Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մետրոյի աշխատակիցներն էլ են դեմ կուտակայինին (Տեսանյութ)

Փետրվար 12,2014 11:07

Քիչ առաջ Երեւանի մետրոպոլիտենի աշխատակիցները նամակ հանձնեցին տնօրինությանը՝ պահանջելով պարտադիր կուտակային կենսաթոշակի պահումներ չանել: Նրանց աջակցելու էին եկել «Դեմ եմ կուտակային բարեփոխումներին» նախաձեռնության անդամները:

metropoliten-1

Մետրոպոլիտենի աշխատակիցները Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ այս ամիս  իրենց աշխատավարձից արդեն պահում է կատարվել կենսաթոշակային ֆոնդին՝ մոտ 7000-15000 դրամ: «Մենք դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Եթե դա լավ բան է, թող իրենք կամավոր մասնակցեն եւ իրենց փոխանցումները կատարեն այդ ֆոնդերին: Մենք ընդհանրապես չենք վստահում այս կառավարությանը, էլ ուր մնաց թե 30 տարի հետո ստանանք մեր գումարները: Սահմանադրական դատարանը պետք է քննի, ուսումնասիրի այդ օրենքը: Ինչո՞ւ մեր գումարներից պահումներ արեցին, թող սպասեին ՍԴ-ի որոշմանը, հետո նոր պահում անեին»,- ասացին մետրոյի աշխատակիցները:

Մանրամասները՝ առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728