Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառահատումներ Անգլիական այգում (Ֆոտոշարք)

Փետրվար 09,2014 23:02

Հինգշաբթի օրը` ժ. 13:30-ին, գնացել էի Անգլիական այգի զբոսնելու: Պատահաբար նկատեցի, որ այգում ծառահատումներ են իրականացվել: Հատվել են երկու հաստաբուն և առողջ ծառեր: Սունդուկյանի անվ. թատրոնի հետնամասում գտնվող ծառը, հավանաբար, հատվել էր հենց նույն օրը, քանի որ մի տղամարդ եկավ և սայլակով տարավ հատված ծառի բունն այգու մուտքի մոտ (Խորենացի փողոց) փորված փոսի կողքին տեղադրված վագոնը: Մյուս ծառը, որ գտնվում էր վագոնի կողքին, ամենայն հավանականությամբ հատվել էր մի քանի օր առաջ:

Ծառահատումները, հավանաբար, արվել են վագոնը ջեռուցելու նպատակով, քանի որ նկատեցի՝ վագոնը ջեռուցվում էր և խողովակից ծուխ էր բարձրանում: Նույն օրը զանգահարեցի Բնապահպանության նախարարության թեժ գծի հեռախոսահամարով և հայտնեցի կատարվածի մասին: Հաջորդ օրն ինձ հետ կապվեց մի տղամարդ և ասաց, որ նախարարությունը չի կարող միջամտել այդ գործին, քանի որ այգին սեփականաշնորհված է: Նախարարության աշխատակիցն ինձ ասաց, որ զանգահարեմ քաղաքապետարան՝ Երևանի գլխավոր դենդրոլոգին, սակայն նրա հետ կապվել չհաջողվեց: Հաջորդ օրը, երբ գնացի այգի, կտրված ծառերի բները ծածկված էին չորացած տերևներով: Արված լուսանկարներից հստակորեն երևում է, որ ծառերը եղել են լրիվ առողջ:

PrevPhoto
NextPhoto

 

Բնակիչ՝ Խաժակ Դրամփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Professor says:

    Անգլիական այգու – Կոմայգու հերը անիծեցին՝ ծառահատումերի սկիզբը դրվեց 1960-ականներին, երբ սկսեցին ջրանցքների կառուցման, ինչպես ապագան ցույց տվեց, անիմաստ նախագծի իրականացումը: Այնտեղից անհետացան 3 հատ գրանիտե տապանաքարեր, հետագայում դրանց փոխարեն դրվեցին հասարակ տապանաքարեր…Այդ ամենի հեղինակը այն ժամանակվա քաղաքապետ Հասրաթյանն էր:
    ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ծառահատումները շարունակվեցին ավելի եռանդուն, հատկապես տուժեցին Սեվան հյուրանոցի կողմի մուտքի հաստաբուն կաղնու ծառերը, մուտքի դարպասները քանդվեցին, քանդվեց նաեվ Սեվան հյուրանոցը, որը ես, որպես բնիկ երեվանցի, համարում եմ բարբարոսություն: Երեվանում ամեն ինչ արվեց, որպեսզի հնից ոչինչ չմնա, քաղաքը այլանդակեցին… Փոխանակ օրինակ վերցնեին Վրաստանից, մերձբալթյան երկրներից (Թբիլիսիում, Ռիգայում, Տալլինում)… ուրիշ շատ քաղաքակիրթ երկրներում ամեն ինչ արվում է քաղաքների հին շենքերի պահպանման համար…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728