Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Շահգելդյան. «Մասնակցել եմ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ կազմակերպած բողոքի միջոցառումներին». «Ժողովուրդ»

Փետրվար 11,2014 11:38

Հատված երգչուհի Սոնա Շահգելդյանի հարցազրույցից:

Երիտասարդները, այդ թվում՝շոու բիզնեսի ներկայացուցիչները, մասնակցում են քաղաքացիական շարժումներին, իսկ Դուք կարծես թե չեք երեւում։ Կարելի՞ է ենթադրել, որ Դուք պայքարի նման ձեւը չեք ընդունում։

– Ես մասնակցել եմ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ կազմակերպած բողոքի միջոցառումներին, բայց, չգիտես ինչու, իմ անունը չեն նշել։ Մի քանի հոգի պարզապես ավելի շատ են երեւացել, կարծում եմ, զուտ երեւալու համար։

Իսկ Ձեր ավտոմեքենայով

– Այո՛, իմ անձնական օգտագործման ավտոմեքենայով մարդկանց եմ տեղափոխել մի քանի օր շարունակ։ Զբաղվածությունս մի կողմ եմ դրել, միասնական բոլորի հետ մասնակցել եմ իմ ցանկությամբ, ոչ ուղղակի ձեւի համար։ Ի դեպ, դա կայքերում էլ է արձանագրված։ Շատ ուրախ եմ, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների ու նաեւ իմ լուման էլ կա այն բանում, որ տրանսպորտի սակագները չբարձրացան։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված ակցիաներին չե՞ք մասնակցում։

– Ինձ միշտ էլ մտահոգել է ժողովրդի ապրելակերպը, եւ այնպես չէ, որ միայն երգում եմ ու մնացած մարդկանց մասին չեմ մտածում։ Ես իմ էությամբ նման մարդ չեմ, եւ ինչքան կարողանում, մարդկանց օգնում եմ։ Ճիշտ է, քաղաքականությամբ չեմ զբաղվում (կան մարդիկ, ովքեր կարող են զբաղվել ու զբաղվում են դրանով), իմ գործն եմ անում, բայց եթե պետք լինի, ինչո՞ւ ոչ, միգուցե եւ կենսաթոշակների համար անցկացվող բողոքի միջոցառումներին կմասնակցեմ։

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728