Օրվա լրահոսը

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի արտամրցութային հատվածն անցկացվելու է հայերեն

Իսկ  խաղի մրցութային հատվածը շարունակվելու է անցկացվել ռուսաց լեզվով: «Խաղը երկու մասից է բաղկացած՝ ունի մրցութային եւ արտամրցութային հատվածներ»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի վարող Կարեն Քոչարյանը: Նա ասաց, որ մրցութային տարբերակին մասնակցում են պրոֆեսիոնալ գիտակներ, որոնք տասնամյակներ շարունակ խաղում են այդ խաղը, եւ որոնք նպատակ ունեն նաեւ խաղալ միջազգային ասպարեզում: Եվ

Ո՞վ է աշխարհի ամենաուժեղ հոգեւորականը (ֆոտոշարք)

Կանադացի Կեւին Ֆաստը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նա համարվում է աշխարհի ամենաուժեղ հոգեւորականը: Ֆաստը, որ 51 տարեկան է, դեռ 12 տարեկանից զբաղվում է ուժային մարզաձեւերով: Ժամանակին Հայր Սուրբը, ոգեւորված իր հայրենակից Լուի Սիրով, հրապուրվել է պաուերլիֆթինգով: Քահանան պարբերաբար մասնակցում է տարբեր շոուների, ռեկորդներ սահմանում, իսկ հոնորարները տրամադրում բարեգործությունների: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարները՝ mirfactov-ի  

Տուն-ինտերնատի բնակիչ. «Սպասում ենք թոշակ ստանանք, որ իջնեք քաղաք «ֆռֆռանք» (Տեսանյութ)

Այսօր տարեցների միջազգային օրն է, Նորքի տուն-ինտերնատում «քեֆ էր» :Այսօր Երեւանի Նորքի տուն-ինտերնատի տատիկ-պապիկների համար ուրախություն էր. այստեղ «Skype»-ի սենյակ է բացվել: Տարեցները հույս ունեն, որ «Skype» կապի միջոցով կշփվեն իրենց հարազատների հետ, որոնց տարիներով չեն տեսել: Այս սենյակում կա 7 համակարգիչ, եւ ինչպես ասաց տուն-ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանը, տեսազանգերից օգտվողների հերթականություն է սահմանվելու, որպպեսզի

ԵԽԽՎ-ում Ղարաբաղի զեկույցի հարցով քննարկման ժամանակ հայ պատվիրակները լքել են դահլիճը  

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակությունը հրաժարվել է զեկույցի պատրաստման հարցում  համագործակցությունից:   Քիչ առաջ Aravot.am-ին պարզ դարձավ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հանձնաժողովը քննարկեց «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» վերնագրով զեկույցի զեկուցողների նշանակման հարցը: Զեկուցող է նշանակվել անգլիացի պատվիրակ Ռոբերտ Վոլտերը: Քվեարկության է դրվել երկու թեկնածու՝ Ժան Կլոդ

Ալի Աբասովը՝ պատերազմի հավանականության  մասին. «Ոչ ոք չի թույլատրի կողմերից մեկին պատերազմ սկսել»

 Կողմերը  դեմ են, որ տարածաշրջան միջազգային խաղաղարար ուժեր ուղարկվեն: Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Թեքալի գյուղում  կայացած հասարակական լսումների ժամանակ Ադրբեջանի գիտությանների ազգային ակադեմիայի փիլիսոփայության , սոցիոլոգիայի  եւ իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչ Ալի Աբասովին հարցրինք Ղարաբաղի խնդրով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ  պատերազմի հավանականության մասին: Նա ասաց. «Սկզբունքորեն այդ պատերազմը շանս չունի:  Ես չեմ կարծում, որ  ինչ-որ մեկը,

Ռուզաննա Մուրադյանի դասը Զարուհի Փոստանջյանին

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց տալու իր մտադրությունը փոխեց ու ընդդիմադիր պատգամավորներին ուղղված կոչով հանդես եկավ. «Այս դահլիճից ընդամենը ժամեր առաջ հնչում էր մի դաս, մի դաստիարակչական օրինագիծ, որը վերաբերում էր պատգամավորի պահվածքին: Ընդամենը ժամեր հետո մենք ականատես եղանք, թե ինչպիսի պահվածքի մասին է խոսքը: Մի պահվածք, որի համար

Փաստաբան. «Սովորական ոստիկանը ընդհանրապես չի տիրապետում օրենսդրությանը եւ կոնվենցիային»

Ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի՝ ՄԻԵԴ ներկայացված յուրաքանչյուր այն գործով, երբ կա միջամտություն խաղաղ հավաքին՝ Հայաստանի Հանրապետությունը կենթարկվի որոշակի պատասխանատվության «Ընդհանրապես ոստիկանության բոլոր ներկայացուցիչներն Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ այս վարչական գործերով մեր հարցադրումներին տալիս էին այնպիսի պատասխաններ, որոնցից հստակ երեւում է, որ իրենք չեն տիրապետում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց

«Ռուսաստանը համացանցը վերահսկողության տակ չի առնի». Պուտին. ИТАР-ТАСС

Ռուսաստանը չի սահմանափակի ինտերնետի մուտքը և համացանցը ազգայնացնելու քայլեր չի ձեռնարկի, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ազգային անվտանգության նիստի ժամանակ: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Մտադիր չենք սահմանափակել համացանցի մուտքը և տոտալ վերահսկողության տակ առնել», – ասել է Պուտինը, սակայն նշել, որ անհայտ բովանդակություն ունեցող կայքերը կարգելափակվեն, ինչպես նաև ահաբեկչական և ծայրահեղական նյութեր պարունակողները:

Կապանցիները` իշխանափոխության, սահմանադրական բարեփոխումների մասին

Կապանում նույնպես հետեւում են երկրի քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին: Քաղաքական գործընթացներին շատերն անտարբերությամբ են մոտենում, անվստահություն հայտնում, իսկ ոմանք էլ հույս ունեն, որ ոչ իշխանական ուժերի միասնականության շնորհիվ երկրում հնարավոր է հասնել երկար սպասված փոփոխությունների: «Ուզում է եռյակ չլինի՝  քառյակ լինի, մեկ է ոչ մի պենի հասնելու չըն: Ամեն անգամ մինը հայտնվում ա, թե

Հովիկ Աբրահամյանը՝ քառյակին. «Ի՞նչ, երկրորդ Մարտի 1 եք ուզո՞ւմ այս երկրում ունենալ, ձեր ցանկությունն ի՞նչ է»

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ-ում պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի հարցին՝ նաեւ խոսք ուղղեց քառյակին ու կոչ արեց կառավարության հետ համագործակցել. «Մենք բազմաթիվ փաթեթներ ենք բերում ԱԺ, որը սատարում է, թեթեւացնում է բեռը, բիզնեսի, տնտեսության զարգացմանն է նպաստում: Հրավիրում ենք, զանգ ենք տալիս ԱԺ նախագահին, առաջարկում ենք, որ ֆրակցիաների հետ հանդիպենք, մեր փաթեթը ներկայացնենք մինչեւ

Արգիշտի Կիվիրյան. «ՀՀ ոստիկանությունը փաստացի իրենից ներկայացնում է սուտասան հանցագործ մի մարմին»

Արգիշտի Կիվիրյանը համարում է, որ ոստիկանության ներկայացուցիչները զբաղված են ակնհայտորեն ստելով: «Այսօրվա դատական նիստի ժամանակ կրկին երեւաց, որ 2013 թվականի օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի դիմաց ոստիկանությունը գործել է ապօրինի կերպով»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Վարչական դատարանում տեղի ունեցած դատական նիստին , հայտարարեց «Armeniatoday» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը: Նա նշեց, որ այդ օրը

Հայ սամբիստները կմեկնեն Սեուլ՝ սամբոյի աշխարհի առաջնության

    Հոկտեմբերի 8-ից 12-ը Հարավային Կորեայում կկայանա սամբոյի աշխարհի պատանիների, աղջիկների և երիտասարդների առաջնությունը, որին կմասնակցեն երկրագնդի ուժեղագույն մարզիկները: Հայաստանը կներկայացնի 10 մարզիկ. Լենդրուշ Զատիկյան/ 48կգ/,  Գրիգոր Մխիթարյան/52կգ/, Դավիթ Խաչատրյան/52կգ/, Էռնեստ Հայրապետյան/ 60կգ/, Սերգեյ Կարապետյան/68կգ/, Նաիրի Կարապետյան/81կգ/,  Դավիթ Նալբանդյան/82կգ/, Գրիգոր Սահակյան /87կգ/,Սեյրան Սահակյան /90կգ/,  և Դիանա Հովհաննիսյան/48կգ/: Սեուլ կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանն ու

Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ական պատգամավորին ուլտիմատումների համար կանչում է ԱԺ-ից դուրս

«Հարգելի կառավարություն, հազարավոր մարդիկ հիմա դուրսը կանգնած, չեն ուզում, որ դուք 12 մլրդ-ի բեռը ձեր վրա վերցնեք: Նոր տնտեսական քաղաքականությունը տեսանք ինչի բերեց՝ Գյումրի, Երեւան, հազարավոր մարդիկ, պրոբլեմներ, բոլորը վեր են կացել եւ ասում են՝ մենք չենք ուզում «Շրջանառության հարկի մասին» այդ օրենքով աշխատենք: Միջազգային կառույցները երկրորդական նշանակությւոն ունեն, եթե մեր հասարակությունն այսօր դուրսը բողոքում

Սուրիան  կրնայ   Վիէթնամի վերածուիլ

ԱՄՆ  նախագահ Պարաք  Օպամայի  ՄԱԿ-ի  69-րդ  ասամբլեայի  առթիւ արտասանած «փայլուն»  ճառէն ետք ( 24 Սեպտ.2014) նոր հանգրուան  մը բացուեցաւ Սուրիական պատերազմի օրագրութեան մէջ: Ամերիկացի վերլուծաբաններէն շատեր , որոնք շատ ալ խանդավառ չեն  ստեղծուած  նոր դաշինքով  նկատել տուին,   որ ներկայ  վարչախումբին համար թիւ մէկ խնդիրը  ISIS-ը  հարուածելն է: Լաւ թող հարուածեն,  բայց  յետոյ ի՞նչ: Տակաւին Օպամա,

ՀՀ կառավարության պատասխանը՝ պատգամավորներ Թեւան Պողոսյանի եւ Արծվիկ Մինասյանի հարցմանը

Հաշվի առնելով հանրային լայն հնչեղություն ունեցող հարցի կարևորությունը, ՀՀ Ազգային ժողովի 4 խմբակցությունների կողմից 2014 թվականի հունիսի 3-ին ընդունված համատեղ հայտարարությունում առաջադրված հարցերի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրությունը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի ու ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Պողոսյանի հարցումը՝ ՀՀ կառավարությունը ստորև ներկայացնում է հետևյալ պատասխանը.«Հարգելի պարոնայք.Ձեր՝ ՀՀ կառավարությանն

Արգիշտի Կիվիրյանը՝ ոստիկանության ներկայացուցչին. «Փոքրիկ տնակս ո՞րն ա, հեքիաթ մի պատմի, արա՛»

Արգիշտի Կիվիրյանի պնդմամբ՝ ոստիկանության ներկայացուցիչը սուտասան է

Կոտայքի մարզպետն այցելեց Զովունի համայնք

 Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն այցելել է մարզի Զովունի համայնք: Համայնքի ղեկավար Ս. Ավետիսյանի ուղեկցությամբ Կոտայքը մարզպետը նախ հանդիպում է ունեցել համայնքի բազմաբնակարան շենքի բնակիչների հետ: Հավելեք, որ այս շենքի տանիքը ամիսներ առաջ փլուզվել էր ուժգին քամու հետևանքով, որի վերականգնման համար պահանջվել է շուրջ 10 մլն դրամ:         Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը խոստացել է

«Թակարդը» Զարուհի Փոստանջյանին «քսիֆ» է ուղարկել, որ Սուրիկ Խաչատրյանին կաշառքով են մարզպետ նշանակել

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նույնպես Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նշանակման հետ կապված հարց ուղղեց Հովիկ Աբրահամյանին: Նա ընթերցեց մի նամակ՝ ասելով, որ այն իրեն ուղարկել է քրեական աշխարհում հայտնի «Թակարդը»: Ըստ Զարուհի Փոստանջյանի, այդ քաղաքացին Սեւան քրեակատարողական հիմնարկից իրեն ուղարկած քսիֆով տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը

Թուրքիան ու Ադրբեջանը մյուս տարի ևս համատեղ զորավարժություն կանցկացնեն. Hurriyet

Թուրքիայի և Ադրբեջանի բանակները համատեղ զորավարժություն կանցկացնեն 2015թ., գրում է «1նյուզ.ազ»-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը: Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար և օդային ուժերի հրամանատար գեներալ լեյտենանտ Ռամիզ Թահիրովը հանդիպել է Թուրքիայի օդային ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով բաժնի ղեկավար, բրիգադի գեներալ Էմին Այըքի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանում երկու երկրների անցկացված համատեղ

Հաճելի անակնկալ է մատուցվել մայրաքաղաքում բնակվող 100 և ավելի բարձր տարիք ունեցող 22 տարեցներին

Այս տարի առաջին անգամ անցկացվող «Երևան՝ իմ տուն» սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում տարեցների միջազգային օրը հաճելի անակնկալ է մատուցվել մայրաքաղաքում բնակվող 100 և ավելի բարձր տարիք ունեցող 22 տարեցներին: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներն այցելել են բոլոր տարեցներին և Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով ու առողջություն մաղթելով՝ հանձնել նվերներ: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է քաղաքապետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Գառնիկ Իսագուլյանին (Տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ: ԲՀԿ նախագահն իր վերջին հարցազրույցում նշել էր, որ մոտակա ժամանակներում պլանավորում է քաղաքական հանդիպումների և խորհրդակցությունների մեծ փուլ կուսակցությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ: Ըստ ԲՀԿ պաշտոնական կայքէջի՝ Մի շարք քաղաքական ուժեր անմիջապես արձագանքել էին ԲՀԿ նախագահի հարցազրույցին: ՀՀ առաջին նախագահ Լևոն

«Հայ ֆեստի» հայկական ծրագիրն այս տարի ոչնչով չի զիջում արտասահմանյան ծրագրերին». Արթուր Ղուկասյան

«Հայ ֆեստ» միջազգային թատերական 12-րդ փառատոնը մեկնարկում է

Շվեյցարիայում մերժել են Հայոց ցեղասպանության հուշարձան տեղադրել. Daily Sabah

Ժնևի քաղաքապետարանը մերժել է Հայոց ցեղասպանության հուշարձան տեղադրել քաղաքի Արիանա զբոսայգում՝ ՄԱԿ-ի գրասենյակի հարևանությամբ, հայտնում է «Daily Sabah»-ը՝ հղում անելով «Neue Züricher Zeitung»-ին: Թեպետ Ժնևի տեղական կառավարության ղեկավար Ֆրանսուա Լոնգչամփը ծրագրի կողմնակիցներից է, սակայն, ըստ նրա, հուշարձանը պետք է տեղադրվի այլ՝ ավելի քիչ ուշադրություն գրավող վայրում: Շվեյցարիայի հայերը յոթ տարի է պայքարում են հուշարձանի տեղադրման

Հերթական նախաձեռնությունը ԵԽԽՎ-ում՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակի վերաբերյալ

«Այսօր ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրվեց հերթական նախաձեռնությունը, որում փաստվում է Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակը»,-Aravot.am-ի հետ զրույցում Ստրասբուրգից փոխանցեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Հիշեցնելով այն, որ երեկ ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը այդ կապակցությամբ ընդունել էր միաձայն հայտարարություն՝ դատապարտելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, Արփինե

«Բանդայի գործով» փորձագետի հարցաքննությունն էլ ավարտվեց (Տեսանյութ) 

«Բանդայի գործով» Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հրավիրված ոստիկանության մայոր, մատնահետքաբան փորձագետ Արտակ Մինասյանի հարցաքննությունն ավարտվեց: Ամբաստանյալ Մանուկյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը հայտարարեց, որ չփարատված կասկածները պետք է հօգուտ ամբաստանյալների լինի, մասնավորապես նա շեշտեց, որ թմբուկավոր ատրճանակի վրա հայտնաբերված իր պաշտպանյալի միայն միջնամատի հետքը կասկածների տեղիք է տալիս: Նա ասաց, որ դա հնարավոր

Քրեական գործ կհարուցվի՞ ոսկու շուկայի սեղանները ջարդելու առնչությամբ

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 25-ին «Ոսկու շուկայում» տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության» կողմից ուղարկվել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար: Միջադեպի տեսագրությունը եւ լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի:  

Տիգրան Խզմալյանի հեղափոխության կոչը. «Մի հայտնի խմիչքի վրա գրված է՝ կրկին փորձի’ր»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առաջ անցկացվեց «Անմեղության կանխավարկած խախտող նախագահն ինքն է հանցագործ» խորագրով բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, նրա ընկերների և ՀՀ մյուս քաղբանտարկյալների: Ակցիային ներկա էին իրավապաշտպաններ, ազատամարտիկներ, ԱԻՄ, Նախախորհրդարանի անդամները: Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն արտահայտեցին իշխող ռեժիմի հանդեպ: Aravot.am-ի հետ զրույցում

Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Խաչատրյանի հետ քննարկումը կշարունակվի (Տեսանյութ)

Շրջանառության հարկի մասին քննարկումներն այսօր ավարտվեցին ոչնչով 

«Վերնիսաժի գործ». լրացվել է Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքը

Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ 2014 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում լրացվել է գործով որպես մեղադրյալ ներգրավված Գոռ Առաքելյանի մեղադրանքը, և նրան այսօր նոր մեղադրանք է առաջադրվել։ Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2014թ.

Երեւանում դա տեսնելը դեռ երազանք է

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մշտապես հանդիպում ես հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց. նրանք ինքնուրույն, առանց ուղեկցորդի շրջում են քաղաքում եւ վարում ակտիվ կենսակերպ. քաղաքի բոլոր շինությունները եւ հասարակական վայրերը հարմարեցված են նրանց: Հայերիս համար սա տեսնելն անսովոր է: Գերմանացիներն ասում են՝ քսան տարի առաջ Բեռլինը դեռ այսքան հարմարեցված չէր հաշմանդամության խնդիրներ ունեցողների համար, այժմ տարեցտարի քաղաքն առավել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031