Օրվա լրահոսը

Հրազդանի բնակիչը՝ Եռյակի սպասվելիք հանրահավաքի մասին. «Կառավարությունը ատամներով կպահի իր իշխանությունը» (ֆոտոշարք)

Այսօր Կոտայքի  Հրազդան քաղաքում կայացավ ոչ իշխանական Եռյակի հանրահավաքը: ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները հանդես եկան միասնության կոչով՝  ընդգծելով, որ  հոկտեմբերի 10-ի հանրահավաքն արմատապես փոխելու է հայ ժողովրդի կյանքը: ՀԱԿ Հրազդանի կառույցի ներկայացուցիչ Հակոբ Ավագումյանը  արտահայտեց իր զարմանքը ՀՀ կառավարության կողմից «օրը ցերեկով ի նպաստ հայ ժողովրդի կայացրած որոշման մասին»:   Խոսքը վերաբերում էր շրջանառության

Ազգագրական երգն ու պարը՝ պատերազմի և խաղաղության մեջ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք`  Գաֆէսճեան քանդակների պարտեզը սեպտեմբերի 30-ին հանդիպատեղի կդառնա «Ակունք», «Կարին», «Մարաթուկ», «Սասուն», «Մենք ենք մեր սարերը», «Վան», «Մշոհավքեր», «Սասնածռեր», «Տարոնցիներ», «Վերադարձ»   և այլ խմբերի ու ազգագրական երգուպարով հետաքրքրվող մարդկանց համար: Այդ օրը կմեկնարկի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում՝ շնորհիվ ազգագրական երգուպարի նվիրյալների՝ «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի, ՀՀ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ (Տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի հայտնի հարցազրույցը բազմաթիվ հարցերի առաջադրում ու միաժամանակ հստակ պատասխաններ ուներ: Գլխավոր խնդիրը հանուն մեր ժողովրդի բարօրության ու ամուր պետության հրամայականն էր, որի շուրջ էլ ծավալվել էր ԲՀԿ առաջնորդի հարցազրույցը: Հստակ էր, որ միայնակ ոչ ոք ոչինչ անել չի կարող: Անհրաժեշտ է ժողովրդի վստահությունն ու քաղաքական ուժերի համագործակցությունը՝ հանուն բարեկեցիկ ու բարգավաճող երկրի: Հարցազրույցին անմիջապես

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Սերժ Սարգսյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում քննարկված կարևորագույն օրակարգային հարցերի շուրջ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր: Հանրապետության

Հայաստանը կարող է դառնալ Եվրասիական երկրների մարզական կարեւոր խաչմերուկ

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում «Չի ուան» կազմակերպության համանախագահ Մեհդի Յուսուֆին տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը բազմաթիվ գրասենյակներ եւ ներկայացուցչություններ ունի աշխարհի տարբեր քաղաքներում եւ զբաղվում է մարտարվեստների ու այլ մարզաձեւերի պրոֆեսիոնալ մրցումներ կազմակերպելով եւ սպորտը հովանավորելով: Եվ այս առումով իրենց համար սահմաններ` որպես այդպիսիք, գոյություն չունեն: Ժամանակին իրենք էլ մարզիկ են եղել,

Գարեգին Մելքոնյան. «Մենք պատրաստ ենք Եվրամիության հետ խորացնել հարաբերությունները»

Ընդհանուր առեւտրաշրջանառության 1/3 մասը Հայաստանն իրականացնում է Եվրամիության հետ: «Սա մի հնարավորություն է, որ առանց որոշակի ոլորտային կամ նեղ մասնագիտական ուղղվածության` հնարավորություն ստեղծվի խոսելու Եվրամիություն-Հայաստան օրակարգի վերաբերյալ»,- այսօր՝ սեպտեմբերի 26-ին, «Եվրամիությունը Հայաստանում» ակումբի երրորդ միջոցառման ընթացքում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Նա իր խոսքում անդրադարձավ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությանը՝ նշելով, որ

Աֆրիկյանների տան քանդման գործը մտել է դատարան

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի բողոքի քննությունը՝ ընդդեմ դատախազության որոշման, հետաձգվեց: Դատախազը չէր ներկայացել, իսկ հայցվոր կողմից դատարանը լրացուցիչ փաստաթղթեր պահանջեց: Հիշեցնենք, որ որ կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազություն՝ «Աֆրիկյաննների տուն» հուշարձան-շենքի քանդման փաստով, որի հիման վրա նախապատրաստված նյութերով ոստիկանության Կենտրոնականի քննչական

«Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը դարձրել են սպայի տուն, անունն էլ փոխել են»

«Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը նոր անուն ունի»,-ահազանգում է համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը: Նա Aravot.am-ին ասաց, որ համալիրին տվել զորամասի կարգավիճակ, անունն էլ փոխել են. «Արդեն փոխված է համալիրի անունը՝  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոխարեն կոչվում է Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր»: Պարոն Գրիգորյանի խոսքով՝ դեռ չի լուծվել համալիրը ժամանակին վարձակալած տասներկու անհատների գույքի վերադարձման խնդիրը.

Մոմ վառելու կամ աղոթելու համար թույլտվություն է պետք ռուս սահմանապահներից (ֆոտոշարք)

Հայ-թուրքական սահմանին գտնվող Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի եկեղեցին, որը կառուցվել է 986 թվականին եւ կրում  է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը, այսպես ասած, պատանդ է մնացել փշալարերից այն կողմ: Եկեղեցին թեեւ գյուղի վարչական տարածքում է, սակայն գյուղացիները  այնտեղ հասնելու, աղոթելու, մոմ վառելու, պսակադրություն կատարելու իրավունք չունեն: Կարող են գնալ միայն ռուս սահմանապահներից հատուկ թույլտվություն ունենալու դեպքում,

Քաթարի բասկետբոլիստուհիները հանուն ադաթի հրաժարվել են Ասիական խաղերից

Քաթարի բասկետբոլի կանանց հավաքականը հայտարարել է, որ հեռանում է այս օրերին ընթացող Ասիական խաղերից, քանի որ կազմակերպիչներն արգելում են հիջաբով մտնել խաղադաշտ: Նախորդ օրը նրանց տեխնիկական պարտություն է գրանցվել՝ Մոնղոլիայի հետ խաղին մասնակցելուց հրաժարվելու համար: Նույն պատճառով քաթարցի աղջիկները խաղադաշտ չէին մտել Նեպալի հետ հանդիպման ժամանակ եւ որոշեցին լքել Ասիական խաղերը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ rynekisztuka.pl-ի

«Երաժշտությունը մաքուր է, ինչպես մանկան արցունքը». Անդրեյ Դավիդյանը Հայաստանում է

Երաժիշտ Անդրեյ Դավիդյանը, որը, թերևս, հանրությանն առավել հայտնի է «Ռուսաստանի ձայնը 2» նախագծից, Հայաստանում է: Մեր հայրենակիցն առաջին անգամը չէ, որ այցելում է Հայաստան, բայց համերգային ծրագրով հայ հանդիսատեսին ներկայանում է առաջին անգամ: Սեպտեմբերի 27-ին նա ելույթ կունենա երևանյան  “Yans” ակումբում, իսկ 28-ին հանդիսատեսին կողջունի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմից:

Հայ խորհրդարանականները հանդիպել են Չեխիայի Սենատի նախագահի հետ

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխի հետ: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: Նրանք կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու հետագա խորացումը: ԱԺ փոխնախագահ ԷդուարդՇարմազանովը Միլան Շտեխին առաջարկել է Չեխիայի խորհրդարանում քննարկել Հայոց Ցեղասպանության դատապարտման հարցը: Նա Չեխիայի

«Մյուս անգամ քսված ու մորուքով եմ գալու, որ չմերժեն». ցույց Ֆրանսիայի դեսպանատան մոտ (Տեսանյութ)

3- ամյա հիվանդ երեխայի վիրահատությանը հաշված օրեր են մնացել, իսկ դեսպանատունը ծնողներին մերժում է: Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեսողական խնդիրներ ունեցող 3-ամյա Իգորի հայրը` Ռոմա Զաքիյանը, բողոքի ակցիա էր անում. նրան դեսպանատունը մերժել է մուտքի վիզա տրամադրել: Մինչդեռ հոկտեմբերի 2-ին երեխայի աչքի վիրահատության օրն է նշանակված  Ֆրանսիայի կլինիկաներից մեկում: Aravot.am-ի հետ զրույցում Ռոմա Զաքիյանն ասաց,

Հասմիկ Բուդաղյան. «Մի շատ տհաճ բան կատարվեց, եւ ինչը որ եղավ, ես տեսա մեր թերթի առաջին էջում»

Լրագրողական կյանքում, ըստ Հասմիկ Բուդաղյանի, միշտ պետք է զգույշ լինել՝ չվիրավորել, չվնասել մարդկանց՝ միեւնույն ժամանակ տուրք չտալով էմոցիաներին: Սա ասելիս հիշում է մի հրապարակման պատմություն. «Իմ՝ կրթության թեմաներով գրելու շրջանը զուգադիպեց բուհական խորհուրդների ձեւավորման հետ։ Բուհերը ՊՈԱԿ-ներ էին դառնում, եւ թոշակի տարիքի ռեկտորները պետք է հրաժեշտ տային իրենց աթոռներին: Պաշտոնատար անձանցից մեկի հետ հարցազրույց արեցի,

«Զիմբաբվեից մարդ բերողին պետք է ուղարկել նախորդ կառավարության գնած ունիտազներում լվացվելու». Լյովա Խաչատրյան

  Այսօր Aravot.am-ը ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տպավորություն ստացավ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվությունից, մասնավորապես, Զիմբաբվեից ծիրան աճեցնող վարձելու պատմությունից, ոչխարների պատմությունից: Նա պատասխանեց. «Տպավորությունս հիմնականում այն է, որ Վերահսկիչ պալատն իրոք իր գործառույթը կատարում է, բազմածավալ աշխատանք է կատարում: Ինձ այստեղ հետաքրքրում է, որ դա ապարդյուն չանցնի: Վերջիվերջո,

Տրայան Հրիսթեա. «Հայկական արտադրանքը Եվրամիության շուկային հետաքրքրում  է»

Ըստ Տրայան Հրիսթեայի՝ եթե վերլուծենք Կովոլենկոյի հայտարարությունը, հասկանալի կլինի, թե Հայաստանին ո՞վ է դնում անելանելի վիճակի մեջ: «Չեմ կարծում, որ Եվրամիությունը ինչ-որ պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Նրա խոսքերով՝ այն բոլոր պատժամիջոցները, որոնք որ կիրառվում են այս ամբողջ գործընթացի ընթացքում՝ ընդդեմ Ռուսաստանի, որոշ չափով ազդեցություն ունեցել են,

Պետական կառույցների աշխատակիցները Սյունիքի մարզպետին դիմավորել են աղուհացով, զուռնա-դհոլով (Տեսանյութ)

Նախքան Սյունիքի մարզպետարան այցելելը` Սուրիկ Խաչատրյանին Սյունիքում դիմավորել են աղուհացով, զուռնա դհոլով: Նրան դիմավորելու էին գնացել քաղաքապետերը, գյուղապետերը, դպրոցի տնօրենները եւ պետական  տարբեր կառույցների ղեկավարներ: Այնուհետեւ  Սյունիքի մարզի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին  Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում դիմավորեցին մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, համայնքապետերը եւ պետական ապարատի այլ աշխատակիցներ, որոնք ջանում էին հնարավորինս բարձր ծափահարել դահլիճ ներս մտնող

 Ճանապարհը  փակելու կապակցությամբ խուլիգանության հոդվածով քրեական գործ է  հարուցված

Վառելափայտի խնդիրը դեռ լուծված չէ: Ոստիկանության մեր աղբյուրները հայտնում են, որ սեպտեմբերի 18-ին Հաղարծին գյուղում միջպետական ճանապարհը  փակելու կապակցությամբ  քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով (« Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով»): Այդ  հոդվածը նախատեսում է տուգանք՝  առավելագույնը 50 հազար դրամի

Մոսկվացի երիտասարդը պղծել է Գառնու տաճարը ու չի զղջացել

ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն, ըստ gazeta.ru-ի, ներկերով պղծել է 1-ին դարում կառուցված Գառնու հեթանոսական տաճարը: Այս մասին լրատվամիջոցին հաղորդել է ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոցների եւ պատմական ժառանգության պահպանման ծառայության մամուլի քարտուղար Մարինե Ավանեսյանը:  Վերջինիս խոսքերով՝ ռուս զբոսաշրջիկը Գառնու պատերի վրա աերոզոլային ներկով գրել է «В мире идол ничто». Այս բարբարոսությունը նկատել եւ տաճարի պահապաններին տեղեկացրել է

Հին Երեւանը կներկայանա գրաֆիկական աշխատանքներով

Ալ. Սպենդիարյանի տուն թանգարանը միանում է  Եվրոպական ժառանգության օրերին: Սեպտեմբերի 27-ին Ալ. Սպենդիարյանի տուն թանգարանում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում «Հետադարձ հայացք. 100 տարի անց» խորագրի ներքո կբացվի  ժամանակավոր ցուցահանդես՝ «Երեւանյան էտյուդներ, Հին Էրիվան՝ սպենդիարյանական վայրերով»: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, միջոցառումն ամենամյա է: Նրա խոսքով,  ցուցահանդեսը նպատակ ունի գրաֆիկական աշխատանքների միջոցով,

Տիգրան Սարգսյանի բացատրությունը՝ Զիմբաբվեից ծիրան աճեցնողի պատմության մասին

Զիմբաբվեից հայերին ծիրան աճեցնել սովորեցնողի աղմուկ հանած պատմության հետ կապված այսօր Վերահսկիչ պալատը մի ուշագրավ տեղեկություն տվեց: ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում «Հայկական միրգ» ընկերության տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը բացատրություններ էր փորձում տալ, թե ինչու չեն կատարել պարտավորությունները, 16.5 մլն դրամ տվել են՝ ընկուզենու 10 հազար պատվաստացուները փչացրել են, 24.6 մլն դրամի անարդյունավետ ծախս են

Սուրիկ Խաչատրյան. «Մեկ անգամ էլ համոզվեցինք, որ աշխարհը կլոր է, ամենակենտրոնում էլ Սյունիքն է»

Այսօր Սյունիքի  վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանին  Սյունիքի մարզպետարանում դիմավորեցին ծափահարություններով ու հոտնկայս: ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց Սյունիքի մարզպետին  եւ շնորհավորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Արմեն Գեւորգյանի անունից:  «Կառավարության որոշումն  արդեն իսկ ենթադրում է մեծ վստահություն երկրի իշխանությունների, քաղաքական իշխանությունների կողմից», -ասաց պարոն Տերտերյանը: Սուրիկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Վահե Հակոբյանին  իր

Ժիրայր Դադասյան. «Իմ երազանքը շենք ունենալն է» 

Մոսկվայի տանը չորրորդ տարին է, ինչ «Дорога к себе»  խորագրով կազմակերպվում են հանդիպումներ ճանաչված հայ արվեստագետների հետ: Նպատակը արվեստագետների ու հանդիսատեսի միջեւ անկեղծ երկխոսություն ծավալելն է: Այսօրվա հյուրը Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ժիրայր Դադասյանն է: Հանդիպումից առաջ  Aravot.am-ը, պարոն Ժ.Դադասյանին հիշեցնելով, որ ընթացիկ տարին հոբելյանական է ոչ միայն թատրոնի համար,

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը ս.թ. հուլիսի 26-ին տարածած հայտարարության մեջ նշել էր, որ ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված և ոչնչացված անհայտ երրորդ անդամի ինքնությունը պարզելուց հետո ԼՂՀ իշխանությունները կընդունեն համապատասխան որոշում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված անձի ինքնությունն արդեն պարզվել

Շիրակի գեներալ մարզպետը՝ Սերժ  Սարգսյանի հակաթուրքական ելույթի ու Սյունիքի մարզպետի նշանակման մասին (տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այցելել էր սահմանամերձ Հայկաձոր գյուղ՝ նոր վերանորոգված  գյուղապետարանի  շենքի կարմի ժապավենը կտրելու ու գյուղացիների հետ հանդիպելու: Aravot.am-ը մարզպետի հետ գյուղի հիմնախնդիրների շուրջ զրուցելուց հետո հետաքրքրվեց , թե ինչպե՞ս կգնահատի ՄԱԿ-ում ՀՀ նախագահի՝ հայ-թուրքական արձանագրությունները գրողի ծոցը ուղարկող ելույթը: Ֆելիքս Ցոլակյանը, որը մինչ այդ հարցը բավական երկար խոսեց սահմանամերձ գյուղերին արտոնություններ

Դատավորը սեմինարի էր, ֆեյսբուքյան գրառումների գործով նիստը հետաձգվեց 

Վերջին օրերին սեմնինարի պատրվակով հաճախ են հետաձգվում նախապես նշանակված դատական նիստերը: Դատավորները մասնակցում են սեմինարի, իսկ կողմերն այդ մասին տեղեկանում են` գալով տվյալ դատարան: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակվել էր նախնական դատական նիստը՝ կապված դերասան Աշոտ Մելոյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված գրառումների հետ՝ պատվի, արժանապատվության գործով: Դատավոր Արա Կուբանյանը սեմինարի էր, եւ նիստը հետաձգվել

Որքա՞ն գումար է վճարվել  “International New York Times”–ին՝ Սերժ Սարգսյանի հոդվածի հրապարակման համար

«Դա առաջին դեպքը չէ, բազմաթիվ հոդվածներ են եղել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Վարդան Օսկանյանի,  Էդվարդ Նալբանդյանի ժամանակ»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կտա ՀՀ-ին այն, որՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Առաջին համաշխարհային պատերազմը եւ հայոց ցեղասպանությունը» հեղինակային հոդվածը տպագրվել է ամերիկյան հեղինակավոր “International  New York Times” պարբերականում, այսպես արձագանքեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Հիշեցնենք, որ երեկ պարզ դարձավ, որ

Ալեքսանդր Մանասյան. «Ես կողմ եմ, որ մաքսակետ դրվի»

Երբ հրապարակվեցին Եվրասիական տնտեսական միությանը` ՀՀ-ի միանալու մասին պայմանագրի հավելվածները, ՀՀ քաղաքական դաշտում խուճապ սկսեց: Դա վերաբերում է հատկապես ՀՀ-ի և ԼՂՀ սահմանին մաքսակետ տեղադրելու հարցին: Թեև ՀՀ իշխանությունները անընդհատ պնդում էին, որ այս հարցը քննարկումից դուրս է, բայց, փաստորեն, դեռ արդիական է, առավել ևս, արդեն ամրագրված է պայմանագրով: ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մտահոգված

Աճելու է Արցախի էներգետիկ անկախությունը. վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Քաշաթաղի շրջան՝ տեղի տնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին ծանոթանալու և Լեռնահովիտ գյուղում մասնակցելու էլեկտրաֆիկացմանն ու դպրոցի վերաբացմանը նվիրված միջոցառմանը: Վարչապետը սկզբում այցելել է Աղավնո գետի վրա գործող չորս փոքր ՀԷԿ-երի տեղամասեր, որտեղ ծանոթացել է դրանց գործունեությանն ու արտադրական պայմաններին: Նա իր խոսքում ընդգծել է, որ ՓՀԷԿ-երի կառուցման

Զառա Բաթոյան. «Հաշմանդամ անձինք քաղաքի անցուդարձին չպետք է հետեւեն միայն իրենց պատուհաններից»

Երեւանի Մաշտոցի անվան պուրակում այսօր հաշմանդամություն ունեցող անձանց շահերը պաշտպանող մի շարք հասարակական կազմակերպություններ ստորագրահավաք իրականացրին, որը նպատակ ուներ Երեւանի քաղաքապետարանին կոչ անել ավելացնելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության համար հատկացվող գումարների քանակը: Այս մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հույսի կամուրջ» հ/կ-ի հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատու Զառա Բաթոյանը: Զառա Բաթոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031