Օրվա լրահոսը
11 միլիոնի ապրանքներ գողացողները հայտնաբերվել և ձերբակալվել են
2013 թ. հոկտեմբերի 14-ին 1952 թ. ծնված Պետրոս Պ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ Մուսալեռ գյուղում գտնվող իր պահեստ-շինությունից գողացել են 11 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 200 արկղ մետաղապլաստե դետալներ: Ոստիկանության ծառայողները փետրվարի 8-ին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արթուր Ս.-ին և 1982 թ. ծնված Արթուր Պ.-ին: Նրանք խոստովանել են, որ գողությունը
Սեպտեմբերի 3-ին կատարած քայլը ուղիղ ազդեցություն ունեցավ նաեւ բյուջետային հիմնարկների աշխատողների բարեկեցության վրա. «Չորրորդ իշխանություն»
Օրերս մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ԵՄ-ն դադարեցրել է Հայաստանում մի շարք ծրագրերի ֆինանսավորումը։ Արդյոք դա Հայաստանի հանդեպ դիրքորոշման կարծրացման դրսևորումներից մեկն է, եւ հետագայում այս միտումը շարունակական կլինի՞։ ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով, Սերժ Սարգսյանը բոլոր փաստաթղթերից ջնջեց եվրաինտեգրում եզրույթը, եւ դա արդեն լուրջ ֆինանսական հետեւանքներ է ունեցել Հայաստանի համար։ «Եթե մենք
Նման կարեւոր դիտարկում անողները տեղավորվել էին Սերժ Սարգսյանի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի միջակայքում. «Հայոց աշխարհ»
Այն բանից հետո, երբ ակնհայտ փաստերով հերքվեց, ավելի ճիշտ՝ «բռնվեց» այն սուտը, թե նախագահ Սերժ Սարգսյանը ոտքի չի կանգնել՝ ողջունելու մեր մարզիկներին, սկսեց շրջանառվել մի նոր, «արդիականացված-սրբագրված» տարբերակ: Այս անգամ արդեն՝ սոցցանցերում: Հիմա էլ սկսեցին ասել, թե՝ «ամոթ չի՞, որ Լուկաշենկոն հուշեց՝ կանգնել ու ողջունել»: Չէ, մենք հասկանում ենք, իհարկե, որ նման կարեւոր դիտարկում անողները,
Ալեքսան Հարությունյանը հաստատեց իր՝ ԱԳ նախարարի խորհրդական նշանակվելու մասին լուրերը. NEWS.am
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի խորհրդական: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ալեքսան Հարությունյանը: Նա սկզբից նշեց, որ ծանոթ չէ այդ մասին լրատվամիջոցներում տարածված հրապարակումներին, այդ պատճառով չի կարող որեւէ բան մեկնաբանել: Հարցին, թե իրականությանը համապատասխանում են ձեր՝ ԱԳ
Բրիտանացի բոբսլեյիստուհին Սոչիում մազապուրծ է եղել ողբերգական մահից
Սոչիում ընթացող աշխարհի ամենաթանկ ձմեռային օլիմպիական խաղերում սկանդալները հաջորդում են միմյանց: Եվ եթե ավելի վաղ դրանք կուրյոզների կամ տեխնիկական այնպիսի խափանումների արդյունք են եղել, որոնք հնարավոր էր արագ վերացնել, այս մեկի հետեւանքը ողբերգական ավարտ կարող էր ունենալ: Բրիտանացի բոբսլեյիստուհի Ռեբեկա Ուիլսոնն օլիմպիական ավանի իր հարկաբաժնում սեղմել է վերելակի կոճակը: Եվ երբ դռները բացվել են, դրանց
ՀՆՄ քարտուղար. «Մի մեծ խմբով այցելենք Բաղրամյան-26 և ընդունելություն խնդրենք». «Իրատես de facto«
Սերժ Սարգսյանը հայտնի է որևէ կարծիք, տեսակետ, գաղափար ընկալելու և ուշի ուշով քննարկելու իր ունակությամբ։ Բացի սա, նա, համոզված եմ. քաջ գիտե իրավիճակը, բայց գուցե ինչ-ինչ հարցերի բերմամբ կաշկանդված է արտաքին և ներքին բարդ ու մեզ համար անտես հանգամանքներով:
Circle.am–ը այլեւս թրաֆիկի վարկանշավորում չի տրամադրելու. itel.am
Փետրվարի 3-ից անհասանելի է Circle.am կայքը, որը գրանցում է հայկական կայքերի այցելությունները եւ վարկանշում դրանք: Կայքում գրություն էր տեղադրվել այն մասին, որ «Circle.am-ն ենթարկվում է կոնցեպտուալ փոփոխությունների»: Հատված Circle.am համակարգի հիմնադիր եւ ղեկավար Ավետիս Ավագյանի հետ հարցազրույցից: – Ինչո՞վ է պայմանավորված Circle.am կոնցեպտուալ փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտությունը: – Վերջին տարիներին խոսվում էր այն մասին, որ Circle.am-ն օգուտ
Արմեն Աշոտյան. «Մի հատ էլ Մոսկվա մեկնե՞մ՝ Ձեր մտահորիզոններն ընդլայնելու համար». «Իրատես de facto»
Ես «ինչ-որ» նախարար չեմ, ես ՀՀ կրթության և գիտության նախարարն եմ։
Արման Երեմյանի հայցը` ընդդեմ Արթուր Գևորգյանի մերժվեց
Aravot.am-ը բազմիցս անդրադարձել է Արման Երեմյան-Արթուր Գևորգյան հակամարտությանը: Մասնավորապես «Կրեպսոն» ընկերության նախագահ Արման Երեմյանը պնդում էր, որ Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, այժմ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանն իրեն խաբել և յուրացրել է իր գումարները: Իսկ Արթուր Գևորգյանը Aravot.am-ի հետ զրույցում պնդել էր, որ նման անձնավորության ինքը չի ճանաչում: Փետրվարի 4-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական
Մի օր կարող է զարթնենք ու «Զվարթնոցը» չտեսնենք. «Ա1+» (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը նույնքան սեյսմակայուն է, որքան կառավարության շենքը՝ վստահեցնում է հանրային խորհրդի անդամ Գագիկ Մանասյանը։ Նա անհիմն է համարում նախկին ուղեւորատար համալիրը «սեյսմակայունության» պատրվակով քանդելը։ Այս կարծիքին միանգամայն համամիտ է Ճարտարապետների միության նախագահը: Նա խորհուրդ է տալիս Օդանավակայանի շենքը լավ ուսումնասիրել, հասկանալ, թե ինչ ռեսուրսներ ունի, եւ լավագույն լուծումը գտնել, որը կբավարարի բոլորին:
Սոնա Շահգելդյան. «Մասնակցել եմ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ կազմակերպած բողոքի միջոցառումներին». «Ժողովուրդ»
Եթե պետք լինի, ինչո՞ւ ոչ, միգուցե եւ կենսաթոշակների համար անցկացվող բողոքի միջոցառումներին կմասնակցեմ։
Գյումրիում զգալի թիվ են կազմում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա երիտասարդ ընտանիքները. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)
Ըստ «Շիրակ կենտրոն»– ի, Գյումրու տնակային ավաններում զգալի թիվ են կազմում այն անօթևան ընտանիքները, որոնք չեն համարվում երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան դարձածներ, ուստի ենթակա չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման: Նրանց շարքում շատ են երիտասարդ ընտանիքները, որոնք ամուսնացել, գնել են տնակներ և ապրում են առանց երբևէ բնակարան ունենալու հույսի: «Շիրակ կենտրոնի» ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց
Արամ Մանուկյանը Հ. Աբրահամյանի հայտարարությունները որակեց բլեֆ. «Ժողովուրդ»
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից պարզաբանեցին. «ԱԺ նախագահը նշել է, որ առաջիկայում հնարավորություն կստեղծվի խորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկելու հարցը, այդ թվում նաեւ քննարկման ձեւաչափը»։
Իրանի կանանց հավաքականի առաջատար չորս ֆուտբոլիստներ տղամարդ են եղել
Նրանք ժամանակավորապես որակազրկվել են գենդերային թեստ անցնելուց հետո եւ սպասում են սեռափոխության վիրահատությանը, տեղեկացնում է «Daily Mail»-ը: Չնայած Իրանում իսլամական խիստ օրենքներին, այդ ֆուտբոլիստներին կթույլատրվի հանդես գալ հավաքականում, բայց միայն պլանավորված սեռափոխության գործընթացն ամբողջությամբ անցնելուց հետո: Այս նախադեպը պատճառ է դարձել, որ այսուհետեւ բոլոր ֆուտբոլիստուհիները մինչեւ որեւէ ակումբի հետ պայմանագիր ստորագրելը պարտադիր գենդերային հատուկ թեստ
Լեւոն Բարսեղյան. «Ինչո՞ւ ես գումար ուզում Գյումրիի բյուջեից։ Այսինքն, նա կարող էր եղբայրներին դիմել». «Հայկական ժամանակ»
Նա նշեց նաեւ, որ «Փյունիկ» հիմնադրամը, որի նախագահն է Լեւոն Սարգսյանը եւ որն էլ հենց հովանավորում է «Վերածնունդ» փառատոնը, ունի այնքան բյուջե, որքան Գյումրիի բյուջեն է կազմում:
Տիկնիկայինի ղեկավարը դերասաններին խորհուրդ է տվել իրեն դատի տալ՝ կուտակային պահումների համար. tert.am
Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ով ստիպված պահումներ է անում դերասանների աշխատավարձերից, զրուցել է նրանց հետ և խորհուրդ տվել, որ իրեն դատի տան, այս մասին Tert.am-ին հայտնեց ինքը՝ Ռուբեն Բաբայանը։ «Ես, ճիշտն ասած, առաջարկել եմ մերոնց, որպեսզի իրենք ինձ դատի տան, որովհետև դա մեր շահերից է: Եթե լինի դատարանի որոշում՝
ՍԴ-ն չի հարգում իր իսկ որոշումը. «Հայկական ժամանակ»
Սահմանադրական դատարանը, որ հունվարի 24-ին որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը, պահել է 1974 թվականից հետո ծնված իր շուրջ քառասուն աշխատակիցների աշխատավարձի 5 տոկոս կուտակային վճարը։ Այս մասին երեկ մեզ հայտնեց Սահմանադրական դատարանի հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչության պետ Զավեն Չոփուրչյանը։ Հիշեցնենք, ըստ ՍԴ հունվարի 24-ի
Ոսկե մեդալների հաշվարկով առաջատարը Կանադան է
Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում մեդալների համար անզիջում պայքար է ընթանում: Երեկ՝ մրցումային հերթական օրվա ավարտին թիմային հաշվարկով առաջատարը Կանադան էր: Այս երկրի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ արդեն յոթ անգամ բարձրացել են պատվո պատվանդան. 3 անգամ՝ առաջին աստիճանին, 3 անգամ՝ երկրորդ եւ 1 անգամ էլ՝ երրորդ: Իսկ թիմային հաշվարկում լավագույն հնգյակը կազմել են: 1. Կանադա
Վերջապես օրինախախտ տնօրենն ազատվեց աշխատանքից
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի խնդրանքին ի պատասխան տրամադրել է Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու մասին հրամանի պատճենը: Հիշեցնենք, որ թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը Շենգավիթի վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է պետական բյուջեից խոշոր չափի դրամական միջոցներ յուրացնելու համար: Երեւան քաղաքի
Գողության և ծեծի փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ
Գողության և ծեծի փաստերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2013 թվականի դեկտեմբերի 20-28-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացուհի Ս. Մ.-ն և ոստիկան Ա. Վ.-ն երկու տարբեր օրերի միմյանց հետ հանդիպումներ են ունեցել Երևան քաղաքի
Ինչո՞ւ է պետք փոխարինել Տիգրան Սարգսյանին մեկ ուրիշ Տիգրան Սարգսյանով. «168 ժամ»
Հարցազրույց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ – ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն, չեն բացառում, որ շուտով կարող են հանդես գալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: Ի՞նչ եք կարծում` կառավարության հրաժարականի պահը հասունացե՞լ է: – Ես համարում եմ, որ ամեն ինչ բարդել կառավարության վրա` սխալ է: Եթե ոչ իշխանական չորս
«Մեր իշխանություններն ամեն կերպ խուսափում են ստորագրել եվրոպական կառույցների հետ որեւէ փաստաթուղթ, որը կարող է «գրավել» Ռուսաստանի ուշադրությունը».«Հրապարակ»
Հակառակ իշխանականների պնդումներին՝ ոչ իշխանական պատվիրակները նշեցին, թե ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայտարարությունը ոչ միայն հնարավոր էր ընդունել, այլեւ անհրաժեշտ էր։ Քանի որ հայկական կողմը հնարավորություն է ունեցել ներկայացված տեքստում փոփոխություններ առաջարկել։ «Ինչ խոսք, իրենք ներկայացրել էին մի տեքստ, որի հետ մենք մի քիչ անհամաձայնություն ունեինք, բայց աշխատեցինք դրա վրա, եւ կարծես թե այն փոխվում
Եթե հիացած են նախագահով, իրենց մաղթում եմ քաղաքական գրագիտություն . «168 ժամ»
Հասարակության վստահությունը կառավարության նկատմամբ շատ ցածր է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Պողոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հասարակությունը պատրա՞ստ է սատարել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու` ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հնարավոր պահանջին: Գևորգ Պողոսյանը նշեց, թե հասարակության մեջ անվստահության մեծ մթնոլորտ է տիրում, ուստի որևէ մեկին չի զարմացնի կառավարության
Մարդիկ պայքարում են միայն այն ժամանակ, երբ իրենց գրպանին դիպչում են. «Հրապարակ»
Ստիպված ենք արձանագրել, որ մեզանում գաղափարական պայքար դեռ չի հասունացել, մենք դեռեւս գտնվում ենք զարգացման ստորին աստիճանի վրա, երբ սեփական շահդ երկրի, սերունդների ճակատագրից ավելի կարեւոր է։
Կապանում անցկացված ստորագրահավաքն անցել է բնակիչների ակտիվ մասնակցությամբ
Փետրվարի 3-7-ը Շանթ Հարությունյանի եւ մյուս քաղբանտարկյալների ազատությանն ի պաշտպանություն Կապանում մեկնարկած ստորագրահավաքին մասնակցել է 1538 կապանցի՝ դեմ արտահայտվելով քաղբանտարկյալների հետ իրականացվող գործողություններին: Նախաձեռնողները մտադիր են ստորագրահավաքի արդյունքներով հանդերձ դիմել միջազգային եւ տարբեր հասարակական կազմակերպություններին, որոնք Շանթ Հարությունյանին եւ մյուս տղաներին ճանաչել են որպես քաղբանտարկյալներ: «Չեմ կարծում կառավարությանը դիմելով ինչ-որ բան կփոխվի, քանի որ չեմ
ԵՄ-ը հորդորել է նոր ընտրություններ անցկացնել Ուկրաինայում. «Ամերիկայի Ձայն»
Եվրամիությունը սակայն Ուկրաինայի դեմ ուղղված պատժամիջոցներ ընդունելու մասին կոչ չի արել Եվրոպական Միությունը հորդորել է Ուկրաինայում ստեղծել նոր կառավարություն, ինչից հետո երկրում պետք է անցկացվեն ազատ և արդար նախագահական ընտրությունները: Այս հայտարարությամբ երկուշաբթի օրը հանդես եկած դաշինքը սակայն Ուկրաինայի դեմ ուղղված պատժամիջոցներ ընդունելու մասին կոչ չի արել: Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարներն Ուկրաինայում նոր կառավարություն ստեղծելու
Իսկ ինչ է պատահել որ. «Ժամանակ»
Հայաստանում բավական մեծ աղմուկ է հանել Ստրասբուրգում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության նիստը, որի ընթացքում տապալվել է համատեղ հայտարարության ստորագրումը: Ըստ էության, զուտ ֆորմալ տեսանկյունից մեծ աղմուկ է ոչնչից: Ոչնչից մեծ աղմուկ, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել համագործակցության այդ նիստում` իրականում ընդամենը հերթական դրսևորումներից է այն իրավիճակի և իրականության, որ տեղի է ունեցել սեպտեմբերի
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11–ին` ժամը 09:30–ի դրությամբ, hանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Մարգարիտ Եսայան. «Եվրոպացի պատգամավորները նեղացած էին, որ Հայաստանը կողմնորոշումը փոխել է»
Ստրասբուրգում փետրվարի 5-6-ին կայացած Հայաստան- Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի 14-րդ նիստում վերջին տարիների ընթացքում առաջին անգամ չընդունվեց համատեղ հայտարարություն, ինչը մտահոգության տեղիք է տվել մեր հասարակությանը: Մեկնաբանություններն այս թեմայով բազմաթիվ են, անհամաձայնություն կա նաեւ հայաստանյան պատվիրակության անդամների մեջ, սակայն, բոլորն էլ կարծես համաձայն են մի բանում, որ եվրոպացի պառլամենտականների վերաբերմունքի փոփոխությունը կապված էր Հայաստանի քաղաքական