Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ներքաղաքական զարգացումների առանցքը վարչապետի պաշտոնի շուրջ ընթացող պայքարն է». Tert.am

Փետրվար 09,2014 16:53

Tert.am. 4 ոչ իշխանական ուժերի համագործակցության օրակարգում հայտնված՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, նախկին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը բնական է համարում և խնդրում է վերլուծել՝ հասկանալու, որ այստեղ ավելի շատ անձնավորված խնդիր է։

«Ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր քաղաքական ուժերի գործառույթը հենց դա է. որևիցե արտառոց կամ զարմանալի բան չկա, մի բան պետք է փորձեն անել։ Բայց տեսեք՝ խնդիրը հետևյալն է, եթե վերլուծեք՝ կտեսնեք, որ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր ուժերը քննադատում են իշխանության երեք ճյուղերից միայն գործադիրին. սա նշանակում է, որ մեր ընդդիմադիրները գոհ են իշխանության մյուս ճյուղերից: Սա արդեն իսկ լավ ցուցանիշ է, որ մնացած երկուսից գոհ են և դժգոհ են միայն երրորդից»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց նա

Նիկոյանը նաև նկատել է, որ նույն ուժերը որևէ նախարարից կամ նախարարությունից էլ դժգոհություն չեն հայտնում։ «Ասում են Կառավարություն, Կառավարություն, բայց որևէ ճյուղի նախարարության աշխատանքից էլի դժգոհություն չեն հայտնում: Այսինքն՝ այստեղ գալիս է հետևյալը, որ սա անձնավորված խնդիր է։ Ես էլի եմ առիթ ունեցել ասելու՝ Հայաստանում ներքաղաքական զարգացումների առանցքը վարչապետի պաշտոնի շուրջ ընթացող պայքարն է։ Եվ եթե ամեն ինչ այս բանաձևի մեջ նայեք, արդեն ամեն ինչ կընկնի տեղը։ Ինչո՞ւ այդ չորսը միավորվեցին, ինչո՞ւ են իշխանական ճյուղերից միայն Կառավարությունից դժգոհում, ինչո՞ւ նախարարներից առանձին չեն դժգոհում, բայց Կառավարությունից դժգոհում են։ Դրան էլ պետք է նորմալ վերաբերվել, դա նրանց գործն է, եղել է կա ու կլինի»,-նշեց նա։

 

Նախկին ԱԺ նախագահը համոզված է, որ տարածվող տեղեկությունները, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է հրաժարական տալ, զուտ այդ նույն ուժերի կողմից տարածվող սուտ խոսակցություններ են։ «Եթե ուշադրությամբ հետևեք նորանկախ պետության ներքաղաքական զարգացումներին, ապա յուրաքանչյուր ամիս տվյալ ժամանակին գործող վարչապետի հրաժարականին բոլորը սպասում են։ Կոնկրետ անցնելով գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ արդեն 6-րդ տարին է, որ նա վարչապետ է, և չի եղել մի ամիս, որ չկանխատեսեն նրա հրաժարականը, և յուրաքանչյուր ամիս շրջանառության մեջ են դրվում վարչապետության թեկնածուներ։ Ինչպես կյանքը ցույց է տվել՝ դրանք սուտ են եղել: Եվ ես ձեզ ասում եմ՝ սուտ է հնարավոր հրաժարականի լուրը և բոլոր թեկնածուների անունները, որոնք մամուլում հնչում են և կարող են հնչել»,-ասաց նա։

 Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728