Օրվա լրահոսը
Բաշկիրովան կրկին կգա Հայաստան
Փետրվարի 2-ին, «Երեւանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կկայանա ճանաչված դաշնակահար, միջազգային փառատոների սպասված հյուր Ելենա Բաշկիրովայի մենահամերգը: Ինչպես Aravot.am-ին հայտնեցին փառատոնի գրասենյակից, ծրագրում ներառված են Լիստի, Չայկովսկու, Ալբենիսի, Ուստվոլսկայայի ստեղծագործությունները: Ելենա Բաշկիրովան հանդես է եկել այնպիսի հանրահայտ նվագախմբերի հետ, ինչպիսիք են՝ Համբուրգի, Քյոլնի, Բեռլինի ռադիոյի սիմֆոնիկը, Իսպանիայի ազգային, Գյուլբենկյան նվագախմբերը: Արվեստագետն աշխատել է
Պատերազմի սկսվելու պարագայում մտադիր են «Տավուշի սահմանապահ բրիգադ» հիմնադրել
Տավուշցիների միջազգային հայրենակցական միավորումը լինելով Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաղվող ամենախոշոր կազմակերպությունը, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սահմանային խնդիրները: Միավորման խորհրդի նախագահ Գագիկ Մելիքյանի և նախագահ Սերգեյ Բարսեղյանի գլխավորությամբ հաճախակի այցեր են կազմակերպվում սահմանային դիրքեր եւ սահմանապահ գյուղեր: Վերջին օրերին Հայ-Ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ակտիվացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը խիստ անհանգստացնում են
«Դ!եմ եմ» շարժման նախաձեռնող խմբի անդամները կոչ են անում գործատուներին սատարել իրենց աշխատողներին
«Սա հաղթանակը չէ. հաղթանակին տանող ճանապարհի մեջտեղում ենք մենք գտնվում եւ զգոնությունը անգամ մի միլիմետր չպետք է թուլացնել»,- հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում երեկ Սահմանադրական դատարանի կայացված որոշման մասին այսպես արտահայտեց «Դ!եմ եմ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Մանուկյանը: Երեկ ՍԴ-ն որոշում էր կատարել ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ
Տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված ռազմաբժշկական խնդիրներին
Հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ ռազմաբժշկական խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանը և Դերենիկ Դումանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության և առողջապահության ոլորտի առաջատար
Փարիզյան հանդիպման «զրո» արդյունքը, կամ որտեղ են մնացել բանակցությունները
Ադրբեջանը, լարելով իրավիճակն ու գնալով սադրանքների, ամենից առաջ, ցանկանում է ցույց տալ, թե հակամարտությունն ամեն րոպե կարող է վերածվել պատերազմի: Բոլոր նրանք, ովքեր լռում են այս առնչությամբ, փաստացի եթե չեն համաձայնվում, ապա լռությամբ խրախուսում են ադրբեջանական կողմի այս մոտեցումը:
Մագնուս Կարլսենը 12 վայրկյանում հաղթեց Բիլ Գեյթսին
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը եւ Microsoft-ի սեփականատեր, միլիարդատեր Բիլ Գեյթսը շախմատային խաղատախտակի առջեւ հանդիպել են Լոնդոնում, Ֆրեդերիկ Օքավլանի հեռուստատեսային ծրագրում: Պարտիան ընդհանուր առմամբ տեւել է 1 րոպե 19 վայրկյան, որից նորվեգացին ծախսել է 12 վայրկյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ nrk.no-ի
Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Համահայկական ձմեռային խաղեր
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ Հրազդանում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային առաջին խաղերի անցկացման կազմկոմիտեի նիստ: Կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ 2014 թ. փետրվարի 24-ից մարտի 2-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Համահայկական ձմեռային խաղեր: Խաղացանկում ընդգրկված մարզաձևերից երեքը՝ դահուկ, լեռնադահուկ և սնոուբորդ նախատեսվում է անցկացնել Ծաղկաձորում, իսկ հոկեյ մարզաձևը՝ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի
ՀՀ փաստաբանական դպրոցը համալրվեց ևս 61 ունկնդրով
Սույն թվականի հունվարի 23-ին և 24-ին տեղի ունեցավ ՀՀ փաստաբանական դպրոցի 2014 թվականի գարնանային հոսքի ընդունելության քննությունը: Քննությանը մասնակցության հայտ էին ներկայացրել 167 դիմորդ, որոնցից միայն 61-ը դարձան ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիր։ Նվազագույն անցողիկ շեմ գրանցվեց 134 միավորը (150 հնարավորից)։ Առավելագույն 150 միավոր են հավաքել 2 հավակնորդ։ Նախորդ ընդունելության քննությանը (2013թ աշնանային հոսք) անցողիկ շեմը
Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
«Սերժ Սարգսյանն այս պահին դատապարտված է պաշտպանել իր թիմի բոլոր անդամներին». Պարույր Հայրիկյան
«Տնտեսագիտությունից մի փոքր հասկացող մարդիկ գիտեն, որ Մաքսային Միության մասին խոսելը ապուշություն է, երբ Ռուսաստանի վարչապետն ասում է՝ «Մենք տնտեսություն չունենք, ունենք միայն գազ ու նավթ»: Եթե Ռուսաստանի վարչապետն ասում է, որ տնտեսություն չունեն՝ այդպիսի կողմնորոշում ունեցող մարդն ձախողման է դատապարտված»,- այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Պարոն Հայրիկյանի
Արաս Օզբիլիսը՝ Ռուսաստան-Հայաստան հանդիպման մասին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ИТАР-ТАСС-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանն՝ ասել է. «Շատ լավ է, որ այդպիսի հանդիպում կայանալու է: Սպասում եմ հետաքրքիր խաղի»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ urbanpost.it-ի
«Հայաստանում հացի խնդիր կա». Կարգին Հայկոն ու КВН-ի Արտակը շրջիկ ճաշարան են կազմակերպել (Տեսանյութ)
«Կարգին սերիալ»-ից հայտնի Հայկ Մարությանը եւ «Նոր հայեր» КВН-ից Արտակ Գասպարյանը սոցիալապես անապահով Երեւանի 200 քաղաքացիների ուղիղ մեկ տարի ուտելիքով կաջակցեն: Ծրագիրը սկսել է այս տարեսկզբից եւ իրականացվում է Քանաքեռում եւ Հյուսիս Ավանում: Հայկ Մարությանի խոսքով, շրջիկ ճաշարանը իրենց միջոցներով են կազմակերպել: «Հայաստանում ստեղծվել է այնպիսի վիճակ, որ շատ քաղաքացիներ, ընտանիքներ օրվա հացի խնդիր ունեն
Նոր օրենք ՌԴ- ում՝ ՀՀ քաղաքացին կարող է մնալ ՌԴ – ում ոչ ավելի, քան երեք ամիս
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, իրավաբան, փաստաբան Լիլիթ Ներսեսյանը խոսեց ՌԴ- ում ընդունված նոր օրենքի մասին: Դրա համաձայն` առանց վիզայի, ՌԴ մուտք գործած մարդիկ կարող են մնալ նշված տարածքում միայն երեք ամիս: Երեք ամսից ավելի մնալու դեպքում նրանց կարգելվի երեք տարի մուտք գործել ՌԴ: Նշենք , որ սա վերաբերվում է զբոսաշրջիկներին: Երեք ամսից ավելի կարող են
Ապստամբելու իրավունքը
Ինչ էր մտածում Ջոն Լոքը 1688 թվականի բուրժուա-դեմոկրատական հեղափոխության մասին 1992 թվականի գարնանը՝ Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ, որը կազմակերպել էր Ազգային ինքնորոշում միավորումը, ես առաջին անգամ լսեցի, որ ՄԱԿ-ի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի համաձայն՝ ժողովուրդները՝ որպես ծայրահեղ միջոց, իրավունք ունեն ապստամբելու բռնապետության դեմ: Պարույր Հայրիկյանի կողմնակիցները, բնականաբար, վստահ էին, որ այդ պահին Հայաստանում
Դանակահարելու համար ամուսնուն ներեց, իսկ նա տունը այրեց
Ամանորի գիշերը Լեւոն Աղաբեկյանն իր սեփական երեխաների բնակարանը դիտավորյալ հրկիզել է, բարեբախտաբար՝ այս անգամ ընտանիքի անդամները ֆիզիկապես չեն տուժել, սակայն տան մեծ մասը մոխիր է դարձել: Լեւոն Աղաբեկյանն ընդամենը 20 օր առաջ էր հենց դատարանի դահլիճից ազատ արձակվել: Չնայած վերջինս պարբերաբար ծեծի էր ենթարկում կնոջն ու դատարանի դահլիճում էր հայտնվել կնոջը՝ Սիրանուշ Աղաբեկյանին, դանակահարելու համար,
«Համաներման մեջ քաղհայցերին վերաբերող դրույթներն արդարացի կերպով չեն սահմանվում»
Դիմում-հայտարարություն ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Հարություն Նենեջյանից Ի սկզբանե ցանկանում եմ իրազեկել, որ իմ կողմից ներկայացվող այս նամակի պահանջը բոլորովին ինքնանպատակ չէ: Ես ինձ վերագրվող հանցագործությունում ինձ մեղավոր չեմ ճանաչում, բայց դատապարտվել եմ 6 տարի ազատազրկման եւ արդեն 4 տարի 2 ամիս կրում եմ պատիժս: Այս հանգամանքը դնենք մի կողմ եւ անդրադառնանք ինձ եւ
Ապագա գիտությունների թեկնածուն արտագրե՞լ է ապագա դոկտորից
ԳԱԱ Գրականության ինստիտուտի գիտաշխատող, արտասահմանյան գրականության բաժնի դոկտորանտ Զարուհի Հայրյանը վրդովված է: Ասում է՝ երեք տարի սպասել է իր դոկտորական ատենախոսության պաշտպանության թույլտվությանը, սակայն այն անընդհատ ձգձգվում է: «Թույլ չեն տալիս գիտական թեզս պաշտպանել, որը նվիրված է ռուս-հայկական գրական կապերին: Անցյալ տարվա նոյեմբերին նույնիսկ պաշտպանության օր նշանակվեց, սակայն այդպես էլ չկայացավ: Զարմանալի բաներ կատարվեցին, իմ
Հայ մենապարողը խմբագրեց աշխարհահռչակ ֆրանսիացուն
Աշխարհում ընդունված է, երբ որեւէ թատրոն որոշ խմբագրումներով «տեղայնացնում» է բալետային արվեստի մեծանուն խորեոգրաֆի բեմադրություն: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս «օրենքը» գործողության մեջ է դեռեւս խորհրդային տարիներից: Վերջին շրջանում թատրոնի խաղացանկում է միայն ֆրանսիացի խորեոգրաֆ Մարիուս Պետիպայի (19-րդ դ.) խորեոգրաֆիայով Վիլեն Գալստյանի խմբագրմամբ Մինկուսի «Դոն Կիխոտ» ներկայացումը: Փետրվարի 1-ին օպերային
Ու գամված ենք այս հողին…
Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ Սերը գնաց այս երկրից, Ատելությունն ուսն առած, Փուչ հեղեղն է բառերի Տապից գժված իջնում ցած: – Անձնական եւ անանձնական ցավի, ողբերգության դրոշմով ձեր բանաստեղծությունները Ֆեյսբուքում շատերին անակնկալի բերեցին: 2003-ին գրված բանաստեղծությունները չափազանց այժմեական էին ու ճշգրիտ արտացոլում էին այսօրվա իրողությունները, հայ մարդուն համակած տրամադրությունները: Արձագանքը բուռն էր, անդրադարձն՝ անմիջական՝ ձեզ տանջող
Երկարաժամկետ մտածողության պակասը
Մենք սովոր չենք մեր կյանքի վերաբերյալ երկարաժամկետ ծրագրեր կազմել: Դա գուցե մասամբ ազգային առանձնահատկություն է, բայց հիմնականում՝ արտաքին հանգամանքներով պայմանավորված երեւույթ: Պլանավորել կարելի է այն դեպքում, երբ երկիրը կայուն վիճակում է: Սովետի ժամանակ ես, օրինակ, ծրագրում էի դառնալ գիտությունների թեկնածու (հասցրել եմ), հետո դոցենտ, հետո դոկտոր, հետո պրոֆեսոր, գրել երաժշտության մասին, պահել մի քանի մասնավոր
Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարը կրկնում է իր նախորդի սխալները. ԼՂՀ ՊՆ
Շաբաթվա սկզբում Ադրբեջանը հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ, սակայն հանդիպելով հայ զինվորի զգոնությանն ու կյանքի գնով հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությանը՝մեծ կորուստներ կրելով նահանջել իր ելման դիրքերը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անմիջապես հերքեց դիվերսիայի մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ հայկական կողմի կորուստը ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանք է: Սակայն պետք է
Եղանակը Հայաստանում
Ինչպես և զգուշացրել էինք, այս գիշեր, պարզեցմամբ պայմանավորված, օդի ջերմաստիճանն առանձին վայրերում կնվազի 2-4 աստիճանով: Հունվարի 25-ին օրվա ընթացքում կդիտվի ամպամածության ավելացում, օրվա 2րդ կեսին ողջ տարածքում կդիտվի խիտ ամպամածւթյուն: Սակայն առայժմ կպահպանվի առանց տեղումների եղանակ: Լեռներում հնարավոր է քամի 15-20մ/վրկ, բուք և ցածր տեսանելիություն: Առանձին վայրերում՝ մառախուղ, ավտոճանապարհներին հավանական է մերկասառույց, տեղ-տեղ հնարավոր է
Բախման հետևանքով մեքենաներից մեկն այրվել է. վարորդը և ուղևորները այրվածքներ են ստացել
Police.am. Հունվարի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում իրար են բախվել «ԶԱԶ-1102» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԶԱԶ-1102»-ը սկսել է այրվել: Վթարի, ապա մեքենայում հրդեհ առաջանալու հետևանքով «ԶԱԶ»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Կատարվում է քննություն:
Հրդեհ Արտաշատ քաղաքում. հայտնաբերվել է դի
Meteo.am. Հունվարի 25-ին, ժամը 09.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Լուսինյան փողոցի թիվ 17 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ դեռևս չպարզաբանված հանգամանքներում 1962թ. ծնված Մ. Բ.-ին պատկանող տան հյուրասենյակում շրջվել է վառարանը (վառելափայտ), ինչի հետևանքով այրվել է հատակը՝
Արթուր Բաղդասարյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: ԱԱԽ Քարտուղարն ու դեսպանը քննարկեցին Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ, մասնավորապես տնտեսության և անվտանգության ոլորտներում հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում:
Նախագահի հրամանագրով իր պարտականություններից է ազատվել Բրազիլիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը
President.am. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Աշոտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բրոնզե մեդալ Մյունխենից
Հունվարի 22-25-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի է ունենում «Մյունխենյան միջազգային մրցաշարը»`«Internationaler Wettkampf München»: Վերջինիս մասնակցում է 30 երկիր ներկայացնող (RUS, BEL, USA, AUT, BAY,GER, NED, SLO, ISR, ITA, ROU, FRA, JPN, SRB, HUN, NOR,SUI, CRO,FIN, ARG, BIH, SVK, SIN, POL, IND, SRI, CZE, UKR, BRN) 429 մազիկ-մարզուհի, այդ թվում` Հայաստանի
Ինչպե՞ս կանխվեց 1 տոննա հերոինի փոխադրման փորձը. «Հայոց աշխարհ»
Հունվարի 17-ին Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը, ԱԱԾ հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, հայտնաբերել է մոտ 928 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց: Այս աննախադեպ դեպքի առավել ուշագրավ մանրամասների շուրջ զրուցեցինք ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ ՎԱՀՐԱՄ ԳՈՒՐՈՂԼՅԱՆԻ հետ: –Պարոն Գուրողլյան, ձեր ղեկավարած վարչությունը օրերս թմրամիջոցի աննախադեպ խոշոր խմբաքանակ է հայտնաբերել: Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչպե՞ս
Ադրբեջանցիներն ուզում են ուշադրություն հրավիրել իրենց վրա. «168 ժամ»
Հարցազրույց ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցի հետ – Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կամ նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ ադրբեջանական դիվերսիոն խմբերը հարձակումներ են գործում հայկական դիրքերի վրա, երկուստեք լինում են մարդկային կորուստներ: Սա ուղղակի զուգադիպությո՞ւն է, թե՞ հատուկ քաղաքականություն: – Եթե նույն բանը կրկնվում է մի քանի անգամ, ապա դժվար է խոսել պատահականության կամ
Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների վրա
Հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները սկզբում առանձին հանդիպումներ ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված ձևաչափով` արտգործնախարարների, Մինսկի խմբի համանախագահների և