Օրվա լրահոսը
Արտահերթ նիստը բոյկոտեցին, քվորում չեղավ
Այսօր նախատեսված էր ԱԺ արտահերթ նիստ հրավիրել՝ ՕԵԿ- ի նախաձեռնությամբ: Պետք է քննարկվեր «ԴԱՀԿ մասին» ու հարկային մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախօրոք հայտարարել էր, որ այդ օրենքների վերաբերյալ Սահմանադրական դատարանում առկա է մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, եւ այս տարվա նոյեմբերի 25-ին ՍԴ-ում նիստ է լինելու այդ մասին:
Վացլավ Հավելի մրցանակ՝ ադրբեջանցի քաղբանտարկյալին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը: Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցի ներկայացումից և դրա վերաբերյալ քննարկումից հետո տեղի ունեցավ Վացլավ Հավելի 2014-ի մրցանակի հանձնման արարողությունը: Մրցանակին արժանացավ ադրբեջանցի քաղբանտարկյալ, իրավապաշտպան Անար Մամադլին: Մրցանակը՝ 60.000 եվրոն, փոխանցվեց նրա հորը՝ Ասաֆ Մամադովը: ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, խոսելով Անար Մամադլիի մասին, նշեց.
ՀՀ արդարադատության նախարարը մասնակցել է «Եզդիների սրբատեղի» Զիարիատի օծման երրորդ տարվա արարողությանը
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում «Եզդիների սրբատեղի» Զիարիատի օծման երրորդ տարվա արարողությանը: Ակնալիճում բացվել է նաև հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրը, տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հուշաքարը: Խոսելով հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մասին՝ նախարարը նշել է, որ այն ունի դարերի պատմություն, երբ երկու եղբայրական
Հովիկ Աբրահամյանը «ԷՌԱ ՊՊ»-ին կթույլատրի մտնել Ազատ տնտեսական գոտի
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 2-ի կառավարության նիստում «ԷՌԱ ՊՊ» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում շահագործողի թույլտվություն կտա: Այս ընկերությունը, որի մասին ո’չ համացանցում ո’չ էլ որեւէ տեղեկատույում տեղեկատվություն չգտանք, ազատ տնտեսական գոտում լուսատեխնիկական սարքերի արտադրության գործունեություն պետք է իրականացնի: Կառավարության նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանվել է 5
«Էրեբունի-Երեւան 2795» տոնակատարությունը կանցկացվի հոկտեմբերի 11-ին եւ 12-ին
«Էրեբունի-Երևան»-ը 2796 տարեկան է դառնում:Մայրաքաղաքին նվիրված տոնակատարությունն այս տարի կրում է «Երևան՝ իմ տուն» խորագիրը: Այս մասին քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 11-ին, իսկ ծրագրի ամփոփումը՝ հոկտեմբերի 12-ին: Արամ Սուքիասյանը տեղեկացրեց, որ այս տարի կլինեն ինչպես ավանդական միջոցառումներ, այնպես էլ` նորարարություններ: «Այս
Անիի ավերակների դիմաց գտնվող սահմանամերձ Հայկաձոր գյուղը հայտնվել է մեկուսացման մեջ (Տեսանյութ)
1010 տարվա պատմություն ունեցող Շիրակի մարզի Հայկաձոր գյուղը, որի դիմաց Անիի ավերակներ են, զրկված է տրանսպորտից: Գյուղացիները առավել քան ապշած են, որ սահմանամերձ այս գյուղը տուրիստական կենտրոն դարձնելու, հյուրերին այստեղից պատմական Անին ցուցադրելու փոխարեն՝ բացարձակապես զրկել են կապի միջոցներից: Նախ ահավոր է Հայկաձոր տանող ճանապարհը, բացի այդ, գյուղից Գյումրի ու հակառակ ուղղությամբ աշխատում է ընդամենը
Զարուհի Փոստանջյանից պահանջում են ներողություն խնդրել՝ իր կատարած «հանցագործության» համար
ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու մասին «Ժառանգության» նախագծի քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանի՝ պատգամավորների քվեարկության քարտերը վերցնելու միջադեպին անդրադարձան մի քանի ՀՀԿ-ականներ, այդ թվում՝ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նա վստահեցրեց, որ Զարուհի Փոստանջյանի արածը հանցագործություն է, որովհետեւ առանց պատգամավորին հարցնելու՝ վերցրել է նրա քվեարկության քարտը: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ես ձեզ խորհուրդ կտամ դիմել իրավապահ մարմինների: Թող
«Էրեբունի-Երևան 2796»-ին նախորդելու է կոնֆերանս՝ «Երևան-2025» խորագրով
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության կարգախոսը` «Երևան՝ իմ տուն», նորույթներն ու տոնական ծրագրի այլ մանրամասներ։ Այս տարի առաջին անգամ քաղաքի տոնակատարությանը նախորդելու է կոնֆերանս՝ «Երևան-2025» խորագրով, որին մասնակցելու են աշխարհի տարբեր քաղաքներից ժամանած հյուրեր. բանախոսները կներկայացնեն Երևան քաղաքի տեսլականը, զարդարման հեռանկարները, պատկերացումները։ «Կոնֆերանսը, որը կանցկացվի հոկտեմբերի 10-ին, միջազգային է, կմասնակցեն
Հետախուզում է հայտարարվել սպանության և մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Ավետ Օհանջանյանի նկատմամբ
Երևան քաղաքի Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանում 2014 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած սպանության և մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել Ավետ Միքայելի Օհանջանյանի նկատմամբ (լուսանկարում): Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Ա.Օհանջանյանը Երևան քաղաքի
Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել ԵԽԽՎ-ին մնալ իր մանդատի շրջանակներում
Նմանատիպ նախաձեռնությունները ուղղակիորեն վնասելու են վերջին սահմանային լարվածությունից հետո հաստատված անչափ փխրուն կայունությունը։
Զարուհի Փոստանջյան. «Ես տեղեկացված եմ, որ Հովիկ Աբրահամյանը պնդել է, որ գան ինձ խուզարկեն»
Այսօր ԱԺ-ում քննարկվեց «Ժառանգության» պատգամավորների ներկայացրած «ԱԺ կանոնակարգ օրենքում» լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է, որ կարգազանց որակվի այն պատգամավորը, որը ուրիշի փոխարեն կքվեարկի: Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանվում է ՝ կարգազանց են համարվում այն պատգամավորները, որոնք աղմկում են, վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս, չեն կատարում ԱԺ նիստը
«Բա որ հարսանիք չի եղել, ես ո՞ր մեկի քավորն էի» (Տեսանյութ)
Անի պատմական մայրաքաղաքի արվարձաններից մեկը համարվող Հայկաձոր գյուղը, որն այս պահին Շիրակի մարզի վարչական տարածքում է ու գտնվում է հայ-թուրքական սահմանի վրա, տարեցտարի կորցնում է իր բնակիչներին: Թեև բնակիչների թիվը պաշտոնապես 542 է, սակայն գյուղացիների ասելով, մնացել է մոտ կեսը: Շատերը տեղափոխվել են բնակության Գյումրի, Երևան, նաև Ռուսաստան, արտասահման: Գյուղի 60-ամյա բնակիչներից մեկի` Արշալույս Հարությունյանի
Մոծակները գյուղում մարդ չե՞ն գտնում, որ կծեն
Գետափնյա գյուղով մի կեղտոտ ու ճահճացած գետ է հոսում. բնակիչները հպարտությամբ ասում են՝ Զանգուն է, բայց ով չի ալարում՝ այս գետի մեջ աղբ է նետում: Ու թեեւ կուտակված աղբից ու ճահճից գարշահոտություն է տարածվում, մոծակներն էլ՝ շատանում, բնակիչներն ասում են՝ «Գյուղում մարդ մնացե՞լ է, որ հոտ էլ առնի, կամ մարդ կա՞, որ մոծակն էլ կծի.
Բիշարյանը դժգոհում է, որ իրեն խանգարած հարբած պատգամավորներին չեն պատժել
Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ-ում քննարկվում է «Ժառանգության» պատգամավորների ներկայացրած նախագիծը՝ ԱԺ կանոնակարգ օրենքում լրացումներ կատարելու եւ ավելացնելու, որ ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորը համարվում է կարգազանց: Զարուհի Փոստանջյանն առաջարկում է նաեւ, որ կարգազանց պատգամավորի վերաբերյալ ԱԺ նիստը վարողը հաղորդում ներկայացնի իրավապահ մարմիններին: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարցրեց՝ վստա՞հ եք, որ այդ փոփոխությունը, որը կատարվի ԱԺ
Հովհաննես Սահակյան. «Արտահերթը ամենաուղիղ ճանապարհն է` տապալելու խնդրի լուծումը»
ՀՀԿ-ն ՕԵԿ-ի նախաձեռնած արտահերթ նիստին չի մասնակցի
Հայաստանը երեք ամսից կարող է ԵվրԱզԷս-ի անդամ դառնալ. Росбалт
Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալ 2015թ. հունվարի 2-ին, այս մասին հայտնել է Ռուսաստանի էկոնոմիկայի զարգացման նախարարության՝ ԱՊՀ երկրների հետ Մաքային միության և տնտեսական համագործակցության բաժնի փոխտնօրեն Աննա Սիսոևան: Փոխանցում է «Ռոսբալտ»-ը: «Պայմանագրի վավերացման գործընթացը պատշաճորեն է ընթանում, բայց չի ստացվում անել այն միաժամանակ և մեկ օրում», – ասել է Սիսոևեան՝ նշելով, որ
Շարմազանով. «Եթե ձեզ թվում է իմ ուշքը գնում է ձեզ ձայնի իրավունքից զրկելու համար՝ չարաչար սխալվում եք»
«Այն, ինչ այսօր քվեարկվում է, չեմ կարծում, որ որեւէ մեկը դեմ է, որ լինի կարգուկանոն, աղմուկ չլինի, մեկը մյուսի փոխարեն չքվեարկի եւ առհասարակ լինի փոխադարձ հարգանք: Դա կլիներ իդեալական: Բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ որոշ մեր գործընկերներ առաջնորդվում են հին հունական սկզբունքով՝ ինչը կարելի է Զեւսին, չի կարելի եզին: Քարտեր կարելի է վերցնել,
Գալուստ Սահակյան. «Դատաիրավական համակարգը գտնում է, որ Սուրեն Խաչատրյանն անմեղ է»
«Ես չեմ ասի, դա հասարակական կարծիք է, որովհետև ես հանրաքվե չեմ անցկացրել: Կան տարբեր կարծիքներ՝ կան դրական կարծիքներ, կան պասիվ կարծիքներ, կան խիստ բացասական կարծիքներ»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն` անդրադառնալով Սուրեն Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու որոշմանը: Լրագրողներից մեկն ԱԺ նախագահից հետաքրքրվեց` որքանո՞վ էր արդարացված այդ նշանակումը, հաշվի առնելով հասարակական
Արմավիրին 4 միլիոն դրամ պարտքով փող կտան
Արմավիրը չի կարողացել մուծել պոմպերի սպառած էլէներգիայի համար
«Հոկտեմբերի 10-ին Հայաստանը կստորագրի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը». փորձագետ
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը հենց հոկտեմբերի 10–ին էլ կստորագրվի: «Մշտապես փոփոխվող դրության պայմաններում ավելի ճշգրիտ կանխատեսում անելը դժվար է։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Ուկրաինայի շուրջ դրության ապակայունացումը ազդում է Եվրասիական տնտեսական միությանը` Հայաստանի անդամակցության գործընթացի ձգձգման վրա»,– այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի
Կառուցվել և շահառուների օգտագործմանն են հանձնվել 172 թեքահարթակներ
Մայրաքաղաքում, սահմանված ժամանակացույցի համաձայն, շարունակվում են փողոցների ընթացիկ ասֆալտապատման և հիմնանորոգման 2014 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքներն ու շարունակել խիստ հսկողությունը որակի նկատմամբ: Հանձնարարվել է նաև գույքագրել ճաքալցման և փոսանորոգման անհրաժեշտություն ունեցող փողոցներն ու հնարավորին սեղմ ժամկետում
Եվրոպան եւ մենք. Մի փոքր «ագնոստիկ» լինելը չի խանգարի
Երբ խոսքը «քաղաքական կրոնի» մասին է Այսօր աշխարհում կա 2,1 մլրդ քրիստոնյա, այդ թվում՝ 1,15 մլրդ կաթոլիկ, 1,3 մլրդ՝ մահմեդական, կան նաեւ այլ կրոնների ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ՝ 5,5 միլիարդ հավատացյալ, իսկ 1,1 միլիարդը որեւէ կրոնի հետեւորդ չէ: Բայց հետաքրքիր է՝ աթեիստներն այդ անհավատների մեջ երեք անգամ ավելի քիչ են, քան նրանք, ովքեր իրենց անվանում են
Մոսկվայում «Բավարիային» հյուրանոցից մեկ ժամով էվակուացրել են
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը մասնակցելու համար Մոսկվա ժամանած Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը հյուրանոցում հնչած հակահրդեհային կեղծ ահազանգի պատճառով գիշերը մեկ ժամ անցկացրել են երկու թաղամաս հեռու գտնվող ռեստորաններից մեկում, որից հետո վերադարձել են հյուրանոց ու հանգիստ գիշեր անցկացրել: ԲԿՄԱ-«Բավարիա» հանդիպումը կայանալու է վաղը «Խիմկի Արենա» մարզադաշտում` առանց հանդիսատեսի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ջրամատակարարման ընդհատումների մասին
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: • Հոկտեմբերի 1-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի. – Կենտրոն վարչական շրջանի՝ Կիլիկիա թաղամասի, Գր.Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Բրյուսովի, Գետառի փողոցների, Արշակունյաց 1-36 համարների, – Շենգավիթ վարչական շրջանի՝ Լազոյի, Կաշեգործների, Արագածի, Կողբի 1, 2-րդ փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:
Փոստանջյանը խոսափողն անջատելու «ռեկորդ սահմանած» Շարմազանովի մասին օրենք է գրելու
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն առաջարկում են ԱԺ կանոնակարգ օրենքում լրացումներ կատարել եւ ամրագրել, որ կարգազանց են համարվում նաեւ այն պատգամավորները, որոնք գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորների փոխարեն: Զարուհի Փոստանջյանն օրենքը ներկայացնելիս ասաց, որ երբ օրենքի նախագիծը մշակում էր, նախատեսել էր, որ ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների նկատմամբ նիստը վարողը պետք է ոչ միայն հայտարարություն անի՝ որպես
408 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408 դրամ: NASDAQ OMX Armenia
Գայանե Առուստամյան. «Լիսկան անգամ հեռավոր պատկերացում չունի Սահմանադրության մասին» (Տեսանյութ)
«Սա միանշանակ ապտակ էր հասարակությանը, սա ցինիզմի դրսևորման գագաթնակետն է»,-Aravot.am-ի հարցին ` Սուրիկ Խաչատրյանին` Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը ապտա՞կ էր հասարակությանը, մանավանդ հասարակական ընդվզումը նրա դեմ ակնհայտ էր, այսպես արձագանքեց քաղաքացիական ակտիվիստ Գայանե Առուստամյանը: Նա նշանակմանն այսպիսի գնահատական տվեց. «Այս իշխանություններն ակնհայտ մարդասպանին նշանակել են մարզպետ, և սա գալիս է ապացուցելու, որ այս իշխանություններն ուղղակի
«ԱՄՆ-ը Հայաստանի դերը տարածաշրջանում բարձրացնելու խնդիր է դրել»
«Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Միլզի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ կիսում են նաեւ Հայաստանում»,- կարծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա դիտարկմամբ՝ դեսպանի թեկնածուն, արտահայտելով Ամերիկայի արտաքին քաղաքականության գերատեսչության գնահատականները, արձանագրել է, որ Հայաստանը միջազգային համընդհանուր գործող նորմերին հակառակ վարքագիծ է բռնել, որը լիովին տեղավորվում է Ռուսաստանի քաղաքական գծում: Հիշեցնենք, որ ամերիկացի դիվանագետը Սենատի արտաքին
«Ադրբեջանական կողմի հարձակումները կարող են կրկնվել, մենք պետք է պատրաստ լինենք». Ռուս փորձագետ
Մոսկվայի հասարական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի գնահատմամբ, Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացը պայմանավորված է նաեւ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների զարգացմամբ: Ըստ նրա, Հայաստանի անդամակցության ձգձգման հարցում ուշացնող օբյեկտիվ պատճառներ կան: «Այս գործընթացը պետք է ամրագրվի հայ-ռուսական երկկողմ դաշնակցային հարաբերությունների ամրապնդմամբ»,- այսօր «Ռիա նովոստի» մամուլի ակումբում կազմակերպված Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ասաց
«4 երեխա ունեմ, 4-ն էլ գնացին Ռուսաստան, որ փող աշխատեն». Վանաձորցի. «Ա1+» (տեսանյութ)
Արդյո՞ք Հայաստանը պետք է անդամակցի Մաքսային միությանը։ Վանաձորում անցկացված հարցման մասնակիցների մեծ մասը նույն կարծիքն ուներ. «Ռուսի հետ որ միանանք, լավ կլինի», «Ռուսաստանը որ չտա, էլ ով պիտի տա ես քանդված երկրին», «Պուտինին շատ եմ ընդունում, հավանում, նա վատ բան չի անի»,- ասում են վանաձորցիները։ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ համագործակցի, որովհետեւ հայ երիտասարդների մեծ


















































