեց շատ անհատների՝ ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ քաղաքական իմաստով դա դրական հետեւանքներ թողեց: Զենքով տղաները տեղ չունեն քաղաքական գործընթացներում: Եվ սա ամենեւին էլ չի նշանակում նրանց գործունեության նվաստացում: Պարզապես կան կանոններ, որոնց կիրառումով առավել հարթ կյանքի

Բեմում խտրականություն չկար

«Մանկուց երազել եմ թատրոնում խաղալ: Թատրոնում ես բացահայտեցի ինձ շրջապատող աշխարհն ավելի լայն իմաստով»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Արման Գրիգորյանը: Արմանին հանդիպեցինք Կամերային երաժշտական թատրոնում՝ ներկայացումից հետո, երբ իր հասակակիցների հետ ընդունում էր շնորհավորանքներ՝ հաջողված խաղի համար: «Ապրե՛ս, բալես, շատ լավ խաղացիր»,- մոտենալով Արմանին՝ ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը, որը

Սմբատ Մարգարյանը «B» խմբում պայքարն ավարտեց 7-րդ տեղում

Հայաստանցի ծանրորդ, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը Ղազախստանում մեկնարկած աշխարհի առաջնության երկամարտում ցույց տվեց 250 կգ արդյունք եւ «B» խմբում պայքարն ավարտեց յոթերորդ տեղում: Սմբատը թե պոկում (107 կգ), եւ թե հրում (143 կգ) վարժություններում ունեցավ ընդամենը մեկական հաջողված մոտեցում: Թե հայ ծանրորդը ընդհանուր արդյունքով ո՞ր հորիզոնականում է հանգրվանել, հայտնի կդառնա միայն այս քաշային կարգում

Երկու օր առաջ Հայաստանի տարածքում՝ Մասրիկում, գրանցվել է մինուս 26 աստիճան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ առաջիկա շաբաթում սպասվում է առանց տեղումների եղանակ: «Տավուշում կլինի մինչեւ 22 աստիճան տաքություն, Սյունիքում ջերմաստիճանի բարձրացում կլինի մինչեւ 18 աստիճան, Մեղրիում եւ Կապանում ջերմաստիճանը կարող է հասնել մինչեւ 20 աստիճանի: Արարատյան դաշտում ջերմաստիճանի փոքր բարձրացում կլինի եւ առաջիկա շաբաթում

«Անհնար է այլեւս սպասել». Մեկնարկել է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված աղետների ռիսկերի կանխարգելման համաշխարհային քարոզարշավը

Օքսֆամի եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակները այսօրվանից մեկնարկել են կլիմայի փոփոխության և դրա հետևանքներով պայմանավորված աղետների ռիսկերի կանխարգելման համաշխարհային քարոզարշավը: Անցյալ տարի նոյեմբերի 8-ին Ֆիլիպիններում տեղի ունեցած հզոր Հեյան փոթորկը առիթ հանդիսացավ, որպեսզի միջազգային հանրությունը զբաղվի կլիմայի փոփոխության հետ կապված հարցերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մամուլի Ազգային Ակումբում հայտնեցին ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության

ԿԳԲ-ի մեկուսարանում ինչքան արագ են մաշվում «բանդայի գործով» «պարագլխի» կոշիկները

Արտուշ Հակոբյանը 2011թ. աշնանից անազատության մեջ է: Ըստ մեղադրանքի, նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնյանների, այդ թվում մականունավոր տուժողների բնակարաններում կատարված ավազակային հարձակումների նպատակով բանդա ձեւավորելու եւ նրանց պարագլուխը լինելու համար: Որպես պարագլխի էլ, Ա.Հակոբյանին տեղափոխել են ԿԳԲ-ի մեկուսարան, որը ձեւականորեն արդարադատության նախարարության «ենթակայության» տակ է, մականունն էլ՝ «Երեւան-Կենտրոն» է: Երեք տարի շարունակ, յուրաքանչյուր չորեքշաբթի, չնչին

Դատապարտյալն իրեն դեռ գերի է կարծում

«Մեկ տարուց ավելի գտնվում եմ գերու կարգավիճակում, քանի որ չեմ կարողանում օգտվել ինձ հասանելիք վաղաժամկետ ազատումից, չնայած այն հանգամանքին, որ բավարարել եմ դրա համար պահանջվող բոլոր չափանիշները»,- «Առավոտին» ուղղված դիմում-խնդրագրում գրում է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ամատունին, ով բազմիցս իր խնդիրները բարձրաձայնել է ԶԼՄ-ներով: Պատժի կրման 4 տարի 9 ամսվա ընթացքում Ռ.

Հայոց ազատամարտը՝ երգերում

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ընթացիկ ուսումնական տարվա սկզբից երգիչ, երգահան Սահակ Սահակյանի հեղինակած «Հայոց ազատամարտը երգերում» գիրք-երգարանը երաշխավորված է որպես ուսումնաօժանդակ գրականություն հանրակրթական դպրոցներում: Երգարանում ընդգրկված ստեղծագործությունները ներկայացնում են պատմական մի մեծ ժամանակահատված՝ Ավարայրից մինչեւ Արցախյան ազատամարտը: Խորհրդային տարիներին հայ երաժշտագիտության մեջ թյուր կարծիք կար՝ իբր Կոմիտաս վարդապետը դեմ է եղել ազգային-ազատագրական շարժումներին,

130 մլն դոլար՝ «Հին Երեւան» կառուցելու համար

Երեւանի կենտրոնում` Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի եւ Արամի փողոցների միջեւ եղած տարածքում շինարարական խոշոր նախագիծ է սկսվում՝ «Հին Երեւան»: Այդ խոշոր տարածքը, որտեղ պատրաստվում են կառուցել «Հին Երեւանը», առաջարկվում է դրսի հայերից մեկին՝ մոտավորապես 130 մլն դոլարի ներդրման դիմաց: Չնայած այդ տարածքը պատկանում է «Գլենդել հիլզ» եւ «Ի Էմ Սի» շինարարական ընկերություններին, որոնց օգտին,

Ռուսաստանի նպատակը Գյումրու ռազմակայանի հետ ցամաքային կապ ստեղծելն է. Վրաստանի նախկին ՊՆ

Վրաստանը կանգնած է մեծ վտանգի առջև, և այդ վտանգը Գյումրու ռազմաբազայի հետ ուղիղ ցամաքային կապ ստեղծելու Ռուսաստանի ցանկությունն է, «Գռուզիա Օնլայն»-ի փոխանցմամբ «Նյուզփոստ»-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը՝ նշելով, որ այդ հարցի կապակցությամբ է նա այցելել Վաշինգտոն: «Ռուս փորձագետները արդեն բացեիբաց խոսում են, որ Ռուսաստանի առաջնային նպատակը Հայաստանի հետ սահման

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031