Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստներին տարել են ոստիկանություն․ «Ա1+»

Փետրվար 12,2014 19:51

Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին Մաշտոցի պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել։

Նրանցից Սարգիս Գեւորգյանը Ոստիկանության կենտրոնի բաժանմունքից «Ա1+»-ին հայտնեց, որ մարտի մեկի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ էին բաժանում, երբ նրանց են մոտեցել քաղաքացիական հագուստով մի խումբ մարդիկ եւ խոչընդոտել։

«Նրանք հարձակվեցին մեզ վրա եւ փորձեցին խլել թռուցիկները: Ոստիկանները մոտեցան մեզ և 7 հոգուս բերման ենթարկեցին»,-նշեց Սարգիս Գեւորգյանը՝ հավելելով, որ ոստիկանության բաժանմունքում իրենց դեռ ոչ մի բան չեն ասում։

Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728