Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ տարի Լոռիում 189 հրդեհ է բռնկվել

Հունվար 23,2014 17:33

Նախորդ տարի Լոռու մարզում հրդեհների առաջացման վերաբերյալ գրանցվել է 215 ահազանգ: Այդ թիվը  2012 թվականին 436 է եղել:

Այդ մասին այսօր Լոռու մարզպետարանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն»  գործակալության «Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի  2013 թվականին Լոռու մարզում իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ժամանակ ասաց Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանը:

0273

Նա նշեց, որ գրանցված ահազանգերից հրդեհ է բռնկվել 189 դեպքում, 8 դեպքում ահազանգը կեղծ է եղել:

«2013 թվականին առաջացած հրդեհները 2012 թվականի համեմատ նվազել են 228-ով: Տեղի ունեցած 189 հրդեհներից 65 դեպքը, կամ 34,4 տոկոսը եղել են անտառներում եւ խոտածածկ տարածքներում, որից 14-ը անտառային տարածքներում, 51-ը` խոտածածկ տարածքներում»,-ասաց Հրաչ Անտոնյանը:

Անդրադառնալով 2013 թվականին ձյան եւ մերկասառույցի պատճառով ճանապարհների դժվարանցանելիությանն ու խցանումներին` Լոռու մարզային փրկարարական վարչության պետը տեղեկացրեց, որ գրանցվել է 34 ահազանգ:

«Բացի մեր ավտոմեքենաները` ներգրավել ենք նաեւ անհատ քաղաքացիների եւ համայնքների տրանսպորտային միջոցներ, օգնություն ենք ցուցաբերել հարյուրավոր քաղաքացիների»,-ասաց Հրաչ Անտոնյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031