Օրվա լրահոսը
Շանթի եւ ընկերների գործը, ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանի խարանն է
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը եւ «Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ քաղբանտարկյալների» խմբի համակարգող Վրեժ Զատիկյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադարձան անցյալ տարվա նոյեմբերի 5-ից ազատազրկված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների քրեական գործին: Ավետիք Իշխանյանն իր խոսքը սկսեց Սյունիքի մարզպետի նշանակմամբ. «Երբ իմացա, որ Սուրիկ Խաչատրյանին նշանակել են, մտքումս միայն հայհոյանքներ էին: Այդ նշանակումը հերթական բացահայտիչն է, որով
Երեխաների պաշտպանության ցանցը կոչ է անում չկիրառել ազատազրկում Շահեն Հարությունյանի նկատմամբ
2014թ. սեպտեմբերի 8-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը միջնորդեց Շահեն Հարությունյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման: Շահեն Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին մասնակցել է հոր՝ Շանթ Հարությունյանի և նրա մի խումբ համախոհների կողմից կազմակերպված երթին, որի ընթացքում ոստիկանների և երթի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումների
ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը և ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին ու տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր քայլերն ուղղել է տնտեսական միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարին, աղքատության կրճատմանը: Վարչապետի
Առաքել Մովսիսյան. «Պետք ըլնի, նորից եմ հայհոյում, բայց ես թաքուն չեմ անում էդ ամեն ինչը»
Նույն Ծառուկյան Գագոն երբևիցե չի ասել՝ իշխանափոխություն
ՀՀ Նախագահի նստավայրում ավարտվել են հայ-հունական բարձր մակարդակի բանակցությունները
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների առանձնազրույցը: Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, որոնց ավարտին ստորագրվել են հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն
Ֆուտբոլը վտանգավոր է կյանքի համար
Մեքսիկայի 3-րդ դիվիզիոնի առաջնության «Ավիսպոնես» ֆուտբոլային ակումբի մարզիչն ու ֆուտբոլիստները գնդակահարվել են հանցագործ խմբավորման կողմից ավտոբուսի վրա հարձակման ժամանակ: Ողբերգությունը տեղի է ունեցել Մեքսիկայի հյուսիսում գտնվող Իգուալա քաղաքում: Զինված խմբավորումն անակնկալ հարձակվել է ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա, մահացու վիրավորել մարզիչ Պեդրո Ռենտիրիոյին եւ պատանի ֆուտբոլիստ, 15-ամյա Դավիդ Գարսիային: Թիմի եւս մի քանի խաղացողներ ծանր վիրավորվել
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում արծարծեց «Եվրոպայի թիվ մեկ ռասիստներին պատասխանատվության ենթարկելու հարցը»
Ստրասբուրգում այսօր շարունակվել է ԵԽԽՎ նստաշրջանը, որի օրակարգում քննարկվել են Եվրոպայում ռասիզմն ու անհանդուրժողականությունը կանխելու ռազմավարություն մշակելու հարցերը։ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկին խոսել է Ադրբեջանում հայատյացության, ռասիզմի եւ անհանդուրժողականության մասին։ Հայ պատգամավորը կոչ է արել միջազգային իրավունքին համապատասխան՝ հստակ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ այդ երկրի նախագահի հանդեպ՝ պետականորեն քարոզվող հակահայության համար: Իր ելույթում Նաիրա
Հանրային վարկանիշ
Թիվ 1 հանրային վարկանիշը ՀՀ- ում մրցանակաբաշխությունն այլեւս իրողություն է: ՀՀ Անկախության 23-ամյակին նվիրված մրցանակաբաշխությունն անցավ կազմակերպված բարձր մակարդակով, ուղեկցվեց համերգային շքեղ ծրագրով: Միջոցառումը վարում էին Լուսինե Թովմասյանն ու Ավետ Բարսեղյանը: Երաժշտական կատարումներով հանդես եկան Լեյլա Սարիբեկյանը, Միքայել Պողոսյանը, «Բերդ» պարային համույթը, «Վահագն» դհոլահարների համույթը, Սոփո Գելովանի եւ այլք: Միջոցառումը սկսվեց Ալ. Սպենդիարյանի անվ. Օպերայի
Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը: Շփման գծի հակառակ կողմից
Արթուր Առաքելյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Առաքելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Երևանցի 2796 ընտանիք որպես նվեր կստանա էլեկտրատեխնիկական սարքավորումներ
«Երևան՝ իմ տուն» խորագրով անցկացվող «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունն այս տարի առաջին անգամ նշանավորվում է նաև սոցիալական բաղադրիչով։ Երևանի ծննդյան տարիների թվով պայմանավորված՝ երևանցի 2796 ընտանիք, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կստանա էլեկտրատեխնիկական սարքավորումներ՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, գազօջախներ, հեռուստացույցներ, փոշեկուլներ, համակարգիչներ, միկրոալիքային վառարաններ, պլանշետներ, լուսանկարչական ապարատներ, արդուկներ, թեյնիկներ։ Ծրագրում ընդգրկված
Այն ապրանքների ցանկը, որոնց ներկրման ժամանակ, ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո, Հայաստանը կստանա որոշակի արտոնյալ ժամկետ. «Հայոց աշխարհ»
Ցանկում տեղ են գտել նաեւ ավտոմեքենաները, որոնց ներմուծման համար Հայաստանը ստացել է 5 տարվա արտոնյալ ժամկետ։ Դրանից անմիջապես հետո անցում կկատարվի ԵՏՄ-ում գործող չափանիշներին, որոնք անհամեմատ բարձր են, քան այսօր կիրառվում են Հայաստանում։
Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե առեւտրականները բողոքում են, որովհետեւ դժգոհ են նոր օրենքից. «Չորրորդ իշխանություն»
Պարզվում է՝ օրենքը կապ չունի, նրանք դժգոհ են, որովհետեւ լրագրողներն են նրանց հրահրում դժգոհ լինել։
Մուշում հայերենի ուսուցչի կարիք կա (Տեսանյութ). «Ա1+»
Մուշում բացվել է Տարոն-Տուրուբերան հայրենասիրական կենտրոն։ Այս մասին այսօր հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը։ Նա մեկ շաբաթ եղել է Արեւմտյան Հայաստանում, եւ երբ հարցրել է, թե ինչով կարող է օգտակար լինել, միայն մեկ բան են ուզել՝ հայերենի ուսուցիչ։ «Խոստացանք քննարկել եւ օգնել այդ հարցում»,- նշեց պատգամավորը։ Պատգամավորը հանդիպումներ է ունեցել Վանում եւ Կարսում ձեւավորված հայ
Վահրամ Բաղդասարյան. «Ես շատ եմ ուզում, որ «եռյակի» հանրահավաքներին հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն». «Հայոց աշխարհ»
Այդ դեպքում, մեր ժողովուրդը իր կարծիքը «եռյակի» մասին շատ արագ կկազմի, քանի որ մարդիկ ներկա լինելով՝ կտեսնեն, կլսեն, թե որն է նրանց իրական օրակարգը, ինչ են առաջարկում:
Վահագն Խաչատրյան. Փաստաթղթից պարզ երեւում է, որ մաքսակետ պետք է դրվի. «168 ժամ»
ՀՀ ԱԳՆ-ի կողմից «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ին տրամադրված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծի բովանդակությունից երևում է, որ Հայաստանի և Ղարաբաղի սահմանին մաքսակետը պետք է պարտադիր լինի։ Այս մասին ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։ «Իշխանության ներկայացուցիչները հերքում են, որ մաքսակետ չի լինի, բայց որևէ հիմնավորում չեն տալիս, թե ինչու չպետք է լինի։ Այն հիմնավորումները, որ
Չափազանց դրական մարդ
Զգում եմ, որ անպայման պետք է գրեմ այդ մասին: Զգում եմ… Եվ չեմ կարողանում ստիպել ինձ՝ ուղղակի սեղմել ստեղները, որպեսզի բառերը հայտնվեն էկրանին… Մահացել է Կարեն Դանիելյանը: Նա չափազանց դրական, ծայրահեղ բարեհամբույր եւ շատ բարի մարդ էր: Մենք մոտ ընկերներ չէինք՝ այն իմաստով, որ շփվում էինք շատ ավելի հազվադեպ, քան պետք է շփվեինք: Բայց մենք
Վիճաբանություն և վնասվածքներ` Վարդենիս-Երևան ճանապարհին
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ին «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Հրավարդ Ս.-ն: Նույն օրը, ժամը 21.15-ին, ոստիկանության Մարտունու բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ Հրավարդ Ս.-ն «կրծքավանդակի սալջարդ, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ նրա հարազատները հայտնել են, որ
Մեր ոչ իշխանական ուժերն ավելի շուտ ու ավելի հուժկու կընդդիմանան ու կընդվզեն, եթե Հայաստանը հրաժարվի եվրասիականությունից. «168 ժամ»
Պատրաստվելով հոկտեմբերի 10-ի երևանյան հուժկու հանրահավաքին, որտեղ եռյակը պատրաստվում է խոսել ամեն ինչի մասին, բացի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից։ Տեսականորեն, իհարկե, պայմանագրի նախագծում մաքսակետի տեղադրման մասին կետը կարող է Հայաստանի իշխանության համար հիմնավոր փաստարկ հանդիսանալ՝ առնվազն պայմանագիրն այդ տեսքով չստորագրելու կամ ընդհանրապես Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելու համար։ Բայց դրա համար, բացի Հայաստանի ու Ղարաբաղի
Ժիրայր Լիպարիտյան. «Սերժ Սարգսյանն այնտեղ կարծես թե զիջել է». «Իրատես de facto»
Սոչիում Սարգսյանը խոսեց փոխզիջումների մասին, իսկ Ալիևը՝ ոչ։
Արմեն Աշոտյանը կհանդիպի Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կմասնակցի Բելառուսի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 3-րդ համագումարին, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների կրթության և գիտության նախարարների կոմիտեի հերթական նիստին: Նախատեսված է նաև նախարարների հանդիպում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: ԱՊՀ մասնակից պետությունների ԿԳ նախարարները, ի
Մայրաքաղաքային բողոքները տեղափոխվեցին Գյումրի
Այս պահին «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքի են դուրս ելել Գյումրու կենտրոնական շուկայի առևտրականները: Վերջիններս ի նշան բողոքի պատրաստվում են փակել Շահումյան փողոցը: Այս թեմայի շուրջ մանրամասներ կհաղորդենք մի փոքր ուշ: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հայ Ազգային կոնգրեսը պատրաստ է սատար կանգնել մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը, ինչն անելանելի վիճակի մեջ է դնում փոքր և միջին բիզնեսով զբաղվող տասնյակ հազարավոր ձեռներեցների: Օրենքի ընդունման ժամանակ Ազգային ժողովի Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը դեմ էր արտահայտվել նշված փոփոխությանը` զգուշացնելով դրա բացասական հետևանքների մասին: Սակայն գործող վարչախումբը, հարազատ մնալով իր գործելաոճին, հակամենաշնորհային օրենքներ ընդունելու,
Շիրակի մարզի Գետք գյուղում կինը դանակի կոթով վնասել է ամուսնու գլուխը
Ինչպես Aravot.am-ին տեղեկացնում են Գետք գյուղից, երեկ ժամը 17.00-18.00-ի սահմաններում այս գյուղում բնակվող մի երիտասարդ ընտանիքում թեժ վիճաբանություն է ծավալվել, որն ավարտվել է շտապօգնության և ոստիկանների միջամտությամբ: 1980 թվականին ծնված Ֆլորան ու նրա 35-36-ամյա ամուսինը` Մնացականը, որն, ըստ որոշ տեղեկությունների, հարբած վիճակում է գտնվել, վիճաբանել են: Ամուսինը փորձել է խեղդել կնոջը, վերջինս էլ ինքնապաշտպանվելով` դանակի
ԲՀԿ պատգամավոր. «Ես ողջունում եմ թե՛ պառլամենտականը, թե՛ նախագահականը». «Ժողովուրդ»
Եթե հիմքերն այնպես լինի, որ պառլամենտականն ավելի լավ կլինի մեր երկրի համար, ՀՀ-ի ապագայի համար, ապա ես կողմ կլինեմ պառլամենտականին։
Ի՞նչ է արել Լիսկան մնացած 10 միլիոն դոլարը. «Հայկական ժամանակ»
Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլար։ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնը վերաստանձնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին պաշտոնի ստանձնման հայտարարագիր չի ներկայացրել, սակայն կայքում տեղադրվել է նրա՝ 2011 եւ 2012 թվականների հայտարարագիրը։ 2012 թվականի հայտարարագրի համաձայն, Խաչատրյանը ունի 2 միլիարդ 500 միլիոն դրամ
Բողոքի ակցիայից ժամեր անց մի քանի մասնակիցներ իրենց աշխատավայրերից ոստիկանություն են հրավիրվել. «Ժողովուրդ»
ՀՀ կառավարության առջեւ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ուղարկած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է ուժի լեզվով խոսել ՀՀ քաղաքացիների հետ։ ԱԺ նախկին նախագահ Հ. Աբրահամյանը, ով այդ օրինագծի ընդունման պատասխանատուն էր, առեւտրականներին ասել էր, թե «Շրջանառության հարկի մասին» ՀՀ փոփոխված օրենքն անշրջելի է, զիջում չի լինելու, քանի որ «մանրերի» հետեւից
«Լրագրողի նկատմամբ բռնությունը Հայաստանում քրեորեն պատժելի արարք չէ»,- դժգոհում է ՉԻ լրագրողը (Տեսանյութ)
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՉԻ լրագրող Անի Գեւորգյանի բողոքը`փետրվարի 12-ին իր աշխատանքը խոչընդոտելու համար ոստիկանների նկատմամբ քրեական գործը կարճելու ՀՔԾ-ի որոշման վերաբերյալ: Անի Գեւորգյանը պահանջում է քրեական գործ հարուցել իր աշխատանքը խոչընդոտած եւ իր նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկանների նկատմամբ: Դատարանն իր մերժումը հիմնավորեց` բողոքի անհիմն լինելու հանգամանքով: Քննիչ
ԲՀԿ-ական մանևրներ. «Ժամանակ»
Կապանում ոչ իշխանական եռյակի հանրահավաքում ելույթ ունեցած ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ թեև ընտրություններ մոտ ապագայում չկան, սակայն դրանք կարելի է պարտադրել: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ ասել է, որ արտահերթ ընտրություն պարտադրելու հարց օրակարգում չկա, սակայն տեսականում դա չի բացառվում: Ընդհանրապես, տեսականում չի բացառվում ոչինչ, նույնիսկ
Միանգամայն այլ իրավիճակ կունենայինք, եթե քառյակն ընդուներ մարտահրավերը. «Հրապարակ»
Իրականում շատ ամոթ է, որ սահմանադրական բարեփոխիչի ծիրանին Սերժ Սարգսյանի ուսերին է եւ ոչ ընդդիմության։ Բայց նույնիսկ այս հանգամանքը պատճառ չէ սահմանադրական փոփոխությունների առաջարկը մերժելու, քննարկումից փախչելու, ժողովրդին այդ փոփոխություններով վախեցնելու համար՝ ասելով, թե ես կարդացել եմ, ու այնտեղ ամեն ինչ իշխանությունների վերարտադրության մասին է։ Մենք միանգամայն այլ իրավիճակ կունենայինք, եթե քառյակն ընդուներ մարտահրավերը եւ


















































