Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում անցկացված ստորագրահավաքն անցել է բնակիչների ակտիվ մասնակցությամբ

Փետրվար 11,2014 10:23

Փետրվարի 3-7-ը Շանթ Հարությունյանի եւ մյուս քաղբանտարկյալների ազատությանն ի պաշտպանություն Կապանում մեկնարկած ստորագրահավաքին մասնակցել է 1538 կապանցի՝ դեմ արտահայտվելով քաղբանտարկյալների հետ իրականացվող գործողություններին:

Նախաձեռնողները մտադիր են ստորագրահավաքի արդյունքներով հանդերձ դիմել միջազգային եւ տարբեր հասարակական կազմակերպություններին, որոնք Շանթ Հարությունյանին եւ մյուս տղաներին ճանաչել են որպես քաղբանտարկյալներ:

«Չեմ կարծում կառավարությանը դիմելով ինչ-որ բան կփոխվի, քանի որ չեմ վստահում ո՛չ կառավարությանը, ո՛չ դատական համակարգին: Оրինակ՝ Սահմանադրական դատարանի պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ որոշումն անտեսում են եւ թքած ունեն, բոլորի աշխատավարձերից պահումներ են արել», -իր անձնական կարծիքը հայտնեց ստորագրահավաքը նախաձեռնած խմբի անդամ Գեւորգ Գասպարյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ ստորագրահավաքն անցել է առանց խոչընդոտների, քաղաքացիները շատ ակտիվ մասնակցում եւ իրենց աջակցությունն էին հայտնում քաղբանտարկյալներին օգնելու հարցում:

«Մեր նպատակն այս երեւույթին հանրային հնչեղություն տալն էր, մարդկանց իրազեկելն էր, որ նման խնդիր կա եւ նույն բանը կարող է բոլորիս հետ կատարվել: Պահանջում ենք ազատ արձակեն ինչպես Շանթ Հարությունյանին, որը կռվի տարիներին մեր տարածաշրջանի սահմանների պաշտպանության հարցում իր ներդրումն ունի, այլեւ մյուս հայրենակիցներին՝ Ալեք Պողոսյանին ու Արմեն Հովհաննիսյանին: Ստորագրահավաքի կազմակերպիչների մեջ է նաեւ Արմեն Հովհաննիսյանի կինը՝ Շողեր Հակոբյանը>,- հավելեց Գեւորգ Գասպարյանը:  Կազմակերպիչները, ընդհանուր առմամբ, գոհ են կապանցիների ակտիվությունից ու սրտացավ վերաբերմունքից եւ մտադիր են իրենց պահանջը մինչեւ վերջ տեղ հասցնել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728