Օրվա լրահոսը

Տաթեւիկ Դավթյան. «Մայրության նպաստի մասին օրենքի փոփոխությունների նոր տարբերակը խտրական մոտեցում է ցուցաբերում բարձր վարձատրվող կանանց նկատմամբ»

Տաթեւիկ Դավթյանի խոսքերով` փոփոխությունների նոր տարբերակում իրենց պահանջների մի մասը բավարարվել է: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չորեքշաբթի` նոյեմբերի 4-ին, հայտարարել էր, որ կառավարությունը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի փոփոխության նոր տարբերակ է ներկայացրել: Ըստ այդ փոփոխության` աշխատող հղիների համար նպաստը մնացել է նույնը` 100 տոկոս, իսկ չաշխատող հղիները կստանան նպաստ նվազագույն աշխատավարձի 75 տոկոսի

Հակոբ Ինջիղուլյանին Ադրբեջանում կտտանքների են ենթարկել «հավեսի համա՞ր»

  «Առաջին օրվանից էլ Հակոբն ասել է, որ իրեն կտտանքների են ենթարկել, փաստորեն, դա նկարել են հեռախոսով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանում գերեվարության մեջ գտնվող, այնուհետև երրորդ երկրից Հայաստան վերադարձած,  ՀՀ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի եղբայր Հարութ Ինջիղուլյանը: Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն էր տարածել, որում նշված է, որ առկա է տեսագրություն,

26-ամյա երիտասարդի սպանության գործով հետախուզվողը ներկայացել է  քննչական վարչություն

26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող Արթուր Մարտիրոսյանն այսօր ինքնակամ՝ փաստաբանի հետ միասին, ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2014 թվականի հոկտեմբերի 29-ին` ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բնակարանների վկայագրեր հանձնեց ոստիկանական ևս 24 ընտանիքի

Ոստիկանության բարեփոխումների ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է ծառայողների սոցիալական և աշխատանքային պայմանների բարելավումը: Այս խնդրի իրականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ գործում է ոստիկանության ծառայողներին բնակարաններով ապահովելու ծրագիրը, որի հետևողական իրականացման շնորհիվ արդեն բնակարանամուտ են տոնել շուրջ հինգ տասնյակ ոստիկանական ընտանիքներ: Այսօր կրկին տոնական էր ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճը. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին անհատույց

ՀԱՊԿ-ը պատրաստ է «թիկունք կանգնել» Աֆղանստանի ժողովրդին. Պուտին. ТАСС

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անհրաժեշտության դեպքում պատրաստ է «թիկունք կանգնել» Աֆղանստանի ժողովրդին՝ ռիսկերի մեծացման դեպքում իրավիճակը կայունացնելու համար, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ավելի վաղ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել էր, որ կազմակերպությունը մտադիր չէ ավելացնել ռուսական զորքի ներկայությունը Կենտրոնական Ասիայում՝ կապված Աֆղանստանից կոալիցիայի ռազմական ուժերի դուրս բերման հետ: «Դրա անհրաժեշտությունը

«Մեզ ղեկավարում են ոչ պրոֆեսիոնալները»

«Վաղուց նոր բան չեմ գրում: Մեզանում թունավոր մթնոլորտ է տիրում, ժողովուրդը զայրացած է, մեզ ղեկավարում են ոչ պրոֆեսիոնալները, անգետ ու նեղմիտ իշխանությունները: Մարդիկ հուսահատության գերին են դարձել, թունելի վերջում էլ լույս չեն տեսնում… Վաղուց գաղտնիք չէ՝ երկիրը դատարկվում է երկրաչափական պրոգրեսիայով: Ժողովուրդը տեսնում է, որ ոչ թե իշխանությունն է ծառայում իրեն, այլ իրենք՝ իշխանությանը: Կարճ

Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորում  

Նոյեմբերի 3-6-ը, ՀՀ հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորում: Այն անցկացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ըստ որի` յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Ատեստավորվել է առաջատար խմբի թվով 54 հարկադիր  կատարող:  

Անձնագրի թարգմանությունը, տոմսերի վաճառքը եւ ականջի դակումը՝  նույն տեղում

Իջեւանի շուկայամերձ տարածքը մարդաշատ է: Իջեւանի քաղաքային շուկայի դիմացի տարածքում,առեւտրական կրպակների շարքում գտնվող այս տարածքում  առաջարկվում են տարբեր ծառայություններ՝ ինքնաթիռի եւ ավտոբուսի  տոմսերի վաճառք, պատճենահանման  եւ ֆաքսի ծառայություններ,անձնագրի թարգմանություն եւ  ….ականջի դակում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Գյումրեցի անօթևաններին դարձյալ դռնեդուռ են գցում

ՀՀ կառավարությունը` Գյումրիի երկրաշարժից անօթևան մնացած շահառուների հարցը դարձյալ որոշել է լուծել նրանց բնակարանների գնման վկայագրեր հատկացնելով: Այսօր այս թեմայով մամուլի ասուլիս էր հրավիրել Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը` մանրամասնելով ԲԳՎ-ի հատկացման պայմանները: Նա տեղեկացրեց, որ կառավարության կողմից այս տարվա համար ԲԳՎ-ներ ձեռք բերելու նպատակով հատկացվել է 1,5 միլիարդ դրամ գումար, այն նախատեսված

Ադրբեջանը ոգեւորվել է «խաղաղության համաձայնագրով»

Պաշտոնական Բաքուն պատրաստ է խաղաղության մեծ համաձայնագիրն ընդունել` առանց կարգավորման սկզբունքները համաձայնեցնելո՞ւ Դեկտեմբերի սկզբին Շվեյցարիայի Բազել քաղաքում կարող է անցկացվել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը, որին կմիանան նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Հունգարիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիում օրերս հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Ադրբեջանի իշխանությունները Փարիզի հանդիպումից հետո ակնհայտորեն փորձում

Կալանավորվել է Գյումրիում սպանության գործով հետախուզվողը

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրեցի 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության գործով քիչ առաջ քննչական վարչություն է ներկայացել Արթուր Մարտիրոսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության հատկանիշներով: Լուսանկարում՝ Արթուր Մարտիրոսյանն է

Տաքսու վարորդը հայհոյել և սպանության սպառնալիքներ է տվել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը, վիճաբանության ժամանակ, հայհոյել է մի քաղաքացու և դանակով սպանության սպառնալիքներ տվել: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները նոյեմբերի 5-ին պարզել են, որ նշված ավտոմեքենայի վարորդը 1963 թ. ծնված Արմեն Ճ.-ն է, որը ոստիկանության ծառայողների և վետերանների

Նժդեհի արձանի տեղը անվիճելի է ցանկացած պարագայում

Երկրում, մասնավորապես՝ Երեւանի քաղաքապետարանում մոլեգնող «քաղաքական» մեծամասնությունը՝ Հանրապետականը, հերթական ջրմուրն է ընկել: Դեռ նոր էին նահանջել ու ուշքի էին գալիս Միկոյանի արձանի հետ կապված սկանդալից, սկսվեց նորը: Ի սկզբանե Գարեգին Նժդեհի հրապարակում տեղադրելու համար նախատեսված Նժդեհի արձանը ուզում են տեղադրել իրենց կենտկոմի, կներեք, Մելիք-Ադամյանի վրա գտնվող իրենց կենտգրասենյակի մոտ: Կուռ, շարմազանովական կամ, եթե կգերադասեք, գալուստսահակյանական

Նախագահը Մոսկվայում ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված մրցաշարին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում ներկա է գտնվել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական «Տաշիր» մրցաշարին: Սերժ Սարգսյանը, ով նաև հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է, ողջունել է միջազգային մրցաշարին մասնակցող աշխարհի մի շարք ուժեղագույն գրոսմայստերներին ու Մոսկվայի «Նովոթել» հյուրանոցում նրանց խաղին

Չորս դաշնամուր կնվագի մեկ բեմում

Սվետլանա Նավասարդյանը, Վահան Մարտիրոսյանը, Տրիստան Պֆաֆֆը եւ
Օլիվյե Պեյրբրյունը հանդես կգան բացառիկ համերգով:

Վթարային ջրանջատում Շենգավիթում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 7-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 8-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի, Արարատյան փող. 62/1, 62/2, 62/3, 68-90, Շիրակի փող. 2/1, 2/2 համարների, մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի, «Դեպոշինի», «Ռենեսանս» ռեստորանի, Արշակունյաց պողոտայի՝ Աշխատանքի հրապարակից մինչեւ Էրեբունի օդանավակայան հատվածի

ԲՀԿ-ն խորհրդակցելու է ոչ իշխանական խորհրդարանական կուսակցությունների քաղաքական խորհուրդ ձևավորելու հարցի շուրջ

Ի կատարումն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հոկտեմբերի 24-ի հանրահավաքում հնչեցրած «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ» ձևավորելու և դրանց կառուցվածքային և կազմակերպական լուծումներ տալու մասին հայտարարության: Որոշում 1. Լիազորել ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ, ԱԺ պատգամավորներ Ն. Զոհրաբյանին, Ս. Մարգարյանին, Վ. Օսկանյանին. 1.1 Խորհրդակցել ոչ իշխանական քաղաքական կուսակցությունների հետ ոչ իշխանական խորհրդարանական կուսակցությունների քաղաքական խորհուրդ ձևավորելու

Իրական փոփոխությունների ժամանակը

Այս գումարման խորհրդարանի առաջին իսկ նիստում մեր հարգարժան գործընկեր Վահան Հովհաննիսյանը հանդես եկավ ելույթով՝ պնդելով. «Վարագույրները հետ քաշելու, իրականությանը բաց աչքերով նայելու եւ ինքնախաբեությունը մերժելու ժամանակն է»: Պարոն Հովհաննիսյանը թեեւ այսօր խորհրդարանական մեր շարքերում չէ, սակայն նրա այդ միտքը եղել եւ մնում է արդիական ինչպես մեզ՝ քաղաքական գործիչներիս, այնպես էլ ավելի լայն՝ մեր ուժահատ քաղաքական

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի աշխատանքներին: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Նահապետյանը: Խորհրդի նիստին քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը, միջազգային եւ տարածաշրջանային

Ս. Սմբատյան. «Խաչատրյանի անունը օգնում է, որպեսզի Հայաստանում ունենանք միջազգային մասշտաբի նախագծեր»

Նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն դահլիճում կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հերթական համերգը, որը նվիրված էր սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-ամյա հոբելյանին։ Համերգի սկզբում ցուցադրվեց Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆիլմ, որը ներկայացնում էր պետական, քաղաքական, ռազմական գործչի անցած ուղին։ Հետաքրքիր ցուցադրություն էր կազմակերպվել նաև դահլիճի նախասրահում. ներկայացված էին Արամ

Ձկնաբուծարաններն օգտագործում են ամբողջ Երևանի խմելու ջրից 16 անգամ ավել ջուր (Տեսանյութ)

Մի քանի պաշտոնյայի և օլիգարխի տարեկան մի քանի միլիոն դոլար շահույթն ապահովելու համար՝ ամբողջ Արարատյան դաշտն իր արտեզյան ստորերկրյա ջրերի պաշարների հետ միասին կանգնեցրել ենք վտանգի եզրին:  

Ոստիկանները դանակահարողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում

Նոյեմբերի 3-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Արման Ս.-ն։ Նոյեմբերի 5-ին պարզվել է, որ նրան դանակով հարվածել է 1988 թ. ծնված Իշխան Ա.-ն, որը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստն ավարտվեց. Համաժողովրդական շարժման շտաբները կբացվեն երկու շաբաթվա ընթացքում. Zham.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի նիստ էր հրավիրել և քիչ առաջ այն ավարտվեց: Նիստից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ խորհուրդը որոշել է համաժողովրդական շարժման շտաբների համար տրամադրել կուսակցության տարածքային շտաբները: Ուրիխանյանի խոսքով համաժողովրդական շարժման շտաբները կձևավորվեն երկու շաբաթվա ընթացքում. – Ոչ իշխանական ուժերի մեր գործընկերների, քաղաքացիական նախաձեռնությունների հետ միասին խորհրդակցություններ են իրականացվել, առանձնացվել

ԵՄ-Հայաստան հարաբերություններում նոր զարգացումներ են սպասվում

«Սա շատ տրամաբանական քաղաքականություն է, քանի որ Հայաստանը ցանկանում է շարունակել Եվրամիության հետ հարաբերություններն այն աստիճան, ինչքան դա չի հակասի տնտեսական դաշտում Եվրասիական միության պայմանագրին և այնքան, ինչքան Եվրոպան կարող է իր վրա պատասխանատվություն վերցնել»,-Aravot.am-ի հարցին` սա ի՞նչ քաղաքականություն է` չնայած ՀՀ-ն անդամակցում է Եվրասիական միությանը (ԵՏՄ), բայց շարունակում է գումար ստանալ Եվրոպայից, այսպես պատասխանեց

Սամվել Ալեքսանյանը կարո՞ղ է ազդել ՌԴ Պետդումայի վրա

ԵՏՄ-ի հետ բանակցություններում 3 խումբ ապրանքների մասով հատուկ բանակցել են: Մեկը ռազմական տեխնիկան է, մյուսը՝ ավիացիան, երրորդը՝ շաքարավազը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ հատուկ Սամվել Ալեքսանյանի համար որեւէ արտոնություն չեն սահմանել. «Ես գիտեմ, որ կա 700 խումբ ապրանքատեսակ, որոնց դեպքում մաքսատուրքը չի փոխվելու: Ես չեմ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողություն Ֆրեզնոյում

Նոյեմբերի 2-ին Ֆրեզնոյում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությունը՝ համայնքի ներկայացուցիչների, ամերիկացի պաշտոնյաների մասնակցությամբ: Հուշարձանը կկառուցվի Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և համայնքի համատեղ ջանքերով և կտեղակայվի Ֆրեզնոյում Կալիֆորնիայի համալսարանի տարածքում: Նախագծի աջակիցներից է Կալիֆորնիայի համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոն: Բացման խոսքով հանդես եկավ Ֆրեզնոյում ՀՀ

Հանձնաժողովը կորոշի զոհերի կարգավիճակի արժանահավատության հարցը

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը, ներկայացնելով թրաֆիքինգի դեմ պայքարի իրավիճակը, զարգացումները և այդ ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումների ընդհանուր պատկերը, տեղեկացրեց, որ ոստիկանությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, մասնավորապես, ԱԺ է ներկայացրել զոհերի նույնականացման եւ աջակցության մասին օրինագիծը: Aravot.am-ի հարցին, թե արդյոք հանձնաժողովի կողմից «զոհ»

414.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 6-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.5 դրամ: NASDAQ OMX Armenia  

Բնակիչները հաշտարարի օգնությամբ 420 մլն գումար են ստացել. «Ա1+» (տեսանյութ)

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ ստացվող բողոքների առաջին հորիզոնականը զբաղեցնում են Ապահովագրական ընկերությունները, այնուհետեւ բանկերն են, վարկային կազմակերպություններն ու գրավատները։ «Բողոքները տարբեր են, կան բողոքներ, որոնք այդպես էլ կարող են պահանջ չդառնալ, բողոքները հիմնավոր չեն՝ կազմակերպությունը ճիշտ է, կամ կա դատական գործ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Ո՞վ պիտի պատասխան տա 17-ամյա աղջկա գլխին եկած փորձանքի համար

Մոտ 10 օր առաջ Գյումրու կենտրոնական զբոսայգում կամ որ առավել հայտնի է՝ «Գորկա սադում» գտնվող թատրոնի հին շենքի տանիքը փուլ էր եկել Երեւանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակչուհի, 17-ամյա Դիանա Շահբազյանի վրա: Ընկնելով մոտ 8 մետր բարձրությունից` աղջիկը կտուրից հայտնվել էր կառույցի ներսում` ստանալով մարմնական ծանր վնասվածքներ: Նրան Գյումրու բժշկական կենտրոնից «Կատատրավմա, զուգակցած փակ ողնաշարային վնասվածք,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031