Օրվա լրահոսը

Հոշոտված զինծառայողի մահվան գործը մնաց չբացահայտված. «Ժողովուրդ»

2011թ. հունիսի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասին հարակից անտառում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումյանի դին՝ դեմքի եւ պարանոցի փափուկ հյուսվածքների բացակայությամբ։ Ավելի քան 3 տարի ընթացող քննությունից հետո՝ 2014 թ սկզբին, գործը կարճվեց։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 3 տարի շարունակ առաջ է քաշվել ինքնասպանության վարկածը, եւ միայն այս տարի է քննչական վարչությանը համոզվել, որ

Էդուարդ Շարմազանով. ԲՀԿ-ն մինչև ժամը մեկն ընդդիմություն է, մեկից մինչև հինգը՝ այլընտրանք, հինգից հետո էլ…. «168 ժամ»

Ոս չեմ մեկնաբանի Գուրգեն Արսենյանի ասածը, ով նշում էր, որ արտահերթ զարգացումներ չպետք է լինեն, այլ պետք է լինեն հերթական ընտրություններ, չեմ մեկնաբանի Ստեփան Մարգարյանի ասածը, որը մի քիչ տարբերվում էր, քան Նաիրա Զոհրաբյանի ասածները։

ԵՏՄ պայմանագրի հակասությունները ՀՀ Սահմանադրության հետ

Սեպտեմբեր ամսին «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» ի վերջո կարողացավ ստանալ և հրապարակել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագիծը: Վերջինս, մայր պայմանագրերի հետ միասին հազարավոր էջեր է կազմում, որոնց ուսումնասիրությունը դեռ բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ կանի: Սակայն այժմ եկեք քննարկենք այդ պայմանագրի և Հայաստանի Սահմանադրության մի շարք հակասությունները: Հարկերի չափը Եվրասիական Տնտեսական Միության մասին (29.05.2014) պայմանագրի 42-րդ հոդվածը ասում

Ղազախստանը միայն եւ միայն կողմ է Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալուն. «Հայկական ժամանակ»

Ղազախ փորձագետ Դոսիմ Սապտաեւը երեկ հայտնեց, որ ղազախական կողմից որեւէ առարկություն չի նկատվում, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը չստորագրվի։ «Իհարկե, որոշ տեղեկություններ հայտնվել էին, որ Ղազախստանը որոշակի կասկածներ ունի Լեռնային Ղարաբաղի սահմանների վերաբերյալ, բայց ըստ ամենայնի, այսօր արդեն բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել»,- ասաց ղազախ փորձագետը։ Ղազախստանի գործարարների ազգային պալատի տեխնիկական կանոնակարգերի վարչության

Քեթի Լիչ. Հայաստանի սեպտեմբերի 3-ի որոշման համար կային հստակ քաղաքական եւ տնտեսական պատճառներ. «Ժողովուրդ»

Բայց կարծում եմ, որ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ երկարաժամկետ առավելություններ կամ խնդիրներ կբերի Եվրասիական միությանը Հայաստանի միանալը։

Աշոտ Սուքիասյանը խոստովանել է, որ Տիգրան Սարգսյանը օֆշորային գործին միջամտել է

Փայլակ Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանի հետ առերեսումներից հասկացել է, որ գործի քննությունից փորձ է արվում հանել Տիգրան Սարգսյանին ու Նավասարդ Կճոյանին:

Արգիշտի Կիվիրյան. «Մենք էլ, ի վերջո, պիտի հասկանանք, որ միտինգով որեւէ հարց չի լուծվում». «Հրապարակ»

Հակառակ դեպքում, անկախությունից ի վեր, մարդիկ հավաքվում են Ազատության հրապարակում եւ լսում են միտինգի կազմակերպիչներին, բայց դա չի հանգեցնում իշխանափոխության:

Վարդուհի Վարդերեսյան. «Ես թերահավատ եմ դարձել, որ այսօրվա ընդդիմությունը հանրահավաք անելով որեւէ բան է փոխելու». «Հայկական ժամանակ»

Հարցին՝ եթե էլի ժողովրդական շարժումներ լինեն, ինքը հանդես կգա՞, դերասանուհին պատասխանեց. «Ես արդեն տարիքս առել եմ։ Ոչ կարող եմ հրապարակ գալ, ոչ էլ շատ ակտիվ լինել»:

Այգին՝ օլիգարխներին, միլիոնները՝ տոնին․ Բանվորների վրա փլուզված շենքը կրկին կառուցվում է

Սա նորից վկայում է, որ քաղաքապետարանը ի վիճակի չէ սոցիալական և էկոլոգիական որոշումներ ընդունել՝ ապամոնտաժելու Օղակաձև զբոսայգու բոլոր բետոնե կառույցները և բարելավելու քաղաքի բնակիչների կյանքի որակը։

Անի Կաղինյան. «Հայաստանում շատ լավ աշխատում են պրովոկատորներն ու բանսարկուները». «Հրապարակ»

Եթե մարդասպանը նորից կարող է նշանակվել մարզպետ, ուրեմն այս երկրում չգիտեմ, թե ինչ պետք է լինի, որ բան փոխվի։

ԿՐԿՆԵՐԳ

Ձորը մի իջիր՝ վտանգավոր է, Որսորդն է էլի քո դատավորը, Ինքն է ե՛ւ տերը, ե՛ւ թագավորը… Փախիր, այծյամ, փախիր, Լիսկան է գալիս:

Փախուստի փորձը կանխվել է

2014թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Տ.-ին տեսակցության եկած նրա երկվորյակ եղբայր Ն. Տ.-ն տեսակցությունից հետո հսկիչ անցագրային կետից ստանալով անձնագիրը, ուղեկցվել է հիմնարկի վարչական շենք՝ անձը ճշտելու նպատակով, քանի որ եղբայրներն արտաքնապես շատ նման են միմյանց: ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների աչալրջության շնորհիվ դատապարտյալի փախուստի փորձը

Հայաստան – 2030

Ոչ իշխանական պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթը հանրահավաքում Իմ հպա՛րտ ժողովուրդ։ Մենք այսօր հավաքվել ենք չարիքին, ստին, թալանին հրաժեշտ տալու համար։ Մի քանի օրից դուք կարթնանաք մեկ այլ Հայաստանում՝ մի երկրում, որտեղ չկա անարդարություն, չկա թալան, չկան օլիգարխներ ու սափրագլուխներ (բացի իմ անմիջական ղեկավարից), երկիր, որտեղ մարդիկ ապրում են ազատ, արժանապատիվ կյանքով։ Մի քանի օրից մեր

«Հայկական ժամանակ»-ի լրագրող. «Շատ շուտով կլսենք` ապացույցների բացակայության պատճառով գործը կարճվել է»

Թագուհի Հովհաննիսյանը քիչ հավանական է համարում, որ Արտյուշա Կարապետյանին հարցաքննելու համար Հայաստան կբերեն

Մեսրոպ Մովսեսյան. «Ուզում եմ հավատալ, որ ՀՔԾ-ն ավելի լուրջ կմոտենա գործին»

Մեսրոպ Մովսեսյանը հույս ունի, որ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող անձը

Ռուբեն Հակոբյան. «Լեզուս չի պտտվում ասեմ Գյումրիում մնացած բնակչության թիվը» (Տեսանյութ)

Այսօր Գյումրիում իշխանափոխության պահանջ ներկայացնելիս «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եռյակի  համագործակցության մասին խոսելուց հետո անդրադարձավ արտագաղթի ցավոտ թեմային: «Լեզուս չի պտտվում ասեմ, որ վերջին մի քանի  տարիների ընթացքում կոնկրետ Շիրակի մարզում  կրկնակի պակասել է ազգաբնակչությունը, իսկապես չեմ ուզում արտաբերել այդ թիվը, որն այսօր ներկա է  Գյումրիում: Դուք գիտեք, որ գյուղերում իրենց հարազատ-բարեկամներով ավտոբուսներով

Արևմտյան Հայաստանում ոչնչացված հուշարձանները ներկայացնող օրացույց կտպագրվի

Համահայկական  ճարտարապետների և ճարտարագետ շինարարների ասոցիացիան Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ պատրաստվում է Արևմտյան Հայաստանում ոչնչացված հուշարձանները ներկայացնող օրացույց տպագրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Տելեմակ Անանյանը: Նա տեղեկացրեց, որ նախատեսում են օրացույցը տպագրել 10 հազար օրինակով և հրատարակել տարբեր լեզուներով: Այն կփոխանցեն դիվանագիտական կորպուսներին, միաժամանակ բողոք-պահանջ կներկայացնեն միջազգային ատյաններին՝ Թուրքիայի

«Երևան` իմ տուն». նոր տեսահոլովակ՝ նվիրված մեր մայրաքաղաքի հիմնադրման 2796 տարեդարձին

Խոսք՝ Ավետ Բարսեղյանի Երաժշտություն՝ Մանե Հակոբյանի Տեսահոլովակի ռեժիսոր՝ Միքայել Խալաթյան  

Նաիրա Զոհրաբյան. «Կրիմինալներին ու ռեցիդիվիստներին աղբամաններից հանում են ու առանց փոշին թափ տալու պաշտոնի դնում». (Տեսանյութ)

Այսօր Գյումրու Թատերական  հրապարակում եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքի ժամանակ  ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ 2-3 ժամ առաջ Գյումրի մտնելով, տեսան հերթական արտագաղթի ավտոբուսները, որոնք գյումրեցիներին տանում են դեպի Ռուսաստանի անհայտություն: «Նախկին վարչապետն ասում էր` մենք Գյումրին պիտի դարձնենք մշակույթի  կենտրոն, այո, դարձրեցին  կենտրոն, բայց դարձրեցին  ոչ թե մշակույթի, այլ աղքատության, արտագաղթի կենտրոններից մեկը:

Հայկական ո՞ր կայքերն են հղում կատարել աղբյուրներին

Ուսումնասիրվել է հայկական լրատվամիջոցներում սոցիալական ցանցերի կոնտենտի օգտագործումը

Ոստիկանները թույլ չտվեցին Aravot.am-ին լուսանկարել դատական նիստում՝ ասելով, թե սոցցանցերում «կլայքվեն»

«Առարկում եմ: Ընդհանրապես ցանկություն չունեմ լուսանկարվելու, քանի որ այդ տեսանյութերը, լուսանկարները հայտնվում են սոցիալական կայքերում, այնտեղ մեկնաբանվում են: Այն հանրությունը, որը դա դիտում է, մեկնաբանում է իմ անձը՝ իրենց լայքերով, բազմաթիվ մեկնաբանություններով եւ այլն»,- այսօր Վարչական դատարանում այսպես ոստիկանության ներկայացուցիչ փաստաբանը՝ Սոնա Մելիքյանը թույլ չտվեց Aravot.am-ին դատական նիստի ընթացքում լուսանկարներ անել կամ տեսաձայնագրել: Այդ մասին ակտիվիստ

Արամ Մանուկյանը Գյումրու ոստիկանապետին. «Քո հաշվարկի մեջ սխալվեցի՞ր, բա ասում էիր մարդ չի գալու». (Տեսանյութ)

Գյումրու Թատերական հրապարակում ՀԱԿ  խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը իր ելույթը սկսեց այս հարցը ուղղելով Գյումրու ոստիկանապետին:  «Ոստիկանապետը հիմա  ուղիղ նայում է  հանրահավաքը: Ես ընդամենը  առաջարկում եմ բոլոր իշխանավորներին էս հոսանքի դեմը չառնենք, չկանգնենք, պետք չէ, որ  հոսանքը ձեզ քշի- տանի, դուք մերն ենք, բոլոր ոստիկանները, բոլոր անվտանգության աշխատակիցները: Բոլորը  էս երկրի հայրեր են և պիտի

Սերժ Սարգսյանն ընդունել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն և ՄՕԿ-ի մի շարք պաշտոնյաներ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, վստահություն հայտնել, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի Հայաստանում սպորտի զարգացմանը:

«Երաժշտությունը կին չէ, որի հետ պիտի ամբողջ կյանքում ապրես». Ալեքսեյ Լյուբիմով

«Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ ռուս հայտնի դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի մենահամերգը: Դաշնակահարի կատարմամբ հնչեցին Մոցարտի, Շուբերտի, Կոմիտասի և Դեբյուսիի ստեղծագործությունները: Մենահամերգին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ Ա. Լյուբիմովը բացատրեց, թե ինչու է սիրում Կոմիտասին. «Նրա մշակումներն այնքան նուրբ են, պարզ, առանց ավելորդ զգացմունքայնության ու պաթոսի, առանց լալկանության: Չափից դուրս

«Քաղաքային տրանսպորտի վարորդները պետք է հասկանան, որ ռաբիզ երաժշտությանը այլընտրանք կա` Կոմիտասը». (Տեսանյութ)

Հոկտեմբերի 8-ը՝ մեծն վարպետ Կոմիտասի ծննդյան 145 ամյակը, հայ երիտասարդները որոշել էին նշել յուրահատուկ կերպով։ Մի խումբ հայ երիտասարդներ այսօր Կոնսերվատորիայի այգում անցորդներին էին ներկայացնում Կոմիտասի ստեղծագործությունները, իսկ հետո էլ  հայ վարորդներին սկսեցին ձայնասկավառակներ բաժանել, որոնց վրա ձայնագրված էին Կոմիտասի ստեղծագործությունները։ Միջոցառման կազմակերպիչ,«Խազեր» երգչախմբի ղեկավար Անի Նավասարդյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով միջոցառմանը եւ հատկապես ձայնասկավառակներ

Դատարանում հարցաքննվեց փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը

Այսօր Վարչական դատարանում քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Հարությունյանի դատական նիստին որպես վկա հարցաքննվեց փոխգնդապետ, Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ Կարեն Մովսիսյանը: Դատավորի հարցին՝ ճանաչո՞ւմ է Դավիթին՝ Կարեն Մովսիսյանը պատասխանեց, որ Կոմիտաս 5 հասցեի հավաքից նա շատ լավ է տպավորվել իր մեջ. «Դավիթ Հարությունյանը օգոստոսի 24-ին կանաչ եւ սպիտակ հորիզոնական զոլերով բամբակյա վերնաշապիկով էր, այդպես

Բազմամարդ հանրահավաք Գյումրիում`ԲՀԿ-ական պաշտոնյաների մասնակցությամբ. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Քիչ առաջ Գյումրու թատերական  հրապարակում ավարտվեց  եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքը: Հրապարակը բազմամարդ էր, սակայն եթե ի նկատի ունենանք, որ  կազմակերպիչները երեք կուսակցություններ էին,  ապա կարելի է  ասել հավաքվածներն այնքան էլ շատ չէին:  Նկատենք, որ գյումրեցիները ևս շատ մեծ  թիվ չէին կազմում, միկրոավտոբուսներով Գյումրի էին եկել   բնակիչներ Արթիկից, Մարալիկից: Գյումրեցի ոստիկանները ևս  ողջ անձնակազմով

«Կային ոստիկաններ, որոնք սեռական թուլություն ունեին». ակտիվիստ

Այսօր Վարչական դատարանում քննարկվեց ոստիկանության հայցը՝ քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Հարությունյանին վարչական տույժի ենթարկելու մասին եւ հակընդդեմ հայցը ՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին: Դավիթ Հարությունյանը մասնակցել է Կոմիտաս 5 հասցեում շինարարության դեմ բողոքի ակցիաներին: Դատարանում ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության կապիտան Մարիաննա Թումանյանը հիմնավորեց հայցն այսպես՝ որ Դավիթ Հարությունյանը փակել է Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկը, խոչընդոտել է ոստիկանության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031