Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանն այսօր կրկին դատարանում էր

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանի՝ ընդդեմ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի՝ հայցվորի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը վիրավորանքի ձեւով արատավորող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն, փոխհատուցում պահանջելու մասին դատական նիստը: Հմայակ Հովհաննիսյանը դատարան էր ներկայացել

Հունվարի 30-ից կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր տեղադրված արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թվականի հունվարի 30-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝ 1. Մ-4 «Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 127.2-րդ

«Բաղդասարովը թող իր սեփական գրպանից աշխատավարձերը վճարի»

«Արմավիայի» նախկին աշխատակիցները ավիաընկերության գույքի վաճառքից գումար ստանալու հույս չունեն Չնայած «Արմավիան» անցյալ տարի հայտարարեց, որ սնանկացման գործընթաց է սկսելու, գործերը վատ են, այլեւս չի կարողանում աշխատել, թռիչքներ իրականացնել, աշխատակիցների աշխատավարձերը վճարել, բայց այդպես էլ չդիմեց դատարան եւ եզրափակվեց միայն հայտարարություն անելով: Իսկ ավիաընկերության պարտքերը միլիարդների են հասնում, աշխատակիցներն էլ այլեւս հույս չունեն, որ ընկերությունը

Մադրիդյան սկզբունքների անգործությունը, Բաքվի խորամանկություններն ու սահմանային դիվերսիան

«Տխրահռչակ մադրիդյան սկզբունքներն ուղղակի խթանում են Ադրբեջանի նման ագրեսիվ, դիվերսիոն քաղաքականությանը»,-անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումներին` այսպիսի կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը: Շարունակելով՝ նա ասաց. «Փաստն այն է, որ իրենք հիմնվում են սեղանի վրա դրված, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների վրա: Տարիներ շարունակ մենք` փորձագիտական համայնքի անդամներս, պնդում ենք, որ այն, ինչ պարունակում

Հանցանքի պահին մեղադրյալը գտնվել է «կումուլատիվ աֆեկտի վիճակում»

Ըստ փաստաբանի, քննիչը եւ դատախազը «դիտավորյալ» նորից փորձում են լարվածություն եւ թշնամություն առաջացնել ամուսինների միջեւ Տիգրան Համբարձումյանը դանակահարել է կնոջը՝ Տ. Ն.-ին: Հետագայում կինը ոչ միայն հաշտվել է նրա հետ, այլ երեխաների հետ այցելել է մեկուսարան՝ ամուսնուն տեսնելու համար: Մեղադրյալ Տիգրան Համբարձումյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանի (լուսանկարում) տեղեկացմամբ, անցյալ տարվա հունիսի 29-ին

Ինչու են մշակույթի գործիչները քաղաքականացվում

Ունենք արվեստագետների մեծ բանակ, որոնց գործունեությունը ժամանակին ճանաչելի էր զուտ հոգեւոր, մշակութային կյանքում: Վերջին շրջանում նրանք հանդես են գալիս որպես ակտիվ քաղաքացիներ: Մշակույթի ճանաչված 1-2 գործիչներից հետաքրքրվեցինք՝ ինչպես են համատեղում մշակույթն ու քաղաքականությունը: Կինովավերագրող Տիգրան Խզմալյան. – Չեմ կարծում, որ զբաղվում եմ քաղաքականությամբ. դրա համար կան մասնագետներ… Ինչ անում եմ, անում եմ ինքնապաշտպանության բնազդով, փորձում

Գարեգին Չուգասզյանը հանդիպեց Սեյեդ Ջաֆառ Աղաիի հետ

2014 թ. հունվարի 22-ին Նախախորհրդարանի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության երրորդ քարտուղար Սեյեդ Ջաֆառ Աղաիի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը և հնարավորությունները տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների համատեքստում: Նախախորհրդարան

Տարաձայնություններ ԱԺ-ում. Ա1+

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ՀՀԿ պատգամավորները տարաձայնություններ ունեցան «ԱԺ կանոնակարգ»-ի եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի շուրջ: Նախատեսվում է, որ ՀՀ Գլխավոր դատախազը ոչ միայն պետք է հաշվետու լինի ԱԺ-ին, այլեւ նշի կոնկրետ ժամկետներ եւ ընթացակարգ, ստանա ԱԺ եզրակացությունը: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ ՀՀ Գլխավոր դատախազը պետք

Արծրունյանի «Հայաստան» որմնանկարը վտանգված է

Լրագրող, արվեստաբան Անահիտ Կորյունը դեկտեմբերի 9-ին նամակով դիմել էր ՀՀ մշակույթի նախարարություն՝ ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի զինվորական զորամասի շենքերից մեկում գտնված՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի՝ 1989-ին ստեղծած «Հայաստան» որմնանկարին նորահայտ հուշարձանի կարգավիճակ շնորհելու եւ որմնանկարը տեղափոխելու համար համապատասխան վայր գտնելու խնդրանքով: Մշակույթի նախարարությունից, սակայն, պատասխանել են, որ Արծրունյանի միակ որմնանկարին նորահայտ հուշարձանի կարգավիճակ

Արծրուն Հովհաննիսյան. «Այս գիշեր կրակահերթերն անհամեմատ շատ են եղել». «Փաստինֆո»

Հակառակորդ շարունակում է ակտիվություն դրսևորել, այս գիշեր կրակահերթերն  անհամեմատ շատ են եղել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով. «Փառք Աստծո զոհեր և վիրավորներ չունենք»: Հիշեցնենք, որ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար

Դեսպանությունը հաստատում է Սերգեյ Նիկոյանի մահվան լուրը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հաստատում է Կիևում ազգությամբ հայ Սերգեյ Նիկոյանի մահվան լուրը: Աշխատանքներ են տարվում վերջինիս քաղաքացիությունը ճշտելու ուղղությամբ: ԱԳՆ հաղորդագրություն

Որ կառավարությունը «հարցնի»

Կուտակային կենսաթոշակի հետ կապված պատմությունը համոզիչ կերպով ցույց է տվել, որ հասարակության մեջ պետք է լինի դերերի բաժանում: Ընդդիմությունը (կամ «ոչ իշխանությունը», «ոչ կոալիցիոն ուժերը»՝ անունները կարեւոր չեն) պարտավոր է զբաղվել պոպուլիզմով եւ խաղալ բնակչության զգացմունքների, բնազդների վրա՝ «ալան-թալան», «հանցավոր ռեժիմ», «էս երկրում մարդ չի մնացել» եւ այլն: Դա նրանց աշխատանքն է, գործառույթը: Մնացածը՝ լրագրողները,

Խարդախը ներկայացվում է ճանաչման (Տեսանյութ)

Տղամարդը, բնակարան հատկացնելու պատրվակով, մի շարք քաղաքացիներից վերցրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ և յուրացրել: ՀՀ ոստիկանություն  

Սփյուռքահայ գործարարը բացահայտել է՝ «Գազպրոմը» ուռճացնում է գազի ծախսերը

«Ալիշան» ընկերության պահածոների արտադրության հիմնադիր, սփյուռքահայ գործարար Սերժիկ Մոսեսյանը պնդում է, որ արդեն չորս տարի է ՝ նախկին «Հայռուսգազարդը»՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը իրենցից մի քանի հարյուր հազարից մինչեւ մեկ միլիոն դրամ ավելի գումար է գրում սպառած գազի դիմաց, քան իրենց ընկերությունը ծախսում է: Այսօր «Նոյան տապան» ակումբում պարոն Մոսեսյանն ասաց, որ վերջին անգամ գազի սպառած ծախսի

Մայդանի զենքերը (ֆոտոշարք)

Արդեն երկրորդ ամիսն է, ինչ Կիեւում ընթանում են բախումներ ոստիկանության հետ: Այս ընթացքում Մայդանում սովորեցին ոչ միայն պատնեշներ կառուցել, այլ նաեւ դիմակայել Բերկուտին: Որպես զենք ցուցարարներն օգտագործում են ոչ միայն քարեր ու փայտեր: Վերջին երկու օրերին Կիեւից տեսանյութերն արդեն հիշեցնում են իսկական ռազմական գործողություններ: Իսկ արդեն այս գիշերվանից օրենսդրությամբ թույլատրվում է գործածել հրազեն: Մանրամասները, թե

Ի՞նչն է խանգարում Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը

Այդ հանդիպումը գոնե վերջին երկու տարիների ընթացքում հնարավոր էր կազմակերպել Շաբաթ օրը Ազատության հրապարակում կայացած «Դեմ ենք պարտադիր կուտակայինին» հանրահավաքը՝ խորհրդարանի ոչ իշխանական ուժերի՝ «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության», ՀԱԿ-ի եւ Դաշնակցության մասնակցությամբ, ոգեւորության եւ ընդդիմության «կոնսոլիդացիայի» հույսեր է արթնացրել: Ընդդիմադիր ուժերից ՀԱԿ-ը վաղուց է կարեւորում «կոնսոլիդացիայի» կայացումը: Ավելին՝ ԱԺ-ում որոշ հարցերի շուրջ միասնաբար հանդես գալու փաստեր

ԲՀԿ-ական պատգամավորը ՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

Կսատարի՞ արդյոք ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին, եթե նա առաջադրվի 2018թ. նախագահական ընտրություններում: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը այս հարցին հստակ չպատասխանեց, քանի որ «չորս տարվա «եթե»-ներով քաղաքականություն չեն անում, հիմա օրերով, ժամերով է ամեն ինչ փոխվում»: Իսկ ընդհանրապես, պարոն Մելքումյանը կարծում է, որ մինչեւ 2018թ.-ը քաղաքական ուժերը չեն սպասի. «Մի քիչ ավելի ինտենսիվ պետք է լինի,

Հայաստանը՝ հետխորհրդային տարածքի միանձնյա առաջատար գործազրկության մակարդակով. «Ազատություն» ռադիոկայան

Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2013-ին գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 18․6 տոկոս և աճի միտում ունի: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, գործազրկության մակարդակով հետխորհրդային տարածքի միանձնյա առաջատարը Հայաստանն է: Սա են վկայում ՄԱԿ-ի կազմում գործող Աշխատանքի միջազգային կազմակերպության երեքշաբթի օրը հրապարակած զեկույցի տվյալները: Կազմակերպության պաշտոնական կայքում Համաշխարհային աշխատանքային շուկայում այս տարի սպասվող զարգացումներին նվիրված ծավալուն հետազոտությանը կից

Միքայել Մելքումյան.«Սա տորթ թխելու տեխնոլոգիա չի, հստակ ռեցեպտը չկա»

Իշխանափոխության հասնելը շատ ավելի բարդ բան է՝ կարծում է ԲՀԿ պատգամավորը

Վաղը կարող է որոշվել «Tata Steel Chess 2014»-ի հաղթողի անունը

Սկսած 7-րդից, «Tata Steel Chess» գերմրցաշարի ուժեղագույնների «A» խմբի 12 մասնակիցները յուրաքանչյուր տուրի հաջորդ օրը հանգստանում են: Երեկ՝ ութերորդ տուրում, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց մինչ այդ երկրորդ տեղում ընթացող հոլանդացի երիտասարդ շախմատիստ Անիշ Գիրիի հետ եւ 6,0 միավորով պահպանեց առաջատարի դերը: Նրանից կես միավոր պակաս ունի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որը հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս

ԵՊՀ արաբագիտության ամբիոնի 2 դասախոսներ բաց նամակով դիմել են հանրապետության նախագահին

Նրանց միակ արժանիքը այն է, որ լեզվակիր են, այլ ձեռքբերում այս ոլորտում նրանք չունեն:

Կիևում հրազենային վնասվածքներից մահացած ցուցարարը հայ է (տեսանյութ). Tert.am

Հայտնի է դարձել Կիևի Գրուշևսկու փողոցում բախումների ժամանակ հրազենային վնասվածքներից մահացած ցուցարարի անունը. նա Սերգեյ Նիգոյանն է: Այդ մասին հաղորդում են «Ուկրաինսկայա պրավդայի» աղբյուրները: «Դա Նիգոյան Սերգեյն է՝ «Եվրամայդանի» ակտիվ մասնակիցներից»,- ասել է զրուցակիցը: Աղյբուրի խոսքով՝ նա ստացել է մեկ հրազենային վնասվածք պարանոցի շրջանում, ևս մեկը՝ գլխին: Ավելի վաղ հաղորդվել էր 4 հրազենային վնասվածքի մասին։ Սերգեյը «Եվրամայդանի»

Վաշինգտոնից, Մոսկվայից, Փարիզից հեռավոր Արցախը եզերող «շփման գիծն» ու այնտեղ կատարվող անցուդարձը լավ չեն երեւում. «Հայոց աշխարհ»

Եվ, որպես անհասցե մտահոգությունների հետեւանք, ադրբեջանական կողմը այլեւս վստահ է, որ ինչ ելուզակության ասես կարող է դիմել, նաեւ իր կենդանի ուժի կորուստների գնով, բայց միջազգային քաղաքական ասպարեզում կմնա անպատիժ:

Հարձակում Սամվել Բալասանյանի առանձնատան վրա Օազիսյան խնջույքից հետո

Ինչպես երեկ գրել էր Tert.am-ը,  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին`Սպարտակը, ընկերների հետ հարձակվել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան վրա ` սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցնելով նրա հասցեին, որոնք և արձանագրել էին տան մոտ տեղադրված տեսախցիկները: Aravot.am-ի աղբյուրների փոխանցմամբ, երեկ Ղուկասյաններին պատկանող «Օազիս» ռեստորանային համալիրում բարեկամներով ու խնամիներով ճոխ կերուխում են արել, նշել Վարդան Ղուկասյանի

Հանիրավի մեղադրված ազնիվ ոստիկանը ներողամտորեն ժպտում է. «Չորրորդ իշխանություն»

«Դեմ եմ» նախաձեռնությունը հայտարարել է, թե վստահում է ՀՀ ոստիկանությանը եւ հավատում է, որ հունվարի 16-ի ավտոերթից հետո ոչ թե ոստիկանության աշխատակիցներն են այցելել ակտիվիստներին, այլ ոստիկան ներկայացած ինչ-որ ինքնակոչներ։ «ՉԻ» – Բրազիլական մելոդրամաներում նման հուզիչ պահերն ուղեկցվում են մեղմ դասական երաժշտությամբ, եւ գլխավոր հերոսների աչքերում խանդաղատանքի արցունքներ են հայտնվում։ Վերջում հանիրավի մեղադրված ազնիվ ոստիկանը

Լարիսա Ալավերդյանը սահմանին կատարվածի մասին. «Ադրբեջանցիները մատաղի նման նշում են Բաքվի դեպքերը»

«Սահմանում վերջին կատարվածը ոչ թե պետք է համարենք ուղղակի ողբերգական դեպք, այլ այստեղ խոսքը հետևողական, ագրեսիվ քաղաքականության մասին է, որը անթաքույց վարում է Ադրբեջանը»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը: Հիշեցնենք, որ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Լարիսա Ալավերդյանը նշեց, թե

Եռուզեռ բուհերում՝ կրթաթոշակի մրցույթի շուրջ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բուհերում անցկացնում է 1-ին կուրսեցիների կրթաթոշակի մրցույթի իրազեկման ակցիաներ, որպեսզի հնարավորինս շատ ուսանողներ տեղեկացված լինեն և դիմեն մրցույթին։ ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանողները բավականին ակտիվ են, անընդհատ դիմում են դեկանատ, հետաքրքրվում կրթաթոշակի մասին, պահանջում իրենց առաջադիմության թերթիկները: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ Քրիստինե Յախշյանը տեղեկացրեց. «Ուսանողները սպասում են, դիմում, հետաքրքրվում: Մեզ մոտ

Ո՞ւր է գնացել կուտակայինի 2 միլիոնը. Ա1+ (տեսանյութ)

Պարզվում է` այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն 2005-06թթ. արդեն կիրառվել է վարկային որոշ կազմակերպություններում ու բանկային համակարգում։ Այս մասին մեզ տեղեկացրեց երեւանաբնակ Անի Կաղինյանը, ով փորձում է պարզել, թե որտեղ են իր՝ արդեն Ռուսաստանում հաստատված քրոջ վճարած գումարները։ Նրա քույրը` Արգինեն, մինչեւ 2009թ. աշխատել է «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում,

«Պոմիդորը շատ ախմախ բանջարեղեն է. տնաշենը հեռուստացույց չի նայում, թերթ չի կարդում». «Չորրորդ իշխանություն»

Վարունգի մասին ընդհանրապես չենք խոսում, այդ, կներեք արտահայտության համար, բույսը բացարձակապես հաշվի չի առնում, որ Հայաստանը գազը ձեռք է բերում Ռուսաստանի ներքին գներով։

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031