Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է

«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը 2014 թ. հոկտեմբերի 20-ին նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ հարց բարձրացնելով Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ ուղղությամբ` Վ. Սարգսյան փողոցով երթևեկելիս ձախ թևի վրա և Տիգրան Մեծի փողոցի վրա գտնվող «Լավանդա» խանութի դիմաց տեղադրված 3.27 «ԿԱՆԳԱՌՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է» և 6.4 «ԿԱՅԱՆՄԱՆ ՏԵՂ» ճանապարհային նշանների հակասության վերաբերյալ: Միանգամից

«Արդյոք կարո՞ղ ենք ակնկալել Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման որեւէ առաջընթաց». Գերմանիայի ԱԳ նախարար

Քիչ առաջ ավարտվեց Գերմանիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների ասուլիսը: Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստան- ԵՄ փոխհարաբերությունների, երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքով, թեեւ Եվրոպայի ուշադրության կենտրոնում այսօր Ուկրաինայի ճգնաժամն է, բայց դրանից արեւելյան մյուս գործընկերներին փորձում են չմոռանալ. «Եվրոպայում էներգիա

Երկու վիրավոր Բագրատաշենի բժշկական ամբուլատորիան նորոգողներից

Վիրավորները Իջեւանի բնակիչներ են

Վարդան Հակոբյան. «Ալեք Ենիգոմշյանը ոչինչ չի ստել, դա ապացուցում է ոստիկանության տեսանյութը»

Վարդան Հակոբյանը նշեց, որ ոստիկանությունը ամբողջությամբ չի տրամադրել իր կողմից նկարահանված տեսանյութը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ. «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չի ազդի ԼՂ հակամարտության լուծման գործընթացի վրա». «Ազատություն»

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ առաջիկա օրերին Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ ակնկալում են խաղաղ համաձայնագրի հիմնական պահերի լուրջ քննարկումներ: Այդ մասին APA լրատվական գործակալության հարցին ի պատասխան հայտնել են ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունում: Ինչպես նշված է համանախագահների անունից մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, միջնորդները կարծում են, որ նախագահների հանդիպումները Սոչիում և Ուելսում կողմերի միջև

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Արտակ Կիրակոսյան եւ Արմեն Բադալյան

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արտակ Կիրակոսյանի եւ քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի բանավեճը: Թեման՝ սպասելիքներն առաջիկա հանրահավաքից: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

«Գոլդ» համարանիշով մեքենաները «գրավել» են կանգառը

Մի քանի օր է՝ Ագաթանգեղոսի փողոցի կանգառն այսպես անմատչելի է. օրվա բոլոր ժամերին այստեղ մեքենաներ են կայանում, ու քաղաքային տրանսպորտից օգտվողները ստիպված են լինում փողոց դուրս գալ կամ դոփել չեղած գազոնների ցեխերի մեջ: «Գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներին դա առանձնապես չի հուզում, իսկ ա՛յ, մոտակայքում հավաքված «ֆայլաբազարցիներին» պատկերը մի լավ զվարճացնում է: Նրանք հումոր են անում ավտոբուս

Արամ Մանուկյան. «Ֆինանսների նախարարն ասել է, որ հրաժարական չի տա, ինքն էլ է պրոյեկտի տեր»

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է «Շրջանառության հարկի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախագիծը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարցրեց՝ «Նշեցիք, որ անհարկի ստուգումներ չեք անելու: Ի՞նչ է նշանակում անհարկի: Դուք, ասելով, որ անհարկի ստուգումներ չեք անելու, հաստատում եք, որ մինչեւ այդ արել եք անհարկի, անտեղի ստուգումներ: Դա ոչ

Արմեն Ֆիդանյան. «ՀՀ-ում հայտնաբերվել են միջազգային հետախուզման մեջ գտնվող 53 անձինք»

Արմեն ֆիդանյանի խոսքերով՝ Ինտերպոլի խողովակներով առավել ակտիվ եւ արդյունավետ համագործակցություն է իրականացվում նաեւ Թուրքիայի Ինտերպոլի ԱԿԲ-ի հետ

Ի՞նչ է հաջորդելու սահմանամերձ գյուղերում նախատեսված հարկային արտոնություններին

«Կարծում եմ, որ մենք կատարել ենք առաջին քայլը, և կլինի հաջորդական քայլերի շղթա»,-Aravot.am-ի հարցին` արդյոք համամի՞տ է այն կարծիքներին, թե սահմանամերձ գյուղերի բնակիչներին հարկային արտոնությունների տրամադրումը միայն բավարար չէ, պետք են համակարգային լուծումներ, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: Հիշեցնենք, որ օգոստոսյան լարված օրերին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ սահմանամերձ բնակավայրեր այցելությունից հետո, որոշում էր

«Մի մտածեք, որ դա Հայաստանի դատարանն է, ու կարող ենք գնալ-խոսել դատավորի հետ». Ամատունի Վիրաբյան

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նաև Հայաստանի ազգային արխիվն է պատրաստվում: Թեև արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը չի կարծում, որ ամեն ինչ հարյուրամյակով է սկսվում ու ավարտվում, բայց և այնպես, նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ վերջին շրջանում առավել ակտիվ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Նա, մասնավորապես, խոսեց չորս ծրագրերի մասին, որոնցից առաջինը փաստաթղթերի հրատարակումն

Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի ամփոփիչ համերգը կկայանա վաղը

Վաղը՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 19-ին կամփոփվի Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը՝ համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենան մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տրպչեսկին և բրազիլացի կիթառահար Ֆաբիո Զանոնը: Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ն ընթացող ամենամյա փառատոնի ծրագիրն այս տարի ներառեց 9 համերգ, որի ընթացքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես եկան այնպիսի անուններ, ինչպիսիք են դաշնակահար Ֆրանսուա-Ֆեդերիկ Գինը,

ԲՀԿ-ն կողմ քվեարկեց, «Ժառանգությունը»՝ դեմ. Եռյակը միասնական չէր

Քիչ առաջ ԱԺ-ում քվեարկության դրվեց եւ 96 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ արդյունքներով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությանը հարկային արտոնություններ տալու մասին» կառավարության բերած օրենսդրական փաթեթը: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց իրենց խմբակցության որոշումը, որ իրենք կողմ են քվեարկելու փաթեթին՝ պայմանով, որ իրենց առաջարկությունները հաշվի առնեն, փաթեթից առանձնացվեն Պետտուրքի մասին օրենքի փոփոխությունները, որովհետեւ

«Հավատալու բա՞ն է` Լևոնն ու Րաֆֆին միանան, որ Ծառուկյանին նախագահ դարձնեն»

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու հիմնադիր հանրապետականներից մեկը` ՀՀԿ Գյումրի 3-րդ շրջանային կազմակերպության նախագահ, Շիրակի նախկին փոխմարզպետ Բորիս Ալեքսանովը կարծիք հայտնեց, որ եռյակից յուրաքանչյուրը պայքար է մղում միայն նախագահի աթոռին տիրանալու համար: «Նախագահի աթոռը մեկն է, տիրանալու ցանկություն ունեցողներն անթիվ ու անհամար: Եթե իրենց նպատակը երկրում բարեփոխումներ անելն է, բարեփոխումները նման ձևով չեն անում, թող նստեն

Կապանի քաղաքապետը` մարզկենտրոնում կատարված 9 ամսվա աշխատանքների մասին

Այսօր Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը լրագրողներին ներկայացրեց ընթացիկ տարվա 9 ամսվա ընթացքում Կապանում կրթության, քաղաքաշինության եւ մյուս այլ ոլորտներում կատարված աշխատանքները, խոսեց ընթացքի մեջ գտնվող աշխատանքների մասին եւ պատասխանեց լրագրողների հարցերին: Այս տարվա ընթացքում ՀՀ պետբյուջեի միջոցներով` 30 մլն դրամով, ասֆալտապատվել է Կապանի ծայրամասային Բարաբաթում թաղամաս տանող ճանապարհը, դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ գազաֆիկացվել է Վաչագան թաղամասը,

Դասախոս. «Եթե անցած դարում էլիտար էր Թումանյանը, այսօր էլիտար է խորովածը»

Նարինե Ներսիսյանը գովազդում հաճախ է հանդիպում նյարդ սղոցող արտասանության

Քաղբանտարկյա՞լ է արդյոք Շանթ Հարությունյանը

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են խորհրդային շրջանի քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Արամ Աբրահամյան.– Ձեր սուբյեկտիվ ընկալմամբ` ի՞նչ է նշանակում քաղբանտարկյալ՝ ընդհանրապես եւ Հայաստանում՝ մասնավորապես: Աղասի Արշակյան.- Եթե շատ կարճ ասենք՝ եթե գոյություն ունեցող իշխանության նկատմամբ այլ կարծիք ունեցող որեւէ մեկը ձերբակալվում է, կալանավորվում, ենթարկվում

Մայրաքաղաքի ծայրամասային վարչական շրջաններում Երևանի զարգացման ծրագրեր են իրականացվում

Երևանի համաչափ զարգացման համատեքստում մայրաքաղաքում իրականացվող բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում ընթացիկ տարում լայն թափով աշխատանքներ են իրականացվել նաև Նուբարաշեն վարչական շրջանում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում բնակիչների հետ մասնակցել է բարեկարգ հերթական բակի հանդիսավոր բացմանը: Բնակիչների հանգստի կազմակերպման համար բակում տեղադրվել են նստարաններ, զրուցարան, փոքրիկների համար էլ կառուցվել է

Քրեակատարողականի աշխատակիցները հորդորում են . «Եկեք՝ երկարացնենք ՔԿՀ-ների լեզուն»

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի փոխարեն՝ Հայաստանում վաղաժամկետ պայմանական ազատման համակարգում առկա խնդիրներն ու լուծման հնարավոր ուղիներն անվանումով աշխատաժողովին այսօր մասնակցում էր ԱՆ մեկ այլ ներկայացուցիչ՝ Նորայր Բալայանը: Աշխատաժողովը կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը՝ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, Եվրոպական միության եւ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության աջակցությամբ: Քննարկմանը մասնակցում էին իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչներ,

Վարդան Այվազյանը՝ Բագրատյանին. «Իմ բլուրը քո սարին համեմատ չի» (Տեսանյութ)

ԱԺ-ում Սահմանամերձ համայնքներում գործունեությանը հարկային արտոնություններ տալու մասին կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ու ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը միմյանց հիշեցնում էին 90-ականների վարած տնտեսական քաղաքականությունը: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, ի պատասխան Հրանտ Բագրատյանի քննադատությունների ու դիտողությունների, որ պետք է բարեխիղճ գտնվել եւ ճիշտ պատկերը ներկայացնել Սերժ Սարգսյանին, որ սխալ

Հարց նախարարին` «Դուք գիտե՞ք, որ հղիներին սթրեսի ենթարկել չի կարելի» (Տեսանյութ)

Մայրության նպաստի նախագծով փորձում են արդյունավետ ծախսել գումարները

Ծրագիր-հայեցակարգ

Մինչ այժմ ՖԲ-ում եւ հանրային այլ հարթակներում իմ մեկնաբանություններով ու ստատուսներով հետապնդել եմ մի նպատակ. ՖԲ հանրության առաջ պարզ դարձնել իմ մտածելակերպը, շահագրգռությունները, կողմնորոշիչներն ու դավանած արժեքները: Յուրաքանչյուր կոնկրետ իրադարձության ժամանակ (Քեսաբ, Մաքսային միություն, Եվրասիական միություն, ռուս-ուկրաինական հարաբերություններ եւն) իմ արձագանքներն այդ ամենի փաստական դրսեւորումներն են (կարող եք ծանոթանալ իմ ՖԲ էջում): Եվ հիմա՝ հոկտեմբերի

ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքերի սպասարկման և աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի 2014 թ. գործունեությունն ապահովելու նպատակով կառավարության այսօրվա նիստում որոշվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քննչական կոմիտեին հատկացնել 1,018.145.0 հազար դրամ: Գումարը նախատեսված է՝ մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի և դեպարտամենտի՝ 2014 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների պահպանման ծախսերի համար, որից 965797.9 հազ.դրամը՝ աշխատողների աշխատավարձերը, իսկ մնացած 52347.1 հազ.դրամը՝ վարչական շենքերի պահպանման,

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրի շրջանակում վերանորոգվել է Նուբարաշենի կենտրոնացված գրադարանը

Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Նուբարաշենի կենտրոնացված գրադարանային համալիր: Երևանի քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրի շրջանակում գրադարանն ամբողջությամբ վերանորոգվել է: Պատասխանատուները զեկուցել են, որ շինարարական աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամանակացույցի համաձայն, և այն այցելուներին այսօր դիմավորում է հարմարավետ պայմաններով: Ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը

ՀՀԿ-ականը`եռյակին. «Առանց կարդալու` շուտասելուկի պես միայն կրկնում են»

«Դաշնակցությունը գաղափարի վրա հիմնված կուսակցություն է, մնացածը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»` առանց ծանոթանալու, կարդալու, շուտասելուկի նման կրկնում են, թե իշխանության վերարտադրման համար է արվում այս ամենը»,-այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: Ըստ նրա` ոչ իշխանական ուժերը խոսում են առանց հիմնավորման` չնշելով, թե ինչին են դեմ.

Հոկտեմբերի 27-ից կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր տեղադրված արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության բնակավայրերում, միջպետական, հանրապետական նշանակություն ունեցող ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. հոկտեմբերի 27-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝ 1. Երևան, Աշխաբադի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

Հայաստանի հավաքականը 75-րդն է ՖԻՖԱ դասակարգման աղյուսակում. ՀՖՖ

Հոկտեմբերի 23-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 23 տեղով և զբաղեցնում է 75-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Արգենտինան, երրորդը Կոլումբիան է: 1. Գերմանիա – 1669 միավոր 2. Արգենտինա – 1565 3. Կոլումբիա – 1420 4. Բելգիա 1388 5. Հոլանդիա – 1375 6. Բրազիլիա

Շարմազանովի հայտարարությունը՝ ԲՀԿ-ի մասին. «Այդ մարդիկ նպատակ էլ չունեն ընդդիմություն դառնալու»

«Այս տարվա գարնանային նստաշրջանի սկզբից ընդդիմությունը, կարողանալով ստանալ մի այնպիսի բազմություն պատգամավորների, 44-ից ավելի ստորագրություն հավաքելուց հետո սկսում է ակտիվորեն մշակել արտահերթ քննարկման ինստիտուտ: Բազմաթիվ հարցեր մենք դրեցինք քննարկման, եւ առաջին անգամ է, որ խորհրդարանում քննարկվեց ոչ թե իշխանությունների կողմից ձեւավորված օրակարգը, որը բացարձակ կապ չունի իրականության հետ, այլ ժողովրդին իսկապես հուզող հարցերի շուրջ վերջապես

Շարմազանովը՝ Լեւոն Զուրաբյանին. «Լրտեսներ փնտրեք ձեր շրջապատում»

Չի՞ երեւում մեր դեմքերից ինչքան ենք վախեցած:

Իսկ օրվա հերոսը այդպես էլ ոչ մի մեկնաբանություն չարեց

Փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրաժարականը զանազան մեկնաբանությունների առիթ տվեց: Խորաթափանց վերլուծություններից մեկում կարդացի, որ Սերժ Սարգսյանը հենց հիմա է հիշել, որ որոշ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀՀԿ-ն պարտվել է ԲՀԿ-ին, ու դրա համար պատժեց Արմենչիկին: Մյուսում, կամ գուցե նույն տեղում էր, խոսվեց ծրագրվող հանրաքվեից առաջ տեղական իշխանության համակարգը ամրապնդելու եւ ուղղաձիգը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031