Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի քննչականի պետն էլ չդիմացավ Գյումրիում

Հունվար 23,2014 17:37

Հենց նոր Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին պաշտոնազրկելուց ու կադրերի ռեզերվ ուղարկելուց հետո, մեկ այլ փոփոխություն է կատարել Շիրակի մարզում: Նա մարզի քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանին նշանակել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:

Վերջինս մոտ երկու տարի է` ինչ զբաղեցնում է այդ պաշտոնը, բնութագրվում է որպես համեստ անձնավորություն, որը, սակայն,   մայրաքաղաքից էր  և մի կերպ էր դիմանում Գյումրիում: Ըստ որոշ տեղեկությունների, նրա ամենամեծ  խնդիրն այն էր, որ  ընտանիքը իր հետ չէր բնակվում Գյումրիում, և նա ստիպված էր լինում անընդմեջ մայրաքաղաք մեկնել:

Նրա պաշտոնը  այս պահի դրությամբ դեռ թափուր է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Այսպես կոչված վովայական “բարեփոխումները”` փոխատեղումներ, տեղափոխումներ, ազատումներ, պաշտոնազրկումներ, թոզ փչոցի են, բոլորը պետք է հրաժարական տան և հեռանան, իսկ աղոթողներին այլևս ոչ ոք չի հավատում, քանի դեռ Շանթին, ընկերներին, Վարդանին, Վալոդյային քաղազատազրկած են պահում,

  2. Մարտուն says:

    Գասպարյան Վովան սրանց հախից կգա

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031