Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ Դալար գյուղում. Կան տուժածներ

Փետրվար 09,2014 12:24

Meteo.am. Փետրվարի 9-ին, ժամը 00.27-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 01MN707 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնյա պատնեշին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևորներ` Ա. Հ.-ը (ծնվ. 1984թ.), Ա. Մ.-ը (ծնվ.1983թ.) և Խ. Պ.-ը (ծնվ. 1956թ.) հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Մ.Պ.-ը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները Ա.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ա.Մեդոյանինը` միջին, իսկ Խ.Պ.-ինը` ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728