Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը կարող է որոշվել «Tata Steel Chess 2014»-ի հաղթողի անունը

Հունվար 22,2014 12:32 Share

Սկսած 7-րդից, «Tata Steel Chess» գերմրցաշարի ուժեղագույնների «A» խմբի 12 մասնակիցները յուրաքանչյուր տուրի հաջորդ օրը հանգստանում են:
Երեկ՝ ութերորդ տուրում, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց մինչ այդ երկրորդ տեղում ընթացող հոլանդացի երիտասարդ շախմատիստ Անիշ Գիրիի հետ եւ 6,0 միավորով պահպանեց առաջատարի դերը: Նրանից կես միավոր պակաս ունի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որը հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդին: Այսօր հերթական հանգստի օրն է: Վաղը Լեւոն Արոնյանը հանդիպում է Սերգեյ Կարյակինին եւ այս դիմակայությունում կարող է որոշվել մրցաշարի հաղթողի անունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ en.chessbasse.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել