Օրվա լրահոսը
Մհեր Սեդրակյան. «Եսիմ, կոճակը չէր աշխատում, սարվատ էր եղել»
Հարցին, որ հասարակությունը դեմ է Սուրեն Խաչատրյանի մարզպետ նշանակվելուն, ինքն ի՞նչ կարծիք ունի, Մհեր Սեդրակյանը նախ ասաց, որ ինքն էլ է դեմ:
Նախարար Գաբրիել Ղազարյանը պարգևատրել է Արա Գևորգյանին
Նախարար Գաբրիել Ղազարյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ունեցած մեծ ներդրման համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, հայ երաժիշտ, երգահան և երաժշտական պրոդյուսեր Արա Գևորգյանին: Նախարարը ողջունել և շնորհակալություն է հայտնել ժողովրդի կողմից սիրված ու լայն ճանաչում ունեցող երգահանին՝ նրա բարձորակ երաժշտության ու
«Ես պարտադիր որեւիցե մեկի կազմակերպության մե՞ջ պիտի լինեի»
Մյասնիկ Մալխասյանը կարծում է, որ ժողովուրդը նախ իր ուժին պետք է ապավինի, հետո նոր որեւէ քաղաքական ուժի՝ «Ազատամարտիկների դաշինքի» կամ «Երդվյալ ազատամարտիկների միության»: – Վերջին շրջանում նախկին ԵԿՄ-ական ձեր մարտընկերները տարբեր կազմակերպություններ են ստեղծում` «Ազատամարտիկների դաշինք», «Երդվյալ ազատամարտիկների միություն», բայց Դուք որեւէ նախաձեռնության չեք մասնակցում: Պատճառը ո՞րն է՝ չե՞ք վստահում, թե՞ այլ խնդիր կա: –
«Չարաշահվել է վարչական ռեսուրսը». ԵԽԽՎ-ում քննադատում են Թուրքիայի նախագահական ընտրությունները
Ստրասբուրգում այսօր մեկնարկեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Այն կավարտվի հոկտեմբերի 3-ին: Վեհաժողովը լիագումար նիստում այս պահին քննարկում է Թուրքիայում կայացած ընտրությունների հարցը: ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը, թեև որոշ առաջընթաց նկատում է Թուրքիայում ընտրությունների կազմակերպման առումով, սակայն ԵԽԽՎ ամբիոնից մի շարք թերությունների մասին են բարձրաձայնում: Օրինակ` մտահոգություն հայտնեցին այն մասին, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների ժամանակ գրանցվել են վարչական
«Տաղանդավոր երիտասարդների տեսնելիս վերածնվում եմ». Զախար Բրոն
Սեպտեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Զախար Բրոնի (Գերմանիա) և մեծանուն դաշնակահար Վահագն Պապյանի (Իսրայել) համերգը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ընկերակցությամբ: «Սա ինձ համար շատ պատասխանատու համերգ է և, միևնույն ժամանակ, առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ես Զախար Բրոնի աշակերտներից մեկն եմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական
Կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 1-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Գրիբոյեդովի, Գր. Արծրունու, Արղության, Ն. Զարյան, Հ. Սահյան, Հ. Էմինի, Թավրիզյան, Մանուշյան, Սևքարեցի Սաքոյի, Այգեկցու փողոցների, Կոմիտասի պող. 3-50, Ա. Խաչատրյան 10-33, Վրացական 1-10, Սունդուկյան 23-27, Գյուլբենկյան 38,
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը. ՀՔԾ-ի նման գործելակերպը խիստ դատապարտելի է եւ վտանգավոր
Սեպտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմի բացակայության հիմնավորմամբ որոշել է մերժել քրեական գործի հարուցումը Ազգային Ժողովի մուտքի մոտ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած միջադեպի առիթով, երբ խորհրդարանի անվտանգության ծառայության ղեկավարը խոչընդոտել էր «Ա1+» հեռուստաընկերության թղթակից Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը։ Իսկ ավելի վաղ, հունիսի 24-ին, ՀՔԾ-ն կարճեց քրեական գործը՝ կապված ոստիկանների կողմից «Չորրորդ
«Կարեն Դեմիրճյանը ո՛չ Բերիան էր, ո՛չ էլ Միկոյանը»
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վերանվանվել է իծեռնակաբերդի մարզահամերգային համալիրի: Կարեն Դեմիրճյանի անունը կրող այս կառույցը այլեւս ուրիշ նշանակություն ունի: Համալիրի աշխատակիցներին պարտադրված է համազգեստ կրել, նրանք նշում են՝ համալիրին տրվել է զորամասի կարգավիճակ: Համալիրի անվանափոխության մասին սեպտեմբերի 26-ին տեղեկացրեց կառույցի մամուլի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը, որը լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր զինվորական համազգեստով: Հիշեցնենք, որ
Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները կարող են չեղյալ հայտարարվել սեպտեմբերի 30-ից հետո. ИТАР-ТАСС
Եվրամիության երկրների 28 դեսպաններ սեպտեմբերի 30-ին կգնահատեն Ուկրաինայի խաղաղության ծրագրի իրականացումը, որի արդյունքում հնարավոր է չեղյալ հայտարարվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը: «ԵՄ մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը կհավաքվի վաղը, որպեսզի գնահատի [Ուկրաինայում] հրադադարի ռեժիմի պահպանման և խաղաղության ծրագրի իրականացումը: Ու միայն դրանից հետո, այդ գնահատականների հիման
Ծառից կախվածի գործով մեկ տարի հետո քրեական հետապնդումը դադարեցվում է
Եթե ծառի վրա արյուն չի հայտնաբերվել, իսկ հագուստների վրա բազմաթիվ արյան հետքեր կան, ապա ինչու չի քննարկվել այն վարկածը, որ 65-ամյա տղամարդը չի բարձրացել այդ ծառը, նրան «օգնել» է կամ ՝ են, որը կապել է մետաղալարը:
ՄԱԿ-ի կոնվենցիան վերջանում է, երբ սկսվում է ՀՀ չինովնիկի շահը
Ճակատագրով՝ փախստական, կարգավիճակով՝ ՀՀ քաղաքացի Լալաբեկովների ընտանիքը դրսում հայտնվելու վտանգի տակ է Մեծ պատրաստակամությամբ ՄԱԿ-ի հազար ու մի կոնվենցիաները, այդ թվում եւ՝ փախստականների իրավունքների մասին, վավերացրած մեր երկիրը նույն պատրաստակամությամբ, սակայն, չի կարողանում դրանք կյանքի կոչել: Երբ հերթը հասնում է չինովնիկների անձնական շահերին, ՄԱԿ-ի կոնվենցիաներն իրենց ուժով հավասարվում են զրոյի: Լալաբեկովների ընտանիքը, որը հայ շատ
Նիկոլ Փաշինյանի՝ սահմանապահ համայնքներին աջակցելու նախագիծը մերժվեց
Այսօր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը քվեարկության դրվեց օրակարգ մտնելու համար եւ մերժվեց: Մինչ քվեարկությունը, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց պատգամավորներին, որ օրենքով նախատեսվում է, որ սահմանամերձ մի շարք համայնքների բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի, գազի, խմելու եւ ոռոգման ջրի վարձավճարի 50 տոկոսը պետք է վճարի պետությունը, նախատեսվում է երիտասարդ ընտանիքներին աջակցություն, առողջապահական անվճար ծառայություններ եւ
Գայանե Առուստամյան. «Իշխանությունները չեն արձագանքում, քանի որ Կրեմլի խամաճիկներն են»
«Սպառնալիքները հնչում են, և մեր հասարակությունը շարունակում է հանդուրժել»,-Aravot.am-ի հարցին՝ մինչև ե՞րբ պետք է մեր հանրությունը, քաղաքական ուժերն ու իշխանությունները հանդուրժեն ռուսական կողմից հնչող սպառնալիքները. օրերս ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն էլ Հայաստանին սպառնաց պետականության կորստով, լրագրողների հետ հանդիպմանն այսպես արձագանքեց քաղաքացիական ակտիվիստ Գայանե Առուստամյանը: Նրա համար ամենազարմանալին է ոչ իշխանական քաղաքական ուժերի պահվածքը,
ՀՀԿ-ականների սխալ քվեարկությունը խուճապ ստեղծեց ԱԺ-ում (Տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում երբ քվեարկության դրվեց ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի եւ Վահան Բաբայանի ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն օրակարգում ընդգրկելու մասին հարցը, անսպասելիորեն անցավ: Կողմ քվեարկեց 47, դեմ 42 եւ ձեռնպահ 3 պատգամավոր: Հետո ԱԺ փոխխոսնակը հայտարարեց, որ իրենց պատգամավորների մի մասը
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն դատապարտում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության հակասական գործելաոճը
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել ի պատասխան Aravot.am կայքում 2014թ. սեպտեմբերի 9-ին հրապարակված «Քաղաքացին դատի է տվել ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը» հոդվածի: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գտնում է, որ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունը մեղմ ասած ստահոդ է, անհիմն եւ հակասական է, քանի որ՝ Սուտ է այն
Human Rights Watch-ը ԵԽ-ին կոչ է արել խստորեն պատժել Ադրբեջանին
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի հարցով իր նոր զեկույցում նշել է, որ այդ երկրում աճել են իշխանություններին քննադատողների դեմ ճնշումները, հատկապես այն ժամանակ, երբ Ադրբեջանը ստանձնել է Եվրախորհրդի նախագահությունը: «Ադրբեջանի կառավարությունը շարունակում է բռնի քաղաքականություն իրականացնել իրավապաշտպանների և իշխանություններին այլ քննադատողների նկատմամբ ու դրանով անարգում է Եվրախորհրդի առջև իր ստանձնած պարտավորությունները» , –
Վահրամ Մարտիրոսյան. «Մենք փալաս ենք»
«Այս վերանշանակումն ինձ համար ևս մեկ մարտահրավեր է հանրությանը, որ մենք գործել ենք ձեր կարծիքներին ընդդեմ, մենք թքած ունենք հանրային տրամադրության վրա: Հասարակությունն ինչպե՞ս կարող է, և չպետք է վստահել մի իշխանության, որը բազում աղմկահարույց պատմություններում խառնված Սուրիկ Խաչատրյանին վերանշանակել է Սյունիքի մարզպետի պաշտոնում, այսպիսով` բարոյական ապտակ հասցնելով և թքած ունենալով հասարակական կարծիքի վրա»,-այսօր «Հայելի»
Անն Բրայսոր. ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը ներկա պահին գրեթե անհնար է. Panorama.am
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը կտևի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը։ Նստաշրջանի մեկնարկին ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց նստաշրջանի օրակարգը և պատասխանեց լրագրողների հարցերին։ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, պատասխանելով Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցի այն հարցին, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղի հարցը ԵԽԽՎ բերելու համար, այս
Վաղարշը վախենում է, որ ավելի մեծ գին կարող է վճարել
Նախօրեին առեւտրականների սեղանները ջարդուփշուր անելով՝ Վաղարշ Աբրահամյանը հույսեր է փայփայում, թե իշխանություններն իրեն «քաղցր աչքով» կնայեն: Ոսկու շուկայի առեւտրականների սեղանները նույն շուկայի տիրոջ՝ Վաղարշ Աբրահամյանի կողմից աքացիներով ջարդուփշուր անելը ոչ այլ ինչ էր, քան խուլիգանություն: Սակայն նրա արարքի գնահատականը թողնենք իրավապահներին: Ինչո՞ւ Վաղարշն այս անգամ ի տես բոլորի փորձեց ցույց տալ իր նվիրվածությունն ու հավատարմությունը
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրությունը՝ վիրահատության համար երեխային ու նրա ծնողներին արտոնագիր չտրամադրելու առնչությամբ
«Թեպետ Դեսպանությունը, սկզբունքորեն և համաձայն Ֆրանսիայի Հանրապետության օրենսդրության, երբեք տեղեկատվություն չի տրամադրում անհատական դեպքերի առնչությամբ, անչափահաս Իգոր Զաքիյանի ընտանիքի կողմից նախաձեռնած լայնածավալ տեղեկատվական ակցիան հանգեցնում է տրամադրել հետևյալ ճշգրտումները։ Առաջին անգամ բժշկական խորհրդատվության նպատակով ելքի արտոնագիր ստանալու դիմում հոր և երեխայի անունով ներկայացվել է 2013թ. վերջին: Լայնորեն ներգրավված լինելով կոորդինացիոն հարցերում, ինչպես նաև համապատասխան բժշկական
Սեպտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 296 տղա և 253 աղջիկ
Սեպտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 41073 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4058 կանչ, որոնց արդյունքում հոսպիտալացվել է 826 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Սեպտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 549 երեխա`296 տղա և
Խոշոր չափերով խարդախություն կատարած կնոջը հայտնաբերեցին Երևանի Մանանդյան փողոցում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Մանանդյան փողոցի թիվ 1/2 շենքի մոտից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Նաիրա Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով): ՀՀ ոստիկանություն
Դանակահարություն գերեզմանատանը
Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1976 թ. ծնված Նիկոլայ Պ.-ն և հայտնել, որ Չարենցավանի նոր գերեզմանատանն իրեն դանակահարել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Չարենցավանի քաղաքային գերեզմանատանը, վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Աշոտ Բ.-ն
«Ես կյանքից ոչինչ չեմ ուզում…»
Օրեր առաջ լրացավ բանաստեղծուհի, թարգմանչուհի, Վրաստանի Պատվո շքանշանակիր, Վաժա Փշավելայի գրական մրցանակակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Անահիտ Բոստանջյանի ծննդյան 65-ամյակը: Գրական «Անդին» ամսագիրը հրապարակել է նրա բանաստեղծությունների շարքը, Մոսկվայում թարգմանում են բանաստեղծուհուն, իսկ վրացիները մեծ հանդիսությամբ կնշեն նրա ծննդյան տարեդարձը: Վրաստան մեկնելուց առաջ զրուցեցինք սիրված մտավորականի հետ: -Տիկին Բոստանջյան, մենք սպասում էինք Ձեզ Հայաստանում՝ Ձեր ծննդյան
Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականի կարծիքով՝ խախտվել է ՀՀ նախագահի հրամանագիրը
«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը չի ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին
Սերժ Սարգսյանի ասած «գրողի ծոցը» Ազգային ժողո՞վն է (Տեսանյութ)
Այսօր ԱԺ քառօրյան նորից սկսեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ արդեն ավանդական դարձած հարցով՝ «Հայ-թուրքական արձանագրությունները դո՞ւրս եք մղելու ԱԺ նիստի օրակարգից: Ի՞նչ է լինելու դրանց ճակատագիրը»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ «նորից հռետորական հարց եք տալիս, որովհետեւ ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ նախագահը իր դիրքորոշումը հայտնել է, իսկ դա գտնվում է ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակներում: Զարուհի
Արմեն Աշոտյանը՝ Եռյակին. «Հեռո՛ւ մնացեք կրթական համակարգից, եթե չեք կարողանում մարդ հավաքել»
Նախարարը կոչ է անում չգայթակղվել՝ վարչական ռեսուրսներ կիրառելու առումով եւ դատապարտում ԶԼՄ-ներին խոչընդոտելը
Միսակ Մարտիրոսյանի պաշտպանը հիվանդ էր
Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի, դեպարտամենտի պաշտոնատար անձանց, դատական կարգադրիչների ստորաբաժանումների գործի քննությունն այսօր հետաձգվեց: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ մինչ նիստը Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Արթուր Գրիգորյանն իրենց է դիմել, հայտնել, որ վատառողջ է, այդ իսկ պատճառով չի կարող ներկայանալ դատարան: Նիստն այդ իսկ պատճառով հետաձգվեց: Դատավորը
«Ես ճանաչեցի ինձ «Առավոտում»
Հասմիկ Բուդաղյանը հիշում է «Առավոտում» անցկացրած իր տարիները Հասմիկ Բուդաղյանն «Առավոտում» հայտնվել է, երբ դեռ չէր ավարտել համալսարանը։ Լրագրող դառնալու մասին երբեք չէր մտածել. կարծել էր՝ իր բնավորությունը համապատասխան չէ լրագրողի մասնագիտությանը։ Որոշել էր լեզվաբան դառնալ, բայց քույրը՝ առավոտցի Լիլիթ Ավագյանը, նրան խորհուրդ էր տվել գրել «Առավոտի» համար, ինքն էլ փորձել էր՝ այդ պահին չկասկածելով
Փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողները համաձայնեցին սպասել (Տեսանյութ)
ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն «Շրջանառության հարկի մասին» օրենքը առաջարկում են կիրառել կամավոր սկզբունքով


















































