Օրվա լրահոսը
Բռնացրել են օրինախախտ դատավորին
Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում այսօր Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի փաստաբանները դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին: Հիշեցնենք, որ քրեական գործը Կիվիրյանի նկատմամբ հարուցվել է Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով: Փաստաբան Լուսինե Սահակյանն այսօր դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը հիմնավորեց նրա՝ անտեղյակությամբ.«Դատավորը չի ծանոթացել գործի նյութերին եւ չի կարող անաչառ լինել»: Պարզվում է
Նոր մանրամասներ՝ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում գտվող ՀԱԿ ակտիվիստներից․ (Տեսանյութ)
«Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը մուտք են գործել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, որտեղ գտնվում են ՀԱԿ իրազեկող խմբի անդամները, ովքեր մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկներ էին բաժանում Մաշտոցի պողոտայում և որտեղից բերման են ենթարկվել»,- Aravot.am-ին այս մասին հայտնեց ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոստիկանության բաժանմունք էր մուտք գործել նաև
«Սերժ Սարգսյանը մտել է յուրաքանչյուրիս գրպանը». Արամ Մանուկյան․ (Տեսանյութ)
Այսօր Գյումրու ՀԱԿ գրասենյակում իրենց ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, անդրադառնալով 4 քաղաքական ուժերի` ՀԱԿ-ԲՀԿ-Դաշնակցություն-ժառանգության կառավարությանը անվստահություն հայտնելու մասին բանակցությանն, ասաց. «Մեր ազդեցությունը Ազգային ժողովում, եթե ուժեղացել է, ապա դա փաստարկված, հիմնավորված ելույթներն են եղել, և հիմա մեր խմբակցության համար շատ լավ նյութԵր են տալիս և մեր մասնագետները, փորձագետները, և ժողովուրդը:
Արամ Խաչատրյան համերգասրահում կին է մահացել․ «Ա1+»
Արամ Խաչատրյան համերգասրահում քիչ առաջ մարդ է մահացել։ Լուրը հաստատեց համերգասրահի աշխատակցներից. «Մահացողը հանդիսատես էր։ 74-ամյա կին է եղել, ով 2 անգամ տարել է սրտի վիրահատություն։ Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ա1+»-ի կայքում
«Մի բան է, երբ բռնկվում, ասում են չեմ խաղալու «Անուշը», այլ բան է, երբ կոլեկտիվով քննարկում են»
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, եւ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձան պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, կարծիք հայտնեցին, թե երեւույթի դեմ պետք է պայքարել կոլեկտիվներով: Դիտարկմանը, որ օրինակ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը, մասնավորապես՝ «Անուշ» օպերայի դերասանները այդպես վարվեցին, սակայն ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի այցից հետո
Լյուդմիլա Սարգսյանը մուտք է գործել ոստիկանության Կենտրոն բաժանմունք՝ ՀԱԿ ակտիվիստների մոտ
«Քիչ առաջ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին թույլ տվեցին մուտք գործել Ոստիկանության կենտրոնի բաժանմունք»,-Aravot.am-ին դեպքի վայրից հայտնեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ ոստիկանները մարտի մեկի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս Հյուսիսային պողոտայից ոստիկանության Կենտրոնի բաժանմունք են տարել ՀԱԿ ակտիվիստներ Հայկ Պետրոսյանին, Արեգ, Սարգիս, Անի Գեւորգյաններին, Սերգեյ Գասպարյանին, Դավիթ Վարդանյանին: Պարոն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Կենտրոնի բաժանմունքին շուտով կմոտենան
Վլադիմիր Կարապետյանը՝ ՀԱԿ ակտիվիստներին բերման ենթարկելու մասին. «Իշխանությունների հերթական ապօրինությունն է»․ (Տեսանյութ)
«Հերթական անգամ իշխանությունը գործադրում է ապօրինի քայլեր, դիմում է բռնության և ապօրինության գագաթնակետն այն է, որ փաստաբանն այս պահին չի կարողանում մտնել ներս, որ իրավական օգնություն ցուցաբերի երիտասարդներին»,-Aravot.am-ին Ոստիկանության կենտրոնի բաժանմունքից հայտնեց ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանները մարտի մեկի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկել ՀԱԿ ակտիվիստներ
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է
ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. սեպտեմբերի 11-ի N45-Ն հրամանով հաստատված չափորոշչով սահմանվել է, որ մանկական ստոմատոլոգիական գծով լիցենզիա ունեցող տարածքային սպասարկման առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության ստոմատոլոգիական կաբինետների միջոցով պետական պատվերի շրջանակներում իրականացվում է երեխաների առաջնային ստոմատոլոգիական զննումը: Ինչպես 0-8 և 12, այնպես էլ սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված այն երեխաներին, որոնք զննման արդյունքում ենթակա
ՀԱԿ ակտիվիստներին տարել են ոստիկանություն․ «Ա1+»
Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին Մաշտոցի պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել։ Նրանցից Սարգիս Գեւորգյանը Ոստիկանության կենտրոնի բաժանմունքից «Ա1+»-ին հայտնեց, որ մարտի մեկի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ էին բաժանում, երբ նրանց են մոտեցել քաղաքացիական հագուստով մի խումբ մարդիկ եւ խոչընդոտել։ «Նրանք հարձակվեցին մեզ վրա եւ փորձեցին խլել թռուցիկները: Ոստիկանները մոտեցան մեզ և 7 հոգուս բերման ենթարկեցին»,-նշեց
Կապանի օդանավակայանի գործարկման ժամանակ ինքնաթիռից օգտվելը հասանելի կլինի՞ հասարակ բնակիչներին
Կապանի օդանավակայանի գործարկման մասին արդեն մի քանի տարի է խոսվում է, ամեն տարի կապանցիները հույսով սպասում են նախկին օդանավակայանի շահագործմանը, սակայն մինչեւ օրս օդանավակայանի գործարկումը դեռեւս մնում է մեծ ցանկություն: Սյունիքի մարզպետից հետաքրքվեցինք, թե վերջապես ե՞րբ են տեսանելի լինելու օդանավակայանի գործարկման ծրագրի արդյունքներր, ե՞րբ են տարածաշրջանի բնակիչները հնարավորություն ունենալու մայրաքաղաք հասնել ավելի կարճ ու հեշտ
«Մեր գործը պետք է լինի իշխանությանը բրթել անդունդը». Լևոն Զուրաբյանը` բանակցությունների մասին. (Տեսանյութ)
Այսօր Գյումրու Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում իրենց ակտիվիստների հետ հանդիպեցին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը: Վերջիններիս խոսեցին երկրի առջև ծառացած օրհասական խնդիրներից, անդրադարձան նաև այսօր ԱԺ-ում 4 խմբակցությունների` կառավարությանը անվստահություն հայտնելու շուրջ ընթացող բանակցություններին: Լևոն Զուրաբյանը այս կապակցությամբ ասաց .«Երկուական ներկայացուցիչ են եղել ամեն մի խմբակցությունից, մեր խմբակցությունից ես ու
«Դիլետանտի դատարկաբանությունները»․ Հովհաննես Սահակյանը պատասխանում է Վլադիմիր Կարապետյանին
Արդեն շուրջ վեց տարի է, ինչ ԱԳՆ համակարգից դուրս հանված և հապճեպորեն իրեն ընդդիմադիրի կերպարում վերագտած նախկին մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը գիշերուզօր քննադատում է իր նախկին գործընկերներին: «Հարթակային այս դիվանագետը» պարբերաբար սերիալային երկարաշունչ ճառեր է թողարկում, հարցազրույցներ տալիս, հոդվածներ գրում՝ պրովոկացիոն հարցադրումներով և ոչ պակաս պրովոկացիոն «վերլուծություններով» փորձելով կոմպենսացնել դիվանագիտական ծառայությունից դուրս մնալու իր կոմպլեքսը:
Comments. Ուկրաինացի արվեստագետը նկար է ստեղծել՝ Սերգեյ Նիգոյանի պատվին
Ուկրաինացի նկարիչ Սերգեյ Ռադկևիչը Կիևի ցույցերի ժամանակ զոհված Սերգեյ Նիգոյանի պատվին նկար է ստեղծել, որն անվանել է «Սերգեյ Նիգոյան. հայկական մոտիվ. խաղաղություն հոգուն»: Հայտնում է «Քոմենթս» լրատվականը՝ հղում անելով «Արտ Յուքրեյն»-ին: Գործի հիմքում դիմանկարի այնպիսի ուրվագիծ է, որպիսին նախկինում գերեզմանաքարերի վրա փորագրում էին Հայաստանում, իսկ ներքևի հատվածում ռազմական թիրախ է: Նկարը գտնվում է Լվովի թաղամասերից
Տեառնընդառաջ. տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի տոնը հռչակված է նորապսակների օրհնության օր և Ս. Պատարագից հետո եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Տերունի տոնով մենք հիշատակում ենք 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը նվիրված Ռադիոյի համաշխարհային օրվան
Ռադիոյի համաշխարհային օրը հաստատում է ԶԼՄ-ի այս միջոցի յուրահատուկ դերն ու ազդեցությունը, որն աշխարհում ունի ամենամեծ ունկնդիրը: Այս տարի օրվա հիշատակումով կարևորվում է ամենուրեք ռադիոհեռարձակողների, միջոցով լսելի դառնա կանանց ձայնը, և հեռարձակող կազմակերպություններում բարձրանա կանանց դերը: Հաճախ ռադիոալիքները հետ են մնում, երբ խոսքը վերաբերում էր գենդերային հավասարությանը: Կանանց ձայները հաճախ լսելի չեն ո՛չ բարձրախոսների առջև,
ՀՀ-ում ինովացիոն ոլորտի զարգացման դանդաղ տեմպերն ու կառավարության հայտարարությունները չեն համընկնում
«Թեպետ ՀՀ կառավարության 2003 թվականի ընդունած գործունեության ծրագրում ինովացիոն տնտեսությունը հռչակվել է գերակա ուղղություն, սակայն խոսել էական տեղաշարժերի մասին դեռ բավականին վաղ է»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ խնդիրներ կան ինովացիոն տեխնոլոգիաների՝ Հայաստանում զարգացման գործընթացում, այսպես պատասխանեց ՀՀ-ում ինովացիոն տեխնոլոգիաներ զարգացնող tabTEC ընկերության կոմերցիոն տնօրեն Ռուզան Հարությունյանը: Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) 2013- 2014թթ. «Գլոբալ մրցունակության»
Интерфакс. Ուկրաինան ոչ պաշտոնապես արդեն դաշնություն է. Ուկրաինայում ՌԴ դեսպանության խորհրդական
Ուկրաինան ոչ պաշտոնապես զարգանում է որպես դաշնություն, քանի որ մի շարք մարզերում ստեղծվել են այլընտրանքային պետական իշխանության մարմիններ, կարծում է Կիևում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Անդրեյ Վորոբյովը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Վստահ եմ, որ անկախ քաղաքական ցանկություններից, երկիրը գնում է դեպի դաշնություն: Կամրագրվի դա սահմանադրության մեջ, թե ոչ, թե կշարունակի պաշտոնապես մնալ ունիտար պետություն, սակայն ոչ
Գագիկ Եգանյան. «Խորհուրդ ենք տալիս պահպանել ՌԴ տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և աշխատելու համար սահմանված կարգը». «Արմենպրես»
ՀՀ ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի հարցազրույցը «Արմենպրես» գործակալությանը` ՀՀ քաղաքացիների Ռուսաստանի Դաշնություն մուտքի ընթացակարգերի վերաբերյալ Հարց – ՀՀ քաղաքացիները վերջերս դժվարություններ են ունենում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս: Ինչո՞վ են պայմանավորված այդ դժվարությունները: Ռուսաստանի Դաշնությունը վերջին շրջանում խստացրել է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ վարվող քաղաքականությունը և կիրառվող պրակտիկան, ինչի արդյունքում, միայն 2013թ. օգոստոս-դեկտեմբեր ժամանակահատվածում արգելվել է
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
ՀՀ պաշտպանության նախարար հանդիպել է ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հետ
Փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել և ուսումնական պարապմունք է անցկացրել ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար
Ս. Սարգսի տոնի առթիվ քահանաներն ու թատերական խումբն այցելել են սիրիահայերին, Երևանի կայազորի զինվորական հոսպիտալ, ռազմաօդային ինստիտուտ
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը հաղորդում է, որ Ս. Սարգսի տոնի առթիվ քահանաներն ու թատերական խումբն այցելել են սիրիահայերին, Երևանի կայազորի զինվորական հոսպիտալ, ռազմաօդային ինստիտուտ: Տոնակատարությունները շարունակվում են Արագահաս բարեխոս Ս. Սարգիս զորավարի տոնը, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ հռչակված է երիտասարդների օրհնության օր, Արարատյան Հայրապետական թեմում առանձնահատուկ է նշվում: ԱՀԹ առաջնորդական
«Գործադուլը մեր երկրի ձեռքբերումներից մեկն է». Լ.Ալավերդյան. «Ա1+»
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մարդու իրավունքների խախտում է համարում գործատուների կողմից՝ աշխատակիցների հունվար ամսվա աշխատավարձերից կուտակային կենսաթոշակային համակարգի համար արված պահումները։ Տիկին Ալավերդյանը նույնպես դեմ է պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգին։ «Սահմանադրական դատարանը Հայաստանի համար մեծ արժեք է իրենից ներկայացնում՝ իր գոյությամբ։ Հիմա, երբ բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ թույլ են տալիս իրենց մեկնաբանել ՍԴ որոշումը,
Հայտնաբերվել է որոնվող կնոջ դիակը
Փետրվարի 7-ին հաղորդվել էր Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակչուհի, 1932 թ. ծնված Վարսենիկ Կարապետյանի անհայտ կորելու մասին: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների որոնողական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Արևշատ գյուղի կողքով հոսող Ազատ գետի աջ ափից մոտ 2 մետր հեռավորության վրա` դաշտերի մեջ, հայտնաբերվել է Վ. Կարապետյանի դիակը` ականջի և ձեռքի մասերում թռչունների կողմից
Ամուսնական գործակալությունը շատ գեր կանանց չի գրանցում (Տեսանյութ)
«Գործակալությունների դերակատարումը մեր ժամանակներում մեծ է այն առումով, որ մենք ունենք չամուսնացածների մեծ թվաքանակ: Երբ որ համեմատում ենք ծնվածների եւ ամուսնացածների թվաքանակը, ստացվում է, որ մոտավորապես 25 տոկոսը՝ ամեն չորրորդը, չունի զույգ կամ ամուսնանալու հնարավորություն»,- այսօր՝ փետրվարի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նշեց, որ հայերը չունեն ծանոթանալու էթիկետը, այսինքն՝ մայրերը
Եվրոպացի խորհրդարանականները կասկածվում են Ադրբեջանից նվերներ ընդունելու մեջ. «Ազատություն» ռադիոկայան
Կասկածվողներից մեկը Եվրամիություն – Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ է: Եվրոպական խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը մտադիր է քննարկել 9 օրենսդիրների հարցը, ովքեր կասկածվում են անցյալ տարվա հոկտեմբերին նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության ժամանակ Ադրբեջանից նվերներ ընդունելու մեջ: Եվրոպական մի շարք հեղինակավոր գործակալություններ գրում են, որ Կրիստինա Օյուլանդը, Յացեկ Վլոսովիցը, Սլավի Բինևը, Ժիրի Մաստալկան, Իվո Վայգլը, Ալեքսանդրա Թեյնը,
«Մամուլի ազատությունը» 4 հորիզոնականով անկում է ապրել Հայաստանում
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության 2014» զեկույցը, որտեղ Հայաստանը 180 երկրներից զբաղեցնում է 78-րդ տեղը` ընդգրկվելով նկատելի խնդիրներ ունեցող երկրների խմբի մեջ: Երկրները բաժանված են 5 խմբերի՝ լավ վիճակ, բավարար վիճակ, նկատելի խնդիրներ ունեցող, բարդ վիճակ, վտանգավոր վիճակ: Թեպետ Հայաստանն անցած տարվա համեմատ նահանջել է 4 հորիզոնականով, սակայն նրա ցուցանիշը լավագույնն է
«Սրանք դեռ առաջին ծիծեռնակներ են». Վերլուծաբանները «կենսաթոշակայինի» դեմ պայքարով նոր «սյուրպրիզներ» են կանխատեսում. «Մեդիալաբ»
Փետրվարի 10-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցածը, երկաթուղայինների գործադուլը ոչ թե եզակի դեպք էին, այլ առաջին ծիծեռնակները: Անդրադառնալով կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ պայքարի հերթական դրսեւորումներին, «Մեդիալաբին» ասում է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը : Հիշեցնենք, որ երկուշաբթի Օպերայի բեմում «Անուշը» չկայացավ: Թատրոնի անձնակազմը բեմ բարձրանալու փոխարեն բոյկոտեց եւ դուրս եկավ պայքարի`
Ո՞ւմ շահերից է բխում «Զինապարտության մասին օրենքի» փոփոխությունը (Տեսանյութ)
2004-ին բուռն քննարկումներ ընթացան «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծի առիթով: Մասնավորապես, օրենքի փոփոխության անհրաժեշտություն էր առաջացել այն առումով, որ նախադեպեր կային, երբ ինչ-ինչ մարդիկ կրթություն ստանալու քողի ներքո պարտադիր զինվորական ծառայությունից խուսափում էին: Այժմ կրկին թարմացվել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մտադրությունը: ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ԿԳՆ-ի կողմից առաջարկված
«Ս. Վալենտինի տոնը ընդամենը բիզնես է». քահանա (Տեսանյութ)
«Երբ քառասունօրյա մանկանը բերեցին Երուսաղեմ եւ ընծայեցին տաճարին, որը հին կտակարանում հուշված էր դեռ Մովսեսին, եւ Հիսուս մանուկը, լինելով օրենսդիր, չխախտեց այդ օրենքը, այլ կատարեց օրենքը: Մենք գիտենք` եթե օրենքը խախտվեր, ապա օրինազանցին, եթե խաչեին արդարացված կլիներ հրեա ժողովուրդը»,- այսօր` փետրվարի 12-ին` լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ
412.57 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Փետրվարի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.57 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.45 դրամ: NASDAQ OMX Armenia