Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Քոչարյանին. «Ես վարչապետի հետ եմ»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը վարչապետ Տիգրան Սարգսյան- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան բանավեճի վերաբերյալ ուղերձ էր հենց Ռոբերտ Քոչարյանին: Հիշեցնենք, որ այսօր ի պատասխան «Առավոտի» հարցին, թե ինչպես է ՀՀ նախագահը վերաբերում բանավեճին, նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը պատասխանել էր՝ կառավարությունը ՀՀ երկրորդ նախագահին պատասխանել է պատշաճ, հավասարակշռված ու

Սերգեյ Կարյակինն անօգուտ դիմադրում էր Լեւոն Արոնյանին

Քիչ առաջ Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ավարտվեց շախմատի «Tatat Steel Chess» գերմրցաշարի իններորդ տուրը, որում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին ու ավելի ամրապնդեց միանձնյա առաջատարի դիրքը: Ռուսաստանցին, որ նախորդ տուրից հետո կես միավոր էր զիջում Արոնյանին, համառ դիմադրություն էր ցույց տալիս, սակայն 61-րդ քայլում պաշտպանության միջոցները սպառվեցին եւ նա ընդունեց պարտությունը:   Աշոտ

Ռոմիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ռ. Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որոշում եմ. Գեներալ-լեյտենանտ Ռոմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:   ՀՀ նախագահի աշխատակազմ

Ոստիկանության արձագանքը «Ժառանգություն» կուսակցության անդամի գրառմանը

«Ժառանգություն» կուսակցության անդամ Արման Մուշեղյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, թե ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքն ապահովված չէ հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակով: Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքն ապահովված է թե հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակով և թե մարդատար ու բեռնատար վերելակներով (փաստը` լուսանկարներում): Ավելին, վարչության աշխատակիցները

«Եթե այդ ապրանքները թանկանան, ուրեմն, իրոք ստվերում են աշխատել»

Կառավարությունը որոշել է մի շարք ապրանքատեսակներ դրոշմապիտակավորել: Սրանով կառավարությունը փորձում է պայքարել ստվերի դեմ, սակայն, ենթադրվում է, որ այդ պայքարը սպառողների գրպանի հաշվին կլինի`հաշվի առնելով կառավարության նախկին փորձը, երբ գարեջուրն ու ոգելից խմիչքներն էլ պարտադիր դրոշմապիտակավորման տակ ընկան, այդ ապրանքները 10-20 դրամով թանկացան: Aravot.am-ի հետ զրույցում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող»  հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի

«Գործիք, որպեսզի ՄՄ անդամ երկրները խնդրեն ՌԴ-ին բացառություններ անել»

Արթուր Սաքունցը՝ ՌԴ-ում ներգաղթյալների կարգը փոխվել մասին

Comments. Դնեպրոպետրովսկում շղթա են կազմել` ի հիշատակ Նիգոյանի

Այսօր Դնեպրոպետրովսկի Նոր կամրջում մոտ 400 հոգի շղթա է կազմել ի հիշատակ Կիևում սպանված Սերգեյ Նիգոյանի: Հայտնում է «Քոմենթս»  լրատվականը: Ի սկզբանե միջոցառումը պետք է տեղի ունենար հունվարի 22-ին՝ Ուկրաինայի Միասնության օրվա կապակցությամբ, սակայն Կիևում տեղի ունեցած դեպքերը փոխեցին միջոցառման կազմակերպչի ծրագրերը: Զոհված ցուցարարների հիշատակը միջոցառման մասնակիցները հարգել են մեկ րոպե լռությամբ, որոշվել էր, որ

Վլադիմիր Գասպարյանը «դուխ չունենալու» համար թափահարել է Գյումրու երկու ոստիկանապետերին ու պաշտոնազրկել Կարեն Բաբակեխյանին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի`  երեկ անցկացրած կոլեգիայի նիստից  Aravot.am-ին  նոր ու հետաքրքիր մանրամասներ են պատմում մասնակիցները: Նրանց ներկայացմամբ, Վլադիմիր Գասպարյանը ընդհանուր թեմայից առանձնացրել է Գյումրիում տիրող իրավիճակը, մասնավորապես Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ Վարդան Ղուկասյանի որդու ու նրա ընկերների կողմից սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցնելը: Այս կապակցությամբ ոստիկանապետը շշպռել է ինչպես Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը հանդիպեց Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունվարի 23-ին հանդիպեց Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռումինիայում տեղի ունենալիք հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելուն, ինչպես նաև հանձնաժողովի հերթական նիստի անցկացման ժամկետներին առնչվող հարցեր: Գագիկ Բեգլարյանը նշեց, որ լինելով հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, վստահ է, որ բոլոր

Интерфакс. Ցույցերը Լվովում. Մարզպետը հրաժարական է տվել

Լվովի հարյուրավոր բնակիչներ այսօր հավաքվել էին մարզպետարանի մոտ՝ հանդիպում պահանջելով մարզպետ Օլեգ Սալոյի հետ: Հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Ինչպես հայտնել է լրատվականի թղթակիցը, սկզբում հավաքվածները ցույց էին անում, այնուհետև որոշ մասնակիցներ կոչ են արել ներխուժել շենք, հանդիպել Սալոյի հետ և իմանալ նրա վերաբերմունքը Կիևում տեղի ունեցող դեպքերի մասին: Թեպետ ոստիկանները փորձում էին հանդարտեցնել կրքերը, սակայն ցուցարարներին

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության դիրքորոշումը սոցիալ-քաղաքական դաշտում

Քանի որ շարունակաբար մեկնաբանվում, քննարկվում ու շահարկվում է սոցիալ-քաղաքական դաշտում մեր դիրքորոշման, քաղաքականացվել-չքաղաքականացվելու հարցերը, հարկ ենք համարում տալ սույն պարզաբանումը. «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը իր առջև խնդիր է դրել պայքարել գործող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի, դեմ, քանի որ այն բնորոշող բազմաթիվ նորմեր հակասոցիալական են, հակասահմանադրական են, սահմանափակում և խախտում են

Կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծվել է հանձնաժողով

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ` բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծել  է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի անդամների հետ առաջին հանդիպման ժամանակ Դերենիկ Դումանյանը ընդգծեց հանրության հետ համատեղ աշխատելու կարևորությունը, շնորհակալություն հայտնեց հանձնաժողովում ընդգրկվելու առաջարկը ընդունելու համար: Նախարարը համառոտ ներկայացրեց այն միջոցառումները, որոնք միտված

«Չպետք է որոշ մարդիկ ծանոթով մի քանի բալ բարձր ստանան և խուսափեն ժամկետային զինծառայությունից»․ Աշոտ Բլեյան․ «Ա1+»

«18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության արական սեռի բոլոր քաղաքացիները, ովքեր առողջության հետ կապված խնդիր չունեն, իրենց սահմանադրական անօտարելի պարտքը պետք է կատարեն՝ պետք է գնան ծառայեն»,- այսօր «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին Կառավարության հավանության արժանացնելու փաստին «Ա1+»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ Պարոն Բլեյանը միանշանակ կողմ է այս

Հրանուշ Խառատյանը ռուսական ձեռագիր է տեսնում․ «Մեդիալաբ»

Կիեւում վերջին օրերին ծավալվող մեծածավալ բախումներին եւ զարգացումներին անդրադառնալով, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Հայաստանում Մաքսային միության դեմ հզոր պայքար չծավալելու մի քանի պատճառ է տեսնում: Ի հակառակ, Կիեւում ծավալվող բուռն իրադարձություններին եւ պայքարին, անցյալ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը միանալու անսպասելի հայտարարությունը բազմամարդ բողոքի ակցիաների առիթ չդարձավ: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի

Ամփոփվել են ՀՀ ոստիկանության 2013 թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ ԿԱ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականի և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունը: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ վարչապետին զեկուցել է հաշվետու տարում ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված քայլերի

Ալեքսանդր Լուկաշենկոյի աշխատավարձը երեք անգամ ցածր է Մինսկի «Դինամոյի» հոկեյիստի աշխատավարձից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր նոր նստավայրում մի շարք ԶԼՄ-ների ղեկավարների ընդունելության ժամանակ դժգոհել է Մինսկի «Դինամոյի» խաղամակարդակից: Երկրի նախագահը հայտարարել է, թե իր աշխատավարձը համարժեք է $ 3,4 հազարին, ինչը մոտ երեք անգամ ցածր է «Դինամոյի» հոկեյիստների աշխատավարձից: Լուկաշենկոն այդ մասին տեղեկացել է Ծննդյան տոների ավարտից հետո հոկեյիստների հետ համատեղ ընթրիքի ժամանակ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նախարար Սամվել Թադեւոսյանը ամփոփեց 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ու գերակա խնդիրները

Նախարար Սամվել Թադեւոսյանը կառավարությունում հաշվետվություն ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության նախարարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին: 1. ՀՀ կառավարության 2013 թվականի գերակա խնդիրների շրջանակներում` 1) Հանրապետության շենք-շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման նպատակով 2013 թվականին գույքագրման եղանակով հավաքագրվել, վերլուծվել, մշակվել եւ համակարգչային ծրագիր են մուտքագրվել 2000 բնակելի եւ հասարակական նշանակության շենքերի վերաբերյալ անձնագրային

Հանրապետության որոշ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23–ին` ժամը 17.30–ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն, մասնավորապես` Մարտունու, Վարդենիսի և Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և

Արվեստասեր հանրությունը վերջին հրաժեշտը կտա Արամ Ղարաբեկյանին

Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը՝ նույն օրը` Երևանի քաղաքային պանթեոնում: Կառավարական հանձնաժողով

Հայ հրաձիգները կմասնակցեն Մյունխենում կայանալիք միջազգային մրցաշարի. asf.am

Հայաստանի հրաձգության հավաքական թիմի մարզիկներ Զավեն Իգիթյանն (ատրճանակ) ու Հրաչ Բաբայանն (հրացան, լուսանկարում), ինչպես նաև Գերմանիայում բնակվող Քրիստիան Լաուերը (հրացան) հունվարի 22-25-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կմասնակցեն միջազգային մրցաշարի: Նրանք մրցաշարին կմասնակցեն Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հանդիսականների նստարանից մեր մարզիկների մրցելույթներին կհետևի հավաքականի լավագույն մարզուհիներից

«Freedom House»-ի համաձայն, 2013 թվականին ազատությունն աշխարհում անկում է ապրել. «Ամերիկայի Ձայն»

«Freedom House». «Այժմ ապրում ենք այնպիսի ժամանակում, երբ ավտորիտար առաջնորդները դառնում են է՛լ ավելի ինքնավստահ և լկտի, քան նրանք եղել են անցյալում» Իրավապաշտպան «Freedom House» կազմակերպության համաձայն, անցյալ տարվա ընթացքում ազատությունն աշխարհում նվազել է, և աշխարհի բնակչության կեսից ավելի ապրում է այնպիսի վայրերում, որոնք մասամբ են ազատ կամ ընդհանրապես ազատ չեն: Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի,

Շիրակի մարզի քննչականի պետն էլ չդիմացավ Գյումրիում

Հենց նոր Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին պաշտոնազրկելուց ու կադրերի ռեզերվ ուղարկելուց հետո, մեկ այլ փոփոխություն է կատարել Շիրակի մարզում: Նա մարզի քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանին նշանակել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ: Վերջինս մոտ երկու տարի է` ինչ զբաղեցնում է այդ պաշտոնը, բնութագրվում

Նախորդ տարի Լոռիում 189 հրդեհ է բռնկվել

Բռնկված 189 հրդեհից 65 դեպքը տեղի է ունեցել անտառներում եւ խոտածածկ տարածքներում:

«Բանակի մասին չի կարելի վատ բան ասել». Դուշման Վարդանի քույր

«Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունների հետևանքով հերոսաբար ընկած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի սխրանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր բանակը հզոր է և պատրաստ դիմակայելու ցանկացած հարձակման»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» ՀԿ-ի նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը: «Կրակոցներ միշտ էլ լինում են սահմանում,- ասում է նա,- բայց սա

Սպարտակ Ղուկասյանի ընկերը Սամվել Բալասանյանից վրեժ լուծելո՞ւ էր գնացել

Պարզվում է,  նախօրեին Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակի հետ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տուն է գնացել Սպարտակի  ամենամտերիմ ընկերներից` Բադալի Արմանը: Aravot.am-ի տեղեկություններով, Սամվել Բալասանյանի տան տեսախցիկներով արձանագրված ու համացանցում տարածված  տեսագրությունը ֆիքսել է, որ Սպարտակի մեքենայի հետեւից գնացող սպիտակ մեքենան հենց Բադալի Արմանինն է: Նա  զբաղվում էր Սպարտակի ասֆալտապատման գործարանով` փաստացի ղեկավարելով այդ գործարանը: Ինչպես

Սոչիում հայ օլիմպիականները հանդես կգան յոթ դիսցիպլիններում

Արդեն տեղեկացրել ենք, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում հանդես է գալու հայաստանցի երեք դահուկավազորդ եւ մեկ լեռնադահուկորդ: ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը տեղեկացնում է, որ մեր մարզիկները պայքարելու են չորս դիսցիպլիններում: Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը (Աշոցք) հանդես է գալու սկիաթլոնում (15 կմ դասական ոճ+15 կմ չմշկաոճ), 15 կմ դասական ոճում, արագավազքում եւ 50 կմ ազատ ոճում: Սերգեյին է

«Նախախորհրդարանը» ներկայացրեց ապագա պետության մակրո ընկալումը

«Մեզ բաժին ընկած մեր այսօրվա պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, անկախություն է ձեռք բերել Խորհրդային Միության փլուզման հետեւանքով: Եվ գաղտնիք չէ, որ 1988 թվականին սկսված ազգային ազատագրական պայքարն, ընդհանուր առմամբ, սահմանափակվել է Արցախի ազատագրման հարցը լուծելու շրջանակներում, եւ կարելի է ասել, այդ հարցը մեր ժողովուրդը լուծել է: Այդ հարցի իրավական ամրագրումը մոտ ապագայի խնդիր է, երբ Հայաստանում

Ադրբեջանական կայքերի` հայ հաքերների կողմից «կոտրելը» սահմանում լարվածությո՞ւն կառաջացնի

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին դիվերսիոն զարգացումներից հետո, երբ զոհվեց 19-ամյա հայ սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, հայ հաքերները մեկ գիշեր անց շուրջ 13 ադրբեջանական կայք կոտրեցին, ինչը յուրօրինակ պատասխան էր հայկական սահմանին զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի զոհվելու փաստին: «Կոտրված» ադրբեջանական կայքերի վրա հայ հաքերները զոհված սերժանտի նկարն էին տեղադրել: Այս քայլի նպատակահարմարության և այն բանի մասին, թե հաքերային

Հարություն Բերբերյանը՝ Տիգրան Սարգսյանի և թուրք ազգայնամոլի լուսանկարի մասին. 168.am

168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանն ասաց, թե թուրք ազգայնականը միջոցառումներից մեկի ժամանակ խնդրել է վարչապետ Տիգրան Սարգսյանին նկարվել իր հետ: «Վարչապետը օրվա մեջ մասնակցում է տարբեր միջոցառումների և տարբեր միջոցառումների ժամանակ, ինչու չէ՝ նաև փողոցում, լինում են մարդիկ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, ովքեր մոտենում են և խնդրում են լուսանկարվել վարչապետի

2014 թ. հունվարի 1-ից 23-ն ընկած ժամանակահատվածում առգրավված, հայտնաբերված կամ քաղաքացիների կողմից կամավոր հանձնված զենք-ռազմամթերքի վերաբերյալ

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թ. հունվարի 1-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ քաղաքացիների կողմից կամավոր հանձնվել Է 166 միավոր հրազեն և 5 միավոր գազային ու օդաճնշիչ ատրճանակ` 15 ինքնաձիգ, որից 2-ը` ինքնաշեն, 28 ատրճանակ, որից 17-ը` ինքնաշեն, 113 հրացան, որից 90-ը` որսորդական, 19-ը` ակոսափող, 4-ը` ինքնաշեն, 3 նռնականետ և

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031