Օրվա լրահոսը
Հայաստանում տղաներին աղջիկներից ավելի արժեքավոր են համարում
Գյուղական բնակավայրերում գենդերային խտրականությունն ավելի շատ է
Բոլոր հավակնորդները հաստատել են իրենց մասնակցությունը
ՖԻԴԵ-ի կայքում պաշտոնական տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ մարտի 13-ից 31-ը Խանտի-Մանսիյսկ քաղաքում կայանալիք հավակնորդների մրցաշարում ընդգրկված բոլոր գրոսմայստերները հաստատել են իրենց մասնակցությունը: Այսպիսով, աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ շախմատային թագը վիճարկելու համար կպայքարեն Լեւոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Սերգեյ Կարյակինը, Վլադիմիր Կրամնիկը, Շախրիյար Մամեդյարովը, Պյոտր Սվիդլերը, Վեսելին Տոպալովը եւ Դմիտրի Անդրեյկինը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
407.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.05 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Արտեմ Ասատրյան. «ՍԴ-ն երբ որոշում կայացնի, ամեն ինչ տեղը կընկնի»
«Օրենքները, որոնք ընդունվել են՝ պետք է կատարվեն: Քաղաքական ուժերն իրավունք ունեն ցանկացած հարցով դիմել դատարան, այդ թվում նաեւ Սահմանադրական դատարան, որն էլ իր լիազորությունների շրջանակում որոշում կկայացնի, եւ բնականաբար բոլորս պարտավոր կլինենք կատարել այդ որոշումները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ կենսաթոշակային բարեփոխումների հակասահմանադրականությունը
Լավրով․ «Առաջընթացը Ղարաբաղի հարցում կախված է նախ և առաջ կողմերից». «Ազատություն» ռադիոկայան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում հուսադրում է, սակայն գլխավորը կախված է հակամարտության կողմերից: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, այդ մասին այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանը, ինչպես և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները, ջանում է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցով նման երկխոսությանը, կան համանախագահների որոշակի մշակումներ, դրանք կողմերը չեն մերժում,
Արմեն Աշոտյանը ելույթ է ունեցել համաշխարհային կրթական համաժողովում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով հունվարի 20-ից 22-ը Լոնդոնում մասնակցում է Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին, այսօր հանդես է եկել ելույթով: Նախարարն իր խոսքում, մասնավորապես, շեշտել է այն հանգամանքը, որ կարողությունների և հմտությունների զարգացմանը միտված ժամանակակից կրթահամակարգը, որտեղ գիտելիքների և ունակությունների զարգացման համար տեղեկատվական տեխնոլոգիաները դառնում են որոշիչ, միաժամանակ կարիք ունի հստակեցնել
Գագիկ Ջհանգիրյանը` հոկտեմբերի 27-ի գործով ցուցմունքներ կորզելու մասին
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալ Արթուր Այվազյանի` Մանախի մեղադրանքներին՝ հոկտեմբերի 27-ի գործով կեղծ ցուցմունքներ կորզելու վերաբերյալ դատախազ Գագիկ Ջհանգիրյանը չցանկացավ պատասխանել: Նա մեզ հետ զրույցում լսեց իր հասցեին ուղղված Մանախի բոլոր մեղադրանքներն ու ասաց. «Չեմ մեկնաբանում: Լավ եղեք»,- եւ անջատեց հեռախոսը: Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանն ասել էր, որ դատախազներ Գագիկ Ջհանգիրյանը, Աղվան Հովսեփյանը, Աշոտ Մելիքջանյանը, ԱԱԾ
ԵՄ-ն խորապես մտահոգված է Ուկրաինայում հիմնարար իրավունքները սահմանափակող օրենքների ընդունմամբ. eaparmenianews
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հունվարի 17-ին հայտարարել է, որ խորապես անհանգստացած է Ուկրաինայում հիմնարար իրավունքները սահմանափակող միանգամից մի քանի օրենքների ընդունմամբ։ «Ինձ խորապես մտահոգում են Կիեւում տեղի ունեցող իրադարձությունները»,- ասել է ԵՄ գերագույն հանձնակատարն իր հայտարարության մեջ։ «Հապճեպորեն, խորհրդարանական ընթացակարգի եւ ժողովրդավարական սկզբունքների ակնհայտ խախտումներով ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք սահմանափակում են
Մայդանի հետագա ճակատագիրը, Յանուկովիչի ռեժիմի պառակտումն ու Եվրոպայի արձագանքը
«Ոչ ոք չէր մտածում, որ այսպես միանգամից ողջ երկիրը կպայթի»,-այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը» տեսագնացի միջոցով միացած «Վերածնունդ» («Відродження») միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան այսպիսի կարծիք հայտնեց՝ անդրադառնալով Ուկրաինայում գոյություն ունեցող իրավիճակին: Հարցին, թե ինչպիսի հավանական զարգացումներ են սպասվում, Դմիտրի Շուլգան պատասխանեց. «ԵՄ-ի կողմից առանձնապես իրական ցանկություն չեմ տեսնում պատժամիջոցների կիրառման տեսանկյունից:
Առեւտրականներն ստիպված են ապրանքը թափել. Ա1+ (տեսանյութ)
«Սասունցի Դավիթ» կայարանի հարակից մթերային շուկայում առեւտրականները դժգոհում են եղանակային պայմաններից: Նրանք նշում են, որ ապրանքի մեծ մասը ստիպված են լինում թափել, քանի որ միրգը ցրտահարվելով՝ ուտելու համար պիտանի չի լինում. «Ապրանքները սառած, հետ եկած են, ժողովուրդն էլ գալիս է, տեսնում ցրտահարված են, չի առնում, չենք կարողանում նորմալ աշխատել»,- ասաց առևտրականներից Լենա Ավակիմյանը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Դատարանը Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կիրառեց սանկցիա
Այսօր՝ հունվարի 21-ին , Վարչական դատարանում քննվեց ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ «Armenian Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի, վարչական պատասխանատվության ենթարկելու մասին դատական նիստը՝ Ռ. Խանդանյանի նախագահությամբ: Այն կարճ էր տեւել, քանի որ պատասխանող կողմը ներկայացրել էր միջնորդություն, որպեսզի ներկա լրագրողներին թույլատրվի իրականացնել տեսաձայնագրություն եւ նկարահանում: «Նշված միջնորդության դեմ առարկեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչը՝ հայտարարելով
Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21–ին`ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Քննարկվեցին գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերի իրականացմանն ու ԳԱՄԿ-երի գործունեությանը վերաբերող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերի իրականացմանն ու Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) գործունեությանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԳԱՄԿ-երի, մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների, մի շարք ՋՕԸ-երի ղեկավարներ, ինչպես նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի,
Հայաստանը և Արցախը կներկայացվեն «Fitur» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի հունվարի 22-26-ին տեղական զբոսաշրջային 5 ընկերությունների հետ համատեղ Հայաստանը կներկայացնի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունենալիք «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին: Միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը: Այս տարի նախատեսվում է 167 երկրների շուրջ 10 հազար զբոսաշրջային ընկերությունների, ավելի քան 110 հազար առևտրային գործակալների և 92 հազար այցելուների մասնակցություն
Human Rights Watch-ի 2014թ. զեկույցը. Հայաստան
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր հերթական տարեկան զեկույցը (World Report 2014) աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որում առանձին բաժիններով անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցած նախագահական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հավաքների ազատության, ակտիվիստների վրա հարձակումների, բանակում չարաշահումների, խոսքի ազատության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության խնդիրներին: Human Rights Watch-ի զեկույցի` Հայաստանի մասը civilnet.am-ի թարգմանությամբ: Նախագահ Սերժ
Ոստիկանը քաղաքացուն դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս է պատճառել. ՀՔԾ
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. հունվարի 8-ին բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ բուժօգնության է դիմել քաղաքացի Գ. Մ.-ն: Պարզվել է, որ վերջինս վնասվածքը ստացել է ոստիկանության
Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը 6 ամիս առաջ չէր խոսում. ակտիվիստ
ՕԵԿ կուսակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ վերջին մեծ հանրահավաքի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աղմկոտ հարցազրույցների միջեւ կապ է տեսնում: «Հետաքրքիր էր այն փաստը, որ հանրահավաքը ժամանակային առումով համընկավ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների հետ, որտեղ նա ներկայացրեց իր մոտեցումները: Այս հարցազրույցները դիտարկում ենք քաղաքական կյանք մուտք գործելու հայտ եւ այդ առումով
Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնում
Երեկոյի պատվավոր հյուրն էր թուրք անվանի մտավորական, իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուն, ով ներկայումս ապաստան է գտել Շվեդիայում:
«ՀայՌուսգազարդը» ցածրորակ գա՞զ է վաճառում և խոշոր գումարնե՞ր գանձում
«Մենք առաջարկել ենք, որ մեզ հնարավորություն տրվի գազի վճարները վճարել մայիս-հունիս ամիսներին, սակայն մեզ չեն ընդառաջել»,-այսօր այսպիսի մտահոգություն հայտնեց Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը: Նա նշեց, թե բոյկոտել և չեն օգտվել «ՀայՌուսգազարդի» ծառայություններից, ու արդեն անհատ գիտնական-սեփականատերը ջեռուցման նոր` այլընտրանքային համակարգ է մշակում: Այնուհետև մանրամասնեց. «Մենք հույս չունենք ոչ պետությունից, ոչ «ՀայՌուսգազարդից»: Ուստի մշակվում
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց
«Դիրքում կանգնած, ինը հոգուց բաղկացած հասարակ ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբերի` շուրջ 30 հոգու: Մի՞թե սա հերոսություն չէ»,- որոշ մանրամասներ ներկայացնելով դիվերսիոն խմբերին ետ շպրտելու գործողության մասին` ընդգծել է Սեյրան Օհանյանը:
Դավիթ Հակոբյան. «Բա ո՞ւր էին այդ ազգի քաղաքական ուղեղները»
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը ներկա է եղել ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հունվարի 18-ին կազմակերպված հանրահավաքին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: «Ես գնացել էի՝ որպես ՀՀ քաղաքացի: Ուզում էի հասարակության քաղաքական զարկերակը շոշափել,- ասում է Դ. Հակոբյանը,- և, անկեղծ ասած, չէի սպասում մարդկանց այդպիսի մեծ քանակություն, ոչ ոք չէր
Թուրքիայում սպասվող ընտրություններին, եթե ընդդիմադիր ազգայնականները հաղթեն, հայ համայնքի վիճակը կվատթարանա. Արտակ Շաքարյան
«Եթե իշխանությունը մնա «Արդարություն եւ զարգացում կուսակցության» (ԱԶԿ) ձեռքերում, ապա էական փոփոխություններ չեն լինի, սակայն, եթե 2015-ի ընտրություններում էլ ընդդիմադիրները, ովքեր ազգայնական են, հաղթանակեն, ապա հայկական համայնքի վիճակը կվերադառնա 90-ականներ՝ շատ ավելի տխուր, քան այսօր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ անդրադառնալով 2014 թվականին Թուրքիայում սպասվող ընտրություններին. մարտին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների
Պահք պահեք, որ չմեռնեք
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը անձնական եւ ծանոթների դիտարկումներից ելնելով՝ օրինաչափություն է նկատել՝ Ամանորից հետո ավելանում է մահացությունների թիվը. «Ամեն օր լսում եմ ծանոթներիցս, որ թաղման են գնալու կամ հոգեհանգստի»: Որպես այս տխուր օրինաչափությունից դուրս գալու ելք՝ Պարույր Հայրիկյանը առաջարկում է դադարեցնել ամանորյա «ուտուշ-խմուշները» եւ Սուրբ Ծննդից առաջ պահք պահել: «Առողջության մասին խոսակցությունները երկրորդական չեն՝ մարդու
Ադրբեջանական «կոտրված» կայքերում հայ սերժանտի նկարն է տեղադրվել (Տեսանյութ)
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը եւ «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանն այսօր «Տեսակետ» ակումբում անդրադարձան հայկական կայքերը «կոտրած» ադրբեջանական ցանցահեններին (հաքերներին): Նաեւ խոսեցին այն մասին, թե ո՞րն է նրանց այդ քայլերի ուղերձը, ի՞նչ կարելի է սպասել հետագայում եւ որո՞նք են մեր պատասխան քայլերը՝ տեղեկատվական պատերազմների համատեքստում ընդհանրապես: Սամվել Մարտիրոսյանը խոսելով վերջին դեպքերի մասին՝ նշեց.
Ինչի՞ համար պետք է պատասխան տա կառավարությունը
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում բանավիճում են ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը (ՀՀԿ) եւ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) Արամ Աբրահամյան.– Հաճախ մենք խոսում ենք ինչ-որ բացասական երեւույթի մասին, որի արմատները անցյալում են, բայց եթե մենք շատ ենք խորանում որեւէ արատի պատմության մեջ, ապա կարող ենք հասնել մինչեւ Ադամի եւ Եվայի փոխհարաբերություններին: 22 տարվա Հայաստանի անկախ հանրապետության
Տրանսֆերտները կպակասեն, աղքատությունը կավելանա
Տնտեսագետ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ՝ սա է սպասվում Հայաստանին, եթե Համաշխարհային բանկի մասնագետների կանխատեսումներն իրականանան: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ մի քանի օր շարունակվող հեռակա «փոխհրաձգությունը» հասարակության ուշադրությունը շեղեց այդ օրերին ասպարեզ դուրս եկած ոչ պակաս ուշագրավ մի թեմայից: Օրերս հրապարակվեց Համաշխարհային բանկի (ՀԲ) «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» զեկույցը, որտեղ ՀԲ մասնագետները
Թոշակառու քաղաքացու բողոքը «ՀայՌուսգազարդ»-ին, արդեն՝ «Գազպրոմ Արմենիա»-ին
6 տարի առաջ՝ 2007թ. դեկտեմբերին, տարիներով մի կերպ կուտակած գումարներով բնակարանումս (Երեւան, Հալաբյան փող. 26 շենք, 36 բնակարան) «Բաքսի» տաքացուցիչ տեղադրեցի։ 2010-2011թթ. դեկտեմբեր-հունվար ամիսներին տաքացուցիչի ջրի ջերմաստիճանը կարգավորում էի 60-700C-ի սահմաններում, երբեմն էլ բարձրացնում էի մինչեւ 800C, եւ այդ պարագայում իմ բնակարանի 3 սենյակներում միջավայրի ջերմաստիճանը կազմում էր 230C, երբեմն էլ՝ հատկապես խոհանոցում, որտեղ տեղադրված
Հարցեր
Սովորական պատկեր է, որը երեւի կարելի է հանդիպել աշխարհի շատ քաղաքներում: Ամստերդամի գեղեցիկ արեւելյան շրջաններից մեկում կա մի զբոսայգի, որտեղ կարող էին համբուրվել սիրահարները, վազվզել երեխաները եւ հյուսիսային ժլատ արեւի տակ տաքանալ ակնոցավոր տատիկներն ու մորուքավոր պապիկները, բայց դատարկ է: Ավելի շուտ ոչ թե դատարկ է, այլ այն գրավել են տեղի խմողները: Ամբողջ օրն աղմկում
Վիտալի Բալասանյանի դիմումն արցախցիներին
Սիրելի՛ ժողովուրդ, Դիմում եմ քեզ և ցանկանում կիսվել 2013թ. դեկտեմբերի 29-ին իմ հանդեպ տեղի ունեցած մահափորձի մասին (եթե անհրաժեշտություն լինի մանրամասները տեղյակ կպահեմ առաջիկայում)։ Վստահ եմ, որ ժողովրդի գնահատականը կլինի ճիշտ, իսկ ինձ համար՝ անվիճելի։ Սիրելի՛ ժողովուրդ, Դու ես ծնել, սնել ու դաստիարակել ինձ ու իմ նմաններին և պատերազմի ժամանակ վստահել ինձ պաշտպանական շրջանի (գնդի)
«Պետք է փոխվի բարձր մշակույթի հանդեպ վերաբերմունքը»
Հարցազրույց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հանրային կապերի բաժնի ղեկավար, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի քարտուղար Անահիտ Օրդյանի հետ: – Մի քանի օրից կավարտեք Լոնդոնի համալսարանի արքունական քոլեջի «Ստեղծագործ եւ մշակութային ինդուստրիաներ» մագիստրոսական ծրագիրը: Այս անվանումն ինքնին նորարարական է ու չափազանց ընդհանրացված: Ինչպիսի՞ գործունեություն է ենթադրում այդ որակավորումը ստացած մասնագետը: – Այո, անվանումը, ծրագիրն ու ոլորտը առհասարակ,