Օրվա լրահոսը

Վարչապետին զեկուցվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը: Կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցել են ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է աշխատանքային խմբերի ղեկավարներին՝ խստորեն պահպանել աշխատանքների իրականացման նախանշված ժամանակացույցը: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

Յուրի Վարդանյանը մտադիր է Գյումրիում իր անունով տուն թանգարան ստեղծել

Aravot.am-ի տեղեկություններով ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ցանկանում է իր ծննդավայր Գյումրիում տուն-թանգարան ստեղծել, որտեղ կցուցադրվեն նրա անցած մարզական ուղու մասին պատմող մեդալները, գավաթները, պատվոգրերը, հուշանվերները: «Այո, այդպիսի երազանք ունեմ եւ այն բավականին հետաքրքիր ձեւով ծնվել է դեռ 70-ական թվականների վերջին, – ասաց Յուրի Վարդանյանը: – Ես ցանկանում էի Գյումրիում

Վահան Բադասյանը նախաձեռնում է ստորագրահավաք՝ Արցախի գազալցակայաններում գազի գինն իջեցնելու նպատակով

ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանն Ազգային ժողովում բազմիցս բարձրացրել է Արցախի գազալցակայաններում գազի գնի բարձր լինելու հարցը: Պատգամավորը համարում է, որ թեև թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ գազալցակայանները նույն գնով են գազը գնում «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, սակայն արցախյան վարորդներին վաճառվում է ավելի թանկ և անորակ գազ: Հայաստանի հետ համեմատած գազը կրկնակի թանկ է ստացվում: Սա թանկացնում

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

«Դեմ առ դեմ». Մարգարիտ Եսայան եւ Արմեն Մարտիրոսյան

Փետրվարի 13-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի միջեւ բանավեճը: Թեման՝ Որքանո՞վ են անհույս Հայաստանի եվրոպական հեռանկարները:  Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել  այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ  Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում

Օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Յուլյա Լիպնիցկայան ստիպված փախել է Սոչիից

15-ամյա ռուս գեղասահորդուհի Յուլյա Լիպնիցկայան, որ Սոչիում նվաճել է թիմային ոսկե մեդալը, համառ լրագրողների պատճառով ստիպված է եղել «փախչել» օլիմպիական խաղերի մայրաքաղաքից, որպեսզի լիարժեք՝ օրական երկու անգամ, սառցի վրա մարզվելու հնարավորություն ունենա: Նա մեկնել է Մոսկվա եւ մարզվում է մերձմոսկովյան գաղտնի պահվող մարզաբազաներից մեկում: «Հիմա Յուլյային անհրաժեշտ է հեռու մնալ մամուլի ավելորդ հետաքրքրասիրությունից եւ նախապատրաստվել

ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու. «Խուլիգանության կասկածանք կա, բայց դեռ տեղեկությունները նախնական են»

«Իրավական գնահատականը, թե ինչ մեղադրանքի կասկածանքով են ՀԱԿ իրազեկող խմբի անդամները ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվել մենք կճշտենք իրավիճակը հասկանալուց հետո: Այդ մասին հանդես կգանք հայտարարությունով»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀԱԿ իրազեկող խմբի անդամները ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեցին: Արմեն Խաչատրյանը նշեց, որ այս պահին տվյալները կցկտուր են

Կնոջը դաժանորեն սպանած Վոլոդյա Մուրադյանը աֆեկտի տակ չի եղել, գիտակցությունը տեղն է եղել․ (Տեսանյութ)

Դիանա Նահապետյանի սպանությունից արդեն 1 տարի է անցել, սակայն նրա 2 դուստրերը ոչ մի կերպ ուշքի չեն գալիս. անընդհատ մտածում են ինքնասպանության կամ էլ` իրենց մորը սպանած մարդուց վրեժ լուծելու մասին: Այսօր Դիանայի Նահապետյանի սպանության գործով դատական նիստից հետո երեխաների ապրումների մասին մեզ հետ զրույցում պատմեց երեխաների տատիկը` տիկին Վալյան: 35 ամյա Դիանա Նահապետյանին Վոլոդյան

Կարեն Ավագյանը՝ ՀԱԿ ակտիվիստների հետ միջադեպի մասին. «Այսուհետ ցանկացած նմանատիպ դրսևորում իր պատասխանը ստանալու է»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանները մարտի մեկի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկել ՀԱԿ ակտիվիստներ Հայկ Պետրոսյանին, Արեգ, Սարգիս, Անի Գեւորգյաններին, Սերգեյ Գասպարյանին, Դավիթ Վարդանյանին: Որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ  «ՀԱԿ երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտող քաղաքացիական համազգեստով երիտասարդներից առնվազն երկուսը ՀՀԿ երիտթեւի անդամներ են»: Aravot.am-ի հետ զրույցում էլ ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

ՀԱԿ ակտիվիստները ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեցին (Տեսանյութ)

«Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից ազատ արձակվեցին ՀԱԿ իրազեկող խմբի անդամները»,-Aravot.am-ին հայտնեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը: Նշենք, որ ՀԱԿ ակտիվիստները այսօր երեկոյան բերման էին ենթարկվել Մաշտոցի պողոտայում մարտի 1-ի հանրահավաքի վերաբերյալ տեղեկատվական թռուցիկներ բաժանելու ժամանակ: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Տեսանյութը՝ a1plus.am-ի

Սուր թոքաբորբից զինծառայող է մահացել․ Panorama.am

ՀՀ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ժամկետային զինծառայող է մահացել: Այս մասին Panorama.am-ին հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա` զինծառայող Արշակ Զարդարյանը` ծնված1995 թ., մահացել է սուր թոքաբորբից:

«Սաքուլիկենց» օգնության են գալիս «հայկուլիկենք». Կոնգրեսի ակցիան խոչընդոտել են երիտ-հհկականները․ ilur.am

Այսօր երեկոյան Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտող քաղաքացիական համազգեստով երիտասարդներից առնվազն երկուսը, պարզվում է, ՀՀԿ երիտթեւի անդամներ են: Նրանցից Հայկ Ղեւոնդյանը Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահն է, իսկ Դանիել Հայրապետյանն ուսխորհրդի անդամ է: Իսկ ամենաակտիվը նրանցից (ինչպես կարելի է դատել ներկայացված տեսանյութից) ոմն Գեւորգ Սողոմոնյանն է, որը 2012-ին ժամանակավորապես զբաղեցրել է Փանոս Թերլեմեզյանի

Հանրապետության ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12–ին` ժամը 22.00–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները   բաց են:   ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն  

Բռնացրել են օրինախախտ դատավորին

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում այսօր Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի փաստաբանները դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին: Հիշեցնենք, որ քրեական գործը Կիվիրյանի նկատմամբ հարուցվել է Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով: Փաստաբան Լուսինե Սահակյանն այսօր դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը հիմնավորեց նրա՝ անտեղյակությամբ.«Դատավորը չի ծանոթացել գործի նյութերին եւ չի կարող անաչառ լինել»: Պարզվում է

Նոր մանրամասներ՝ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում գտվող ՀԱԿ ակտիվիստներից․ (Տեսանյութ)

«Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը մուտք են գործել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, որտեղ գտնվում են ՀԱԿ իրազեկող խմբի անդամները, ովքեր մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկներ էին բաժանում Մաշտոցի պողոտայում և որտեղից բերման են ենթարկվել»,- Aravot.am-ին այս մասին հայտնեց ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոստիկանության բաժանմունք էր մուտք գործել  նաև

«Սերժ Սարգսյանը մտել է յուրաքանչյուրիս գրպանը». Արամ Մանուկյան․ (Տեսանյութ)

Այսօր Գյումրու ՀԱԿ գրասենյակում իրենց ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, անդրադառնալով  4 քաղաքական ուժերի` ՀԱԿ-ԲՀԿ-Դաշնակցություն-ժառանգության կառավարությանը անվստահություն հայտնելու մասին բանակցությանն, ասաց. «Մեր ազդեցությունը Ազգային ժողովում, եթե ուժեղացել է, ապա դա փաստարկված, հիմնավորված  ելույթներն են եղել, և հիմա մեր խմբակցության համար շատ լավ նյութԵր են տալիս և մեր մասնագետները,  փորձագետները, և ժողովուրդը:

Արամ Խաչատրյան համերգասրահում կին է մահացել․ «Ա1+»

Արամ Խաչատրյան համերգասրահում քիչ առաջ մարդ է մահացել։ Լուրը հաստատեց համերգասրահի աշխատակցներից. «Մահացողը հանդիսատես էր։ 74-ամյա կին է եղել, ով 2 անգամ տարել է սրտի վիրահատություն։   Մանրամասները կարող եք կարդալ՝  «Ա1+»-ի կայքում

«Մի բան է, երբ բռնկվում, ասում են չեմ խաղալու «Անուշը», այլ բան է, երբ կոլեկտիվով քննարկում են»

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, եւ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձան պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, կարծիք հայտնեցին, թե երեւույթի դեմ պետք է պայքարել կոլեկտիվներով: Դիտարկմանը, որ օրինակ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը, մասնավորապես՝ «Անուշ» օպերայի դերասանները այդպես վարվեցին, սակայն ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի այցից հետո

Լյուդմիլա Սարգսյանը մուտք է գործել ոստիկանության Կենտրոն բաժանմունք՝ ՀԱԿ ակտիվիստների մոտ

«Քիչ առաջ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին թույլ տվեցին մուտք  գործել Ոստիկանության կենտրոնի բաժանմունք»,-Aravot.am-ին դեպքի վայրից հայտնեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ ոստիկանները մարտի մեկի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս Հյուսիսային պողոտայից ոստիկանության Կենտրոնի բաժանմունք են տարել ՀԱԿ ակտիվիստներ Հայկ Պետրոսյանին, Արեգ, Սարգիս, Անի Գեւորգյաններին, Սերգեյ Գասպարյանին, Դավիթ Վարդանյանին: Պարոն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Կենտրոնի բաժանմունքին շուտով կմոտենան

Վլադիմիր Կարապետյանը՝ ՀԱԿ ակտիվիստներին բերման ենթարկելու մասին. «Իշխանությունների հերթական ապօրինությունն է»․ (Տեսանյութ)

«Հերթական անգամ իշխանությունը գործադրում է ապօրինի քայլեր, դիմում է բռնության և ապօրինության գագաթնակետն այն է, որ փաստաբանն այս պահին չի կարողանում մտնել ներս, որ իրավական օգնություն ցուցաբերի երիտասարդներին»,-Aravot.am-ին Ոստիկանության կենտրոնի բաժանմունքից հայտնեց ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանները մարտի մեկի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկել ՀԱԿ ակտիվիստներ

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է

ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. սեպտեմբերի 11-ի N45-Ն  հրամանով հաստատված չափորոշչով սահմանվել է, որ մանկական ստոմատոլոգիական գծով լիցենզիա ունեցող տարածքային սպասարկման առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության ստոմատոլոգիական կաբինետների միջոցով պետական պատվերի շրջանակներում իրականացվում է երեխաների առաջնային ստոմատոլոգիական զննումը: Ինչպես 0-8 և 12, այնպես էլ սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված այն երեխաներին, որոնք զննման արդյունքում ենթակա

ՀԱԿ ակտիվիստներին տարել են ոստիկանություն․ «Ա1+»

Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին Մաշտոցի պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել։ Նրանցից Սարգիս Գեւորգյանը Ոստիկանության կենտրոնի բաժանմունքից «Ա1+»-ին հայտնեց, որ մարտի մեկի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ էին բաժանում, երբ նրանց են մոտեցել քաղաքացիական հագուստով մի խումբ մարդիկ եւ խոչընդոտել։ «Նրանք հարձակվեցին մեզ վրա եւ փորձեցին խլել թռուցիկները: Ոստիկանները մոտեցան մեզ և 7 հոգուս բերման ենթարկեցին»,-նշեց

Կապանի օդանավակայանի գործարկման ժամանակ ինքնաթիռից օգտվելը հասանելի կլինի՞ հասարակ բնակիչներին

Կապանի օդանավակայանի գործարկման մասին արդեն մի քանի տարի է խոսվում է, ամեն տարի կապանցիները հույսով սպասում են նախկին օդանավակայանի շահագործմանը, սակայն մինչեւ օրս օդանավակայանի գործարկումը դեռեւս մնում է մեծ ցանկություն: Սյունիքի մարզպետից հետաքրքվեցինք, թե վերջապես ե՞րբ են տեսանելի լինելու օդանավակայանի գործարկման ծրագրի արդյունքներր, ե՞րբ են տարածաշրջանի բնակիչները հնարավորություն ունենալու մայրաքաղաք հասնել ավելի կարճ ու հեշտ

«Մեր գործը պետք է լինի իշխանությանը բրթել անդունդը». Լևոն Զուրաբյանը` բանակցությունների մասին. (Տեսանյութ)

Այսօր Գյումրու Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում իրենց ակտիվիստների հետ հանդիպեցին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը: Վերջիններիս խոսեցին երկրի առջև ծառացած օրհասական խնդիրներից, անդրադարձան նաև այսօր ԱԺ-ում 4 խմբակցությունների` կառավարությանը անվստահություն հայտնելու շուրջ ընթացող բանակցություններին: Լևոն Զուրաբյանը այս կապակցությամբ ասաց .«Երկուական ներկայացուցիչ են եղել ամեն մի խմբակցությունից, մեր խմբակցությունից ես ու

«Դիլետանտի դատարկաբանությունները»․ Հովհաննես Սահակյանը պատասխանում է Վլադիմիր Կարապետյանին

Արդեն շուրջ վեց տարի է, ինչ ԱԳՆ համակարգից դուրս հանված և հապճեպորեն իրեն ընդդիմադիրի կերպարում վերագտած նախկին մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը գիշերուզօր քննադատում է իր նախկին գործընկերներին: «Հարթակային այս դիվանագետը» պարբերաբար սերիալային երկարաշունչ ճառեր է թողարկում, հարցազրույցներ տալիս, հոդվածներ գրում՝ պրովոկացիոն հարցադրումներով և ոչ պակաս պրովոկացիոն «վերլուծություններով» փորձելով կոմպենսացնել դիվանագիտական ծառայությունից դուրս մնալու իր կոմպլեքսը:

Comments. Ուկրաինացի արվեստագետը նկար է ստեղծել՝ Սերգեյ Նիգոյանի պատվին

Ուկրաինացի նկարիչ Սերգեյ Ռադկևիչը Կիևի ցույցերի ժամանակ զոհված Սերգեյ Նիգոյանի պատվին նկար է ստեղծել, որն անվանել է «Սերգեյ Նիգոյան. հայկական մոտիվ. խաղաղություն հոգուն»: Հայտնում է «Քոմենթս» լրատվականը՝ հղում անելով «Արտ Յուքրեյն»-ին: Գործի հիմքում դիմանկարի այնպիսի ուրվագիծ է, որպիսին նախկինում գերեզմանաքարերի վրա փորագրում էին Հայաստանում, իսկ ներքևի հատվածում ռազմական թիրախ է: Նկարը գտնվում է Լվովի թաղամասերից

Տեառնընդառաջ. տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի տոնը հռչակված է նորապսակների օրհնության օր և Ս. Պատարագից հետո եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Տերունի տոնով մենք հիշատակում ենք 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը նվիրված Ռադիոյի համաշխարհային օրվան

Ռադիոյի համաշխարհային օրը հաստատում է ԶԼՄ-ի այս միջոցի յուրահատուկ դերն ու ազդեցությունը, որն աշխարհում ունի ամենամեծ ունկնդիրը: Այս տարի օրվա հիշատակումով կարևորվում է ամենուրեք ռադիոհեռարձակողների, միջոցով լսելի դառնա կանանց ձայնը, և հեռարձակող կազմակերպություններում բարձրանա կանանց դերը: Հաճախ ռադիոալիքները հետ են մնում, երբ խոսքը վերաբերում էր գենդերային հավասարությանը: Կանանց ձայները հաճախ լսելի չեն ո՛չ բարձրախոսների առջև,

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930