Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում գտվող ՀԱԿ ակտիվիստներից․ (Տեսանյութ)

Փետրվար 12,2014 21:30

«Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը մուտք են գործել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, որտեղ գտնվում են ՀԱԿ իրազեկող խմբի անդամները, ովքեր մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկներ էին բաժանում Մաշտոցի պողոտայում և որտեղից բերման են ենթարկվել»,-

Aravot.am-ին այս մասին հայտնեց ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոստիկանության բաժանմունք էր մուտք գործել  նաև ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Aravot.am-ի հարցին՝ փաստաբան Վահե Հովսեփյանին հաջողվե՞ց մուտք գործել բաժանմունք, քանի որ նրան թույլ չէին տալիս  մուտք գործել բաժանմունք, պարոն Կարապետյանը պատասխանեց.  «Փաստաբանին ևս թույլ են տվել մուտք գործել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ․Գ․

Ֆեյսբուքի օգտատեր Մհեր Ղալեչյանը քիչ առաջ հետեւյալ գրառումն է արել․ 

«Հենց նոր Լյուդմիլա Սարգսյանը դուրս եկավ քաղմասից, ու ասաց, որ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանին՝ «Սիվիլնեթին» հարցազրույց տալու ժամանակ ոստիկանության աշխատակիցը ապտակել է եւ ձեռքից խլել է հեռախոսը»:

Տեսանյութը՝  CivilNet TV-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728