Օրվա լրահոսը
Մենք ու … մենք
Ինչ են հայերն ուզում իրարից եւ մնացած աշխարհից Եթե հայաստանաբնակ կամ էլ նրա սահմաններից դուրս ապրող հային հարցնեք, թե ինչ են ուզում իրենք աշխարհից ու իրարից, ապա կդառնաք ունկնդիրը բազմաշերտ սոցիալ-պատմական էքսկուրսի: Ստույգ ոչինչ չեք լսի խնդրի մասին: Ընդհակառակը, պատասխանողի զգացմունքային ընդվզման մեջ կհնչի խաղաղ, անմեղ, ստեղծագործ, տաղանդավոր և բոլոր առումներով յուրօրինակ հայ ժողովրդի`Աշխարհին ու
Գիշերը բերման են ենթարկվել ՀԱԿ-ի 9 ակտիվիստներ. «Ազատություն» ռադիոկայան
Ըստ «Ազատություն» ռադիոկայան – ի, Մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ փակցնելիս անցած գիշեր բերման են ենթարկվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) 9 ակտիվիստներ։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց բերման ենթարկված Արեգ Գևորգյանի քույրը՝ Անի Գևորգյանը, երիտասարդ ակտիվիստները բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք, որտեղ ասել են, թե նրանց նկատմամբ կիրառվում է վարչական ձերբակալություն՝ այն դեպքում,
Փոփոխություն՝ դպրոցամերձ հատվածներում տեղադրված ճանապարհային նշաններում
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի փետրվարի 9-ից Երևան քաղաքի փողոցների՝ միայն դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները գործելու են միայն աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչև 18.00-ն, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամը 18.00-ից մինչև հաջորդ օրը ժամը 08.00-ն գործելու է բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10–ին` ժամը 9:30–ի դրությամբ, hանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Բնակարանում հայտնաբերվել է դի
Meteo.am. Փետրվարի 9-ին, ժամը 18.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի թիվ 45 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1946 թ. ծնված Լ. Խ.-ի դին:
Ծառահատումներ Անգլիական այգում (Ֆոտոշարք)
Հինգշաբթի օրը` ժ. 13:30-ին, գնացել էի Անգլիական այգի զբոսնելու: Պատահաբար նկատեցի, որ այգում ծառահատումներ են իրականացվել: Հատվել են երկու հաստաբուն և առողջ ծառեր: Սունդուկյանի անվ. թատրոնի հետնամասում գտնվող ծառը, հավանաբար, հատվել էր հենց նույն օրը, քանի որ մի տղամարդ եկավ և սայլակով տարավ հատված ծառի բունն այգու մուտքի մոտ (Խորենացի փողոց) փորված փոսի կողքին տեղադրված
«Դեմ առ դեմ». Վարուժան Հոկտանյան եւ Ստեփան Դանիելյան
Փետրվարի 10-ին, ժամը 18.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստան» կազմակերպության ղեկավար Վարուժան Հոկտանյանի եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանի միջեւ քննարկումը: Թեման՝ ինչպե՞ս կազդի հայաստանցիների վրա ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Սոչիում մեդալ առայժմ նվաճել է 13 երկիր
22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի երկրորդ օրվա ավարտին մասնակից 88 երկրներից մեդալ նվաճել են առայժմ 13-ը: Իսկ մեդալների թիմային հաշվարկը գլխավորում են Նորվեգիան, Հոլանդիան եւ ԱՄՆ-ը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ sochi2014.ru-ի
Տրիբունա՝ ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող ֆուտբոլասերների համար
«Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայտարարել է ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցողների դեմ պայքարում արմատական քայլ կատարելու մասին՝ «Ուայթ Հարթ Լեյն» ստադիոնում առանձին տրիբունա հատկացնելով այն ֆուտբոլասերներին, որոնք համարում են, որ իրենք սեքսուալ ոչ ավանդական կողմնորոշում ունեն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ RA Sport-ի
Այսօր Սոչիում մեկնարկեցին երկու հայաստանցիներ
22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր մեկնարկի ելան Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը: Նրանք «Լաուրա Արենայում» հանդես եկան 30 կմ սկիաթլոն մրցաձեւում: Սկիաթլոնի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցներն առաջին շրջանն անցնում են դասական ոճով, իսկ երկրորդը, դահուկները փոխելով՝ չմշկաոճով: Սերգեյ Միքայելյանը վերջնագիծը հատեց 1:13.16,6 արդյունքով եւ 67 մասնակիցների մեջ զբաղեցրեց 46-րդ հորիզոնականը, իսկ
Հրանտ Բագրատյան. «Վարչապետը ԿԲ-ում ու կառավարությունում իր բարեկամների համար պաշտոններ է մոգոնում»
ՀԱԿ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում. Վերջերս Հաշվապահական հաշվառման մասին օրենքը քննարկելիս ֆինանսների նախարար Դ.Սարգսյանին հարց տվեցի. կառավարության ներսում քավոր-սանիկական հարաբերություններ կա՞ն։ Ասաց, մի վիավորեք, ասաց մոնիտորինգ չեմ արել։ Հետո երևի հասկացել է, որ համը դուրս է գալիս և փետրվարի 8-ին կայքերից մեկին տված հարցազրույցում ասում է, որ իրենք երբեք էլ
Интерфакс. Կլիչկոն Յանուկովիչին հրավիրել է Մայդան՝ բանավեճի
Ուկրաինայի «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին հրավիրել է Կիևի Անկախության հրապարակ՝ ցուցարարների հետ հանրային բանավեճի: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Ես ուզում եմ մյուս կիրակի [Յանուկովիչին] հրավիրել այստեղ, ու թող նա բանավեճ ունենա մարդկանց հետ, լսի, թե մարդիկ ինչ են մտածում», – ասել է Կլիչկոն կիրակի օրը 10-րդ վեչեի (ժողովրդական հավաք)
ԶԼՄ-ների միջեւ 2-րդ սպարտակիադան մեկնարկեց բոուլինգի առաջնությունով (ֆոտոշարք)
Բոուլինգի «Արենա» ակումբում անցկացվեց ԶԼՄ-ների միջեւ 2-րդ սպարտակիադայի մեկնարկային մրցաշարը: Սպարտակիադայի կազմակերպիչ-հովանավորը Հայաստանի ազգային-օլիմպիական կոմիտեն է, իսկ «Արենա» ակումբը, ինչպես նախորդ անգամ, սիրով մրցուղիներն անվճար տրամադրեց մասնակիցներին: Շուրջ 20 լրատվամիջոցների ավելի քան 50 աշխատակիցներ պայքարեցին տղամարդկանց եւ կանանց մրցաշարերում հաղթողներին եւ մրցանակակիրներին որոշելու համար: Պայքարն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով ՀԱՕԿ-ն այս անգամ մրցանակ էր սահմանել
Սերժ Սարգսյանի բացահայտվող հենարանները. 168.am
168.am. ԱԺ ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների միջև ձեռք բերված համաձայնությունն՝ առաջիկա քառօրյայում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ (այդ համաձայնության մասին պաշտոնապես չի հայտարարվել, սակայն այդ ուժերի ներկայացուցիչներից որևէ մեկը չի հերքել դրա վերաբերյալ մամուլում հայտնված տեղեկությունները), առաջին իսկ պահից բացահայտել է ոչ միայն ընդդիմադիր և այդպիսին ներկայացող ուժերի իրական դասավորությունը, այլև իշխանության համար ընթացող պայքարի
Shamshyan.com.Նոր Նորքի ոստիկանները գիշերը կատարված սպանությունը բացահայտեցին ժամերի ընթացքում
Shamshyan.com. Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործն հարուցվել է երեկ` փետրվարի 8-ին Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած մահվան ելքով դանակահարության փաստով: Ֆոտոլրագրողը հայտնում
«Հայաստանում ներքաղաքական զարգացումների առանցքը վարչապետի պաշտոնի շուրջ ընթացող պայքարն է». Tert.am
Tert.am. 4 ոչ իշխանական ուժերի համագործակցության օրակարգում հայտնված՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, նախկին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը բնական է համարում և խնդրում է վերլուծել՝ հասկանալու, որ այստեղ ավելի շատ անձնավորված խնդիր է։ «Ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր քաղաքական ուժերի գործառույթը հենց դա է. որևիցե արտառոց կամ զարմանալի բան չկա, մի
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին` ժամը 14.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Անվտանգության աշխատակցի համազգեստով տղամարդը տաճարում երկու հոգու է սպանել
Այսօր՝ փետրվարի 9-ին, Հարավային Սախալինում տեղի է ունեցել «արյունալի դրամա»: Զինված տղամարդը՝ անվտանգության աշխատակցի համազգեստով մտնում է տեղի մայր տաճար եւ կրակ բաց թողնում: Մահացել է երկու մարդ, վիրավորվել՝ վեցը: Գրում է Ria.ru-ն: Մահացել է միանձնուհի եւ համայնքի անդամներից մեկը: Հարուցվել է քրեական գործ է հարուցվել նրա դեմ՝ «երկու եւ ավելի հոգու սպանության» հոդվածով, պատիժը՝
Սահմանամերձ գյուղում 11 զավակներով ընտանիքն ապրում է համագյուղացու կիսախարխուլ խրճիթում (Տեսանյութ)
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տեսանյութեր պատրաստելիս և գործընկեր կազմակերպությունների ու անհատ բարերարների աջակցությամբ օգնություններ բաժանելիս առավելապես ուշադրության կենտրոնում են պահում բազմազավակ, կացարանային սուր խնդիրներ ունեցող ընտանիքներին: Ներկայացվող տեսանյութը Շիրակի մարզի հեռավոր սահմանային գյուղերից մեկում, սոցիալական և բնակարանային ծանր պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքի մասին է: Նրանք 20 տարի է, ինչ բնակվում են համագյուղացու կիսախարխուլ ու խոնավ
ՃՏՊ Դալար գյուղում. Կան տուժածներ
Meteo.am. Փետրվարի 9-ին, ժամը 00.27-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 01MN707 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնյա պատնեշին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի
«Մարտի 1-ին ես եղել եմ իմ օֆիսում՝ իմ մարզիկների հետ նստած, ի՞նչ զորանոցի մասին է խոսքը». News.am
Wdf Docando ֆեդերացիայի նախագահ, Golden Point Prodaction-ի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր եւ դերասան Գոռ Վարդանյանը հերքում է ֆեդերացիայի տարածքը՝ 2008թ. մարտի 1-ին եւ դրան նախորդած օրերին «զորանոց» լինելու մասին լուրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Գոռ Վարդանյանը: Նա պարզաբանեց, որ այդ օրերին, երբ ժողովուրդը եւ ոստիկանությունը եղել է փողոցում, ինքը եղել է իր գրասենյակում: «Ես եղել
«Մտահոգիչ է, թե ինչ քայլեր կձեռնարկի Պուտինն Ուկրաինայում Օլիմպիադայից հետո». ՄըքՔեյն (Amerikayidzayn.com)
Միացյալ Նահանգների սենատոր Ջոն ՄըքՔեյնը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Սոչիի օլիմպիական խաղերից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայում ձեռնարկվելիք քայլերի կապակցությամբ: «Ես շատ եմ մտահոգված նրանով, թե ինչ է անելու Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում Սոչիի օլիմպիադայից հետո: Իրավիճակը լուրջ է: Առավելագույնը, ինչ կարող ենք անել, դա Եվրամիության հետ համատեղ գործելն է ու
Այրվել է «Հայ ավետարանական եկեղեցու» նախասրահը
Meteo.am. Փետրվարի 9-ին, ժամը 05.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վ.Վաղարշյան փողոցի թիվ 12 շենքի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ օպերատիվ և արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.32-ին, մարվել` 05.48-ին: «Հայ ավետարանական եկեղեցուն» պատկանող շինությունում այրվել է նախասրահը՝ 10քմ և խոհանոցի դռները:
Եղանակը Հայաստանում
Հայաստանի բոլոր մարզերում փետրվարի 9-ին և 10-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, հաստատված առանց տեղումների եղանակը կպահպանվի: Օդի ջերմաստիճանը և գիշերը, և ցերեկը մի փոքր էլ կբարձրանա: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է քամի 10-12/վրկ: Ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Թեև հանրապետությունում տեղումներ չեն դիտվում, այնուհանդերձ տեղ-տեղ, քամու բերած ձյան հետևանքով, հնարավոր է լինեն դժվարանցանելի ճանապարհներ: Երեւանում կդիտվի փոփոխական
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Շինարարությունը՝ որպես քաղաքի զարդ (Ֆոտոշարք)
«Կարեւոր քաղաքային թեմա՝ ինչպե՞ս փակել շենքի ճակատը շինարարության կամ վերանորոգման ժամանակ»,- բլոգեր Իլյա Վարմալովը նման հարց է բարձրացնում իր բլոգում: «Ցանցը, որով փակում են շենքը կատարում են երկու գործառույթ՝ պաշտպանական եւ դեկորատիվ: Կա երկու ծայրահեղություն: Շինարարությունը երբեմն ծածկում են ստանդարտ կանաչ ցանցով: «Ամենատխուր» դեպքերում շինարարությունը փակում են գովազդով: Երկու տարբերակն էլ համարում եմ անընդունելի քաղաքի
ՃՏՊ Թբիլիսյան խճուղում. կա տուժած
Meteo.am. Փետրվարի 8-ին, ժամը 20.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34 LV569 (վարորդ՝ Ա. Մ.) և «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 33DՍ628 պետհամարանիշներով (վարորդ՝ Ա. Է.) ավտոմեքենաները, ինչից Ա.Էլբակյանը ստացել
Օլիմպիական խաղերի բացման արարողությանը Ռուսաստանի մարզական պատվիրակությանն առաջնորդում էր Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին
Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում կայացած 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության՝ մասնակից երկրների շքերթում Ռուսաստանի Դաշնության մարզական պատվիրակությանն առաջնորդում էր Ձյունանույշի զգեստ հագած ռուս սուպերմոդել Իրինա Շեյկը՝ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ championat.com-ի
НТВ. Ուկրաինան չի ստանա վարկի հաջորդ մասնաբաժինը մինչև չմարի պարտքը. ՌԴ ֆինանսների նախարար
Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտնել է, որ Ռուսաստանը Ուկրաինային չի տրամադրի նախատեսված երկու միլիարդ դոլարի մասնաբաժինը, մինչև ուկրաինական «Նավթագազ»-ը չմարի Ռուսաստանի պարտքերը: Փոխանցում է «Էն Տե Վե»-ն: «Մենք սպասում ենք ուկրաինական կողմի գազի պարտքի մարման պարտականությունների կատարմանը: Ամեն դեպքում խոսքը փոքր գումարի մասին չէ: Հունվարին պետք է վճարում կատարվեր, որը դեռ չի եղել, այնպես
Интерфакс. Աջ ծայրահեղականները ահաբեկչության են պատրաստվում. Ուկրաինայի ՆԳՆ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն հայտնել է, որ իրենք տեղեկություններ ունեն, որ աջ ծայրահեղականները պատրաստվում են ահաբեկչական գործողություններ իրականացնել: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Աջ ծայրահեղական խմբավորումները ծրագրում են կրկին խաթարել խաղաղությունը, ու կանգ չեն առնի նույնիսկ ահաբեկչական գործողություններ կատարելիս: Դա է ցույց տալիս մեր տրամադրության տակ գտնվող օպերատիվ տեղեկատվությունը և Արհմիությունների տանը տեղի ունեցած