Օրվա լրահոսը

Ծննդյան կապակցությամբ խնդրած նվերը՝ բարեգործության համար

«Հույսի կամուրջ» հ/կ նախագահի անսովոր ցանկությունը «Հույսի կամուրջ» հ/կ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը, որը օրերս նշեց իր ծննդյան տարեդարձը, որոշել էր անձամբ ընտրել իր նվերները: Դիմելով գործընկերներին, բարեկամներին ու ընդհանրապես բարի մարդկանց՝ Սուսաննա Թադեւոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդես էր եկել հետեւյալ հայտարարութամբ՝ «Այսօր իմ ծննդյան օրն է: Ես առանձնապես իմ ծննդյան օրը նշել չեմ սիրում, բայց

Հայաստանի արտաքին գործերի նախարարը ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հոկտեմբերի 16-ին Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները՝ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների՝ հոկտեմբերի վերջին Փարիզում նախատեսված հանդիպման նախապատրաստական աշխատանքների շուրջ: Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Փարիզում Նախագահների հանդիպմանն ընդառաջ

Գանձագողերը քանդել են Մակարավանքի մուտքի մոտ գտնվող պատը

Չարագործները չեն հայտնաբերվել

Կասեցվել է «Պրեմիում» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 16-ի որոշումով կասեցվել է «Պրեմիում» ՍՊԸ-ի «Տոմատի հյութ» (արտ. 07.10.2014թ) «Թան» (արտ. 07.10.2014թ) և «Թան գազավորված» (արտ. 08.10.2014թ) արտադրատեսակների արտադրությունը: «Պրեմիում» ՍՊԸ-ում-ում իրականացված ստուգման ընթացքում, արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքների թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Պրեմիում» ՍՊԸ-ի արտադրամասի կողմից արտադրված «Տոմատի հյութ» (արտ. 07.10.2014թ)

Ջհանգիրյանը վիրավորված է. «Ես կհուսահատվեմ, էլ երբեք չեմ ներկայացնի օրենքի նախագիծ»

Այսօր ԱԺ պետաիրավական հարցեի հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը  ներկայացրեց «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցման մասին» օրենքի նախագիծը: Ըստ Գագիկ Ջհանգիրյանի, Սահմանադրությամբ էլ ամրագրված է, որ տուժողին պատճառված վնասը ենթակա է փոխհատուցման, մինչդեռ մինչ օրս, օրինակ, Մարտի 1-ի զոհերի հարազատները փոխհատուցում չեն ստացել: Պատգամավոր Էդմոն Մարուքյանը համաձայնեց եւ ասաց, որ կողմ է օրենքին.

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Հայաստանի, Արցախի եւ Եվրասիական տնտեսական միության մասին

Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին, Մինսկում Հայաստանի Հանրապետության դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) մեր երկրի անդամակցության մասին պայմանագիրը: «Ժառանգություն» կուսակցությունը՝ – դատապարտում է Հայաստանի Հանրապետության անունից ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումը՝ այն ճանաչելով որպես հակասահմանադրական քայլ ընդդեմ Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության, որպես հայոց երկու պետականությունների անկախությանն ու անվտանգությանն

Իշխանությունները փակում են ՀՀ-ի եւ ԼՂ-ի միջեւ մաքսակետի տեղադրման թեման

Միջնորդները նախապատրաստում են Սարգսյան-Ալիեւ հերթական եռակողմ հանդիպումը Հոկտեմբերի 27-ին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ ծրագրված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Փարիզում: Օրեր առաջ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն հաստատելով նշյալ՝ ավելի վաղ մամուլում հրապարակված տեղեկությունը՝ հավելել էր, որ Ֆրանսիան ձգտում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման. «Կողմերը իրենք պետք է որոշեն, թե ինչպիսին պետք

Երջանիկ Աբգարյան. «Օրենքի բարելավումը լավ է միայն այն դեպքում, երբ այդ օրենքը գործում է». «Չորրորդ իշխանություն»

Իսկ եթե ոչ մի երաշխիք չկա, որ ղարաբաղյան կլանի իշխանության պարագայում նորափոփոխ սահմանադրությունն էլ մնացած բոլոր օրենսդրական ակտերի նման չի գործելու, ապա դա կարող է դառնալ նաեւ հասարակական պառակտման եւս մի «միջոցառում»:

Փամփուշտներ՝ արագաչափ սարքի մոտ

Ոստիկանության Վարդենիսի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում տեղադրված արագաչափ սարքի մոտ զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 35 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն  

Եվրասիական միությունը նաեւ քաղաքական եւ քաղաքակրթական առումով է բոլորովին այլ տարածք. «Չորրորդ իշխանություն»

Եվ այսպես, ընդամենը երկուսուկես ամսից Հայաստանը հայտնվելու է միանգամայն այլ աշխարհաքաղաքական միջավայրում, պարզ ասած՝ Եվրասիական միությունում: Որքան էլ պնդեն, թե դա զուտ տնտեսական միություն է, այնուամենայնիվ ակնհայտ է, որ Եվրասիական միությունը նաեւ քաղաքական եւ քաղաքակրթական առումով է բոլորովին այլ տարածք։ Եվ այդ տարածքում ժողովրդավարական հիմնարար արժեքները՝ խոսքի ազատությունը, տնտեսական առողջ մրցակցությունը, ընտրությունների ինստիտուտը եւ այլն,

Արքմենիկ Նիկողոսյան. Թուրքերն ավելի շատ են թարգմանել հայ գրողներին. «Իրատես de facto»

Վերջին տարիներին առավել ուշադրություն է դարձվում ցեղասպանության թեմայով գրքերի հրատարակմանը: 2015-ին ընդառաջ՝ մեծապես կարեւորվում է հետաքրքրության արժանի, բարձրարժեք ֆիլմերի, գրականության, մշակութային եւ այլ միջոցառումների դերը: Թեմայի շուրջ «Իրատես de facto»-ն զրուցել է «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանի հետ: – Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» մեծ արձագանք գտավ մեզանում, թուրք գրողի այդ գրքի լույսընծայումն ասես

ՀՀ փոխոստիկանապետ. «Արդյոք սա 10-15 տարվա ոստիկանություն է». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինների ներանձնային եւ գերատեսչական բախումների հնարավորությանն, ասաց, թե պրոֆեսիոնալները չեն գնում ներանձնային բախումների, իսկ առողջ մրցակցությունը միշտ ողջունելի է։ «Ինչո՞ւ չէ, թող մրցակցեն, ով շուտ կբացահայտի հանցագործությունը, չի՞ շահելու գործը, շահելու է»,- ասաց Պողոսյանը։ –

«Լիլիթից» մինչ «Աբու-Լալա Մահարի». մեծարման երեկո՝ նվիրված բանաստեղծի հիշատակին (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Երեկ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կայացավ «Իսահակյանական խոսքը թարգմանչաց արվեստում» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Թարգմանչաց տոնին: Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողները ներկայացրին բանաստեղծի «Լիլիթ» և «Աբու-Լալա Մահարի» պոեմներից հատվածներ՝ հայերեն բնագրով և 10 այլ լեզուներով թարգմանությամբ: «Նմանատիպ միջոցառումները նպաստում են, որպեսզի ուսանողները հասկանան մյուս մշակույթներն ու համեմատեն դրանք: Մի պահ թվաց, թե այդ ժողովուրդների

Ռուբեն Հակոբյան. «Իշխանությունը փորձում է ոչ խոհեմությամբ իրականացնել սահմանադրական բարեփոխումները». «Ժողովուրդ»

Մենք նույնիսկ առաջարկություններ արեցինք՝ նշելով, որ եթե իշխանությունն իսկապես անկեղծ է իր մոտեցումներում ու ուզում է բարեփոխումներ իրականացնել, ապա, նախ եւ առաջ, թող սահմանադրական նորմերն իրականացնեին այն, ինչ կա։ Ըստ էության իշխանությունը դրան որեւէ տրամաբանական պատասխան չտվեց:

ԼՂՀ ԱԺ նախագահի հանդիպումներն Եվրախորհրդարանում

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 16-ին Բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ջոսու Խուարիստի Աբաունցի (Եվրոպական միացյալ ձախեր/Նորդ ձախ կանաչներ խմբակցություն) և Յոսեպ-Մարիա Տերիկաբրասի հետ (Եվրոպայի ազատ դաշինք/կանաչներ խմբակցության փոխնախագահ): Եվրախորհրդարանականների հետ քննարկվել են Արցախի քաղաքական և ընտրական համակարգի հետ կապված հարցեր, ղարաբաղյան կարգավորման թեման և Եվրոպա-Արցախ համագործակցության հեռանկարները։ Օրվա երկրորդ կեսին

Րաֆֆի Հովհաննիսյան. «Չեմ համարում, որ անշրջելի որեւէ բան կա։ Բացի մարդկային մահվանից». «Հայկական ժամանակ»

Համաձայն չեմ կոնկրետ իր տեսակետի հետ, որը վերաբերում է ջղաձգվողների եւ Եվրասիական տնտեսական միավորմանը Հայաստանի միացման հետ:

Օրը ցերեկով շինարարական աղբը լցնում են Հրազդան գետը, ո՞վ է այդ վայրագության հեղինակը

Այս մասին այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով ահազանգ է հնչեցրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ստորև ներկայացնում ենք նամակն ու Հրազդան կիրճում գործող «Գեղամա» ռեստորանի շինարարական աղբի կույտի լուսանկարները: Հարգելի պարոն Մարգարյան, Երևանցիներն ահազանգում են այն մասին, որ Հրազդան կիրճում «Գեղամա» ռեստորանի հարևանությամբ օրը ցերեկով նույն ռեստորանի շինարարական աղբը թափում են գետը: Որտե՞ղ

Օմբուդսմենի վիճարկած դրույթը ճանաչվեց հակասահմանադրական

Մինչ օրս կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ժառանգները մահվանից 12 ամսվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում չդիմելու ժամանակ զրկվում էին իրենց հասանելիք գումարը ստանալու հնարավորությունից: Արդյունքում խախտվում էր թե՛ ժառանգատուների, թե՛ ժառանգների սեփականության իրավունքը: Նախկինում կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված թոշակը վճարվում էր այն ժամանակ, երբ ժառանգներն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում էին անձի մահից հետո՝ 6 ամսվա ընթացքում: Վեցամսյա

Արծվիկ Մինասյան. «Հանրաքվեի տապալումը որեւէ հանրային հիմք չի կարող ունենալ». «Հայկական ժամանակ»

Երբ Արծվիկ Մինասյանին հարցրեցինք, թե առաջին հայացքից ինչպիսի՞ տպավորություն է սահմանադրական հայեցակարգից, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ, զուտ կառուցվածքի եւ խնդիրների բացահայտման տեսակետից լավ, մանրամասն մշակված է։ Բայց նաեւ կառուցվածքային առումով ավելի շատ շեշտադրում պետք է լինի առկա խնդիրների առարկայական ներկայացմանը, որպեսզի քաղաքացիները ըմբռնեն, թե ինչո՞ւ են անհրաժեշտ փոփոխությունները»։ – Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ եռյակի

Մեր էլիտան սիրում է ընտրություն կատարել թշնամի եւ ստրուկ լինելու միջեւ. «Ա1+» (տեսանյութ)

Ռուսաստանը կայսրության վերջին ջղաձգումների մեջ է, Ուկրաինայի արեւելքի պատերազմը հենց դա է ցույց տալիս։ ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ պետք է Ռուսաստանին չեզոքացնել էս գործընթացից՝ «էս պատերազմը սկսել է Ռուսաստանը»։ Ըստ Ալեքսանդր Արզումանյանի, Ռուսաստանը պետք է թույլ տա Ուկրաինային ինքնուրույն կարգավորել իր երկրի եւ քաղաքացիների խնդիրները, «որոնք, վստահ եմ, որ առանց օտար

Հայաստանի տնտեսության ստվերային հատվածն ամենախոշորն է Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում. «Հրապարակ»

Այդ արատավոր երեւույթի պատճառ են նշված կոռուպցիան, ոչ կատարյալ հարկային դաշտը եւ օրենսդրությունը, բյուրոկրատական անարդյունավետ համակարգը եւ այլն։

Մայրաքաղաքի դպրոցներում իրականացվում է «Բնական միջավայրը և ես» ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» հետ համատեղ մայրաքաղաքի մի շարք դպրոցներում 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում կիրականացնի «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագիրը: Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների բարձր դասարանների աշակերտների շրջանում անցկացվող ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն տալ աշակերտներին ավելի լայն պատկերացում կազմել տեղային, տարածաշրջանային համաշխարհային բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել աշակերտների՝ բնապահպանական

Ոչ իշխանականները նախապատրաստվում են վավերացմանը. «Ժամանակ»

Ոչ իշխանական ուժերի երեկ տեղի ունեցած խորհրդարանական խորհրդակցությունից հետո ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ասել է, որ քննարկվել է առաջիկա խորհրդարանական ռազմավարության հարցը, և չի բացառվում նաև բոյկոտի կիրառումը, սակայն առաջիկա քառօրյայի ընթացքում բոյկոտ չի լինի: Այնուամենայնիվ, բոյկոտի գաղափարի հրապարակ նետումը հետաքրքրական է մի իրադարձության կոնտեքստում, որը սպասվում է առաջիկայում: Խոսքը վերաբերում է հայաստանյան խորհրդարանում Եվրասիական միությանը

ՀԱՃՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Գլուխ քսանմեկերորդ

Ինչպես է կուսակցականը դառնում «վկա»

Այս վերնագիրն ինձ հուշեց վերջերս կատարված բազմաթիվ «համացանցային» դեպքերից մեկը, երբ մի կնոջ վրա, որի ընտանիքը հիմա դժվար օրեր է ապրում, սոցիալական ցանցում հարձակվել էր կուսակցական քարոզիչների ոհմակը եւ ներկայանալով տարբեր «ֆեյքերով»՝ վիրավորանքներ էր գրում նրա հասցեին՝ այն պատճառով, որ նա կասկածի տակ է առել իրենց առաջնորդի «հանճարը»: Ինչո՞ւ են մարդիկ մտնում կուսակցությունների մեջ: Հավանաբար,

ՕԼԻԳԱՐԽԻ ԿԱՐԾԻՔ

Եթե բոլոր օլիգարխները պատգամավոր դառնան, մենք էլ կունենանք Լորդերի պալատ:

Քննարկեցին ԵՏՄ-ի օգուտներն ու վնասները

«Եվրասիական տնտեսական նոր հարաբերությունները կբերեն Հայաստանում արտադրության ընդլայնման ու արդիականացման, կձեւավորվի տնտեսական գոտի, որտեղ զրոյացված կլինեն  մաքսային վճարները: Էներգակիրները, այդ թվում վառելիքը կներկվի հատուկ շուկայականից ցածր գներով»,- այսօր Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության  նախաձեռնած «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները» խորագրով համաժողովի ժամանակ ասաց դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նա մեջբերեց  եվրասիական

«Ձեզնից փող չենք ուզում, պարոն Աբրահամյան, մեր փողերով կապրենք». Բնակիչները զրուցեցին վարչապետի հետ

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստին մասնակցելու եկած վարչապետ Հովիկ Աբրահամյանը չցանկացավ փոխվարչապետի հրաժարականի կամ նոր նշանակման վերաբերյալ հարցերի պատասխանել: Նա խուսափեց լրագրողների  հարցերի պատասխանելուց ու մոտեցավ գրասենյակի դիմաց հավաքված իրենց բնակարաններից զրկված քաղաքացիներին: Նրանք Եկմալյան փողոցի բնակիչներն էին, որոնց տները կառավարության որոշմամբ գերակա շահ է տարիներ առաջ ճանաչվել,եւ բնակիչներն այժմ անտուն են մնացել: Վարչապետը

Ֆելիքս Ցոլակյանի դիտողությունները` հայ լրագրողներին. (Տեսանյութ)

Aravot.am-ը Շիրակի գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին` որպես տպագիր թերթերն ու բոլոր էլեկտրոնային կայքերը հետևողականորեն ուսումնասիրող ու լրագրողների հետ մշտապես շփվող պաշտոնյայի, խնդրեց իր գնահատականը հնչեցնել լրագրողների աշխատանքի մասին: «Ընդհանուր առմամբ ես գիտեմ, որ միջազգային կառույցների կողմից ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանը  մամուլի ազատության առումով ավելի գերադասելի, բարձր տեղ է զբաղեցնում, քան հարևան երկրները և ուրիշ երկրներ: Կա

«Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում ԱԺ պատգամավորներին չվավերացնել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության համաձայնագիրը

Անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ անկախության 23-րդ տարում Հայաստանի Հանրապետության անունից գործող իշխանությունները արեցին մի քայլ, որը վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը՝ սահմանափակելով արտաքին քաղաքական որոշումների ընդունման շրջանակները, փակուղու դատապարտում տնտեսության զարգացումը՝ կասեցնելով ինքնուրույն ֆինանսատնտեսական որոշումների ընդունումը: Անցած մեկ տարվա ընթացքում այդպես էլ իշխանությունները չկարողացան պատասխանել պարզ հարցին՝ ո՞րն է ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին անդամակցության քաղաքական և տնտեսական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031