Լրահոս
Օրվա լրահոսը

Circle.am–ը այլեւս թրաֆիկի վարկանշավորում չի տրամադրելու. itel.am

Փետրվար 11,2014 11:56

Փետրվարի 3-ից անհասանելի է Circle.am կայքը, որը գրանցում է հայկական կայքերի այցելությունները եւ վարկանշում դրանք: Կայքում գրություն էր տեղադրվել այն մասին, որ «Circle.am-ն ենթարկվում է կոնցեպտուալ փոփոխությունների»:

Հատված Circle.am համակարգի հիմնադիր եւ ղեկավար Ավետիս Ավագյանի հետ հարցազրույցից:

Ինչո՞վ է պայմանավորված Circle.am կոնցեպտուալ փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտությունը:

– Վերջին տարիներին խոսվում էր այն մասին, որ  Circle.am-ն օգուտ տալուց բացի նաեւ վնաս է հասցնում ոլորտին։ Ակամա եւ անուղղակի վնասի պատճառն այն էր, որ Circle.am–ի վարկանշավորումը հիմնված էր միայն թրաֆիկի տվյալների վրա, եւ համակարգը կայքերի որակի մասին որեւէ բան չի հայտնում։ Իսկ Հայաստանի միջին գովազդատուն, սովորաբար, գովազդային հարթակ ընտրելուց առաջ հիմնականում առաջնորդվում է թրաֆիկի մասին տեղեկատվությամբ: Կառաջարկեմ կարդալ վերջերս հրապարակված այս հոդվածը։ Գրվածի հետ հիմնականում համամիտ եմ, եւ հենց դա ինձ դրդեց փոփոխություններ նախատեսել։

Հատկապես ի՞նչն է փոխվելու: Խոսքը գնում է առավելապես տեխնոլոգիական փոփոխությունների՞ մասին, թե՞ փոխվելու է նաեւ գաղափարախոսությունը:

– Circle.am–ն այլեւս թրաֆիկի վարկանշավորում չի տրամադրելու։

Իսկ ի՞նչ է փոխվելու կայքերի տերերի եւ այցելուների համար:

– Circle.am–ը դառնալու է հայկական կայքերի որակի ռեյթինգ։ Այն կառուցվելու է մոդեռատորների, ինչպես նաեւ հենց կայքերի տերերի կողմից։ Իմ դերը բավականին փոքր է լինելու։ Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել։

Ժամանակին ձեր նախագիծը գործարկվեց իբրեւ ոչ առեւտրային հարթակ: Արդյո՞ք փոփոխությունների արդյունքում հարթակը կսկսի նաեւ գումար աշխատելու նպատակ հետապնդել:

– Առայժմ ոչ, սակայն բացառված չէ, որ տարվա ընթացքում կավելանան որոշակի վճարովի ծառայություններ։

Ե՞րբ եք նախատեսում ավարտել փոփոխությունները եւ ներկայացնել նոր Circle.am-ը:

– Նախատեսում եմ փետրվարի 24-ին գործարկել առաջին փոփոխված տարբերակը։ Տարվա ընթացքում լրացուցիչ «մոդուլներ» կավելանան։

Նյութի մանրամասները կարդացեք itel.am ի  կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728