Օրվա լրահոսը
Ոչ մի խոսք, ակնարկ իշխանափոխության, «Սեր-ժիկ հեռացիր»-ի մասին. «Հայկական ժամանակ»
Մարզային հանրահավաքների ժամանակ հնչում են տարբեր կոչեր, ընդհուպ «Սեր-ժիկ, հեռացիր», իշխանափոխության պահանջ։ Եվ կարիք կար արձանագրելու, թե արդյո՞ք սա Եռյակի միասնական մոտեցումն է, եւ եթե այո, ի՞նչ է նշանակում այդ մոտեցումը։ Այս ֆոնին, ահա, Ծառուկյանն ասում է, որ իրենց կուսակցության օրակարգում ոչ իշխանական ուժերի 12 կետերն են։ Ինչպես հիշում եք, այդ կետերի մեջ ոչինչ չկա
10 օրից կարող է փակեն Սյունիքի մարզպետարանի դռները, չթողնեն, որ Սուրեն Խաչատրյանն աշխատանքի գնա. «Առաջին լրատվական»
Մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է սյունեցիների՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին աղ ու հացով դիմավորելու արարողությունը: Թեև մինչ նշանակումը շատ սյունեցիներ իրենց վրդովմունքն արտահայտեցին, այնուամենայնիվ, այդպես էլ հակադարձ ակցիա տեղի չունեցավ: Կապանի «Մշակույթ և հասարակություն» ՀԿ նախագահ, դաշնակցական Գագիկ Ղահրամանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում աղ ու հացով դիմավորելը ներկայացում համարեց։ «Այնպես չէ, որ սյունեցին
Հեղաշրջման տեսակները
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի 69-րդ գլխավոր համաժողովում, առաջարկել է ընդունել հռչակագիր՝ պետական հեղաշրջումները չճանաչելու մասին: Գաղափարը լավն է՝ միայն թե պետք է հստակ ձեւակերպել, թե ինչ է նշանակում «պետական հեղաշրջում»: Իշխանություն ձեռք բերել կամ պահպանել առանց ընտրությունների՞: Դե, ուրեմն, գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում եւ, մասնավորապես, Հայաստանում արդեն 20 տարի է՝ տեղի
Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն է ստեղծում. «Հրապարակ»
«Խաղաղություն եւ զարգացում» անվամբ կուսակցության հռչակագիրն արդեն տարածվել է, մեկ ամսից՝ հոկտեմբերի վերջին, կուսակցության հիմնադիր համագումարն է լինելու։
Մեսրոպ Հարությունյան. «Տարեցտարի տեսնում ենք ճնշումներ լրատվամիջոցների վրա»
Ըստ Մեսրոպ Հարությունյանի` 1-2 հեռուստաընկերություններ կարող են պետականից տարբերվող տեսակետներ հնչեցնել: Ըստ «Մամուլի ազատությունն Արեւելյան գործընկերության երկրներում» զեկույցի` Արեւելյան գործընկերության երկրների շրջանում 2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը չորրորդ տեղում է: Ցանկը գլխավորում է Վրաստանը, որին հաջորդում են Մոլդովան եւ Ուկրաինան: Իսկ Հայաստանին զիջում են Ադրբեջանը եւ Բելառուսը: Այս կապակցությամբ Aravot.am-ը զրուցեց մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանի հետ:
Տավուշի մարզպետ. «Երկրաշարժն ու քամին իրար հետ կապ չունեն»
Վազաշենում տանիքներ են վնասվել: Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը երկրաշարժ է եղել Ադրբեջանի եւ Ռուսաստանի սահմանում: Այն զգացվել է Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, Նոյեմբերյանում: Նույն գիշերը, ժամը 1-3-ը ուժեղ քամի է եղել Տավուշի մարզում: Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձՎազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը հայտնեց, որ ուժեղ քամուց վնասվել են գյուղի շուրջ 120 տների տանիքներ: Վազաշենի համայնքապետարանի ստեղծած
Ստեփան Սաֆարյան. «Զեկույցը Ադրբեջանի օգտին չի լինելու»
Ստեփան Սաֆարյանի կարծիքով` ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը նախաձեռնողականության եւ հստակ ռազմավարության պակաս ունի: Այսօր` սեպտեմբերի 29-ին, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը բողոքարկել էր բյուրոյի որոշումը` զեկույց պատրաստել «Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնության աճը» վերնագրով: Նա առաջարկել էր հարցն ուղարկել մոնիտորինգի կոմիտե, որտեղ էլ առաջարկը մերժվել էր 41 կողմ, 72 դեմ ձայներով:
Գյումրեցի ոստիկանի ու օրենքով գողի ազգականի գիշերային արկածները «Ռիո» ակումբում
Ոստիկանին քաշքշելու ու հարվածելու համար ձերբակալվել է օրենքով գողի բարեկամը: Նախորդ օրը գիշերը ժամը 1.30 սահմաններում ծեծկռտուք էր տեղի ունեցել Գյումրու Սևերսկի թաղամասում գտնվող «Ռիո»գիշերային ակումբում: Այսօր Aravot.am-ին որոշակի մանրամասներ հայտնի դարձան գիշերային սկանդալից: Պարզվեց, որ վիճաբանողները եղել են Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի ոստիկաններից մեկն ու գյումրեցի օրենքով գող Սուրոյի ազգականը` Տիգրան անունով մի երիտասարդ:
Ցեղասպանությունը ներկայացնող գրքույկները չեն տպագրվում ֆինանսների բացակայության պատճառով
«Ցեղասպանության 100-ամյա տարելիցին հաշված ամիսներ են մնացել, սակայն մինչև օրս նշանակալի որևէ քայլ չի արվել Ցեղասպանությունը որպես իրողություն ընդունելու ուղղությամբ»,- պնդում է «Ծիրանենի» ցեղասպանության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Լուիզա Հովհաննիսյանը: «Ասուլիսներից, գիտաժողովներից, շաբլոն ձևակերպումներից բացի, ոչ մի կոնկրետ քայլ չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Լ. Հովհաննիսյանը մտահոգված է, որ, մի կողմից, Ցեղասպանությունը՝ որպես
«Աշոտյանը ընդդիմադիր քաղաքական ուժերին շփոթել է ՀՀԿ-ի հետ»
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը պնդում է, որ միայն ՀՀԿ-ին է հատուկ քաղաքացիներին պարտադրելով հանրահավաքների տանել: Անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե Սիսիանի հանրահավաքին պարտադրել էին դպրոցների ոչ ՀՀԿ-ական ներկայացուցիչներին մասնակցել, տիկին Սարգսյանը զարմացավ.«Զարմացած եմ նախարարի ասածից, հատկապես, որ մեր երկրում բոլոր ուսուցիչները, բոլոր դպրոցական կոլեկտիվները Աշոտյանի եւ ՀՀԿ-ի վերահսկողության տակ են: Հանրապետականացված
Հայ պատանի շախմատիստներից լավագույնը Շանթ Սարգսյանն է
Դուրբանում այսօր ավարտվեցին շախմատի 8-ից 18 տարեկան պատանիների եւ աղջիկների աշխարհի առաջնությունները: Հայաստանը Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում ներկայացնում էին տասը շախմատիստներ, որոնք սակայն, անմասն մնացին մեդալներից: Այդուհանդերձ, մեր պատանի շախմատիստների մասնակցությունն ընդհանուր առմամբ վատ չէր. հինգ տղաներ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում տեղ զբաղեցրին առաջատարների տասնյակում: Բոլորից հաջող հանդես եկավ 12 տարեկանների պայքարին մասնակցած Շանթ Սարգսյանը (նկարում), որը
Ոչ մի փոփոխություն, որևէ լուրջ բան էլ չի լինի. Սուրիկ Խաչատրյանը՝ եռյակի հանրահավաքների մասին. 1in.am
-Ընդդիմադիրները ձեր մարզում բավական սուր քննադատության ենթարկեցին ձեզ և ձեր նշանակումը: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան և, առհասարակ, եռյակի սկսած հանրահավաքների շարքին, որի վերջնական նպատակը, ըստ հայտարարվածի, իշխանափոխությունն է: -Դրանք ընդամենը կոչեր են: Ոչ մի փոփոխություն, որևէ լուրջ բան էլ չի լինի: Հավաքի մասնակիցների թիվը հուշեց, թե Սյունիքում ինչպես են վերաբերվում իրենց: -Բայց իշխանությունները ջանք չէին
Դատապարտյալը գամել է ոտքերը
Aravot.am-ը ստացել է ահազանգ այն մասին, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Գագիկի Սմբատյանը գամել է ոտքերը: Նա, ինչպես մեր աղբյուրն է հայտնում, պահանջում է հանդիպում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ: Դատապարտյալը ակնկալում է, որ նախարարը կարող է իր խնդիրները բարձրաձայնել և ընթացք տալ իր բարձրացրած հարցին: Մեր աղբյուրը նաեւ տեղեկացրել էր, որ «Դատապարտյալների
Ինչո՞ւ ոչ իշխանական Եռյակը Գորիսում հանրահավաք չի անցկացրել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ ոչ իշխանական Եռյակը Սյունիքում հանրահավաքներ է անցկացրել մարզի Սիսիան եւ Կապան քաղաքներում: Կազմակերպիչներից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ Եռյակը շրջանցեց Գորիսը եւ այնտեղ հանրահավաք չանցկացրեց: Արդյոք հաշվի՞ է առնվել այն հանգամանքը, որ Գորիսում հնարավոր է մարդիկ վախից ելնելով հրապարակ դուրս չգային: «Ես չեմ ուզում այդպես մեկնաբանել, բայց կասեմ, որ միշտ Կապանն ավելի
Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը յոթնօրյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Մարզիկները նախապատրաստվում են հոկտեմբերի 17-ից 26-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը հրավիրել է 13 հոգու, որոնցից հավաքի ավարտին կընտրի, թե ովքեր են մեկնելու մրցավայր: Ծաղկաձորում են 49 կգ քաշայիններ Արթուր Հովհաննիսյանն ու Ալեն Դանիելյանը, 52 կգ՝ Դավիթ Ասատրյանը, 56 կգ՝
Դանիել Իոաննիսյան. «ԵՏՄ պայմանագրի շուրջ բանակցողները պաշտպանել են շաքարավազի հումք ներմուծողների շահերը»
Դանիել Իոաննիսյանի կարծիքով` Հայաստանը` որպես Իրանի դաշնակից, իրեն վատ պահեց: «Լուրջ խնդիրներ կլինեն միջազգային առաքանիների մաքսազերծման հետ կապված»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի պայմանագրի նախագծին , հայտարարեց «Իրազեկ քաղաքացիներ միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Ըստ նրա` լուրջ խնդիրներ կլինեն տարբեր ռեժիմներով Հայաստան ներմուծվող ապրանքների ձեւակերպումների հետ կապված: Նա նշեց, որ իրանական
Սիսիանի ուսուցիչներն ահազանգել են, որ Սուրիկ Խաչատրյանը վախեցրել է իրենց
Սիսիանի մանկավարժները ահազանգել են կրթության փորձագետ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանին ու պատմել, որ նախօրեին եռյակի հանրահավաքին չեն մասնակցել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ահից: «Ինձ ասացին, որ ուսուցիչներ, բժիշկներ չեն մասնակցել, որովհետեւ մարզպետը հրահանգել է՝ ոչ մեկդ չփորձի մասնակցել: Անձամբ մասնակցել է հանրահավաքին ու իր ներկայությամբ ասել է՝ տեսեք հա, ես էստեղ եմ, հլը փորձեք գնալ»,-
Ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարք է տեղադրված
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 10 շենքում գտնվող «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ում պայթուցիկ սարք է տեղադրված:Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը, մեկ մարտական հաշվարկ:Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Արտակարգ իրավիճակների նախարարություն
Ինչի՞ մասին են խոսում Նոր Գեղիում կատարված պեղումները
2014 թվականին 63 պեղման թույլտվություն է տրվել շուրջ վեց գիտական կազմակերպությունների: Այդ թույլտվություններից 41-ն ստացել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Հայ-ամերիկյան արշավախմբի՝ Կոտայքի մարզի Նոր Գեղիի մերձակայքում կատարած պեղումների արդյունքները կարող են լուրջ հիմքեր ստեղծել՝ վերանայելու նախամարդու տարածման վերաբերյալ եղած
Մահացել է Կարեն Դանիելյանը
Դանիելյանների ընտանիքը խորը վշտով հայտնում է որդու, եղբոր, ամուսնու, հոր եւ պապի՝ Կարեն Դանիելյանի հանկարծահաս մահվան մասին: Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 18.00-ին, Մամիկոնյանց 30 հասցեով (մուտքը Շիրվանզադեի փողոցի կողմից):
Արփինե Հովհաննիսյանը՝ Լեռնային Ղարաբաղի մասին ԵԽԽՎ բյուրոյի վերջին որոշման մասին
Այսօր ԵԽԽՎ-ում ազատ քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Հայաստանի պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը, որը մասնավորապես ասաց. «Այսօր ամբողջ աշխարհը ցնցված է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների՝ ISIS-ի կողմից կազմակերպված վայրագություններից: Անհնար է պատկերացնել, որ դաժանության, անողոքության (բարբարոսության) ծայրահեղականության նման գործողությունները իրականացվում են 21-րդ դարում: Իսլամիստ ծայրահեղականները ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի քաղցկեղ են, և մենք բոլորս ընդունում ենք, որ այն
«Հայէլցանցերը» ումի՞ց եւ քանիսո՞վ է գնում էլեկտրական էներգիան
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդումներից մեկի ժամանակ, երբ քննարկվում էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, Aravot.am-ի ընթերցողներից մեկը հետաքրքրվել էր, թե էլեկտրակայաններն ի՞նչ գնով են վաճառում իրեն արտադրանքը: Aravot.am-ը գրավոր հարցում է կատարել Հայաստանի էլեկտրական ցանցերին (ՀԷՑ): Ըստ այդմ, ՀԷՑ-ը էլեկտրաէներգիա է գնում շուրջ 170 կայաններից, որոնցից 162-ը փոքր հիդրոէլեկտրակայաններ են: Փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի գները
ԵԽԽՎ-ում կլինի զեկույց՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ»-ի վերաբերյալ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության պահանջը՝ զեկույց չնախապատրաստել Ղարաբաղի թեմայով, այսօր դրվեց քվեարկության ու մերժվեց՝ 41 կողմ եւ 74 դեմ ձայնով։ Զեկույցը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ»։ Նշենք, որ մեր պատվիրակությունը փորձում էր այս զեկույցի վերաբերյալ որոշումը կանխել: Եվ մասնավորապես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի նախապես նամակ է? ուղարկել
ՀՀ վարչապետն ընդունել է չեխ գործարարների պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի տնտեսության ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև տարբեր մակարդակներում համագործակցությունը վերջին տարիներին վերընթաց բնույթ է կրում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի համագործակցությունը զարգացնելու հարցում, և ՀՀ կառավարությունը պատրաստ է ջանքեր գործադրել այդ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ:
Արծվիկ Մինասյանը հիշեց պատգամավորների «ականջները քաշելու» օրինագիծը
Այսօր ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը «ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու մասին «Ժառանգություն» խմբակցության նախագծի քննարկման ժամանակ հիշեցրեց «պատգամավորների ականջները քաշելու մասին» օրինագիծը, որը քննարկվում էր ԱԺ-ում տարիներ առաջ: Խոսքը ԱԺ կանոնակարգի վերաբերյալ կառավարության առաջարկների մասին էր, որոնք որակվել էին որպես ականջ քաշելու օրինագիծ: Հիշեցնենք, որ Ժառանգությունն առաջարկում է լրացում կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում եւ ամրագրել, որ ուրիշի
Դանիել Իոաննիսյան. «Այժմ աներկբա է` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանին մաքսակետ է լինելու »
Ըստ Դանիել Իոաննիսյանի` ԵՏՄ-ի հետ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը անկախ առեւտուր կազմակերպելու մասով անկախ պետություն չի լինելու: «Շատ լուրջ պայմանագիր է. Հայաստանի առաջիկա տասնամյակների կյանքն է կարգավորելու»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի պայմանագրի նախագծին , հայտարարեց «Իրազեկ քաղաքացիներ միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա համարում է, որ այդ պայմանագիրը
«Ադրբեջանի իշխանությունները վարում են թշնամանքի եւ քսենոֆոբիայի քաղաքականություն». Հ. Նաղդալյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Հարգելի կոլեգաներ, Տիկնայք եւ պարոնայք, Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայի ժողովուրդը քվեարկեց սեփական երկրի ապագայի համար. այն բացառապես շոտլանդական ժողովրդի որոշումն էր՝ վճռել սեփական ճակատագիրը՝ կամքի ազատ արտահայտմամբ: Ժողովրդի կամքի անվերապահ իրագործումը դարձավ պետության գործունեության ամբողջական պայման: Դա այն ժողովուրդն է, որը կրողն է ինքնիշխանության և ուժի միակ աղբյուրի: Սա դեմոկրատիայի հիմնական սկզբունքն է, և ազատ, առաջադեմ,
«Ռուսալ Արմենալ»-ին կառավարությունը արտոնություն կտա
«Ռուսալ Արմենալ»-ը խոստանում է փայլաթիթեղի արտադրությունն ավելացնել: Կառավարությունը 3 տարով կհետաձգի «Ռուսալ Արմենալ» ընկերության ներկրած ապրանքների համար ավելացված արժեքի հարկի կիրառումը: Այսպիսի արտոնություն տրվում է այն ընկերություններին, որոնց ներկրած ապրանքի գինը գերազանցում է 200 մլն դրամը: Կառավարության նիստի օրակարգում, որտեղ «Ռուսալ Արմենալ»-ին արտոնություն տալու մասին որոշումն է, նշված է, որ փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը


















































