Օրվա լրահոսը
Յուրի Վարդանյան. «Ես ընդհանուր հայտարարի չեկա որոշ անձանց հետ ու չուզեցի սպորտում մնալ». «Հրապարակ»
Լեգենդար ծանրամարտիկ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակվելու օրվանից հայտնվել է հանրության եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, եթե չասենք՝ սկանդալների։ Շատերը քննադատեցին նրան, որ նա իր տեղում չէ, նրա տեղը սպորտն է եւ ոչ թե դիվանագիտությունը, այն էլ մեզ համար կարեւոր ու բարդ մի երկրում՝ Վրաստանում։ Նրա անունը մամուլում
Միշտ մեզ հետ ես, սիրելի Ժենյա…
Ուղիղ մեկ տարի առաջ մեզ լքեց մեր սիրելի «առավոտցի» Ժենյան՝ Գենոֆիա Մարտիրոսյանը: Լուսավոր, ժպտերես, կենսախինդ, անսահման բարությամբ եւ սուր մտքով օժտված մի անձնավորություն, որի հանդեպ հիվանդությունը անողոք գտնվեց: Նա իր կարճատեւ երկրային կյանքի ընթացքում հասցրեց այնքան շատ մարդու իր լույսից բաժանել, որ կհերիքեր մի քանի կյանքի համար: Եվ այդ բոլոր մարդիկ՝ նրա ընկերները, հարազատները, բարեկամները,
Լրագրողի գործով առերեսում կլինի. «Հայկական ժամանակ»
ՀՀ ազգային ժողովի անվտանգության պետ Կարեն Հայրապետյանը, մեր տեղեկություններով, օրերս հարցաքննվել է ՀՀ հատակ քննչական ծառայությունում՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նույն տեղեկություններով, հարցաքննվել է նաեւ «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանը։ Նշենք, որ հոկտեմբերի 7-ին ՀՀ գլխավոր դատախազը վերացրել էր «Ա1+»-ի լրագրողի հետ կապված միջադեպի փաստով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝
«Վերադարձրեք գռփածը, եւ նպաստների հարցը կլուծվի». «Ա1+» (տեսանյութ)
Կառավարությունը մտադիր է աշխատանք ունեցող հղիների նպաստներից գումարներ պոկել աշխատանք չունեցող հղիների նպաստը ավելացնելու համար: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի կարծիքով՝ չի կարելի հանրության կամ հասարակության տարբեր խավերի ինչ-որ պետական բյուջեն լցնելու, ծախսերը կրճատելու մղումով հանել իրար դեմ։ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը գիտի, թե ինչու է կառավարությունն ուզում աշխատող հղի կանանց հաշվին լավամարդ
Մը՛-հեր, նախագա՛հ. «Հայկական ժամանակ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) մի քանի հարց ուղղեցինք՝ կապված Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության հետ, որ եթե հանրությունը ցանկանա, ինքը պատրաստ կլինի որպես նախագահի թեկնածու հանդես գալ։ – Պարոն Սեդրակյան, ինչպե՞ս եք վերաբերում Ծառուկյանի այս հայտարարությանը։ – Ես չեմ կարա պատասխանեմ։ Ընտրություններին դեռ ժամանակ կա։ – Իր համար շանսեր տեսնո՞ւմ եք։ –
Կառավարության «նպաստը» երիտասարդ ընտանիքներին
«Առաքելություն» կուսակցությունը իր մտահոգությունն է հայտնում Կառավարության կողմից նախաձեռնած և հավանության արժանացած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ, որով նախատեսվում է կրճատել տրամադրվող նպաստի չափը և տրամադրման ժամկետները: Հերթական անգամ ականատես ենք լինում, որ առանց շահագրգիռ կողմերի
Փնտրենք սկզբունքային լուծումներ
Հայաստանում անընդհատ կրկնվող իրավիճակները, երկու տասնամյակից ավելի չլուծվող սոցիալական խնդիրները, քաղաքական անփոփոխ հռետորաբանությունն ու գործելաոճը՝ իշխանության կողմից՝ բրեժնեւյան-լճացած, ընդդիմության կողմից՝ ագրեսիվ-հեղափոխական, այս ամենը հիմք են տալիս մտածելու, որ անհրաժեշտ է փնտրել ավելի ֆունդամենտալ, ավելի սկզբունքային լուծումներ, քան առաջարկում է ներկայիս քաղաքական վերնախավը: Գուցեեւ կան միամիտներ, որոնք հավատում են «մի քիչ համբերեք, լավ կլինի», կամ՝ «որ
ՀԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ
Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ: Լ. Զուրաբյանը ներկայացրեց Կոնգրեսի գնահատականները Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով եռյակի ձևավորման և գործունեության կարևորությունը Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման և արմատական փոփոխություններ անցկացնելու գործում: Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում արտաքին քաղաքական հարցերի,
Սուրիկ Խաչատրյանը 620 էջանոց թեզ է գրել, օգտվել 300 անուն գրականությունից
Միջազգային տեղեկատվության ակադեմիայի նախագահ Ազատ Վարդանյանը հիացած է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեզով: Պնդում է, թե նման աշխատանք դեռ երբեք չէր տեսել: «620 էջանոց թեզ է: Լուրջ թեզ է: Կառավարման ոլորտից աշխատանքներ մենք շատ չենք տեսել, թեզը սկսում է Սյունիքի եսիմ որ դարի գոյությունից տարբեր ոլորտներում, ներկայացնում է պետական կառավարումը Սյունիքում եւ այսօր այդ մարզի
Թուրքիայի Եվրամիության դեսպան. «Թուրք քաղաքական գործիչները սկսել են խոսել նաեւ զղջման, ցավակցության, համակրանքի մասին»
«Ես հավատում եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցությունը հնարավոր է»,- երեկ Թուրքիայի «TEPAV» կազմակերպության կոնֆերանս դահլիճում հայտարարեց Թուրքիայում Եվրամիության դեսպանի պաշտոնակատար Բելա Զոմբատին: Նա ելույթ ունեցավ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ նախաձեռնած «Աջակցություն Հայաստան- Թուրքիա հարաբերությունների նորմալացման» ծրագրի շրջանակներում կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին նույն ծրագրի շրջանակներում հայ եւ թուրք լրագրողների համար կազմակերպած երկշաբաթյա ուղեւորության մասնակիցները:
Վաղն Արտեմ Ասատրյանը ո՞ր մուտքից դուրս կգա
Մայրության նպաստ. այս նոր ձեւակերպումն առաջին հայացքից մարդասիրական է թվում, ու անուն մտածողները հավանաբար հաշվարկել են, այն գեղեցիկ է հնչում, մարդկանց սրտին կկպնի, բայց արդյոք հաշվարկե՞լ են մայրության նպաստից բխող խնդիրները: Մայրության նպաստի նախագծով կառավարությունն առաջարկում է աշխատող հղիների աշխատավարձերի ներկայումս 100%-ի չափով տրամադրվող նպաստը կրճատել, դարձնել՝ 80%, նույն մայրության նպաստով էլ չաշխատող հղիներին տրամադրել
Երբ ֆիզիկական բացակայությունը լրացվում է հոգևոր ներկայությամբ
Այսօր Հայաստանի գրողների միությունում (ՀԳՄ) տեղի ունեցավ ՀԳՄ նախկին նախագահ, հրապարակախոս, թարգմանիչ Լևոն Անանյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո, որին ներկա էին նրա ընտանիքի անդամները, գրչակից ընկերները, բարեկամները… «Ես իմ հոր ներկայությունն ամենուր եմ զգում և ամեն օր փորձում եմ իմ աշխատանքում, ստեղծագործական գործունեության մեջ հետևել նրա թողած պատգամներին: Նա ինձ համար ոչ միայն հայր էր, այլև
Հանդիպեցին ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» առաջնորդները
Այսօր տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական եւ ապագայի վերաբերյալ հարցերը: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն
Արցախի Տիգրանակերտը հակափաստարկ՝ ադրբեջանական հավաստիացումներին, թե հայերը եկվորներ են
Այսօր ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվեցին Արցախի Տիգրանակերտի հնագիտական հետազոտության 10 տարվա հիմնական արդյունքները: Այն առաջին անգամ է ներկայացվում ԳԱԱ լսարանին: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005-ին հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնադրած Տիգրանակերտ քաղաքը: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է
Զուլում Գրիգորյանն իր կտավները գտել է Ազգային պատկերասրահի նկուղներից՝ ջարդված, փոշոտված. (Ֆոտոշարք)
Ցեղասպանության թեմայով վարպետի կտավներից օրացույց են կազմել
«Գրպանս ծակ ըլլալով աս երգրեն պիտի երթամ». (Տեսանյութ)
65 տարի շարունակ Նյու Յորքում բժիշկ աշխատած Հովհաննես Օյունջյանը, որն այսօր Գյումրիում բացեց արվեստի գերժամանակակից դպրոց, ամերիկյան հենց այդ քաղաքում ունեցել է իր սեփական կլինիկան: Այն եղել է ամենահեղինակավոր, պահանջված բուժհաստատություններից մեկը: Բժիշկը մեզ հետ զրույցում ասաց, որ օրական 30-35 հիվանդների է բուժել` չկարողանալով անգամ գիշերը հանգստանալ: Նրա ասելով, այժմ փակել է կլինիկան, գոցել վերջինիս
Միհրան Հակոբյանի «Վիքիպեդիան» տեղադրվեց Լեհաստանում. DW
Լեհաստանում տեղադրել են Վիքիպեդիայի արձանը, որի հեղինակը ազգությամբ հայ 30-ամյա Միհրան Հակոբյանն է, փոխանցում է «Դոյչե Վելլե»-ն: Աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանի քանդակը պատկերում է չորս տղամարդու, որոնք ձեռքերի վրա պահում են Վիքիպեդիայի տարբերանիշը՝ փազլով հավաքած ոչ ամբողջական երկրագունդը: Քանդակի բարձրությունը 1,7 մետր է: Արձանը տեղադրվել է հոկտեմբերի 22-ին Գերմանիային սահմանակից Սլուբիցա քաղաքում: Դրանով լեհերն ընդգծում
Վահե Էնֆիաջյանը հարցնում է տրանսպորտի և կապի նախարարին. «Ի՞նչ փուլում է գտնվում գործընթացը»
Վահե Էնֆիաջյանի հարցը Տրանսպորտի և կապի նախարարին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ԱԺ-ում Կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ բարձրացրեց Գեղարքունիքի մարզի Ծովակ, Մաքենիս, Լճավան և Ախպրաձոր համայնքների 12 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման և Մաքենիս համայնքի 1800 մ երկարությամբ խմելու ջրագծի կառուցման հարցերը: «Նախ ուզում եմ հիշեցնել, որ այս հարցը իմ կողմից ձևակերպվել է դեռևս սեպտեմբերի
ՀՀ ԱԳ նախարար. «Ադրբեջանի գործելաոճը արտահայտվում է «ոչ մի քայլ առաջ և մի քանի քայլ ետ» սկզբունքով»
ԱԳ նախարարի պատասխանը Ազգային Ժողովում լրագրողների հարցին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո, լրագրողների խնդրանքով պատասխանելով Փարիզում Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունը։ Փարիզում կայանալիք հանդիպումը երրորդ գագաթաժողովն է, որ նախաձեռնվել է համանախագահ երկրների կողմից
Կանադայի խորհրդարանում կրակոցներ են հնչել. «Ազատություն»
Կանադայի խորհրդարանում կրակոցներ են հնչել: Վերջին տեղեկություններով հարձակվողը սպանված է: Օտտավայից ստացած հաղորդագրությունների համաձայն՝ կրակոցներ են լսվել շենքի ներսի սրահներից, ինչպես նաև դրսում: Մոտավորապես 40 րոպե առաջ «Ասոշիյեթեդ Փրեսը» հաղորդեց, որ ըստ ոստիկանության, խորհրդարանի մոտ գտնվող պատերազմի ազգային հուշահամալիրում կրակ է բացվել ենթադրաբար Կանադայի բանակի զինվորի վրա: Վերջինս վիրավորվել է: Ականատեսների փոխանցմամբ՝ կրակողը վազել է
ՀՀ ԱԳ նախարար. «Հայաստանը պատրաստ է շարունակել համապարփակ համագործակցությունը ԵՄ-ի հետ բոլոր ձևաչափերով»
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում տրված հարցերին Թևան Պողոսյան – Հարցս ուղղված է արտաքին գործերի նախարարին: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստան – ԵՄ, ինչպես նաև այլ եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոյեմբերի 1-ից հետո Եվրամիության նոր ղեկավարությունից, հանձին` Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական արտաքին հարաբերությունների և
Հովիկ Աբրահամյան. «Ոչ ոք չի կարող նախագահին փոխել»
Ընդդիմությունն ասում է, որ կառավարման ճգնաժամ է, ձեր կարծիքով՝ կա՞ այդպիսի ճգնաժամ`այսօր խորհրդարանում, նիստի ավարտից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով այս հարցին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հիմա ինձ խճճում եք հարցերի մեջ: Որտե՞ղ կա ճգնաժամ, կառավարությունո՞ւմ, կառավարմա՞ն: Դուք տեսե՞լ եք որևէ մի հարց, որ մենք չենք կարողանում կառավարել: Մենք շատ լավ կառավարում ենք: Դեռ
«Եռյակն» անվճար տաքսիներով մարդկանց կտեղափոխի Ազատության հրապարակ
Սամվել Ալեքսանյանի «թաղի» բնակիչներին «Եռյակը» զանգեր է կատարում ու համոզում` իշխանափոխություն է լինելու
Լևոն Զուրաբյանն ու Ստեփան Մարգարյանը հանդիպել են ՀՀ-ում գտնվող Արևելյան գործընկերության հարցերով դեսպաններին
Բարգավաճ Հայաստան կուսակցության և Հայ Ազգային Կոնգրեսի համատեղ մամլո հաղորդագրությունը Հոկտեմբերի 21-ին Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հանդիպել են Հայաստանում գտնվող Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի` Եվրասիական Տնտեսական համագործակցությանը միանալու համատեքստում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:
Մայր Աթոռում կգործի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին: Նորաստեղծ բաժնի տնօրեն է նշանակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Տ. ՆԱԹԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (ավազանի անունը` Սամվել Հովհաննիսյան) Ծնվել է 1955 թ. մայիսի 9-ին Երևանում: Նախնական կրթությունը ստացել է
Էդմոն Մարուքյանը Հովիկ Աբրահամյանից 500 մլն դրամ է ուզում՝ Վանաձորի երեխաների համար
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Էդմոն Մարուքյանը կառավարության ներկայացուցիչներին հիշեցրեց կառավարության ծրագիրը, որով խոստացել էին տարածքային համաչափ զարգացում: Սակայն Էդմոն Մարուքյանը սրտնեղեց, որ Էրեբունի-Երեւան տոնակատարությանը այն պայթուցիկները, հրավառությունները կարող էին չլինել, դրա փոխարեն Վանաձորում մի քանի խաղահրապարակ կարող էին կառուցել: Նա ասաց, որ չեն կարող ընտանիքում ծնողները մի երեխայի համար լավ, գեղեցիկ, թանկարժեք շորեր


















































