Օրվա լրահոսը

Մշակույթը կարող է երկիր «պահել»

Համոզված են որոշ հայ արվեստագետներ «Առավոտի» հետ զրույցներում անվանի արվեստագետների զգալի մասը կարծում է, որ երկրի վիճակը կարելի է բարեփոխել որոշ քաղաքակիրթ երկրների օրինակով, որտեղ մշակույթը դարձել է տնտեսական զարգացման հիմքը: Ըստ կարծիքների, օրինակ, Ավստրիայի բյուջեի մի զգալի հատված գոյանում է օպերային արվեստի «շուկայականացումից»: Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը վստահ է, որ մշակույթը կարող է երկիր պահել.

Մարգարիտ Եսայան. Հստակեցվել է Պրահայում հայկական եկեղեցի եւ դպրոց կառուցելու վայրը

Ըստ Մարգարիտ Եսայանի՝ Հայաստանը հանձինս Չեխիայի Հանրապետության Եվրոպայում ունի շատ լավ բարեկամներ «Չեխիայի Հանրապետության հետ մեր հանրապետությունը ունի շատ ջերմ եւ բարեկամական հարաբերություններ»,- այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Չեխիա կատարած այցին, հայտարարեց ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Պատվիրակությունը մի քանի ժամ է` վերադարձել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայից, որտեղ որ հանդիպումներ է ունեցել չեխ

Էդուարդ Շարմազանով. «2015 թվականին Չեխիայի պառլամենտում որեւէ ձեւաչափով կքննարկվի Հայոց ցեղասպանության դատապարտման խնդիրը»

Չեխ պատգամավորները համաձայնել են, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը փաստ է, եւ այդ իրացումը անքննելի է «Այս այցը գնահատում ենք բավական արդյունավետ»,- այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Պրահա այցին, հայտարարեց պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Պատվիրակությունը մի քանի ժամ է վերադարձել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայից, որտեղ որ հանդիպումներ է ունեցել չեխ

«Մենք գնալու ենք, Վաղարշակին տենանք, հարցնենք` ինչի՞ է տենց բան արել»:

Հ/կ-ները պատրաստվում են շուկաներում արհմիություններ ստեղծել, որ ձեռներեցների շահերը պաշտպանված լինեն «Սեփականատեր դա չի նշանակում ստրկատեր, դա պետք է հասկանան մեր շուկաների տերերը: Ոսկու շուկայում տեղի ունեցած դեպքը վանդալիզմ էր, անմարդկային վերաբերմունք ձեռներեցների նկատմամբ»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի սրահում ասաց «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը՝ տեղեկացնելով, որ այսօր «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի

«Եթե հոգեհարազատ լիներ, ծանրաձող էլ կբարձրացնեինք»

Դհոլ եւ դուդուկ նվագող քույրերը երաժշտական գործիքների միջեւ խտրականություն չեն դնում Աննա եւ Անահիտ Մխիթարյան քույրերը յուրահատուկ են՝ իրենց նվագած գործիքներով: Անահիտը դհոլահար է, Աննան՝ դուդուկահար: «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ մեր օրերի համար ավելի «մոդայիկ» գործիքներ չեն ընտրել, Անահիտը պատասխանեց. «Իրականում մենք մոդայիկ մարդիկ ենք, ինչ վերաբերում է մոդային, եթե դրանով

ՄԻԵԴ դատավորի պաշտոնի 14 հավակնորդ կա

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմը հայտնում է, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի մասին հայտարարության հրապարակմանը՝ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին, հաջորդող 20 օրվա ընթացքում մրցույթին մասնակցելու համար ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ է դիմել թվով 14 հավակնորդ, որոնց

Կանանց աշխարհի առաջնության ճակատագիրը մշուշոտ է

Շախմատի աշխարհի կանանց անհատական առաջնությունը հետաձգվել է մի քանի ամսով, իսկ անցկացման վայրը դեռեւս հայտնի չէ: Ռուսաստանում շախմատի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցչության տնօրենը հայտարարել է, թե այդ առաջնությունը դժվար թե Ռուսաստանի Դաշնությունում կայանա, թեեւ դա լիովին չի բացառել: Նա ասել է, որ Ռուսաստանն առանց այդ էլ վերջին շրջանում միջազգային նման բարձր մակարդակի պաշտոնական մրցաշարեր է անցկացրել

Դոպինգի համար պատիժը ֆուտբոլիստների համար կրկնապատկվել է

Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը (WADA) եւ ՖԻՖԱ-ն ֆուտբոլում հակադոպինգային նոր կանոններ ներդնելու համատեղ որոշում են կայացրել՝ խստացնելով պայքարը արգելված խթանիչներ օգտագործելու դեմ: Այսուհետեւ դոպինգ ընդունելու համար ֆուտբոլիստները կորակազրկվեն չորս տարով, այլ ոչ թե երկու, ինչպես հիմա է: Նոր կարգն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ coopfranc.fr-ի

Պարույր Հայրիկյանը՝ Չինգիզ խանի ժամանակների, Սուրիկ Խաչատրյանի նշանակման ու չեկիստների հետ զուգահեռի մասին

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ժամանակ հնչած Սերժ Սարգսյանի ելույթը՝ ասաց, որ դրանում կար որոշ հոխորտանք, որը կարող էր գոհացնել, նույնիսկ երջանկացնել պլեբեյին. «Նա հավատարիմ էր իր արցախակենտրոն մտածելակերպին, այսինքն՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնը օգտագործում է, որ հայկական հարցն ու ցեղասպանությունը հանգեցնի Արցախի

Նախարար Արմեն Մուրադյանը իր՝ գլխավոր ուռոլոգի պաշտոնը զիջեց Իվան Աղաջանյանին

«Իզմիրլյան բժշկական կենտրոնում» սեպտեմբերի 26-ին եւ 27-ին տեղի ունեցավ հայկական ուռոլոգիական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովը, որին մասնակցում են Եվրամիության, ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից ոլորտի մասնագետներ։ Այսօր գիտաժողովի շրջանակներում հանդիսավոր արարողությամբ նշվեց պրոֆեսոր Իվան Աղաջանյանի ծննդյան 75 ամյակը, որին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհեց «Ուռոլոգիայի նահապետ» պատվավոր կոչումը՝ Հայաստանում ուռոլոգիայի զարգացման գործում իր ունեցած ավանդի համար։

Ստեփան Գրիգորյան. «Ես հիշում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնների էր նշանակում մարդկանց, ովքեր մեզ ձերբակալել էին»

Ի՞նչ տեսք է աշխարհը Հայաստանի համար հոկտեմբերի 10-ից հետո «Ես չեմ զարմանում, որ Պորոշենկոն պաշտոնների է նշանակում այն մարդկանց, ովքեր կատաղի դեմ էին արտահայտվում հեղափոխությանը: Ես հիշում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնների էր նշանակում մարդկանց, ովքեր մեզ ձերբակալել էին»,- զուգահեռներ անցկացնելով Հայաստանի անկախության շրջանի եւ Ուկրաինայում այժմ ընթացող իրադարձությունների միջեւ՝ կարծիք հայտնեց «Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային

Ճապոնացիներն էլ են տեսախցիկ գողանում

Ճապոնացի լողորդ, 2010 թվականի աշխարհի չեմպիոն Նաոյա Տոմիտան գողության համար հեռացվել է իր երկրի հավաքականից: Դեպքը կատարվել է Կորեայի Ինչխոն քաղաքում ընթացող Ասիական խաղերում: 25-ամյա մարզիկը, չդիմանալով գայթակղությանը, լողավազանում գողացել է կորեացի լրագրողի տեսախցիկը: Ոստիկանությունը հարցաքննել է Տոմիտային, որն ընդունել է մեղքը եւ ներողություն խնդրել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Getty Images-ի  

Քաղաքական վերլուծաբան. «Ես պայքար չեմ տեսնում». «Հրապարակ»

Հարցազրույց քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանի հետ -Ոչ իշխանական եռյակը` «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն», դեմ են հանդես գալիս սահմանադրական փոփոխություններին: Ինչո՞ւ է սա դարձել նրանց պայքարի գլխավոր հարցը եւ արդյոք սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունն ուղղակի կապ ունի՞ իշխանափոխության խնդրի հետ: – Նախ, ես մեծ վերապահում ունեմ «պայքար» ասածի հետ, ես պայքար չեմ տեսնում, այսինքն՝ ընդդիմադիր

Սուրիկ Խաչատրյանն արհամարհեց Սերժ Սարգսյանին

Երեկ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն արդեն Սյունիքի մարզպետարանում ներկայացրել է Սյունիքի հին ու նոր մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Հավանաբար իր դեմքը փրկելու համար, պարոն Տերտերյանը Սուրիկ Խաչատրյանին ներկայացնելիս նաեւ ասել է. «Այս նոր նշանակումով, բոլորս մեզ վրա լուրջ բարոյական, պաշտոնական, հանրային պատասխանատվություն ենք վերցրել, իսկ մենք րոպե իսկ չենք կասկածում, որ ձեզ կհաջողվի ավելի

Պանդուխտ եմ ես. «Հրապարակ»

Ռուսաստանում բնակվող մեր հայրենակցի որդին ծառայում է ռուսական բանակում, հանկարծ տեղեկացել է, որ եղբոր որդին, որը Դնեպրոպետրովսկում է ապրում, զինծառայության է անցել եւ կռվում է ռուսական զորքի դեմ: Երկու եղբայրն ու նրանց զավակները հայտնվել են բարիկադների տարբեր կողմերում, կարող են անգամ եղբայրասպան դառնալ: Ուրիշի հողում ապրում են, ուրիշի հողը պաշտպանելու պարտավորություն ունեն: Մեծ դժվարությամբ Եվրոպա

Գյուղապետերը տեղյակ չեն, որ Փաշինյանի ներկայացրած օրենքի նախագիծը մերժվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ մի քանի համայնքների ղեկավարներից հետաքրքրվեց, թե նրանք ինչ կարծիք ունեն ԱԺ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ գյուղերի մասին» օրինագծի տապալման վերաբերյալ: Օգոստոսին ադրբեջանական գնդակոծություններից ամենից շատ տուժած Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանն ասաց, որ ինքն անտեղյակ է սահմանամերձ գյուղերի բնակիչների համար հարկային

Լավ պաշտոնից հրաժարվելը դժվար է

ՖԻՖԱ-ի նախագահ 78-ամյա Յոզեֆ Բլատերը ուրբաթ օրը հայտարարել է, թե մտադիր է հինգերորդ անգամ առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, որի ընտրությունը կայանալու է 2015 թվականի մայիսին՝ Ցյուրիխում: Թեեւ համաշխարհային ֆուտբոլի ղեկավարը, որը ՖԻՖԱ-ն գլխավորում է 1998 թվականից, ավելի վաղ հայտարարել էր, թե չորրորդ ժամկետն իր համար վերջինն է լինելու, փոխել է որոշումը. լավ պաշտոնից հրաժարվելը դժվար

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է 

2014թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ս. Ա.-ին այցելության եկած եղբոր՝ Վ. Ա.-ի բերած հանձնունքի միջից հայտնաբերել և առգրավել են 3,250 գրամ կշռով 6 հատ դեղապատիճ և 11,938 գրամ կանաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: Նույն օրը, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ

«Այն, ինչ անում է «եռյակը» ընդամենը դատարկ զբաղմունք, ռեսուրսների վատնում է». «Հայոց աշխարհ»

Հարցազրույց ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքացի ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ -Նախօրեին մեկնարկեց խորհրդարանական «եռյակի» հանրահավաքների շարքը. ի՞նչ անուն տալ դրան՝ թավշյա հեղափոխությո՞ւն, թե՞ «եռյակի» PR ակցիա: -Հանրահավաքների, երթերի միջոցով իշխանափոխության կարելի էր հասնել խորհրդային տարիներին, երբ չկար խոսքի ազատություն, երբ չկային ժամանակակից համակարգչային հնարավորությունները: Այսինքն՝ երթը, հանրահավաքը այն ժամանակ միջոց էր, որ հասարակությունը լսեր «տրիբունաներից»

Տիգրան Չոբանյան. «Հասկացանք, որ կարող ենք մի քիչ ամբիցիոզ լինել»

Վաղը «Դինամո» մարզադահլիճում մեկնարկող ուշուի «Եվրասիական գավաթ» միջազգային մրցաշարի նախօրեին հրավիրված ասուլիսում Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը լրագրողներին ասաց. «Դուք գիտեք, որ մենք 10 տարի անընդմեջ Հայաստանում անցկացնում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուշուի միջազգային մրցաշար: Փորձը ցույց է տվել, որ մրցաշարը հետաքրքրում է միայն Եվրոպայի եւ Ասիայի ֆեդերացիաներին: Եվ մենք հասկացանք,

Հանդերձյալ կյանքի մասին

«Ես չեմ հավատում հանդերձյալ կյանքին»՝ այդ, իմ կարծիքով, թեթեւամիտ դատողությունը ես հաճախ լսում եմ տարբեր մարդկանցից, որոնք, ենթադրում եմ, չունեն բավականաչափ երեւակայություն, պատկերացնելու համար որեւէ կյանք, որը տարբերվում  է այս՝ երկրային կյանքից: Եվ  առաջնորդվելով այս՝ երկրային կյանքի «կայֆերի» եւ անախորժությունների մասին իրենց առօրեական պատկերացումներով, ասում են, որ դրան չեն հավատում: Նրանք ինչ-որ իմաստով իրավացի են՝

«Երբ երկրում ընդդիմություն է լինում, նա է դիմավորում լիսկաներին ու ճանապարհ դնում». «Ժամանակ»

Լիսկայի նշանակումից հետո եռյակը ուներ հնարավորություն ուղղակի ավտոբուսները շրջել ու գնալ դեպի Սյունիք, սկսել ոչ թե Աբովյանից, այլ Սյունիքից՝ Կապանից: Կապանը կա նրանց հանրահավաքային երթուղում, սակայն առաջինը չէր: Բայց եթե ոչ իշխանական եռյակը Լիսկայի նշանակման որոշման իսկ օրը հայտարարեր Սյունիք գնալու և Կապանում առաջին հանրահավաքը անելու մասին կամ հայտարարեր, որ ինքն է Լիսկային դիմավորելու Սյունիքի

Հովհաննես Սահակյան. «Մնացել են երկու ջրի արանքը». «Հայոց աշխարհ»

Ձեզ ենք ներկայացնում  Հովհաննես Սահակյանի հետ «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցից հատված։ -Եռյակի հիմնական նպատակադրումը, դատելով ամենից, սահմանադրական փոփոխությունների դեմն առնելն է։ Հնարավո՞ր է, որ իշխանությունները ինչպես ընդառաջ գնացին ընդդիմության պահանջներին՝ սկսելով բարեփոխումների գործընթացը, այնպես էլ հրաժարվեն դրանից՝ դարձյալ ընդառաջելով եռյակին։ -Իմ կողմից ճիշտ չի լինի այս պահին տեսակետ հայտնել պարզ պատճառով. ակնկալվում է, որ հոկտեմբերի 15-ին

Պետական այդ հանձնաժողովը պետք է դառնա իսկապես ներկայացուցչականՙ գոնե սփյուռքի մասով. «Ազգ»

Երեւանում օրերս գումարված Հայաստան-Սփյուռք համաժողովում հնչած բազմաթիվ հայտարարություններից պատմության համար կարելի է առանձնացնել հետեւյալները. Առաջիկա տարի, Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Հայ եկեղեցին կսրբադասի 1,5 միլիոն մեր անմեղ զոհերին: Մեծի տանն Կիլիկիո Անթիլիասի կաթողիկոսությունը դատական հայց կներկայացնի Թուրքիայի Սահմանադրական դատարանՙ պահանջելով իրեն վերադարձնել պատմական Սիս քաղաքում գտնվող իր նախկին նստավայրը: Առաջիկա ապրիլի 12-ին Վատիկանի Սբ. Պետրոս

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց՝ Հագին սիրուն-նախշուն շորեր: Նա կիսաձայն ինձ շըշընջաց. – Զորին շուտվանից նամակ չի գրել:

Մելիք Մանուկյանը` Շշերի Մելոն, իր շշերի գործարանի աշխատակիցներին հրահանգել էր համախմբվել հանրահավաքին. «Ժողովուրդ»

Հայաստանում նոր ու բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. իշխանության դեմ է դուրս եկել եւ իշխանության համար պայքարում է մի ուժ, որը պատրաստվում է մարդկային ռեսուրսների «դեմ» մարդկային ռեսուրս «հանել», փողին փողով հակակշռել, իսկ ուժին` ուժով: Աբովյան քաղաքում նախօրեին կայացած եռյակի հանրահավաքին բավականին մեծ թվով մարդիկ էին մասնակցում, եւ այն կազմակերպել էր ոչ միայն ԲՀԿ նախագահ

Հարկային բեռի թեթեւացում…. եւ կրկին դժգոհություն. «Ազգ»

Առաջ անցնելով փաստենք, որ երեւի աշխարհում նման նախադեպ չկա, երբ բողոքեն հարկային բեռի թեթեւացման ( ոչ թե ավելացման ) դեմ, պատճառաբանելով, որ դրա արդյունքում ստիպված պետք է օրենքով աշխատեն: Տոնավաճառների մի քանի հարյուր առեւտրականներ կառավարության առջեւ կրկին բողոքի ցույցեր են անցկացնում: Վերջին անգամ բնակչության այս խավի ներկայացուցիչները բողոքում էին մի քանի տարի առաջ` ՀԴՄ-ների ներդրումից,

Հայհոյանքի դրսեւորումների մասին

«Ինչպես էր կոփվում պողպատը» վեպում (ի դեպ, իմ կարծիքով՝ տաղանդավոր) գլխավոր հերոսը, հասնելով գիտակցության որոշակի մակարդակի, իր կուսակցական ընկերներին համոզում է, որ պետք է վերջ տալ հայհոյելու սովորությանը: Կորչագինը վստահ էր, որ դա անցյալի վերապրուկ է, որը պետք էր հաղթահարել: Ինչը նրան, ըստ երեւույթին, հաջողվել էր, որովհետեւ առողջական վիճակի վատթարացմանը զուգահեռ նա սկսել էր կարդալ

«Եվրամիությունը Հայաստանում» ակումբի մասնակիցներին հետաքրքրում էին Մաքսային միությանը վերաբերող հարցերը

Մասնակիցները պատճառաբանեցին, որ իրենց հետաքրքիր է իմանալ ՝ արդյոք հնարավորություն կա՞ չինտեգրվելու Մաքսային միությանը: «Սահմանափակում, որեւէ խոչընդոտող նորմ՝ մասնագիտական, գործընթացային, այն մասին, որ, լինելով Մաքսային միության կամ Եվրասիական միության անդամ, Հայաստանը պետք է զրկվի «GSP+» համակարգից, չկա»,-  սեպտեմբերի 26-ին, «Եվրամիությունը Հայաստանում» ակումբի երրորդ միջոցառման ընթացքում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Նա նշեց,

Տրայան Հրիսթեա. «Եվրամիությունը միշտ հարգում է իր գործընկերների որոշումը»

  Ըստ Տրայան Հրիսթեայի՝ Եվրամիությունը հավատացած է, որ փափուկ ուժ, ժողովրդավարություն օգտագործելը լավագույն տարբերակն է խնդիրները լուծելու համար: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, «Եվրամիությունը Հայաստանում» ակումբի երրորդ միջոցառման ընթացքում մասնակիցներից մեկին հետաքրքրում էր, թե Հայաստանի որոշումը՝ անդամակցել Մաքսային Միությանը, Եվրամիությանը անհանգստացնո՞ւմ է: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան պատասխանեց՝ «Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ»: Նա հավելեց, որ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031