Օրվա լրահոսը

Հայ հաքերների ձեռքերը հասան նաև haqqin.az-ին. իսկ haqqin-ում չէին նկատել, որ YOU ARE HACKED. Անի Մարգարյանի Բլոգ

Հայ հաքերական տարբեր խմբավորումներ, որոնց գործունեությունն առավել բեղուն է դարձել հատկապես 2013-ից սկսած, այս անգամ խափանել են ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներից մեկը: Ինչպես գիտենք, սովորաբար հայ հաքերների զոհն են դառնում ադրբեջանական կառավարական կայքերը, այս անգամ հերթը լրատվական դաշտինն է: Հետաքրքիր է այն, որ խափանման գործընթացը կայացել է 2014-ի փետրվարի 6-ին, երբ haqqin.az-ը ոչ թե դադարել է

Թմրամիջոցը դատապարտյալներին չհասավ

ՀՀ ոստիկանություն

Բորիս Նավասարդյան. «Համացանցային ռեսուրսների դերն աճելու է». «Հայոց աշխարհ»

Հեռուստատեսությանը եւ այլ ավանդական լրատվամիջոցներինը` նվազելու:

Ընդդիմադիրները քննարկում են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը

Խորհրդարանում քիչ առաջ մեկնարկել է կառավարությանն անվստահություն հայտնելու ընդդիմադիր խմբակցությունների քննարկումը: Հիշեցնենք, որ «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկի տապալումից հետո, ընդդիմադիրները քննարկում են կառավարությանն անվստահություն հայտնելու մասին նախագիծ ներկայացնելու հարցը: Քննարկմանը մասնակցում են խորհրդարանական ընդդիմադիր եւ այլընտրանք խմբակցությունների ներկայացուցիչները: ՀԱԿ-ից քննարկմանը մասնակցում են խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից ներկա

Արմեն Խաչատրյան. «ՀԱԿ երիտասարդները որեւէ խախտում թույլ չեն տվել». «Չորրորդ իշխանություն»

Ոստիկանությունը խոչընդոտել էր Հայ ազգային կոնգրեսի կողմից մարտի 1-ին հրավիրվելիք հանրահավաքի իրազեկումը՝ բերման ենթարկելով Կոնգրեսի ինը ակտիվիստների, ապա ձերբակալելով նրանց։ Երիտասարդները ցանկանում էին Սերժ Սարգսյանի դիմանկարը փակցնել փողոցներում՝ դրա վրա գրելով «պետական դավաճան»։ Երեք ժամ ոստիկանությունում անցկացնելուց հետո երիտասարդները ազատ արձակվեցին, նրանց նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվեց։ Երիտասարդների խոսքով, ոստիկանների գործողությունները եղել են ապօրինի,

ԲՀԿ-ում երբեք էլ չեն թաքցրել, որ «աչք ունեն» վարչապետի պաշտոնի վրա. «Հայոց աշխարհ»

Այսինքն՝ ակնկալում են գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելու դեպքում իրենց թեկնածուն ունենալ այդ առանցքային պաշտոնում: Հասկանալի է, այլընտրանքն այդ դեպքում կդառնա կոալիցիայի բաղկացուցիչ մաս: Նորից:

Ռուսները գալիս են Հայաստանի մաքսակետեր

Այցը կապված է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, դրա հետ կապված մաքսային ոլորտում առաջացող խնդիրների հետ:

«Վաճառվում է», «տրվում է վարձով». կրպակ կա՝ առեւտուր չկա. «Ա1+» (տեսանյութ)

Բյուրեղավանում շատ են փակված, լքված և «վաճառվում է», «տրվում է վարձով» գրությամբ կրպակներն ու խանութները: Խանութը, որտեղ արդեն 17 տարի աշխատում է Վարսենիկ Բաբասյանը, ևս վաճառվում է: Սակայն տիկին Վարսենիկը մեծ հույսեր չունի, որ գնորդ կգտնվի. ի՞նչ իմաստ ունի իրենց և հարևան տարածքները գնելը, ներդրում անելն ու խանութ բացելը, եթե առևտուր չկա` հարցնում է նա:

Կամաց-կամաց ամբողջ Հայաստանը կմտներ գործադուլի մեջ. «Չորրորդ իշխանություն»

Հիմա արդեն հասկանալի է, որ օպերայի արտիստներն «ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին» եւ չեն շարունակի պայքարը պարտադիր կուտակային համակարգի դեմ։

Արա Երնջակյան. «Հիմա հումորը շատ ավելի գռեհիկ է դարձել». «Ժողովուրդ»

Մեր ժամանակ մի քիչ ինտելեկտ կար այդ ամենի մեջ, միջին հանդիսատեսը տեղեկացված էր շատ-շատ բաներից, եւ կատակելն էլ ավելի հետաքրքիր էր լինում, ավելի լուրջ թեմաներով կարող էիր շատ հետաքրքիր բաներ հրամցնել։

«Կծել եմ, գզել եմ, Աստված գիտի՝ ինչեր եմ արել ոստիկանին»

Արաբկիր, Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների դատարանում այս պահին սկսվել է Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նախնական նիստը: Դատարանի բակում մի խումբ ակտիվիստներ ՝ նախքան դատական նիստի սկսվելը «միասին պայքարենք արդարության համար» եւ նմանատիպ պաստառներով կարճ բողոքի ակցիա անցկացրին: Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Կոմիտաս 5

Նրան հետախուզում էր Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությունը

Փետրվարի 10-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Գրիշա Ն.-ն, որը 2013 թ. նոյեմբերի 27-ից ՌԴ Սանկտ-Պետերբուրգի ոստիկանության Պետրոդվարցովի բաժնի կողմից: ՀՀ ոստիկանություն

«Ժողովուրդը պայքարում է արտագաղթելով». «Առաջին լրատվական»

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չեն շտապում իշխանափոխություն իրականացնել` ասելով, որ հարցը դեռևս օրակարգային չէ: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այստեղ կարևոր հարցերից մեկն այն է, թե ընդհանրապես մենք «ընդդիմություն» ասելով ինչ նկատի ունենք. եթե այն հատվածը, որի մեջ մտնում են նաև ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ապա դա ընդդիմություն չէ, ճիշտ է` նրանք բարձրագույն պաշտոններ

Ծեծի մեղադրանքով հետախուզվողը նաև գողություն էր կատարել

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները փետրվարի 8-ին, ժամը 09.30-ին, Զաքարիա Սարկավագի փողոցի 72 շենքից բերման էին ենթարկել 1970 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա 2013 թ. նոյեմբերին, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը բացելով` 1966 թ. ծնված Նազանի Խ.-ին պատկանող,

Արտակ Զեյնալյան. «ՍԴ-ն վերահաստատել է իր որոշումը և նաև շեշտել, որ դա պետք է կատարվի»

«Սահմանադրական դատարանը վերահաստատել է իր որոշումը և նաև շեշտել, որ դա պետք է կատարվի»,-Aravot.am-ի հարցին ի՞նչ հետևություններ անել Սահմանադրական դատարանի` փետրվարի 11-ի աշխատակարգային որոշումից, այսպես պատասխանեց «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Զեյնալյանը, որը Պարտադիր բաղադրիչի սահմանադրականության վիճարկման դիմումով ՍԴ-ում ներկայացուցիչներից մեկն է Հիշեցնենք, որ ՍԴ-ն ըստ էության, մերժեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի միջնորդությունը: Պատգամավորը,

ԱԺ հաշվիչ հանձնաժողովում միայն ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչներն են. «Ժողովուրդ»

Դե մենք իրենց՝ որպես փոքրամասնություն, առաջարկել ենք, որ իրենց թեկնածուներին առաջարկեն, բայց եթե չեն առաջարկում, չեն ուզում աշխատել, դա իրենց պրոբլեմն է։ Իրենց ոչ ոք չի ստիպելու։

ՍԴ որոշումներից բան չի հասկանում ոչ միայն հանրությունը, այլեւ Բարձր դատարանն ինքը. «Հայկական ժամանակ»

Սահմանադրական դատարանը հավակնում է տիրանալ Հայաստանի ամենաանհասկանալի կառույցի տիտղոսին։ Այս մրցակցության մեջ, ընդ որում, Գագիկ Հարությունյանի ղեկավարած մարմինը բացարձակ առաջատար է, որովհետեւ նրա որոշումներից բան չի հասկանում ոչ միայն հանրությունը, այլեւ Բարձր դատարանն ինքը։ Մինչ հայ հանրությունը ոգեւորված պնդում է, թե հունվարի 24-ի հանրահայտ որոշումից հետո կարելի է չվճարել պարտադիր կուտակային բաղադրիչի հինգ տոկոսը, եւ

Մսամթերքի շուկայում գնանկում է նկատվում

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների գլխաքանակը: Այս հանգամանքն իր ազդեցությունն է թողնում ներքին շուկայում մսի գների ձևավորման վրա: Ընթացիկ տարում ևս շարունակվում է մսի գնանկման միտումները: Այսպես, նախորդ տարվա համեմատությամբ տավարի մսի գները նվազել են 100-150 դրամով, խոզի մսինը` 8-10 %-ով, իսկ ոչխարի մսինը`

Մետրոյի աշխատակիցներն էլ են դեմ կուտակայինին (Տեսանյութ)

Քիչ առաջ Երեւանի մետրոպոլիտենի աշխատակիցները նամակ հանձնեցին տնօրինությանը՝ պահանջելով պարտադիր կուտակային կենսաթոշակի պահումներ չանել: Նրանց աջակցելու էին եկել «Դեմ եմ կուտակային բարեփոխումներին» նախաձեռնության անդամները: Մետրոպոլիտենի աշխատակիցները Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ այս ամիս  իրենց աշխատավարձից արդեն պահում է կատարվել կենսաթոշակային ֆոնդին՝ մոտ 7000-15000 դրամ: «Մենք դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Եթե դա լավ բան

Հանդիպման ժամանակ գողացել է բջջային հեռախոսը

Փետրվարի 11-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին և հրավիրել 1993 թ. ծնված Արթուր Մ.-ին: Արթուր Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.10-ին, Ռոբերտ Հ.-ն Վ. Սարգսյանի փողոցում գտնվող մի հյուրանոցի համարներից

Ըստ դատապարտյալի հաղորդման` քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անցել են պաշտոնեական լիազորությունները

ՀՀ Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դատապարտյալը 2013թ. դեկտեմբերի 10-ին հաղորդում է տվել այն մասին, որ 2007-2008թթ. ընկած ժամանակահատվածում աշխատելով «Հրազդան» քրեակատարողական հիմնարկին կից գործող հացի գործարանում, գիշերային ժամերին ՔԿՀ-ի տարածքից բացակայելու նպատակով`

Փլուզում Արցախի պողոտայում

Փետրվարի 12-ին, ժամը 05.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 5 շենքը փլուզվել է: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ ոչ բնակելի վթարային երկհարկանի շենքի (Արցախի պողոտայի 4-րդ նրբանցք թիվ 10 շենք, նախկինում` գեղարվեստի ուսումնարան) տանիքն ամբողջությամբ (մոտ 500

Ս. Սարգսյանն ընդամենը 6 անգամ է մասնակցել գրքի շնորհանդեսի։ 4-ը Գեղամյանի ստեղծագործություններն են. «Հայկական ժամանակ»

Սերժ Սարգսյանը «դիպլոմով» բանասեր է, բայց ներկայիս պաշտոնում երբեք չի մասնակցել գեղարվեստական որեւէ գրքի շնորհանդեսի:

Սերժ Սարգսյանը պետք է ճամբարափոխ լինի. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանը նախագահի աթոռին մնալու մեկ ճանապարհ ունի։ Ընդ որում՝ ոչ միայն նախագահի աթոռին, այլեւ մեր նոր անկախության պատմության մեջ մնալու՝ որպես երկիրը մեկ քայլ առաջ տարած նախագահ։ Նա պետք է ճամբարափոխ լինի։ Ճամբարափոխ՝ մի քիչ շատ ասացինք։ Նա առնվազն պետք է վեր կանգնի կուսակցականությունից։ Այսպես ավելի ճիշտ է։ Այս պահին Սերժ Սարգսյանն իր կուսակցության

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր 9 տարեկան Զանիի թեւի տատուն պոկի ու դեն շպրտի: Կինը չէր համաձայնվում:

Շարմազանովը ոչ իշխանական ուժերին. «Մի գոռացեք, չեք վախեցնի». «Առաջին լրատվական»

  «Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: – Պարոն Շարմազանով, վերջին շրջանում գնալով ուժեղանում է Ձեր իշխանության նկատմամբ թե՛ ոչ իշխանական ուժերի, թե՛ քաղաքացիական որոշ խմբերի և թե՛ հասարակության դժգոհությունը: Դժգոհություններ են ծավալվում հատկապես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, գազային պայմանագրերի և ընդհանրապես սոցիալ–տնտեսական ծանր վիճակի շուրջ: Չե՞ք կարծում, որ այդ

Ուշադրություն.ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց համար

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի հետ կապված հարցերով քաղաքացիները կարող են դիմել ինչպես Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9), այնպես էլ մարզերում տեղակայված Ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ կամ զանգահարել +374 (10) 56-45-88 հեռախոսահամարով: Ճանապարհային ոստիկանություն  

ՀՀ կառավարությունը ներմուծել է «աշխատող աղքատ» տերմինը. «Հրապարակ»

ՀՀ կառավարությունը երբեմն հանում է վարդագույն ակնոցները եւ փորձում տերմիններ հորինել, որոնք աշխարհում չկան, չեն գործածվում, սակայն լիովին համապատասխանում են մեր դեգեներատիվ իրականությանը։ Այսպիսի մի տերմին է «աշխատող աղքատը»։ Այն օգտագործված է ՀՀ կառավարության գործունեության 2014 թվականի միջոցառումների ծրագրում, որը վերջերս պաշտոնապես հրապարակվեց եւ կիրառման դրվեց։ Պետք է ենթադրել, որ աշխատող աղքատը մեզանում խիստ տարածված

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

Թամար Պողոսյանը պատասխանում է Ստեփան Սաֆարյանին

Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի վերաբերյալ Ստեփան Սաֆարյանը Aravot.am-ի հետ զրույցում դժգոհություններ էր հայտնել ՀՀԿ-ԲՀԿ ավագանիների միացյալ նախագծի դեմ: «Բարեւ Երեւան»-ի ավագանի Ստեփան Սաֆարյանը գտնում էր, որ հավանություն արժանացած այդ նախագծերով ընդդիմության իրավունքները սահմանափակվում են: Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Թամար Պողոսյանը արձագանքելով պարոն Սաֆարյանի այն մտահոգությանը, թե որեւէ հանձնաժողով կամ ավագանու

Լրահոս
Դոնդողատիպ մանդատ

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930